14:54 10.08.2022
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների հանրակրթությունն իրականացնելու նպատակով հայտարարում է մրցույթ՝ «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Մաթեմատիկա», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Խեցեգործություն», ինչպես նաև «Կոսմետոլոգիական հմտություններ» և «Կահույքաշինության հիմունքներ» առարկաների ուսուցչի հաստիքի թափուր տեղի համար: Հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: […]
14:39 10.08.2022
2022 թվականին տեղի ունեցած «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաների մասնակից և եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը: Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կտրամադրվի 3 արծաթե, 13 բրոնզե մեդալակիրների, ինչպես նաև 7 մասնակիցների: Նշենք, […]
12:50 10.08.2022
2022 թվականին տեղի ունեցած «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաների մասնակից և եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը: Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կտրամադրվի 3 արծաթե, 13 բրոնզե մեդալակիրների, ինչպես […]
10:20 10.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ազդարարել է նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծում և ներդրում» ծրագրի ձեռքբերման մասին երկփուլանի մրցույթի մասին։ Ծրագիրը նախատեսված է տարբեր եղանակներով տոմսերի վաճառքի համար։ Այն պետք է ներառի՝ Էլեկտրոնային տոմսերի տեղեկատվահաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ, ներառյալ հաշվարկ՝ ըստ սեռերի, տարիքի, տեղացիների և օտարերկրացիների, […]
19:15 09.08.2022
2022 թվականի օգոստոսի 8-ից ՀՀ Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա համար հանրակրթական դպրոցներին, քոլեջներին, Գավառի մանկատանը տրամադրվող դասագրքերի բաշխման գործընթացը: Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ Ըստ կազմված ժամանակացույցի՝ մինչև սույն թվականի օգոստոսի 20-ը կավարտվի ՀՀ պետբյուջեի և ԴՏՀՏՇՀ-ի միջոցներով տպագրված 83 անուն 84706 կտոր դասագրքերի բաշխումը, որով կապահովվի ուսումնական հաստատությունների դասագրքերի պահանջարկը:
13:00 09.08.2022
Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների և պատմամշակութային հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստը նախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նիստի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանի տարածքում միջոցառումների կազմակերպման, տաճարի հանրահռչակման, զբոսաշրջային այցելուների աճի խթանմանը միտված և Հանրապետության […]
10:37 09.08.2022
Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է արգենտինական գրականության՝ «Programa Sur» թարգմանությունների ծրագրով հայտերի ընդունման 2022 թվականի փուլը: Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը: Հաղթած թարգմանությունները պետք է հրատարակված լինեն մինչև 2023 թ. նոյեմբերի 30-ը: «Programa Sur» ծրագիրը ստեղծվել է 2009 թվականին` նպատակ ունենալով աշխարհում խթանել արգենտինական գրականության տարածումը: 2010 […]
23:54 08.08.2022
Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը «Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակում հյուրընկալել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին և Իլինոյսի Ուրբանա-Շամփեյն համալսարանի Վ. Գրաֆտոնի և Լիլիան Բ․Վիլկինսի անվան մեխանիկայի և ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանին։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: Հանդիպման ժամանակ Նաիրա Հովակիմյանը ներկայացրել է իր […]
17:46 08.08.2022
Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալներ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, օգոստոսի 1-7-ը հիբրիդային (առկա և առցանց) տարբերակով տեղի է ունեցել 29-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 համալսարանի թիմեր (667 ուսանողներ, որից 168-ը՝ առկա, 499-ը՝ […]
16:18 08.08.2022
Աղվերանում մեկնարկել է Համահայկական հայագիտական 10-րդ օլիմպիադան, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի (7 երկրներ) աշակերտական խմբեր (50 պատանի)։ Այն կտևի մինչև օգոստոսի 11-ը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համահայկական օլիմպիադան 2003 թվականից պետական ծրագրի շրջանակում երկու տարին մեկ անգամ կազմակերպվող միջոցառում է, որը խրախուսում է արտերկրում բնակվող հայ երեխաների՝ հայոց լեզվի, գրականության, պատմության և […]
16:12 08.08.2022
Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն նախարարի թիվ 1640-Ն հրամանով սահմանված կարգի։ Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է` 1) դիմում` ուղղված տնօրենին, 2) սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը, 3) լուսանկար՝ 3×4 չափսի: […]
15:03 08.08.2022
«ԿԶՆԱԿ» հիմնադրամը «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում հայտարարում է կլիմայի փոփոխության կրթության թեմայով վերապատրաստողների մրցույթ։ Ծրագիրն իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ։ Մրցույթի նպատակն է պատրաստել վերապատրաստողներ, որոնք կլիմայի փոփոխության կրթության շրջանակում ուսումնական նախագծեր իրականացնելու ուղղությամբ կձևավորեն ուսուցիչների […]
12:45 08.08.2022
Հայաստանը 4 մեդալ է նվաճել հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում անցկացված «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում: Խաղերի չեմպիոնի կոչումը նվաճել է սամբիստ Մհեր Օհանյանը՝ 64 կգ քաշայինների պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Մյուս 3 մեդալները նվաճել են հրաձիգները: Հրացան ձևի մարզիկներ Նարե Մելքումյանը նվաճել է արծաթե, իսկ Գագիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալ: Գագիկ Նիկողոսյանը […]
17:55 06.08.2022
Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դիմորդների հայտագրում է, և դա տևելու է օգոստոսի 15-ը ներառյալ։ Փաստաթղթերի ընդունումը ինչպես բուհերում է, այստեղ էլ կատարվում է օնլայն տարբերակով։ Վերջին տարիների անփոփոխ վիճակագրությունը ոչ միայն այն մասին է, որ բուհ չընդունվածներն են գնում ուսումնարաններ կամ քոլեջներ, նաև նրանք, որոնք հիմնական դպրոցից հետո ցանկություն չունեն կրթություն ստանալ ավագ […]
17:11 05.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Վահրամ Դումանյանը շնորհավորել է Նորա Արիսյանին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությունը կծառայեցնի հայ-սիրիական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։ Նախարարը կարևորել է փոխադարձ վստահության վրա հիմնված […]
13:01 05.08.2022
2022թ․օգոստոսի 2-նոյեմբերի 1-ն ընդունվում են հայտեր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում (ՄԹ) ուսանելու նպատակով «Չիվնինգ» կրթաթոշակներ ստանալու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, նշելով, որ հայտերը կարող են ներկայացվել կայքի միջոցով։ «Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի և համագործակցություն նախարարության, գործընկեր կազմակերպությունների և գործընկեր համալսարանների […]
11:54 05.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022 թ. օգոստոսի 10-11-ը կազմակերպում է «Զորաց քարեր․ մարդը տիեզերական անսահմանությունում» խորագրով կրթամշակութային միջոցառում։ Միջոցառման մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին՝ ժամը 19:00-ին: Ծրագրի առաջին մասում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հուշարձանին, լսելու թեմատիկ զրույցներ տիեզերքի մասին մարդու պատկերացումների շուրջ, մասնակցելու թեմատիկ խաղերի, հարց ու պատասխանի: Երկրորդ մասը կմեկնարկի ժամը 03:00-ին՝ տիեզերքի մասին ֆիլմի ցուցադրությամբ, որին […]
20:26 04.08.2022
Մայիսի 31-ի ուժեղ քամու հետևանքով «Փանիկի միջնակարգ դպրոցի» մարզադահլիճի վնասված տանիքը վերանորոգվել է։ Հարցի հրատապությունից ելնելով և մթնոլորտային տեղումների անարգել ներթափանցումը դեպի շենք կանխելու, հետագայում լուրջ վնասներից խուսափելու նպատակով՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ դպրոցի շենքում կազմակերպվել էր քննարկում, որին նեկա պատասխանատուներին առաջարկվել էր գտնել խնդրի լուծման ուղիներ։ Շիրակի մարզպետարանի, Արթիկի համայնքապետարանի և շինարարություն իրականացրած կազմակերպության համագործակցության […]
20:15 04.08.2022
Այսօր Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Սարատովկա և Շնող խոշորացված համայնքի Քարկոփ բնակավայրերում տեղի են ունեցել նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայությունների բացման արարողություններ: Մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Եվրոպական միության պատվիրակության միջազգային աջակցության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը, ԵՄ ներկայացուցիչները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքապետեր, գործընկերներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր: Նախադպրոցական կենտրոնները ստեղծվել […]
17:46 04.08.2022
ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին […]
14:45 04.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն իր 11 կենտրոններում՝ ՀՀ 5 մարզերում և Երևանում, 2022 թվականի 1-ին կիսամյակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) 706 երեխաների համար անվճար ուսուցում է իրականացրել արվեստի և արհեստների 5 ոլորտներում (դեկորատիվ կիրառական արվեստ, երաժշտարվեստ, թատերարվեստ, կերպարվեստ, պարարվեստ): Ուսման ընթացքում երեխաները ստացել են […]
19:54 03.08.2022
Գալիք ուսումնական տարում Արագածոտնի մարզի 8 տասնյակից ավելի կրթօջախների աշակերտներ կունենան նոր ու ժամանակակից մարզադահլիճներ, հանդերձարաններ, դասարաններ, հանդիսությունների դահլիճներ, բուֆետ ու սանհանգույցներ, լաբորատորիաներ ու տանիքներ։ Այս օրերին մարզի մի շարք դպրոցներում շինարարական եռուզեռ է, նախատեսվում է մինչև սեպտեմբեր ավարտել գործը։ Տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանը։ Վերակառուցման աշխատանքներն իրականացվում են մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշումներով՝ ՀՀ պետական բյուջեից […]
13:35 03.08.2022
2022/23 ուսումնական տարվա ընդունելության մրցույթներն արդեն ավարտված են, ամփոփվել են թե հիմնական և թե լրացուցիչ փուլերը: Ամփոփված արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը: Լուսինե Գրիգորյանը հայտնել է, որ այս տարվա հայտագրված դիմորդների թիվը կազմել է 13 887, միասնական քննություններին մասնակցել է 11 587 դիմորդ, իսկ միասնական քննությունների արդյունքով բուհ […]
13:23 03.08.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ: Նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրականացվող աշխատանքները, կրթական համակարգի բարեփոխումների ռազմավարության ուղղությունները և առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է եղել 2022-ին Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունների ընդհանուր արդյունքներին: Մտքեր են փոխանակվել նաև սպորտի և մշակույթի ոլորտներում իրականացվող ծրագրերի շուրջ:
22:42 02.08.2022
Գալիք ուսումնական տարում Արագածոտնի մարզի 8 տասնյակից ավելի կրթօջախների աշակերտներ կունենան նոր ու ժամանակակից մարզադահլիճներ, հանդերձարաններ, դասարաններ, հանդիսությունների դահլիճներ, բուֆետ ու սանհանգույցներ, լաբորատորիաներ ու տանիքներ։ Այս օրերին մարզի մի շարք դպրոցներում շինարարական եռուզեռ է, նախատեսվում է մինչև սեպտեմբեր ավարտել գործը։ Վերակառուցման աշխատանքներն իրականացվում են մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշումներով՝ ՀՀ պետական բյուջեից Արագածոտնի մարզպետարանին հատկացված գումարներից […]
18:35 02.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը և «Սարեր» մշակութային կազմակերպությունն իրականացնում են «Խոսող կտավներ» ներառական նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Նախագծի շնորհանդես-ցուցադրության բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ին, Ազգային պատկերասրահում: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Թանգարաններում, որպես կանոն, արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ տեսողության խնդիրներ ունեցող մարդու համար հենց շոշափելիքի […]
17:37 02.08.2022
Լոս Անջելեսում գտնվող Armenian Youth Education Aid հասարակական կազմակերպության կողմից Խնձորեսկի երաժշտական դպրոցին նվիրաբերվել են երաժշտական գործիքներ, հայտնում է Գորիսի համայնքապետարանը: 66 աշակերտ ունեցող սահմանամերձ բնակավայրի երաժշտական դպրոցի սաները տարիներ շարունակ նվագել են հնամաշ գործիքներով, և այժմ երաժշտական դպրոցը համալրվել է նոր գործիքներով, որոնք կխթանեն կատարողական վարպետության բարձրացումը, կապահովեն ստեղծագործությունների կատարման բարձր հնչեղություն։ Նվիրաբերության շնորհիվ […]
15:07 02.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների 2022 թվականի վերապատրաստման ծրագրի պաշտոնական մեկնարկը: Այս տարվա ծրագիրն անցկացվում է համակցված (առկա և հեռավար) ձևաչափով: Ծրագրի մեկնարկի առիթով ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել էին առկա վերապատրաստմանը մասնակցող «Հայ մշակույթի պատմություն և արվեստ» դասավանդող ուսուցիչները: Նրանց ընդունել է ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի […]
12:43 02.08.2022
Հրաձիգ Գագիկ Նիկողոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այս մրցաշարում: Հայ մարզիկը, որն առաջին անգամ էր միջազգային մրցաշարի մասնակցում, երրորդ տեղն է զբաղեցրել 10 մ հրացան մրցաձևում: Հրաձիգներն այսօր են սկսել պայքարը, վաղը կկայանան սամբոյի, իսկ օգոստոսի 6-ին՝ կոխ ըմբշամարտի մրցումները: Հրաձգության հավաքականի […]