13:15 24.08.2022
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որն հաջորդաբար քննարկվելու է Ազգային ժողովում: Նոր կարգավորմամբ առաջարկվում է սահմանել պետական պարտավորություն ըստ որի՝ հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողները պետական միջոցների հաշվին կապահովվեն հատուկ կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով և ուսումնառության համար անհրաժեշտ այլ նյութերով: Մասնավորապես տարրական […]
17:56 23.08.2022
Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2021-2022 ուստարվա օգոստոսյան վերաքննությունների ժամանակացույցը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ըստ այդմ՝ քննությունները կազմակերպվելու են ներկայացվող ժամանակացույցին համապատասխան. 9-րդ դասարան «Հայոց լեզու» – 24.08.2022 թ. «Մաթեմատիկա» – 25.08.2022 թ. «Բնագիտություն» – 26.08.2022 թ. 12-րդ դասարան «Հայոց լեզու և հայ գրականություն» – 24.08.2022 թ. «Մաթեմատիկա» – 25.08.2022 […]
17:35 23.08.2022
Այսօր տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում օրենսդրական փոփոխությունների նախագծի քննարկումը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը Ժաննա Անդրեասյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Փոխնախարարը նշել է, որ Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առաջարկվող օրենքի նոր նախագիծն ամբողջությամբ բավարարում է այն պահանջները, որոնք սահմանված […]
14:49 23.08.2022
Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել եկամտային հարկով ուսման վարձավճարի փոխհատուցման կարգում: Սահմանվել է, որ դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը հաջորդ կուրս փոխադրվելուց կամ կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտելուց հետո ներկայացվում են բուհի ռեկտորին: Ընդ որում` սովորողը եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով կարող է դիմել տարվա մեջ երկու անգամ` սեպտեմբերի 1-ից 15-ը կամ մարտի 1-ից 15-ը, տեղեկացնում են […]
10:37 23.08.2022
Կորեայի Սեուլ և Բույո քաղաքներում կայացել է «Managing World Heritage: People, Nature, Culture 2022» ծրագիրը, որի նպատակն էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված հուշարձանների կառավարման լավագույն փորձի փոխանակումը: Հայաստանյան կողմից ծրագրին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը: Ծրագիրը կազմակերպել են ICCROM-ը, IUCN-ը, Նորվեգիայի […]
17:11 22.08.2022
Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադային ՀՀ մասնակիցները նվաճել են 3 բրոնզե մեդալ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օգոստոսի 14-22-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 15-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 46 երկրի 250 աշակերտներ: Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Մարիա Առաքելյանն ու Վյաչեսլավ Պետրոսյանը և ՀԱՊՀ-ի ավագ […]
15:46 22.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանի այցը նախարարություն և կարևորելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում անհրաժեշտ […]
14:23 22.08.2022
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2022 թ․ ուսուցիչների կամավոր ատեստավորման քննական թեստերի ուղեցույցները՝ ըստ առարկաների: Ուղեցույցները հասանելի են ԿԳՄՍՆ և ԳԹԿ կայքերում: Բուն ատեստավորման` առարկայական գիտելիքների ստուգման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին: Կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին 2022 թ. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 4000 ուսուցիչ: Աշխատավարձերի 30-50 տոկոս բարձրացումը կկիրառվի հոկտեմբերից՝ ըստ արդյունքների: 2022 թվականին ատեստավորումն […]
12:40 22.08.2022
Օգոստոսի 16-21-ն Աղվերանում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովը, որին մասնակցել են աշխարհի 21 երկրների հայկական կրթական կառույցների, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության կրթության ոլորտի շուրջ 100 ներկայացուցիչներ, անցկացվել են 8 լիագումար և մասնախմբերի 11 նիստեր: Խորհրդաժողովի փակման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: […]
14:30 21.08.2022
Տեղի է ունեցել Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի փակման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Մասնակից ուսուցիչներին, կրթական ոլորտի ներկայացուցիչներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Նա բարձր է գնահատել վերջիններիս ջանքն ու նվիրումը՝ միտված Սփյուռքում հայապահպանության գործին. «Այս խորհրդաժողովը այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնելու Սփյուռքում կրթական ոլորտի կազմակերպման և իրականացման խնդիրների […]
19:45 20.08.2022
ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Շիրակի պետական համալսարանը հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստում է անցկացնում։ Նեղ մասնագիտական, առարկայական կրթությունից բացի, վերապատրաստման ընթացքում ուսուցիչները գիտելիքներ են ստանում կամ թարմացնում հանրակրթության պետական չափորոշիչի հիմնական դրույթների, ծրագրերի, դասավանդման մեթոդների ու գնահատման համակարգի մասին: Սա 5 տարին մեկ մանկավարժների համար պարտադիր գործընթաց է, որին հաջորդում է նաև պարտադիր ատեստավորումը։ Այն ուսուցիչներին […]
18:20 19.08.2022
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզից այսօր մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մարզկենտրոն Իջևանում հրավիրված քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի […]
16:42 19.08.2022
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Չարենցը և իր ժամանակաշրջանը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Գիտաժողովը 2022 թվականի նոյեմբերի 28-30-ը կանցկացվի Երևանում: Զեկույցով հանդես գալու համար ցանկացողները կարող են մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ լրացնել կցված մասնակցության հայտը, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: […]
15:40 19.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանն օգոստոսի 18-ին մասնակցել է Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ օգոստոսի 18-ին կազմակերպված քննարկմանը՝ նվիրված աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման օրենսդրական փոփոխություններին: Միջոցառումը կազմակերպվել է «Գյուղատնտեսության […]
13:49 19.08.2022
Օգոստոսի 17-18-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Հանրակրթության ոլորտի բարեփոխումները» խորագրով արտագնա խորհրդակցություն, որին մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության, զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, անձնակազմի կառավարման, իրավաբանական, ֆինանսաբյուջետային վարչությունների, լիցենզավորման գործակալության, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ԳԹԿ-ի, ՀՄԿ-ի ներկայացուցիչները։ Փոխնախարարը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ այսօրինակ խորհրդակցությունները նպաստում են համատեղ ջանքերով նոր գործիքակազմեր մշակելուն, որոնք թույլ են տալիս մեծացնել կրթական համակարգի արդյունավետությունը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել […]
11:47 19.08.2022
Օգոստոսի 16-21-ն Աղվերանում անցկացվում է Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովը, որը միավորել է Սփյուռքի հայկական կրթօջախների ներկայացուցիչներին՝ բարձրաձայնելու կրթական ոլորտում հայապահպանության արդի խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Համահայկական կրթական խորհրդաժողովներ կազմակերպում է երկու տարվա պարբերականությամբ: Միջոցառմանը մասնակցում են Սփյուռքի համայնքներում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող մարմինների, կազմակերպությունների, հաստատությունների […]
16:53 18.08.2022
Այս տարի Հայաստանի բոլոր բուհեր 9729 դիմորդ է ընդունվել, ինչը համեմատելի է նախորդ տարիների ցուցանիշների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներին, ըստ որոնց բուհերում տասը հազարից ավելի թափուր տեղեր են մնացել։ «Այս թեման արհեստական շրջանառվող թեմա է»,-ասել է նախարարը: […]
20:00 17.08.2022
Շիրակի մարզը ստացել է հանրակրթական դպրոցներին տրամադրվող նոր ու թարմացված դասագրքերը։ Նոր ուսումնական տարվա համար մարզին հատկացվել է ավելի քան 100 հազար կտոր դասագիրք։ Դպրոցները դասագրքային ֆոնդի թարմացումների մասին նախկինում հայտ ներկայացնում էին մարզպետարան, իսկ նոր կարգի համաձայն դպրոցներն իրենք են էլեկտրոնային եղանակով ցանկն ուղարկում ԿԳՄՍ նախարարություն։ Շիրակի մարզը նոր ուսումնական տարվա մեկնարկին 12 անուն […]
19:40 17.08.2022
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատասխանատուներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրի հետ կապված մի շարք հարցեր: Ծրագիրն իր մեջ ներառում է կրթական բաղադրիչ՝ երեխաներին և ծնողներին հնարավորություն տալով ավելի մոտ գտնվելու գյուղատնտեսությանը և բարելավելու գյուղատնտեսական նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ սեփական գիտելիքներն ու հմտությունները։ Քննարկվել են նաեւ ամբողջական հացահատիկի […]
18:40 16.08.2022
«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառման շրջանակներում Շիրակի մարզում իրականացվում են 3 բնակավայրերի՝ Բերդաշենի, Արեգնադեմի, Կապսի դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքները, Հովունիի դպրոցի մոդուլային շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար էլ կառավարությունն այս տարի գումար է հատկացրել։ Ամասիա համայնքի երկու բնակավայրերում՝ Բերդաշենում և Արեգնադեմում շինաշխատանքներն ընթացքի մեջ են։ […]
15:23 16.08.2022
ԿԶՆԱԿ հիմնադրամը շարունակում է իրականացնել ՀՀ ուսումնական հաստատությունների տնօրենների և տնօրենի տեղակալների վերապատրաստումները: Ամռան ամիսներին վերապատրաստվել են ավելի քան 1940 տնօրեններ և տնօրենի տեղակալներ: Վերապատրաստումները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 15-ը, նախատեսվում է վերապատրաստել հանրապետության բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին և տնօրենի տեղակալներին:
11:49 16.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի կրթության նախարարության պատվիրակության և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Իրաքի գրասենյակի անդամներին: Ժաննա Անդրեասյանն Իրաքի կրթության նախարարության տեխնիկական հարցերով փոխնախարար Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամիի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է դպրոցական սննդի ծրագիրը, որն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) […]
10:50 16.08.2022
Օգոստոսի 19-ից դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների մասնակցությամբ մեկնարկում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները: Խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների, հանրակրթության մարզային պատասխանատուների հետ: Քննարկումների օրակարգում ընդգրկված են 2022-2023 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին վերաբերող հարցեր: Ըստ սահմանված ժամանակացույցի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունները կմեկնարկեն Տավուշի մարզից` օգոստոսի 19-ին: […]
18:15 15.08.2022
Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա դասագրքերն արդեն ներկրվել են Շիրակի մարզ, օգոստոսի 15-19-ը, ըստ նախնական մշակված ժամանակացույցի, դասագրքերը կբաշխվեն մարզի դպրոցներին։ Գործընթացը մեկնարկել է և իրականացվում է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատուների վերահսկողությամբ։ Շիրակի մարզը ստացել է 100718 դասագիրք, որոնցից 72947-ը տարրական դասարանների, իսկ 12 անուն՝ 25116 դասագիրք 7-րդ, 8-րդ […]
15:21 15.08.2022
Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 2 բրոնզե մեդալներ, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը: Օգոստոսի 7-15-ն Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում հիբրիդային (առկա և առցանց) ձևաչափով տեղի է ունեցել Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 90 երկրի 353 աշակերտներ: «Քվանտ» վարժարանից Արայի Խալաթյանը (12-րդ դասարան) և Համլետ Պետրոսյանը (11-րդ դասարան) արժանացել են բրոնզե մեդալների: […]
15:46 13.08.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներ, այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացնում է տեխնոլոգիական 5 ուղղություններով դասընթացներ, որոնք Արցախյան պատերազմների մասնակիցների համար անվճար են: Անհրաժեշտ է լրացնել հայտը, անցնել ընդունելության փուլը և դառնալ դասընթանցների մասնակից։ […]
15:31 12.08.2022
Բելառուսական պետական ագրարային տեխնիկական համալսարանի կազմում գործող Ագրոարդյունաբերական համալիրի կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտն առաջարկում է պրոֆիլային կազմակերպությունների մասնագետների և ղեկավար կազմի համար նախատեսված գործնական բաղադրիչով կրթական ծրագրեր մի շարք ուղղություններով: Հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Ուսումնական ծրագրերը կազմվում են ոլորտի առաջատար ընկերությունների, ինչպես նաև համապատասխան պետական կառույցների հետ համագործակցության հիման վրա: Նախատեսվում է նաև բնագավառի զարգացող գյուղատնտեսական կազմակերպությունների փորձի ուսումնասիրություն: Ծրագրերի մասնակիցներին տրվելու են պետական նմուշի դիպլոմներ:
14:13 12.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կանցկացնի «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին։ Տեղեկացնում է ՀՀ ԿՀՄՍ նախարարության մամուլի ծառայությունը: Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես […]
13:38 12.08.2022
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համայնքային միջոցներով գրադարանները համալրվում են նոր գրքերով: Ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Ընդանուր առմամբ՝ 262 անուն 7400 կտոր գիրք: Դրանք բոլորը երևանյան հրատարակչությունների աշխատանքներն են՝ նկարազարդումներից մինչև տպագրություն:
12:14 12.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2022 թ. օգոստոսի 16-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: Հավաստագրման քննությանը մասնակցելու համար առցանց դիմումին կից ներկայացվում […]