09:25 01.09.2022
Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն․ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության գործում ներգրավված բոլոր պատասխանատուներին։ Սիրելիներ, սկսվում է ևս մեկ ուսումնական տարի` գիտելիքների ամբարման ու արժեքների ճանաչման, […]
22:22 31.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը առաջին դասարան գնացող մեր երեխաները կդառնան նաև հանրակրթության նոր պետական չափորոշչով մեր առաջին շրջանավարտները, քանի որ նոր չափորոշչի ներդրումը կսկսվի մյուս ուսումնական տարվանից՝ երկրորդ դասարանում։ Սա իրոք մեծ պատասխանատվություն է մեր, և մեծ հնարավորություն՝ մեր երեխաների համար։ Ճիշտ օգտագործենք […]
19:52 31.08.2022
ՀՀ պետական բյուջեից Արագածոտնի մարզպետարանին հատկացված գումարներից վերաբաշխումների արդյունքում առաջացած դրամական միջոցներով, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշումներով, մարզում իրականացվում են դպրոցաշինական մի շարք ծրագրեր։ Այդ թվում՝ Փարպիի Ղազար Փարպեցու անվան միջնակարգ դպրոցում ընթացքի մեջ են ստորև ներկայացվող վերակառուցման աշխատանքները՝ դպրոցի շենքի սալվածքի վերանորոգում, մարզադահլիճի, հանդերձարանների և սանհանգույցների հիմնանորոգում, նոր գույքի՝ ըմբշամարտի գորգի, ուսուցչական սեղանների և աթոռների […]
18:50 31.08.2022
Կառավարության որոշմամբ հաստատվել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որի հիման վրա մշակված ուսումնական նոր ծրագրերն այս տարի փորձարկվելու են 60 նախադպրոցական հաստատություններում: Փորձարկումից հետո ուսումնական նոր ծրագրերը կլրամշակվեն և կներդրվեն ողջ հանրապետությունում: Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանն այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: […]
11:41 31.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների, Լոռու մարզի կրթության ոլորտի մարզային պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 թվականների ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը: Խորհրդակցությունը վարել է Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Լոռու մարզպետարանի […]
15:17 30.08.2022
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը։ Մարզպետը շնորհավորել է խորհրդակցության մասնակիցներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և ուրախությամբ փաստել, որ տարին կարևոր նախաձեռնությամբ են մեկնարկում։ Շիրակի մարզպետարանը, վարչապետի հանձնարարականով, ներկայացրել է մարզի 21 դպրոցի վերանորոգման հայտ, որոնք փոխվարչապետի մոտ կայացած քննարկման ժամանակ նախնական ընդգրկվել են անհետաձգելի կապիտալ […]
13:30 30.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ուսումնական տարվան նախորդող հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացրել են Գեղարքունիքի մարզում: Խորհրդակցությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի […]
17:16 29.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2022 թ. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 16-ը ներառյալ՝ […]
16:14 29.08.2022
Օգոստոսի 25-26-ը Հայաստանի երիտասարդների պատվիրակությունը ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքի «Ռուխ Օրդո» մշակութային կենտրոնում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ առաջին երիտասարդական ֆորումին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Իր ձևաչափով աննախադեպ այս ֆորումը (ԵԱՏՄ երկրներից բացի՝ մասնակիցներ էին հրավիրված նաև ԱՊՀ երկրներից) տեղի է ունեցել նույն քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական […]
15:12 29.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է ուսուցիչների 2022 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ «Հայոց լեզու», «Եզդիերեն» և «Ասորերեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, «Պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 18-ին, «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի 24-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների ատեստավորումը՝ սեպտեմբերի […]
12:33 29.08.2022
Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում հերթական քննարկումը տեղի է ունեցել Սյունիքի մարզում, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, տեղեկացնում են նախարարությունից: Խորհրդակցությանը մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության […]
10:57 29.08.2022
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2021-2022 ուսումնական տարվա շուրջ 500 շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել և շրջանավարտներին ողջունել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ով նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ԿԳՄՍ նախարարի […]
13:00 27.08.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 26-ին, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ, մասնակցել է Ստեփանակերտի, Շուշիի և Հադրութի հանրակրթական դպրոցների ներկայացուցիչների օգոստոսյան ավանդական խորհրդակցությանը: Պետական նախարարը լսել է նախորդ ուսումնական տարվա ձեռքբերումների ու հիմնախնդիրների և նոր ուսումնական տարվա անելիքների մասին Ստեփանակերտի քաղաքային, Շուշիի և Հադրութի շրջանային հանրակրթության ոլորտի պատասխանատուների զեկույցները, առանձին ու մանրամասն քննարկել […]
11:21 27.08.2022
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտային հարկի հաշվին, եթե նրանք առկա ուսուցմամբ սովորում են ՀՀ հավատարմագրված բարձրագույն ուսհաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտություններով, որոնց ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ:
19:17 26.08.2022
Այսօր Սյունիքի մարզպետարանում կրթության ոլորտի մարզային պատասխանատուները ներկա են եղել ավանդական օգոստոսյան խորհրդակցությանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մասնակցությամբ, տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից: Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Կապանի, Քաջարանի և Մեղրու տարածաշրջանների հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ, մարզպետարանի, նախարարության, համայնքապետարանների […]
17:42 26.08.2022
Նոր ուսումնական տարվան ընդառաջ շարունակվում են օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հերթական քննարկումը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզպետարանում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն ու մարզային ենթակայության […]
16:19 26.08.2022
«Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ‹‹Հանրակրթական դպրոցների վերազինում›› ենթաբաղադրիչի կարիքների գնահատման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները շրջայցեր են կատարել Արմավիրի մարզի մի շարք համայնքներում: Մասնավորապես՝ նրանք ուսումնասիրություններ են իրականացրել մի շարք համայնքների կրթական հաստատություններում, ինչպես նաև Արմավիրի թիվ 2, թիվ 3, թիվ 5, թիվ 6, թիվ 8, թիվ 9, […]
15:36 26.08.2022
Հունաստանի հյուսիսային շրջանների քաղաքներում հայ համայնքը թեև փոքրաթիվ է, սակայն աչքի է ընկնում իր աշխուժությամբ և հայապահպան ակտիվ գործունեությամբ: «Կոմոտինին ուսանողական հին քաղաք է, որտեղ հայերին առաձնահատուկ են վերաբերվում: Այստեղ տարին մեկ անգամ հայկական շաբաթ է անցկացվում. տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում, տեղացիները, ուսանողներն ու դասախոսները հնարավորություն են ունենում փորձելու հայկական ճաշատեսակները, տեսանյութի միջոցով ականատես են […]
13:00 26.08.2022
Արարատի մարզպետարանում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ–ի տնօրեն Արտակ Պողոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի […]
10:38 26.08.2022
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2022-2023 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները։ Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Նույնը վերաբերում է նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդներին: Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է: Մասնագիտական առանձնահատկություններով և […]
20:45 25.08.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է աշակերտներին, անդրադարձել նախագահական ինստիտուտի գործունեությանն ու դերին, որակյալ կրթություն ստանալու, ինչպես նաև պատասխանատու քաղաքացի լինելու անհրաժեշտությանը, դրվագներ է ներկայացրել Անկախության հռչակագրի ընդունման պատմությունից: Նախագահն իր խոսքում, մասնավորապես ասել է. «Իրականում մենք՝ որպես երկիր հաջողություն կարող ենք ունենալ […]
20:31 25.08.2022
Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ–ի տնօրեն Արտակ Պողոսյանը, նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն ու դպրոցների տնօրենները։ Տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։ Փոխնախարարը ներկայացրել է կրթական համակարգում ներդրված բարեփոխումները, քննարկվել են նոր ուսումնական տարվա […]
12:39 25.08.2022
Արմավիրի մարզպետարանում կայացել է 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է Արմավիրի մարզի դպրոցների տնօրեններին և որպես առաջնահերթություն՝ […]
11:54 25.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ մեծ թափով ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Մեծ ավանդույթներ ունեցող և ըմբշամարտի դարբնոցներից մեկը համարվող մարզադպրոցը հիմնադրվել է 1960-ական թվականներին Նորայր Մուշեղյանի կողմից և վերջին 20 տարվա ընթացքում ենթարկվել է միայն մասնակի վերանորոգման: Հիմնարար վերանորոգման աշխատանքները […]
11:27 25.08.2022
Մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը: ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների համաձայն՝ դիմորդը հայտագրումն իրականացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն: Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը: […]
19:08 24.08.2022
Ուսուցչական կազմի համար ամառային արձակուրդներն արդեն ավարտված են, նոր ուսումնական տարվա մեկնարկի տրամադրություն է։ Սկսել են դասասենյակների վերադասավորումներն ու վերանորոգման աշխատանքները։ Գյումրիի հիմնական դպրոցներից մեկում՝ թիվ 15-ում առաջին դասարանցիների համար 2 դասասենյակ են պատրաստել՝ նախորդ տարվա նման։ Այս ուսումնական տարում կունենան գրեթե նույն թվակազմով առաջն դասարանցի, ինչ նախորդին էր։ Արդյունքում առաջին դասարանցիների սահմանային թիվը դեռ […]
17:40 24.08.2022
2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են. կայացել է հերթական հանդիպումը Արագածոտնի մարզի հանրակրթական 118 դպրոցների տնօրենների մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, Արագածոտնի մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, Կրթության և մշակույթի վարչության պետ Գալուստ Թադևոսյանը: […]
17:14 24.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամների, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների ֆինանսավորման մոդելի քննարկումը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման […]
16:05 24.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը: ՌԴ պատվիրակության կազմում էին նահանգի երիտասարդության հարցերի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Դմիտրի Գրիգորյանցը, կրթության նախարարի տեղակալ Ելենա Կորչագինան, Օմսկի պետական մանկավարժական […]
15:06 24.08.2022
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Դավթի փողոց 27/2 հասցեում գտնվող «Բարեկամության այգու» հողամասից 338 քառ. մետր մակերեսով հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար: Նշված տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես […]