16:07 07.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը, որի նպատակն է կարգավորել նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտը` ապահովելով նոր ինստիտուցիոնալ մոտեցումներ և թիրախային զարգացում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման […]
11:38 07.09.2022
Առողջապահության նախարարությունը ներկայացնում է ամռան ամիսներին աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի վերաբերյալ և մասնագետի խորհուրդը` ուսումնական տարվա վերսկսմանը զուգահեռ աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար։
10:49 07.09.2022
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է դպրոցների տնօրեններին՝ տեղեկացնելով, որ 2021 թվականից Հայաստանը միացել է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) «The GLOBE Program» միջազգային գիտակրթական և կիրառական ծրագրին, որը հնարավորություն է տալիս մեր դպրոցներին՝ մասնակցել ծրագրին և դառնալ GLOBE ասոցացված դպրոց։ Նա հայտնել է, որ ցանցի […]
21:42 06.09.2022
Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման ներառականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություններ է առաջարկել «Կրթության մասին» օրենքում: Առաջարկվող լրացումները Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ քննարկվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի […]
15:50 06.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահն իրականացնում է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը, որը սեպտեմբերի 6-ից վերսկսվել է Վայոց ձորի մարզից: Հայաստանի ազգային պատկերասրահը «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրն իրականացնում է 2022 թ. մայիսից: Այն ուղղված է ՀՀ մարզերի մշակութային կյանքի ակտիվացմանը, և հիմնական խնդիրն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստի և […]
20:00 05.09.2022
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ այսուհետև Ա. Ս. Պուշկինի անվան դպրոցի գրադարանում կգործի Մոսկվայի անկյուն, որտեղ ներկայացված է հետաքրքիր և ճանաչողական գրականություն Ռուսաստանի մայրաքաղաքի մասին: Հայտնում են ՄՄԳԿ-ից։ Կրթական այս հարթակի բացմամբ ազդարարվեց Երևանում 875-ամյակի միջոցառումների և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) 15-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: «Մոսկվայի մասին գրքերը կօգնեն […]
19:05 05.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2021 – 2022 ուսումնական տարվա հանրակրթական դպրոցների գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին մեդալներ հանձնելու արարողությունը: 2021-2022 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններից մեդալի հայտ ներկայացրած 88 սովորողներից քննությունների արդյունքում մեդալի են արժանացել 61 շրջանավարտներ: Գործող կարգի համաձայն` մեդալի հավակնորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից: Միջոցառման ընթացքում պարգևատրվել են նաև միջազգային մաթեմատիկական «Կենգուրու» և հայերենի իմացության «Մեղու» մրցույթների հաղթողները: Մեդալակիրներին և առարկայական […]
17:12 05.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ուսուցիչները, դաստիարակները և ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։ «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում նախատեսվում է դրամական պարգևի տեսքով խրախուսել շուրջ 22 ծրագիր, անհատական ծրագրերի դեպքում՝ […]
14:15 05.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս անցկացվել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց բաց առաջնությունը: Մրցաշարին Հայաստանից և Ռուսաստանից կանանց և տղամարդկանց 12-ական թիմեր են մասնակցել: Տղամարդկանց պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է «Ռուսաստան-1» թիմը, որը եզրափակչում 2:0 հաշվով առավելության է հասել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի նկատմամբ: Երրորդ […]
10:58 03.09.2022
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գործընկերների հետ հանդիպել է Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Սաֆար Նասրօլլահ Զադեհի հետ, որի հետ քննարկել են երկկողմ համագործակցություն հաստատելու քայլերն ու դրա շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ «Մեր բարեկամ Իրանի բուհերի հետ համագործակցային հարաբերությունները մեզ համար կարևոր են ոչ միայն կրթության ու գիտության զարգացման, […]
20:45 02.09.2022
2022 թվականին Շիրակի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 1128 դիմորդ, որոնցից հիմնական փուլում ընդունվել է 824-ը (73.1%): Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Դրական միավորներով հիմնական փուլի մրցույթից դուրս մնացած 61 դիմորդ (հայտագրվածների 5.4%-ը) հայտագրվել է մրցույթի լրացուցիչ փուլում: Ընդունվել է նրանցից 59-ը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից ներկայացված վիճակագրական տվյալների […]
17:43 02.09.2022
2022 թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն էապես բարձրացրել է ակադեմիական կազմի աշխատավարձերը: Մասնավորապես, համալսարանի պրոֆեսորների աշխատավարձը 1 դրույքով ծանրաբեռնվածության դեպքում այսուհետ կկազմի 530.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 24%), դոցենտներինը՝ 420.000 ՀՀ դրամ (բարձրացումը՝ 14%), իսկ ավագ դասախոսներինը և դասախոսներինը՝ համապատասխանաբար 380.000 և 350.000 ՀՀ դրամ, տեղեկացնում է համալսարանի պաշտոնական կայքէջը: Պրոֆեսորների և դոցենտների աշխատավարձի […]
10:42 02.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023» միջոցառման հայտերի ընդունումը: Գրանցման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 30-ը: Փառատոնի նպատակներն են դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: Հայկական համադպրոցական գիտության փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված հետազոտական նախագիծը և արդյունքները ներկայացնեն […]
08:20 02.09.2022
Ընտանեկան հոգեբան Նատալյա Պանֆիլովան զգուշացրել է դասերի ժամանակ սմարթֆոններից օգտվելիս տհաճ հետևանքների մասին։ Այս մասին պատմում է iz.ru կայքը։ Հինգշաբթի՝ սեպտեմբերի 1-ին, «Вечерняя Москва» թերթի հետ զրույցում մասնագետը նշել է, որ եթե երեխայի ուշադրությունը շեղվում է դասի ժամանակ լուրեր կարդալով կամ սոցիալական ցանցերում զրուցելով, դա լրացուցիչ ծանրաբեռնում է գլուխը և բացասաբար է անդրադառնում կենտրոնացման վրա։ […]
18:30 01.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը, տեղեկացնում են նախարարությունից: Միջոցառման ընթացքում կողմերը՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի, ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որում ամրագրված […]
15:52 01.09.2022
Պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների՝ 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Այդ նպատակով պետբյուջեում կատարվել է 52,380.3 հազար դրամի վերաբաշխում: Հիմնավորման համաձայն` մասնավորապես, պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական […]
15:27 01.09.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով, ներկայացրել կրթության ոլորտում լայնածավալ բարեփոխումների ընթացքը: Ստորև ներկայացվում է վարչապետի ելույթի սղագրությունն ամբողջությամբ. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս և առաջին հերթին՝ […]
15:25 01.09.2022
Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա առիթով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել են Երևանի Ա. Ղարիբյանի անվան 142 ավագ դպրոց: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի 2-րդ փուլով: Բարձրաստիճան հյուրերը շնորհավորել […]
12:48 01.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» ՀԿ-ն սեպտեմբերի 6-10-ը կիրականացնի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Գլխավոր հովանավոր՝ ArleAm ընկերություն: «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի կազմակերպիչ Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախորդ փառատոներն անցկացվել են 2019-ը և 2021 թվականներին, իսկ այս տարի այն […]
12:42 01.09.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տիկնոջ՝ Քրիստինա Հարությունյանի հետ, սեպտեմբերի 1-ին այցելել է մայրաքաղաքի Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր ու ներկա գտնվել առաջին զանգի հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը շնորհավորել է ուսուցիչներին և աշակերտներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով նրանց հաջողություններ, աշխատասիրություն ու ամենայն բարիք: Միաժամանակ նախագահը համոզմունք է […]
12:24 01.09.2022
«Մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառի հաստատությունները միշտ չէ, որ հասանելի են սովորողներին և միշտ չէ, որ ապահովում են պատշաճ մասնագիտական որակավորում: Դրա հետևանքով մենք մի կողմից ունենք գործազրկություն, մյուս կողմից՝ գնալով ավելի բարձր են հնչում երկրում որակավորված աշխատուժի բացակայության մասին պնդումները: Հայաստանում այսօր տասնյակ հազարավոր երեխաներ զրկված են մանկապարտեզներում, նախակրթարաններում ու դպրոցներում որակյալ կրթություն ստանալու […]
12:15 01.09.2022
Կառավարության սեպտեմբերմեկյան նիստը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է Գիտելիքի և դպրության օրվա առիթով շնորհավորանքով և խոսել կրթական համակարգի լրջագույն խնդիրների ու համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին: «2022 թվականի հուլիսի 28-ին Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը պետական ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի և վերջանական տեսք […]
11:55 01.09.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ, որում ասվում է. «Հարգելի՛ մանկավարժներ, սիրելի՛ աշակերտներ, Ի սրտե շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Հանրակրթության բնագավառի ընթացիկ փոփոխությունները միտված են ներառականության, մատչելության ապահովմանը, կրթադաստիարակչական աշխատանքների արդյունավետության խթանմանը: Վստահ եմ, որ ամենօրյա և նվիրյալ աշխատանքի արդյունքում մեր համատեղ ծրագրերն անպայման հաջողելու են: Բոլորիս […]
11:40 01.09.2022
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: «Չէ՞ որ պետության ամուր հիմքը նախևառաջ կիրթ, գիտելիքահենք հասարակությունն է։ Անվտանգ, ապահով առօրյայի գրավականը, վստահաբար, ճիշտ ժամանակին տրված և ճիշտ կիրառված գիտելիքն է։ Կարևորելով այս փաստը՝ ԱԻՆ-ը բաց է կրթական բոլոր հաստատությունների հետ համագործակցության համար՝ դպրոցից մինչեւ բուհ կամ աշխատանքային շրջանակներ։ Վստահ եմ՝ […]
11:20 01.09.2022
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել: «Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ Հարգելի՛ ուսուցիչներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում բոլորիդ: Դժվարագույն ժամանակներ հաղթահարող Արցախի կրթօջախներում այսօր նորից հնչում են առաջին զանգի ղողանջները՝ վկայելով արցախցու՝ Հայրենիքն ապրեցնելու անդրդվելի կամքի […]
11:11 01.09.2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, որում ասվում է. «Կրթությունն անձի առաջընթացի հիմնական նախադրյալն է և ապագայի «անձնագիրը»: Այն ամենամեծ ներդրումն է ստեղծարար հասարակության և մրցունակ պետության կերտման ճանապարհին: Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ` դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին: Ուսումնական տարին սկսենք դրական […]
10:58 01.09.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես, ասվում է. «Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ յուրովի առանձնահատուկ ու պարտավորեցնող է բոլորիս համար: Արդի փոփոխությունների ժամանակաշրջանում գիտելիքն ու կրթությունն են այն հիմնական […]
10:09 01.09.2022
Ռուսաստանում սեպտեմբերի 1-ից օրենսդրական մի շարք փոփոխություններ կլինեն. այսպիսով, վարորդների համար կպարզեցվի մեքենաների տեխզննման ընթացակարգը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր գույքի կոմունալ վճարները կհաշվարկվեն նոր կանոններով, իսկ վաճառողներին կարգելվի պահանջել գնորդների անձնական տվյալները։ Այս և այլ փոփոխությունները, որոնք կազդեն միլիոնավոր ռուսների վրա, ներկայացրել է Lenta.ru-ն։ Վարորդների համար պարզեցնել տրանսպորտային միջոցների զննման ընթացակարգերը. Ռուսաստանում աշնան սկզբից մեքենաների, ավտոբուսների […]
09:45 01.09.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, հարգելի՛ մանկավարժներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Պատահական չէ, որ նոր ուսումնական տարին բոլորիս համար ընկալվում է որպես նոր անելիքների, երազանքների ու նպատակների, նոր գաղափարների արդյունավետ իրականացման […]
09:32 01.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առիթով․ «Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Գիտելիքի թարմացումն ու զարգացումը չի սկսվում եւ ավարտվում ուսումնական տարվա հետ: Այն չդադարող գործընթաց է, որի բոլոր օղակներն ունեն իրենց առաքելությունը: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկն իր հետ նոր սպասելիքներ, նոր ապրումներ ու […]