17:50 02.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամ (ԿԶՆԱԿ) և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ)՝ հանդիպելու աշխատակազմերին և քննարկելու աշխատանքային առկա խնդիրները: Նախարար Վահրամ Դումանյանը «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնում» ողջունել է հիմնադրամի աշխատակիցներին՝ ընդգծելով, որ կառույցին վերապահված է […]
22:29 01.11.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի և «Գլաձոր» համալսարանի ուսանողներին: Պաշտպանը երիտասարդներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները՝ ընդգծելով իրավունքի խախտումների կանխարգելման և վերականգնման հարցում Պաշտպանի աշխատակազմի գործառույթները և լիազորությունների շրջանակը: Գրիգորյանն ուսանողների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, պատասխանել վերջիններիս հուզող հարցերին:
16:27 01.11.2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, Ֆրանսիայի Օը-դը-Սեն նահանգի պատվիրակությունը` նահանգապետ Ժորժ Սիֆրեդիի գլխավորությամբ, այցելել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին` շնորհակալություն հայտնելով համագործակցության համար. «Մենք […]
10:47 31.10.2022
Հոկտեմբերի 25-ին Վարշավայի համալսարանի գրադարանում տեղի ունեցավ հայտնի քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի՝ «Հայացք Հայաստանի պատմությանը՝ քարտեզների միջոցով» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, հայտնում է Լեհաստանում ՀՀ դեսպանություն: Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի և տարածաշրջանի պատմության վկայություն հանդիսացող, համաշխարհային կարևորություն ունեցող տարբեր ժամանակաշրջանների քարտեզներ: Միջոցառմանը բացման ելույթով հանդես եկան Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, Վարշավայի համալսարանի գրադարանի փոխտնօրեն […]
11:09 28.10.2022
«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2023 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկի ձևավորման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում նախապես հրապարակվել էր համապատասխան հայտարարություն, որի հիման վրա թարգմանիչները, հետազոտողները և ստեղծագործողները, ինչպես նաև արտերկրի հրատարակիչները ներկայացրել էին դրամաշնորհի ստացման հայտեր: Այս միջոցառմամբ ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհի […]
16:10 27.10.2022
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փուլի արդյունքները: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ ըստ կամավոր ատեստավորման այս տարվա ծրագրի՝ գործընթացին կարող էին մասնակցել շուրջ 29 441 ուսուցիչներ (5-ից 12-րդ դասարանների բոլոր առարկայական ուսուցիչները): Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած կամավոր ատեստավորման հայտ […]
22:50 26.10.2022
Պետդումա է ներկայացվել օտար բառերի օգտագործման անթույլատրելիության մասին օրինագիծ, բացառությամբ նրանց, որոնք ռուսերենում սովորաբար օգտագործվող անալոգներ չունեն, համապատասխան օրինագիծը տեղադրված է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում, տեղեկացնում է Ռիա Նովոստին: «Դաշնային օրենքի նախագիծը ենթադրում է օտար բառերի կիրառման անթույլատրելիություն, բացառությամբ նրանց, որոնք չունեն ռուսերենում սովորաբար օգտագործվող անալոգներ, որոնց ցանկը ներառված է նորմատիվ բառարաններում»,- ասվում է նախագծի […]
18:16 26.10.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր հանդիպել է Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների երիտասարդական 16-րդ «Դելփյան խաղերի» հայաստանյան մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում կայացել է նաև հաղթող մասնակիցների ուսուցիչների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախարարի տեղակալը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ օրը տոնական է, որովհետև հայ պատանիները միջազգային երաժշտական ասպարեզում, […]
11:00 26.10.2022
Ազգային ժողովը կողմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին հատկացնել 22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով. 14,5 տարին արտոնյալ է: Տոկոսադրույքը տարեկան 0,25 տոկոս է: Վարկի մարումը կսկսվի […]
15:28 25.10.2022
ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 23-27-ը գործուղվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու «Հայաստանի խոստում» խորագրով կրթական համաժողովին: Համաժողովն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի’ր, Հայաստան» ՀԿ-ի, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) կրթության և տեղեկատվական հետազոտությունների դպրոցի, ինչպես նաև «Փրոմիս» հայկական ինստիտուտի կազմակերպմամբ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա […]
11:40 25.10.2022
Հոկտեմբերի 20-26-ը «Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում 16 երկրներից 37 ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան: Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի ուսումնական այցի շրջանակում տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդության և ոչ ֆորմալ կրթության ոլորտի ներկայացուցիչներին ընդունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, «Երիտասարդական […]
16:56 24.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am/ հղումով` 2022 թ. հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 14-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: […]
14:07 24.10.2022
‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› վերջնանպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այս մասին ընդգծել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ին կազմակերպած «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 […]
20:11 21.10.2022
Մեկ միասնական այբուբենի ստեղծման համար հանձնաժողով ստեղծելու որոշումը ներկայացվել է Թյուրքական պետությունների կազմակերպությանը «Թյուրքական աշխարհի ընդհանուր այբուբենի սեմինարի» քննարկմանը։ Սեմինարն անցկացվել է թուրքական Բուրսայում և նվիրված է եղել Լեզվի օրվա 90-ամյակին, հայտնում է Anadolu գործակալությունը։ Սեմինարի ընթացքում թյուրքական պետությունների գիտնականները տեղեկատվություն են տրամադրել իրենց երկրներում պատմական լեզվական գործընթացների մասին և նշել մեկ այբուբենի անցման գործընթացի […]
12:38 21.10.2022
ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում որոշվել է փոփոխություն կատարել 2021 թ. հոկտեմբերի 11-ի N 76-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության» կարգում. այդ մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը: Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է կարգի այն դրույթին, ըստ որի՝ ուսումնական տարվա […]
12:20 21.10.2022
Օրերս տեղի ունեցած «BTHVN Wien» և «AMADEUS» միջազգային երաժշտական մրցույթներում Հայաստանը ներկայացնող «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները գրանցել են հերթական մեծ հաջողությունները, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը: Մասնավորապես՝ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Դավիթ Բաբայանը «AMADEUS» մրցույթում զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ «BTHVN Wien» մրցույթում՝ 2-րդ տեղը, Աիդա Ավանեսյանը «BTHVN Wien» մրցույթում՝ […]
18:57 20.10.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Արցախից Գյումրի ժամանած ուսանողներին։ Տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից։ Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի, Եզնիկ-Մոզյան արհեստագործական ուսումնարանի, Մարտունու արհեստագործական ուսումնարանի, «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամի դասախոսների և ուսանողների խումբը Գյումրի է այցելել «Մասնագիտական կրթությունը՝ բարեկեցության գրավական» կրթական ծրագրի շրջանակում։ Վարդգես Սամսոնյանն ողջունել է ուսանողների այցը Գյումրի, ապա […]
15:47 20.10.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Խելամիտ հարմարեցումները մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար» օրենքի նախագծի քննարկմանը, որը կազմակերպվել էր «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամներ, միջազգային գործընկերներ և շահագրգիռ պետական կառույցների աշխատակիցներ: Օրենքի […]
12:19 20.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքները, որոնց հիման վրա կպարգևատրվեն ծրագրերի հեղինակները: Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության մեջ […]
17:54 19.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտում հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև բազմաշերտ համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու հարստացմանը վերաբերող մի շարք […]
19:26 18.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչներին, որոնք նախարարին են փոխանցել իրենց դիմումը` բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը: «Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. այս գործընթացը լինելու է փուլային, կառուցողական: […]
19:45 17.10.2022
Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցում տեղի են ունեցել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի Շիրակի մարզային փուլի մրցումները, որին մասնակցել են համայնքային փուլերում 1-2-րդ տեղերը գրաված հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմերը։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է եղել 9-12-րդ դասարանների 9 պատանի։ Նրանք ուժերը չափել են ինքնաձիգի քանդում ու հավաքում, հրաձգություն օդամղիչ հրացանով, նռնակի նետում, ձգումներ […]
17:05 17.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կլուծվեն ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ, ինչը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների […]
18:34 14.10.2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած եվրոպական բուհերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական միջառարկայական կրթական ծրագրերի մշակում և հետազոտական կապերի ուժեղացում (GeoTAK)» դրամաշնորհային ծրագրի մանրամասները, որը ՀՀ բուհերում սովորողներիս համար շարժունակության նոր հնարավորություններ է […]
16:33 14.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը: 2022-2023 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․ աշնանային՝ 2022 թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ, ձմեռային՝ 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի […]
12:31 14.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2022-2023 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական փուլերի ժամկետները: Դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվում են երեք՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական) փուլերով, որոնք անցկացվում են համապատասխան խմբերով՝ […]
12:19 13.10.2022
Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված բյուջեում կատարել է վերաբաշխում և 276 միլիոն 678 հազար դրամ է ուղղել 10 դպրոցի գույքի ձեռքբերմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 13-ին հերթական նիստում նախագիծը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Նա հիշեցրել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության […]
17:10 12.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հարավային Կովկասի գենդերային և տնտեսական ներառման քաղաքականության ղեկավար Մարիամ Կոբալիային և գենդերային և տնտեսական ներառման վերլուծաբան Քեթի Տիկանաշվիլիին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հնարավոր աջակցությունը […]
15:50 12.10.2022
2020-21թթ-ին մանկապարտեզ, նախակրթարան հաճախող երեխաների թիվը, հատկապես գյուղերում, քիչ ընդգրկվածություն է ունեցել՝ պայմանավորված համավարակով՝ չնայած նրան, որ բարեփոխումներին, ապահով միջավայր ստեղծելուն ուղղված, պետությունը կառուցել է նոր նախակրթարաններ, հաստատություններ՝ 500 մանկապարտեզ ունենալու տեսլականով: Նախադպրոցական կրթության համակարգում էլ ի՞նչ բարեփոխումներ են իրականացվելու: Թեմայի շուրջ ասուլիս է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, խոսել […]