18:40 14.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երևանից և ՀՀ մարզերից կամավոր ատեստավորմանը մասնակցած առարկայական ուսուցիչների հետ, լսել գործընթացի վերաբերյալ նրանց տեսակետները, առաջարկները և պատասխանել հարցերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը: Ուսուցիչների դիրքորոշումը ներկայացրել է «Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող, մանկավարժ Շողակաթ Բաբայանը։ Վերջինս ընդգծել է, որ իրենք կողմ են կամավոր ատեստավորման գաղափարին, սակայն վեր են […]
17:58 14.11.2022
ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը մասնակցել է Ղրղզստանի բարձրագույն որակավորման համակարգի 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, գիտաժողովը նվիրված էր բարձրագույն որակավորման ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի քննարկմանը: ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանն իր ելույթում ներկայացրել է կոմիտեի գործունեությունը, անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Նա ընդգծել է գիտական […]
23:39 11.11.2022
ԱԺ-ում 2023-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետը նշեց, որ կրթության ոլորտին հատկացումը այս տարվա համեմատ կլինի 12 տոկոսով ավելին և կկազմի 209 միլիարդ դրամ: Սա վերաբերում է նախարարության համակարգման տակ գտնվող բոլոր ոլորտների՞ն, թե՞ միայն կրթությանը:«Հորիզոնի» տաղավարում, այս և կրթության ոլորտի այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի […]
20:40 11.11.2022
Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Կաթնառատ և Ալավերդի խոշորացված համայնքի Ծաթեր բնակավայրերում տեղի են ունեցել նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայությունների բացման արարողություններ: Միջոցառմանը մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Քայլ առ քայլ» կրթական ծրագրի, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքապետեր, գործընկերներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր: Նախադպրոցական կենտրոնները ստեղծվել են ԵՄ […]
19:39 11.11.2022
«Նախնական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքումը» նախատեսվող փոփոխություններով այդ հաստատություններում ևս առաջարկվում է ներդնել ատեստավորման և տարրակարգերի մեխանիզմները, ըստ որի հնարավոր կդառնա բարձրացնել ուսումնարանների և քոլեջների աշխատակիցների աշխատավարձերը։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև Շիրակի մարզի դպրոցներում տնօրենների մրցույթների անհարկի հետաձգումներին, որոնց հիմնական պատճառը կառավարման […]
19:01 11.11.2022
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 7-13-ը հայտարարել են Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։ Այդ նախաձեռնության շրջանակներում Երևանի և մարզերի դպրոցների մի խումբ աշակերտներ ուսուցիչների գլխավորությամբ այցելություն են կազմակերպել «Շանթ» հեռուստաընկերություն։ Հեռուստամեկնաբան, լրագրող Քրիստինե […]
17:55 11.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնք, որտեղ առաջին անգամ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն ունեն հաճախելու նախակրթարան: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ ձևավորելու համար 2021 […]
12:58 11.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մասնակցել են Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի «Սմարթ» ընթերցասրահի բացման արարողությանը: «Սմարթ» ընթերցասրահը հիմնվել է «Դասավանդի՛ր, Հայաստան», «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ների և անհատ անձանց աջակցությամբ: «Այս նախաձեռնությունը, հիրավի, ողջունելի է: Ընթերցասրահի բացումը հնարավոր է դարձել համայնքի միասնականության շնորհիվ: Սա վառ […]
10:16 11.11.2022
Ռուսաց լեզուն դուրս է մնացել Կիևի նախադպրոցական և հանրակրթական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծրագրերից: Այս որոշումը հինգշաբթի երեկոյան կայացրել է Կիևի քաղաքային խորհուրդը։ «Ներկա պայմաններում Կիև քաղաքի տարածքային համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը ռուսերեն անցկացնելը և ռուսաց լեզվի ուսուցումն անպատշաճ և սխալ»,- հայտնել են խորհրդի մամուլի ծառայությունից։ «Կիևի քաղաքային խորհրդի […]
20:55 10.11.2022
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Գիտության համաշխարհային օրվա առիթով ուղերձ է հղել ոլորտի ներկյացուցիչներին, որում ասվում է․ «Հարգելի՛ գիտնականներ, Գիտության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, Յուրաքանչյուր տարի այս օրը՝ նոյեմբերի 10-ին, ողջ աշխարհում նշվում է Գիտության համաշխարհային օրը: Այն կոչված է ևս մեկ անգամ ընդգծելու պետության և հասարակության կյանքում գիտության և գիտնականի կարևորությունը: ՀՀ Սահմանադրությունը գիտության […]
17:33 10.11.2022
Եվրասիա միջազգային համալսարանում բացվել է «Էրազմուս+» ծրագրի Ժան Մոնե «ԵՄ իրավական ուսումնասիրությունների և իրավական եվրոպականացում» ամբիոնը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, եվրոպական երկրների պատվիրակներ, փորձագետներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով […]
10:37 10.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) և «Քլինգեն երգչախումբ և մշակութային ասոցիացիան» (Միացյալ Թագավորություն, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահ) կիրականացնեն «Մոնտեվերդիից Սարյան» համերգային ծրագիրը: Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի […]
17:07 09.11.2022
Երևանում նոյեմբերի 8-11-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագիրը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ (շուրջ 25 մասնակից)։ Ծրագրի մասնակիցներն այսօր այցելել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ծանոթանալու պետական երիտասարդական քաղաքականությանը: Նրանց հետ հանդիպմանը ԿԳՄՍՆ […]
10:40 09.11.2022
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» նախագծին: Օրենքի նախագիծը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Քննարկմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը: Նրանք […]
08:03 09.11.2022
Նիժնի Նովգորոդի Ձերժինսկ քաղաքի դպրոցի միջանցքում աշակերտին կանչած և հատակին գցած ուսուցիչը ազատվել է աշխատանքից իր կամքով, հայտնում է քաղաքապետարանը։ Երեքշաբթի երեկոյան տեղական մի շարք Telegram ալիքներում հրապարակվել է բջջային հեռախոսով արված տեսանյութ, երբ մի տղամարդ դպրոցի միջանցքում երեխաների աչքի առաջ մի քանի անգամ հարվածել է տղային, կանչել է նրան ու ուժով գցել հատակին։ Երեխան […]
16:28 08.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած համարվող, դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները: Համաձայն հրամանի՝ կամավոր ատեստավորում անցած են համարվել ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները: Հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ 5 […]
13:36 08.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը հանդիպել է «Erasmus+» ծրագրերի բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներին. քննարկման առանցքում բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներն էին: «Կրթական համակարգը, մասնավորապես՝ բարձրագույն կրթության ոլորտը լուրջ բարեփոխումների փուլում է: Ուստի, փորձագիտական խմբերի համակարգված աշխատանքը շատ է կարևորվում: Մեր նպատակը հետազոտությունների վրա նորարարական գաղափարների ներդրումն ու պիլոտային ծրագրերի իրականացումն է: Մինչ այդ՝ ոլորտի պատասխանատուներն […]
11:29 08.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:
19:47 07.11.2022
Նոյեմբերի 7-ին հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հյուրերի թվում էին նաև «Ռուսկի դոմ» Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը և դեսպանատան աշխատակիցներ: Այցի սկզբում դեսպանը շրջայց կատարեց համալսարանում գործող Բրյուսովի […]
17:48 07.11.2022
ՀՊՄՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ բուհի գործունեության մեջ ունեցած ավանդի համար արժանացել են ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի և պատվոգրերի: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական […]
12:59 07.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական հիմնական ընդհանուր և այլընտրանքային ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնական խմբակների ձևավորման ու գործունեության և ուսումնական նախագծերի իրականացման կարգը»: Ուսումնական խմբակների ձևավորումը Ուսումնական խմբակների անհրաժեշտությունը որոշվում է սովորողների առաջարկությամբ, հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առաջնահերթություններով, դպրոցի զարգացման նպատակներով։ Խմբակը կարող է վարել ուսուցիչը կամ համապատասխան որակավորում […]
21:20 06.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պատգամավորներ, […]
12:52 05.11.2022
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր դասախոսել է «Պետության դերի ժամանակակից ընկալումները» թեմայով։ Տնտեսագիտականում նախագահի այցին սպասել են բոլորը՝ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ։ Ողջույնի իր խոսքում ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծել է, որ նման ձևաչափով Վահագն Խաչատուրյանն առաջին անգամ է ՀՊՏՀ-ում, ապա հավաստիացրել, որ որպես երկրի, բուհի ղեկավար և տեսաբան-տնտեսագետ նրան […]
11:38 05.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ ջանքերով նոյեմբերի 7-13-ը Հայաստանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ։ Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում (Ամիրյան 2) տեղի կունենա Մեդիագրագիտության շաբաթվա բացման արարողությունը։ Ողջույնի խոսքով հանդես կգան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը։ ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը կպատմի շաբաթվա միջոցառումների […]
18:14 04.11.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում այսօր կայացած «BioExpo» («ԲիոԷքսպո») ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ, Շրջանավարտների և կարիերայի, Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնների աջակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են Կենսաբանության ֆակուլտետի յոթ ամբիոնների գործունեությունը, կրթական ծրագրերը, ֆակուլտետում իրականացվող հետազոտական աշխատանքները և նորագույն […]
16:52 04.11.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բոլոնիայի գործընթացի հետամուտ և աշխատանքային խմբերի անդամների հետ՝ քննարկելու Բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի ինքնահավաստագրման գործընթացի մեկնարկի գործողությունները: Հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, Ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ […]
11:10 04.11.2022
ԱՄՆ-ում հետաքննում են ավագ դպրոցի երկու աշակերտների գործը, ովքեր սպանել են իրենց իսպաներենի ուսուցչուհուն։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Այովա նահանգի Ֆեյրֆիլդ քաղաքի դպրոցներից մեկի 2 աշակերտները ձերբակալվել են 2021 թվականի նոյեմբերի 2-ին։ Ուիլարդ Միլլերին և 17-ամյա Ջերեմի Գուդեյլին մեղադրել են 66-ամյա Նոհեմա Գրաբերին բեյսբոլի մահակով սպանելու մեջ։ Հետաքննությունը կարողացել է պարզել, որ […]
23:00 03.11.2022
Յոթերորդ դասարանի աշակերտ Ռոմելլո Էրլին նոր մարզակոշիկներ է նվիրել դասընկերոջը, որպեսզի մյուս աշակերտները դադարեն ծաղրել նրան։ Այս մասին հայտնում է Today-ը։ 12 տարեկան Էրլին իր լավագույն ընկերոջ՝ Մելվին Անդերսոնի հետ սովորում է Նյու Յորք նահանգի Բաֆալո Քրիք ակադեմիայի կանոնադրական դպրոցի աշակերտում: Ինչ-որ պահի Էրլին նկատում է, որ Անդերսոնը ծաղրի է ենթարկվում իր դասընկերների կողմից: Երեխաները […]
22:37 03.11.2022
Նոյեմբերի 5-ը է դպրոցում բռնության և բուլինգի, ներառյալ՝ կիբերբուլինգի դեմ պայքարի միջազգային օրն է, այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը և որպես օրինակ՝ ներկայացնում մի պատմություն: Քաղաքացին դիմել է Պաշտպանի աշխատակազմ և խնդրել աջակցություն իր երեխայի իրավունքների պաշտպանության ապահովման հարցում: Երեխան սովորում է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարանում և չի ցանկանում հաճախել դպրոց, քանի որ […]
13:35 03.11.2022
Մոսկվայի ավտոմոբիլաճանապարհային պետական տեխնիկական համալսարանը հայտարարել է միջազգային ինտելեկտուալ մրցույթ՝ «Все дороги ведут в МАДИ-2023»: Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան ստանալու անվճար կրթություն: Գրանցման և դիմումների ընդունման ժամկետներն են՝ բակալավրի և դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրերով ուսանելու համար՝ մինչև 2023թ. հունվարի 27-ը, մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունելության համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 17-ը: Առցանց թեստավորումը կանցկացվի 2023 թվականի […]