19:33 12.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ժաննա Անդրեասյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ժաննա Անդրեասյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
17:55 12.12.2022
Լեհաստանի Մարիա Գժեգոժևսկայի համալսարանում մեկնարկել է «Children’s Rights and Childhood Studies» (MICRACS) մագիստրոսական ծրագրի հայտերի ընդունելությունը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, դիմորդները պետք է ունենան բակալավրի որակավորում կրթության, առողջապահության, սոցիալական աշխատանքի, իրավունքի, մշակութային հետազոտությունների կամ սոցիալական գիտությունների ոլորտներում: Կրթական այլ որակավորումներ ունեցող անձինք կարող են դիմել, եթե նրանց մասնագիտական դաշտը զուգորդվում է կրթության, առողջապահության, իրավունքի, […]
19:10 10.12.2022
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության, անկախության հանրաքվեի և Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որին մասնակցել են Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 8-9-րդ դասարանների աշակերտներից կազմված 14 թիմեր: Ողջույնի խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորել է միջոցառման մասնակիցներին տոների առթիվ և ընդգծել նման միջոցառումների կարևորությունը աշակերտների շրջանում […]
17:51 10.12.2022
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 և Ուշիի Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցներում հանդիսավորությամբ բացվեցին հիմնանորոգված մարզադահլիճները։ Աշակերտները բացման արարողությունը հարստացրել են գեղեցիկ կատարումներով ու մարզական խաղերի ցուցադրությամբ։ Տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանից։ Հիմնանորոգումը կատարվել է Արագածոտնի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների տնտեսված միջոցներից վերաբաշխումների […]
17:20 10.12.2022
Գյումրի համայնքի ավագանին հաստատել է՝ համայնքային ենթակայության մանկապարտեզների վարձավճարը զեղչել 50%-ի չափով։ Տեղեկացնում են Գյումրիի քաղաքապետարանից։ Համայնքն իր բյուջեից փոխհատուցելու է մանկապարտեզների ծախսերի 50 տոկոսը։ 2023թ.-ի հունվարի 1-ից մանկապարտեզ հաճախող երեխայի համար գանձվող գումարը կազմելու է 4000 դրամ։
17:00 10.12.2022
Երևանի Լևոն Շանթի անվան համար 4 դպրոցը 100 տարեկան է։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, հոբելյանական միջոցառումներն ամփոփվել են «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Երեկոյին ներկա են եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, դպրոցի շրջանավարտներ, հյուրեր: Կրթության բնագավառում ունեցած հաջողությունների համար դպրոցը պարգևատրվել է «Երևան» ոսկե հուշամեդալով: […]
18:09 08.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավար Ջոաննա Բուրքի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը […]
16:40 08.12.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից դեկտեմբերի 7-9-ը Ջերմուկում կազմակերպված «Ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման և ուսուցիչների կամավոր ատեստավորման կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, խորհրդաժողովի ընթացքում, մասնավորապես, քննարկվում են ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների բովանդակային ու […]
13:20 08.12.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլի Ալ-Ջուբուրիին: Նախարարի տեղակալը ողջունել է Սուհայլան Մունզեր Խալիլի Ալ-Ջուբուրիի այցը ԿԳՄՍՆ՝ ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է բարեկամ Իրաքի հետ համագործակցության հեռանկարներով. «Պատմականորեն արաբ ժողովրդի հետ բարեկամության լավ ավանդույթներ կան. ունենք բարենպաստ միջավայր և չօգտագործված ներուժ, որը պատրաստ […]
18:06 07.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը: Աշխատանքային հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր գիտական աստիճանաշնորհման կարգում նախատեսվող փոփոխություններին: […]
16:58 07.12.2022
Դեկտեմբերի 7-ին Երևանում մեկնարկել է «Հայ-ռուսական երկխոսություն» հիմնադիր համաժողովը, որի նպատակն է Հայաստանի և Ռուսաստանի կրթական, մշակութային, գիտական, հումանիտար նշանակության հաստատությունների միջև համագործակցության հստակ ծրագրերի մշակումն ու իրականացումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը ներկայացրել են հայ-ռուսական երկխոսության հումանիտար, հասարակական նշանակության, […]
14:49 07.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը: Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում […]
10:59 07.12.2022
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի կունենա տուն-թանգարանի ստեղծման 55-ամյակին նվիրված հանդիսություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Միջոցառման ընթացքում կբացվի «55-ամյա թանգարանի պատմությունը լուսանկարների խճապատկերում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը: Կցուցադրվի «55 կադր՝ 55-ամյա թանգարանից» տեսաֆիլմը: Այնուհետև տեղի կունենա համերգ, որի ընթացքում կհնչեն Ա. Սպենդիարյանի ստեղծագործությունների փոխադրումները՝ փողային գործիքների համար:
19:19 06.12.2022
«Կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները միտված են բարձրացնելու կրթության որակը եւ հավելյալ գործիքակազմ կստեղծեն այդ հարցում գործուն մեխանիզմներ ապահովելու համար. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում: Փոխնախարարի խոսքով առաջարկվում են կարգավորումներ կրթական հաստատությունների եւ կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացում: Կսահմանվեն նաեւ լիազորող նորմեր, որոնք թույլ կտան […]
17:00 06.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը: Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում» և […]
16:52 06.12.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր շրջայց է կատարել Գյումրիի մի շարք դպրոցներում։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից: Շրջայցի ժամանակ Նազելի Բաղդասարյանը կարևորել է դասասենյակներում դասերի կազմակերպման համար բավարար ջերմաստիճանի ապահովումն ու հակահամաճարակային կանոնների պահպանումը, անհարկի բացակայությունների, ինչպես նաև դպրոցներում ամանորյա տոներին ընդառաջ դրամահավաքության բացառումը։ Պատասխանատուների առաջին կանգառը Գյումրու թիվ 25 հիմնական […]
13:55 06.12.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» դրամաշնորհային մրցույթ: Կենտրոնը երիտասարդների համար ծառայելու է որպես տարբեր թեմատիկ քննարկումների, սեմինարների, դասընթացների, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների իրականացման հարթակ, ապահովելու է երիտասարդների ինտելեկտուալ ժամանցը և նրանց սոցիալականացումը: Կենտրոնի ստեղծման նպատակն է բացահայտել և զարգացնել երիտասարդների կարողությունները ոչ ֆորմալ կրթական մեթոդներով, խրախուսել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունները, […]
12:55 06.12.2022
2023 թվականի մայիսի 11-13-ը Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում տեղի կունենա անգլերենի միջազգային օլիմպիադա 6-10 և 11-17 տարիքային խմբերի աշակերտների համար: Ճանապարհի և կեցության հետ կապված ծախսերը հոգում է մասնակիցը: Օլիմպիադայի մասնակցության պայմանների վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ http://elo.international կայքից կամ կից փաստաթղթից:
10:43 06.12.2022
Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանի հանդիպումը Ճապոնիայի ամենահին և անենամեծ համալսարաններից մեկի՝ Չուո համալսարանի (Chuo University) բանասիրության ֆակուլտետի դեկան Միչինոբու Նիհարայի և դասախոսական կազմի հետ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ որևէ համալսարանի հետ Չուո համալսարանի համագործակցության, ինչպես նաև ճապոնացի ուսանողների համար հայաստանյան ԲՈւՀ-երն ավելի ճանաչելի դարձնելու և մեզանում նրանց ուսումնառության հնարավորությունները: […]
19:27 04.12.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի, դեսպանության և մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր ներկա է գտնվել Շիրակի մարզային գրադարանի իտալական գրականության բաժնի բացմանը։ Ողջունելով ներկաներին` մարզպետը նշել է, որ կարևորում է համագործակցությունը և ուրախալի համարել, որ գործակցությունը գործնական բնույթ է կրում. «Ուրախալի է, որ մարզային գրադարանի հիմնադրման հոբելյանական […]
21:00 01.12.2022
Նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել էր Լոռու մարզի Պուշկինո բնակավայրի հիմնական դպրոց: Ծանոթացել էր դպրոցի պայմաններին, զրուցել կոլետիվի հետ և ի թիվս այլ խնդիրների՝ արձանագրել, որ դպրոցը համակարգիչների կարիք ունի: Կառավարության ղեկավարը խոստացել էր աջակցել դպրոցին այդ հարցում: Այսօր արդեն կառավարության և մարզպետարանի ներկայացուցիչները խոստացված համակարգիչները հանձնել են դպրոցին: – Ավելի լավ միջավայրում […]
20:40 01.12.2022
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանի ներկայացուցիչների հետ այսօր եղել է երկու՝ Անտառուտի միջնակարգ և Օրգովի Արբի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցներում, որտեղ տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ։ Դրանք հիմնվել են մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների բյուջեներից խնայված միջոցների վերաբաշխմամբ հատկացված գումարով։ Կայանների հանդիսավոր բացմանը մասնակից են եղել դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կազմն ու աշակերտները։ Ողջույնի խոսքում մարզպետը […]
15:53 01.12.2022
Կառավարության որոշմամբ նախատեսվում է վերաբաշխում կատարել պետբյուջեում՝ 163,639.0 հազար դրամ հատկացնելով մի շարք կրթական հաստատությունների շենքերի ջեռուցման ապահովման հետ կապված շինարարական աշխատանքների կատարմանը և դրանց համար անհրաժեշտ նախագծմանը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավմանը: Մասնավորապես՝ գումար կհատկացվի Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի, Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի կաթսայատան կառուցում և ջեռուցման իրականացման, Երևանի N 105 […]
13:07 01.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ձևավորվել է մասնագիտական հանձնաժողով` բարձրագույն բժշկական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների «Բուժական գործ» և «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման սկզբունքներն ու մեխանիզմները մշակելու նպատակով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման նոր մեխանիզմներ սահմանելու […]
23:52 30.11.2022
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներին: «Ոլորտներ կան, որոնց մասին քիչ ենք խոսում։ Նախադպրոցական կրթության ոլորտում, օրինակ, էական ազդեցություն ունեցող մի քանի բովանդակային գործընթացներ ենք այս տարի սկսել. Այս տարի առաջին անգամ կազմակերպվեց նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի քննությունը՝ միայն թեստավորման միջոցով, համակարգչով։ 400-ից ավել մարդ […]
22:41 30.11.2022
Փարիզի հարավ-արևելքում գտնվող Լիմայ-Բրեվան կոմունայի դպրոցը սկսել է ծածկոցներ տալ դպրոցականներին դասարաններում ցածր ջերմաստիճանի պատճառով. էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով քաղաքապետարանը թույլ է ջեռուցում, հաղորդել է Franceinfo ռադիոն: «Նրանք չափել են ջերմաստիճանը դասարաններում, և պարզվել է, որ այն ընդամենը 10-12 աստիճան է»,- ասել է Օդրի Գուֆը՝ տեղական աշակերտների ծնողների ասոցիացիայի փոխնախագահը։ «Բայց քաղաքապետարանից մեզ ասացին, որ ստեղծված […]
15:28 30.11.2022
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, հիմք ընդունելով երկու կառույցների համատեղ գործունեության փոխշահավետությունն ու դրա հետագա զարգացման ու ամրապնդման կարևորությունը, ստորագրել են համագործակցության համաձայնագիր։ Այս մասին հայտնեցին ԵՊՀ ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից: ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրով կողմերը […]
10:34 30.11.2022
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը: Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նախարարի տեղակալը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է սահմանել հստակ […]
17:12 29.11.2022
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են մինչեւ 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողներին հնարավորություն տալ դասավանդելու նաեւ այլ հաստատություններում, ինչպես նաեւ հստակեցնել ուսումնական հաստատության տնօրենին եւ համակարգողին նշանակելու եւ աշխատանքային պայմանագիր կնքելու լիազորությունները: Ըստ հիմնական զեկուցող Լիլիթ Ստեփանյանի՝ նախագծով գործող օրենքում առաջարկվում […]
14:49 29.11.2022
Բելառուսում ավարտվել է Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 9 երկրի դպրոցականներ: Հայաստանի թիմի 7 մասնակիցներն օլիմպիադայի կրտսեր և ավագ խմբերում ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 6 բրոնզե մեդալներ: ՀՀ-ն ներկայացնող կրտսեր խմբի բոլոր երեք մասնակիցները՝ Նարեկ Գալստյանը, Մակիչ Կարապետյանը և Գոռ Հասրաթյանը, արժանացել են բրոնզե մեդալների: Ավագ խումբը ներկայացնող հինգ […]