11:15 27.12.2022
Մանկավարժական աշխատողների ընթացիկ տարվա գործունեությունը դիտարկելու և լավագույններին խրախուսելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մշակվել և կրթական հաստատություններին էր տրամադրվել համապատասխան հայտերի ձևանմուշներ՝ տնօրենի տեղակալի, ուսուցչի, դաստիարակի, հոգեբանի, սոցիալական մանկավարժի, հատուկ մանկավարժի, գրադարանավարի համար: Նախաձեռնությամբ ընտրված շուրջ երեք տասնյակ աշխատակիցներին ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել են քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան […]
15:49 26.12.2022
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը (ՄԿՈՒԶԱԽ) գումարել է իր հերթական՝ 30-րդ նիստը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, ինչպես նաև սոցիալական գործընկերության կառույցների` գործատուներին ներկայացնող կազմակերպությունների և արհեստակցական միությունների ներկայացուցիչներ: Մինչ […]
12:30 26.12.2022
ՌԴ Թաթարստանի Հանրապետության «Ալաբուգա» արդյունաբերաարտադրական տիպի հատուկ տնտեսական գոտի» ԲԸ-ն ՀՀ դիմորդներին հրավիրում է սովորելու ձեռնարկատիրական հմտություններ՝ «Ալաբուգա պոլիտեխ» ինժեներական քոլեջում, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Մասնագիտություններին, ուսուցման պայմաններին և այլ տեղեկությունների կարելի է ծանոթանալ կից նյութում:
10:46 26.12.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը։ Քննարկվել են 2022-2023 թվականների ուսումնական տարվա աշխատանքների առանձնահատկությունները, դպրոցական սննդի մատակարարմանը, դպրոցների նյութատեխնիկական բազայի հարստացմանը, հունվարին տեղի ունեցող պետական միասնական ավարտական քննություններին ու առկա այլ […]
20:42 23.12.2022
«Հորիզոն» լրատվականն այսօր զրուցել է ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանի հետ: ԲՈԿ նախագահը անդրադարձել է գիտական ներուժի արդյունավետ իրացման և այդ ուղղությամբ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախաձեռնած բարեփոխումներին: Այդ բարեփոխումներից մեկը վերաբերում է գիտական կոչումների շնորհման կարգին: Կարեն Քեռյանի խոսքերով՝ բազմաթիվ փոփոխությունների անհրաժեշտություն կա այս ուղղությամբ: «ԲՈԿ-ը մշակել է աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծ, որը դեռ չի հաստատվել կառավարության […]
13:36 23.12.2022
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Ողջունելով դեսպանին` Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում հայ-չինական կապերի և փոխգործակցության զարգացումը: Շնորհակալություն հայտնելով շարունակական աջակցության համար՝ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մի շարք ընթացիկ ծրագրերի իրականացմանը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: […]
11:20 23.12.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք հանրակրթական դպրոցների հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ՝ ընթացիկ խնդիրների լուծման նպատակով: Որոշումը կայացվել է Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում` դպրոցների՝ նախորդ տարիներից գոյացած խնայողությունների հաշվին կատարված վերաբաշխմամբ: Հատկացված 28 մլն 404 հազար դրամով իրականացվելու են հետևյալ աշխատանքները՝ • Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի համար […]
20:43 22.12.2022
2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտները միասնական քննություն կհանձնեն երկու անգամ։ Միասնական քննությունների առաջին փուլը կանցկացվի հունվարին, իսկ հայտագրումները 12-րդ դասարանցիները կատարում են դեկտեմբերի 15-ից 25-ը։ Միասնական քննությունների առաջին փուլը մեկնարկել է օնլայն հայտագրումներով։ 12-րդ դասարանցիները հայտագրում են այն առարկան, որից միասնական քննություն են հանձնելու հունվար ամսին։ Մինչ այս դեկտեմբեր-հունվար ամիսներին շրջանավարտները կարող էին հանձնել ավարտական քննությունները […]
16:52 22.12.2022
Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպություններն աշակերտներին շարունակելու են ընդունել 2022 թվականի տոմսերով մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝ […]
16:00 22.12.2022
Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել: Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտնել է վարչապետը: Կառավարության նոր որոշումներով 2023-ի հունվարի 1-ից կսահմանվեն խնամքի նպաստի նոր չափորոշիչներ, կրթամշակութային մի շարք հաստատություններում կիրականացվեն կապիտալ ծրագրեր, բազմաբնակարան շենքերում օրենքի փոփոխությամբ կկանխվեն ապօրինի շինարարությունները և սուբվենցիոն ծրագրերն ավարտելու համար 3 մլրդ 246 միլիոն դրամ կհատկացվի 8 […]
14:28 22.12.2022
Կառավարության դեկտեմբերի 22-ի որոշմամբ վերաբաշխում է կատարվել ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեում, և լրացուցիչ շուրջ 974 մլն 720 հազար դրամ է հատկացվել կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների ու գույքային հագեցվածության բարելավման համար: Ներկայացնելով հարցը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախատեսվող ծախսերը կարելի է դասակարգել 3 խմբի` մի շարք […]
12:03 22.12.2022
Կառավարությունը վերաբաշխում է կատարեց ԿԳՄՍ նախարարությանը հատկացված բյուջեում և 974 մլն 720 հազար դրամ հատկացրել մի շարք կրթական ու մշակութային հաստատությունների կապիտալ ծրագրերի իրականացմանը: Այս մասին այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես ասել է. «Մի խումբ հաստատություններում նախատեսում ենք իրականացնել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում հետագա անհրաժեշտ աշխատանքներն անելու համար, և […]
15:01 19.12.2022
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 2021-2022 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին բուհն ավարտելու և մասնագիտական ասպարեզ մուտք գործելու կապակցությամբ՝ արձանագրելով, որ […]
11:32 19.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է 2022-2023 ուսումնական տարվա հունվար ամսին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ քննությունները տեղի կունենան. հունվարի 10-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, հունվարի 11-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից, հունվարի 12-ին՝ «Հայոց պատմություն» առարկայից:
11:04 17.12.2022
Դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն պարապմունքները բոլոր այն կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով, այս մասին հայտնում է ԱՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Դեկտեմբերի 14-ից 17-ը բաց թողնված պարապմունքերը կիրականացվեն դեկտեմբերի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում: Ուսումնական գործընթացը դադարեցրած հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների սովորողների համար ուսումնական […]
00:44 17.12.2022
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արցախցի շուրջ 300 երեխայի կրթության իրավունքի խախտման հարցով դիմել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին: «Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ նշանակման պահից մշտական կապի մեջ եմ Արցախի ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ՝ Արցախի երեխաների կրթության ապահովման հարցով։ Արցախցի շուրջ 300 երեխաներ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու […]
22:30 16.12.2022
Եվրամիության «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակներում Երևանի 12 դպրոցներում հիմնվել են էկո-ակումբներ: Աշակերտները ստանում են էկոկրթություն, ստացած գիտելիքները կիրառում են գործնականում և թափոններից պատրաստում ձեռագործ աշխատանքներ: Երևանի Մ․ Մեծարենցի անվան N146 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Երևան էկոհամայնք» խորագրով միջոցառում՝ Եվրոպական միության ծրագրի կողմից համաֆինանսավորվող էկո-ակումբների մասնակցությամբ: Միջոցառումը […]
18:09 16.12.2022
2021 թվականի սեպտեմբերին ՄԱԿ–ի կողմից որպես առանցքային նախաձեռնություն՝ բարձրաձայնվել է «փոխակերպվող կրթություն» գաղափարը։ 2022 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվել է «Փոխակերպելով կրթությունը» գագաթնաժողովը։ Այն հրավիրվել է ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարի կողմից՝ նպատակ ունենալով գլոբալ քաղաքական օրակարգում ներառելու կրթության հիմնահարցը և նախաձեռնելու գործողությունների, հավակնությունների, համերաշխության և լուծումների մոբիլիզացում՝ համաճարակի հետ կապված ուսումնառության կորուստները […]
17:07 16.12.2022
Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: «Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որևէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել: Ի դեպ, նախարարն ի պաշտոնե շրջաբերական չի ուղարկում: Ժաննա Անդրեասյանը գրությունը ստորագրել է դեռևս որպես ոլորտը համակարգող նախարարի տեղակալ: […]
14:30 16.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) խորագրով քննարկմանը, որն անցկացվել է ԵՊՀ-ում։ 2005 թ․ սկսած Հայաստանն անդամակցում է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին։ Հրավիրված քննարկման նպատակն էր ՀՀ տարածքում գործող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերի ներկայացուցիչներին համապարփակ տեղեկություն […]
13:00 16.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ)» խորագրով քննարկմանը, որն անցկացվել է ԵՊՀ-ում։ 2005 թ․ սկսած Հայաստանն անդամակցում է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին։ Հրավիրված քննարկման նպատակն էր ՀՀ տարածքում գործող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերի ներկայացուցիչներին համապարփակ տեղեկություն […]
12:54 16.12.2022
Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարության վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հերթական շրջայցն է կատարել մարզական կառույցների շինհրապարակներում: Այս մասին հայտնում են Կոմիտեից: Կոմիտեի պատասխանատուների, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա հետևել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի, Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոցի […]
10:43 16.12.2022
Դեկտեմբերի 18-ին, 21-ին և 23-ին Երևանում կիրականացվեն Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի տարեկան եզրափակիչ համերգ-միջոցառումները: Դեկտեմբերի 18-ին` ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգաշարի բացումը, որի ընթացքում «Հայրենիք՝ Հայաստան» խորագրով ցուցահանդեսով կներկայանան Երևանի և ՀՀ մարզերի արվեստի դպրոցների սաները` շուրջ 80 աշխատանքով: Այնուհետև՝ ժամը 17:30-ին, կկայանա […]
20:35 15.12.2022
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությունը մարզերին գումար կհատկացնի, նաև կբարձրացնի մարզիկներին տրվող միանվագ գումարները: Այս որոշումներն այսօր կայացվել են կառավարության նիստում: Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ կհատկացնի 8 մարզի 23 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնեց՝ գումարը 49 ծրագրի համար է: Այս գումարն էլ հատկացնելու արդյունքում, Գնել Սանոսյանի խոսքով, […]
18:23 15.12.2022
Հայաստանում Չինաստանի դեսպանատանը կայացել է չինարեն սովորողների և դասավանդողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Պատվոգրերը հանձնել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը: Միջոցառմանը ներկա են եղել չինարենի ուսուցիչներ, դասախոսներ, աշակերտներ և ուսանողներ: Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ավանդաբար բարեկամական հարաբերությունների […]
18:20 15.12.2022
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացնել 93 մլն 974.6 հազար դրամ՝ շահառուների հերթական խմբի (364 սովորողի) մեկ ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Փոխատուցումը կտրամադրվի բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
19:06 14.12.2022
Տեղի է ունեցել Ակունքի միջնակարգ դպրոցի նորակառույց ռազմամարզական ավանի բացման պաշտոնական արարողությունը։ Տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։ Արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Մարի Հովակիմյանը, Ակունք համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը, խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոնի հրամանատարի տեղակալ Ս. Աբրահամյանը, զինղեկներ, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր: Ռազմամարզական ավանի շինարարությունը մեկնարկել էր երեք ամիս առաջ։ […]
16:49 14.12.2022
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 կրթաթոշակային տեղ` 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 ասպիրանտուրա): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորողները, թեկնածուական և […]
14:34 14.12.2022
Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը: Հաջորդական քայլեր Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ` նշելով առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար 2022-2023 ուստարվա շրջանավարտը պետք է դիմի իր ուսումնական հաստատության տնօրենին: […]