11:49 12.01.2023
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի: Ըստ այնմ՝ նախատեսվում է կամավոր ատեստավորմամբ հավելավճար ստանալու հնարավորություն տալ արվեստի և մարզադպրոցների ուսուցիչներին, մարզիչներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
18:22 11.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԿԳՄՍ […]
17:53 11.01.2023
Բուհերի ընդունելության կարգում նախորդ տարի կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել երկու անգամ: Ըստ այդմ ավելացել են նաև քննությունների փուլերը: Որքա՞ն դիմորդ է հայտագրվել, ո՞ր առարկաներն են ավելի նախընտրելի և ի՞նչ փոփոխություններ են արվել: Թեմայի շուրջ կազմակերպված ասուլիսին ներկայացվել են մանրամասներ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:20 11.01.2023
Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսում ներկայացրել է բուհերի ընդունելության միասնական և պետական ավարտական քննությունների մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Կարո Նասիբյանի խոսքով՝ համաձայն բուհերի ընդունելության նոր կարգի՝ այս տարի առաջին անգամ դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել 2 անգամ՝ հունվար-փետրվար ամիսներին (1-ին փուլ) և […]
15:41 11.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման հարցաշարերը՝ հետևյալ մասնագիտությունների համար. «Ատամնատեխնիկական գործ» «Քույրական գործ» «Մանկաբարձական գործ» «Դեղագործություն» Համապատասխան ուսումնական հաստատությունների տնօրեններին հանձնարարվել է քննություններից առնվազն մեկ շաբաթ առաջ հաստատված հարցաշարերի հիման վրա կազմել հարցատոմսեր, որոնցում կարող են ընդգրկվել նաև մեկ կամ երկու գործնական աշխատանքի կատարում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի […]
15:28 11.01.2023
Արևելյան գործընկերության Եվրոպական դպրոցը հայտարարում է ընդունելություն ավագ դասարանների աշակերտների համար միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրով սովորելու նպատակով։ Կրթաթոշակային ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է Եվրոպական միությունը։ Մրցույթին կարող են մասնակցել 16-17 տարեկան դպրոցականներն անգլերենի առնվազն B2 մակարդակի գիտելիքներով և բարձր առաջադիմությամբ։ Հայտերն ընդունվում են մինչև 2023թ․ մարտի 16-ը։ Մանրամասները՝ հղումով։
13:41 11.01.2023
Կրթական համակարգում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2023/2024 թվականի ուսումնական տարվա բուհական ընդունելությունն անցկացվում է նոր ձևաչափով: Դիմորդների համար միասնական քննություն կազմակերպվում է մի քանի անգամ: Առաջին փուլը նախատեսված է հունվար-փետրվարին, երկրորդ փուլը՝ հունիսին: Լրացուցիչ փուլի քննությունները, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս պահպանվելու են և անցկացվելու են հուլիսին: Ստացվում է, որ դիմորդները կարող են միասնական քննություն […]
13:00 11.01.2023
Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից: Հայաստանում հունվարի 15-ից մեկնարկում է 2023/2024 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան գալու և քննություն հանձնելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման […]
11:47 11.01.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվում է «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին ՀՀ երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցության աջակցություն» ծրագիրը: Ծրագրով նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու […]
21:32 10.01.2023
Մեկնարկել են 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունները․ ստուգատեսի ընթացքին հետևել են մարզպետարանի աշխատակիցները, հայտնում են մամուլի ծառայությունից։ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից այսօր պետական ավարտական քննություն հանձնեց Արագածոտնի մարզի դպրոցների 12-րդ դասարանների 119 աշակերտ։ Ստուգատեսին հետևելու նպատակով այսօր Նորայր Սիսակյանի անվան Աշտարակի թիվ 5 ավագ և Ուշիի Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցներ այցելեցին մարզպետի […]
19:47 10.01.2023
Ձմեռային արձակուրդներից հետո սովորաբար հանրակրթական բոլոր դպրոցներում բացակայությունների մեծ թիվ է լինում։ Այս տարի աշակերտների հետտոնական տրամադրությանը գումարվել է նաև Հանրապետությունում շրջանառվող վիրուսը։ Դպրոցներում բացակայությունների թիվը մեծ է, միաժամանակ նշվում է, որ այն նորմայի սահմաններում է։ Առողջապահության նախարարության շրջաբերականով՝ բոլոր դպրոցներում աշակերտների մուտքը դպրոց սկսվում է ջերմաչափումով, այսինքն՝ սահմանվել է «համաճարակային ֆիլտր» և ոչ միայն […]
16:54 10.01.2023
Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցի դպրոցահասակները հունվարի 9-ից հաճախում են ՀՀ դպրոցներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Սյունիքի մարզպետարանի համագործակցությամբ արցախցի դպրոցահասակ երեխաները հաճախում են Գորիսի և Երևանի հանրակրթական դպրոցներ, ինչպես նաև մասնագիտական դպրոցներ՝ պայմանավորված երեխաների կրթական կարիքով: Աշակերտների՝ դպրոցներում տեղակայման համար հիմք են ընդունվել […]
15:23 10.01.2023
Ի գիտություն ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին մասնակցելու մտադրություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց. 2023 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության 9-րդ հարկի դահլիճում նախատեսվում է հանդիպում վերոնշյալ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց […]
11:41 10.01.2023
Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը: Ծրագրով նախատեսվում է 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար՝ լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Կրթական ծրագիրը ներառում է առնվազն երկշաբաթյա մասնագիտական դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև վարպետության դասեր հետևյալ մասնագիտություններով՝ տնտեսագիտություն և կառավարում, կառավարում բիզնեսում, […]
13:15 09.01.2023
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 15.01.2023 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 22.01.2023 թ. – «Օտար լեզուներ» 29.01.2023 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 04.02.2023 թ. – «Մաթեմատիկա» 05.02.2023 թ. – «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» 12.02.2023 թ. – «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների […]
12:04 09.01.2023
Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը` վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճի վերաբերյալ, մասնավորապես 0-18 տարեկան երեխաների շրջանում նշված հիվանդության աճի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ: «Համաճարակային իրավիճակի […]
21:29 07.01.2023
Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված։ Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Հունվարի 9-ից պետք է վերսկսվեր դպրոցների և մանկապարտեզների բնականոն աշխատանքը։ Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված։ […]
20:42 07.01.2023
Արցախի ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով. Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։ Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով: Դադարեցված ուսումնական […]
16:53 05.01.2023
Ամփոփվել են 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները: Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող են ճանաչվել 33 ուսանողներ. մրցանակային ֆոնդը կազմել է 12 միլիոն դրամ: 1-ին տեղը զբաղեցրել են 13 ուսանողներ, որոնց կշնորհվի 458.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 12 ուսանողներ, որոնք կստանան 348.000-ական դրամ, իսկ […]
20:56 30.12.2022
ՀՀ պետական բյուջեից հրատապ ծրագրերի իրականացման նպատակով Տավուշի մարզում դպրոցների և առողջապահական համակարգերի վերանորոգման և վերազինման համար հատկացվել է ընդհանուր՝ շուրջ 307․0 մլն․ դրամ գումար: Մարզի 11 դպրոցների համար. 🔸«Աչաջրի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի վերակառուցում, դպրոցի մուտքի և սենյակների մասնակի նորոգում» ծրագիրը՝ 54.360.000 դրամ, 🔸«Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի մասնակի վերանորոգում»՝ 4.853.915 դրամ, 🔸«Գետահովիտ բնակավայրի […]
19:47 30.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արաքսիա Սվաջյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արաքսիա Սվաջյանին 2023 թվականի հունվարի 3-ից նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
15:27 30.12.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտին է մոտենում դժվարություններով և մարտահրավերներով, բայց նաև նոր նախաձեռնություններով ու գաղափարներով, կյանքի կոչված ծրագրերով լեցուն ևս մեկ տարի, որը մենք դիմավորում ենք մտահոգ, բայց այն համոզմամբ, որ զարգացման անշեղ օրակարգը, հետևողական աշխատանքը և որակական […]
15:11 30.12.2022
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ ԵԱՏՄ զարգացման գործում նշանակալի ներդրում ունենալու համար՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ավանդի համար» մեդալով: Մեդալն Արթուր Մարտիրոսյանին հանձնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
19:25 28.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդական Գ.Թ.-ին: Հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։ Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել […]
16:55 28.12.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սարյանին: Նախարարը ողջունել է Ռուզան Սարյանին և գոհունակությամբ նշել, որ անչափ կարևորում է Սարյանի տուն-թանգարանի գործունեությունը. «Սարյանի տուն-թանգարանը վերափոխված այն մշակութային հաստատություններից է, որտեղ տեսանելի են այն տարրերը, որոնք կցանկանայինք տեսնել նաև մյուս թանգարաններում: Բազմիցս առիթ եմ ունեցել լինելու այս թանգարանում, […]
12:38 28.12.2022
2023 թ․ փետրվարի 19-ից մարտի 8-ն Իսրայելի «ՄԱՇԱՎ» կրթական կենտրոնը կազմակերպում է «Educators Professional Development in Service Training» խորագրով դասընթաց։ Լրացված հայտադիմումները՝ ներառյալ բժշկական տեղեկանքը, անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության պատվո հյուպատոսի գրասենյակ: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պատվո հյուպատոսի գրասենյակ՝ 010 24-99-16 հեռախոսահամարով։ ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է դասընթացի վերաբերյալ մանրամասները։
11:15 28.12.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՀՀ առողջապահության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ սերտ համագործակցության և Եվրոպական Միության աջակցությամբ, մեկնարկել է «Իմուն պարեկ» կրթական ծրագրի պիլոտային փորձարկումը Հայաստանում։ «Իմուն պարեկ»-ը խաղերի վրա հիմնված նորարարական կրթական հարթակ է՝ մշակված ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից, որը թույլ է տալիս աշակերտներրին ծանոթանալ իմունային համակարգին և պատվաստանյութերին: Ծրագիրը փորձնական […]
16:37 27.12.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի տարեվերջյան նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ «ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության» և «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2023-2030 թթ. ռազմավարության և գործողությունների պլանի» նախագծերի քննարկում: ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, ներկայացնելով մշակույթի զարգացման ռազմավարությունը, նշել է, որ այն այժմ լրամշակման փուլում է […]
15:17 27.12.2022
Վրաստանի պետական երիտասարդական քաղաքականությանը ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանն աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Թբիլիսիում: Պատվիրակության կազմում էին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն», «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն», «Եղվարդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունների և «ԼՕՖԹ» ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոնի ներկայացուցիչները։ Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի […]
13:50 27.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել բարդ և պատասխանատու աշխատանքում: «Ցանկանում եմ արգասաբեր աշխատանք և հաջողություններ մաղթել Ձեզ շատ կարևոր և պարտավորեցնող պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կարծում եմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիրի ամենակարևոր գերատեսչություններից մեկն […]