13:27 16.02.2023
Հաստատման փուլում է գտնվում մշակույթի ոլորտի զարգացման ռազմավարությունը, որն ամրագրում է հետագա տարիների անելիքները: Սա հնարավորություն է՝ հասկանալու առաջիկա քայլերը, մասնավորապես՝ քննարկելու մշակութային հաստատությունների գործունեության և ֆինանսավորման սկզբունքների բարելավման հարցը: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը թատրոնների, թատերահամերգային հաստատությունների տնօրենների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա […]
18:38 15.02.2023
Հանրապետության բոլոր դպրոցներում համընդհանուր ներառական կրթական համակարգը ներդրվեց երկու տարի առաջ, ծրագրի արդյունքում առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շատ երեխաներ իրենց հասակակիցների հետ հավասար պայմաններում հաճախում են դպրոց և ընդգրկված են կրթական ծրագրում։ Ներառական կրթական ծրագրի ներդրումը փոխեց նաև հատուկ դպրոցների գործառնական ոլորտը։ Դրանք վերակազմակերպվեցին տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, որոնց է վերապահված ներառական կրթական ծրագրում ընդգրկվող […]
17:01 15.02.2023
Մեկնարկել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը: Նախագիծն այսօր առցանց ձևաչափով քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում, որում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտներ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել […]
15:48 15.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և կարևորել հայ-ճապոնական բարեկամական կապերի զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների առավել […]
13:06 14.02.2023
Ուսուցիչների վարձատրության բարձրացման քաղաքականության շրջանակում 2023 թ. պետական բյուջեով մի քանի նոր նախաձեռնություններ են նախատեսված: Մասնավորապես՝ հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների 4418 ուսուցիչների՝ նրանց վարձատրությունը հասցնելով մեկ դրույքաչափի` անկախ դասավանդվող ժամերի քանակից: Հանրապետության բոլոր դպրոցների բնագիտական առարկաներ դասավանդող 8135 ուսուցիչներին կտրամադրվի լրացուցիչ հավելավճար՝ նպատակ ունենալով խրախուսել նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ և լրացնել […]
18:24 13.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, արժևորել է փոխադարձ համակրանքի և վստահության վրա հիմնված երկու ժողովուրդների ավանդական, բարեկամական կապերը՝ այդ գործում կարևորելով նաև սիրիահայ համայնքի ունեցած դերը: Ժաննա Անդրեասյանն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիային աղետալի երկրաշարժի հետևանքները հաղթահարելու գործում. «Մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք հնարավոր բոլոր […]
13:49 13.02.2023
ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգը: Նոր կարգավորումները տարածվում են որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթի արդյունքում ծագած հարաբերության վրա: Ներկա իրավիճակը Գործող կարգով տնօրենների ընտրության համար հիմք է հանդիսանում […]
12:13 13.02.2023
Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից հետո կենսաթոշակային տարիքի ուսուցչին աշխատանքից ազատել հնարավո՞ր է․ ԱՍՀ նախարարությունը պատասխանում է քաղաքացիների կողմից հնչեցված և աշխատանքային իրավունքի թեմային առնչվող հարցերին։ «Աշխատանքային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ են սպասվում, որով նախատեսվում է աշխատանքային պայմանագրի լուծումը տարիքով չպայմանավորել։ Հարկ է նշել, որ նախագիծը Կառավարության կողմից հավանության է արժանացել և ներկայացվել է Ազգային ժողով։ Ազգային ժողովի […]
16:03 12.02.2023
Տարակարգեր՝ նոր կարգով. ուսուցիչներն արդեն կարող են դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Աստիճանակարգության սկզբունքն այլևս չի գործում: Բավարար հմտություններ ունեցող մասնագետները կարող են դիմել միանգամից երկրորդ, երրորդ կարգի համար ու հավելավճար ստանալ:
10:19 12.02.2023
Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը տոնել է հիմնադրման 140-ամյակը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, դպրոցի նախկին և ներկա սաները, ուսուցիչներ, այլ հյուրեր, հայտնում է Տավուշի մարզպետարանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է դպրոցի ստեղծման եւ զարգացման պատմությունը, որից հետո աշակերտները հանդես եկան երաժշտական կատարումներով։ Սևաքարեցիների համոզմամբ` գյուղի պատմության փառահեղ էջերից է 1882-ին […]
18:35 11.02.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի «Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ՝ ներկա գտնվելու Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների անվան հրաձգարանի բացմանը, որը կյանքի է կոչվել դպրոցի կոլեկտիվի, նախկին շրջանավարտների, աշակերտների, համագյուղացիների և «Սփյուռքահայերի միություն» բարեգործական ընկերության աշխատակից Ինա Դալդալյանի աջակցությամբ: «Կյանքս կյանքիդ գնով» խորագիրը կրող հայրենասիրական, ոգեկոչման միջոցառման ընթացքում հնչել են […]
13:24 10.02.2023
Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում ներդնել աշխատողների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցված մեխանիզմ, որով մանկավարժներն ատեստավորման բավարար արդյունքի պարագայում պետական բյուջեից լրավճար ստանալու հնարավորություն կստանան: Ատեստավորման արդյունքով պայմանավորված՝ հավելավճարները կլինեն տարբեր. 70-79 տոկոսի դեպքում կսահմանվի 80.600 դրամ լրավճար, առանց հարկերի մանկավարժը կստանա 60.000 դրամ լրավճար, 80-89 տոկոսի դեպքում՝ 111.500 դրամ, կստանա՝ 80.000 դրամ, իսկ 90-100 […]
17:11 09.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին: Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում՝ ի շահ հայ-պորտուգալական բարեկամական կապերի զարգացման: ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Պորտուգալիայի միջև հարաբերությունների առավել […]
15:43 09.02.2023
Արտադպրոցական կրթության ոլորտը տարիներ ի վեր բարձիթողի վիճակում է, եւ շատ անելիքներ ունենք: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փոփոխություններով նախատեսում ենք ներդնել ոլորտում մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը? փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: […]
19:25 08.02.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է Պետր Պիրունչիկին նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն։ Հաջորդիվ նախարարը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքները, «Ինժեներական քաղաք» ծրագրի նպատակը: Ռոբերտ Խաչատրյանը նաև ընդգծել […]
18:30 08.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը» դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթի նպատակն է զարգացնել մարզերի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության ոլորտներում: Մրցույթի շրջանակում նախատեսվում է հաղթող մասնակցին անհատույց և անվերադարձ տրամադրել դրամական հատկացում. ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 2 մլն 94 […]
15:42 08.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը սահմանելու մասին ԿԳՄՍ հրամանի նախագիծը: Ուսուցչի վերապատրաստման կրեդիտը սահմանվում է իբրև մասնագիտական գործունեության ձևի վերապատրաստման դասընթացն ավարտելու և դրա ելքային արդյունքները ձեռք բերելու համար պահանջվող ժամաքանակով արտահայտված ուսումնական բեռնվածության […]
18:59 07.02.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվար 7-ին կայացել է կլոր սեղան-քննարկում՝ «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով։ Ներկաներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 1-ին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ընդգծել թեմայի կարևորությունը և այդ ուղղությամբ բոլոր պատասխանատու կառույցների կողմից համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Հեռահաղորդակցության միջազգային միության ներկայացուցիչ Դարիա Կուրսան առցանց ձևաչափով ներկայացրել է միության գործունեությունն՝ ուղղված ինտերնետ […]
12:45 07.02.2023
Մեկնարկել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջոցով կրթաթոշակների տրամադրման ծրագիրը՝ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության համար։ Կրթաթոշակները տրամադրվում են ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքացիներին: Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://scholarships.studyinromania.gov.ro/։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. մարտի 1-ն է:
09:01 07.02.2023
Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է, հայտնում է Համացանցում հայատառ գրելու նախաձեռնությունը: Այն մեկնարկել է 2012թ.-ի փետրվարի 7-ին՝ ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանի գրառումով: Որպես նպատակ՝ նշվում է վիրտուալ հարթակներում մեսրոպատառ հայերենի պաշտպանությունը, տարածումը: Տարիների ընթացքում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ անհատներ, կազմակերպություններ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Այս տարիների ընթացքում նախաձեռնությունը նպաստել է արագ թվայնացվող աշխարհում […]
19:54 06.02.2023
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն […]
19:36 06.02.2023
ԿԳՄՍ նախարար տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է Լայպցիգի արհեստագործական պալատի և «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)֊համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը և Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նախնական և միջին մասնագիտական կրթության […]
17:18 06.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) տեղերը՝ ըստ մասնագիտությունների նախագծելիս հաշվի են առնվել գերատեսչությունների հայտերը, հետբուհական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական […]
15:24 06.02.2023
Ազգային ժողովի նախաձեռնությամբ անցկացվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, որը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրությունների և քաղաքական գործընթացների ամրապնդում» ծրագրի շրջանակում: Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, […]
12:33 06.02.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Վաղարշակ Մատիկյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է վարչապետի որոշման մեջ: Վաղարշակ Մատիկյանը մասնագիտությամբ պատմաբան է: 10 տարուց […]
08:23 06.02.2023
Իրանի Բիրջանդի բժշկական գիտությունների համալսարանի գիտնականները հետազոտությունների լայնածավալ վերլուծություն են անցկացրել, որոնք ցույց են տվել, որ դարչինը և դրա ածանցյալները կարող են պոտենցիալ բարելավել դեռահասների հիշողությունը և ուսման արդյունքները: Հետազոտությունները հրապարակված են Nutrition Neuroscience ամսագրում: Դարչինը ստացվում է մշտադալար ծառի ներքին կեղևից, որը բնիկ է Հիմալայներում, Չինաստանում, Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում: Հետազոտությունները ցույց են տվել, […]
18:10 03.02.2023
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կայացել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ քննարկվող թեման առնչվում է բոլոր ոլորտներին, և համատեղ, թիմային աշխատանքով […]
15:21 03.02.2023
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ նախարարը վստահություն է հայտնել, որ նրա գործունեության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-շվեդական հարաբերություններն առավել կամրապնդվեն և կխորանան։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախարարության համակարգման ոլորտներում […]
14:09 03.02.2023
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակությանը՝ «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» (SEPR) նախագահ Քրիստիան Դրոզին, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում գործող «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը: 2022թ. հունիսին Լիոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև, որով կողմերը համաձայնել են գործուն […]
12:58 03.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման կարգի նախագիծը: Համաձայն նախագծի՝ գնահատման կարգի ներդրումը նախատեսվում է իրականացնել փուլային եղանակով՝ համաձայն հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզի: Գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին […]