12:19 08.03.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ, որում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։ Գարնան այս օրը առիթ է մեկ անգամ ևս ընդգծելու և խրախուսելու ձեր ակտիվ գործունեությունը տարբեր ասպարեզներում։ Հատկապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում, որտեղ իրականացվում է դաստիարակության, արժեքների ստեղծման ու […]
18:09 07.03.2023
ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ անցկացվել է հանդիպում-քննարկում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանի, համայնքի ղեկավարների և մարզպետարանի ոլորտային ղեկավարները հետ՝ մարզում «Թումո» կենտրոնների հիմնման և նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հետ կապված հարցերի շուրջ։ Հանդիպման սկզբում Անուշ Աբգարյանը ներկայացրել է ծրագիրը, ըստ որի ուսանողները «ԹՈՒՄՈ» կրթական ծրագրի մաս կազմող […]
12:40 07.03.2023
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը: Ուսումնական հաստատության կառավարման նոր մոդելով ուսումնադաստիրակչական և վարչական գործընթացների կառավարումը վերապահված է տարբեր ղեկավարների՝ ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչական, տնտեսական և ֆինանսական գծով՝ վարչատնտեսական մասի համակարգողը: Վերջինս ուսումնական մասի տնօրենի հետ իրականացնում է միայն ուսումնական գործընթացի պլանավորում և […]
19:05 06.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Գործընկերները քննարկել են համատեղ անելիքները և ոլորտները կապակցող հարցերը: Մասնավորապես քննարկվել են առողջ ապրելակերպի միջոցառումների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: Ընդգծվել է, որ հարցը կարևոր է երկու գերատեսչությունների համար և այս ուղղությամբ նախանշվող անելիքները շատ են: […]
16:55 06.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագրի նոր փուլի մեկնարկին: Ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությանը՝ Հայաստանում ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացմամբ երիտասարդների ներուժի բացահայտմանը միտված նախաձեռնության համար: […]
15:16 03.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Սխերմերսին և կարևորել բարեկամական համագործակցությունը Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև՝ դրա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու […]
14:31 02.03.2023
Կառավարության հավանության է արժանացել «Նախադպրոցական կրթության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծի ընդունմամբ ակնկալում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաև […]
10:43 02.03.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. մարտի 1-ի N 313-Ա/2 հրամանով հաստատվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում փորձարարական մշակումների նախագծերի (experimental development projects) հայտերի ընտրության մրցույթով (2022 թ. հոկտեմբերի 17-ի N 1896-Ա/2 հրաման) ֆինանսավորման երաշխավորված նախագծերի ցանկը: Մրցույթին մասնակցելու համար ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե է ներկայացվել 11 հայտ, ֆինանսավորման է երաշխավորվել 6-ը: […]
23:59 01.03.2023
Գարնան առաջին օրը հիմնանորոգված ու հարմարավետ պայմաններով շուրջ 150 փոքրիկների առջև իր դռները բացեց Երևանի թիվ 63 մանկապարտեզը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Քաղաքային իշխանության նախագիծն այս կարևորներից է և ունենալու է շարունակություն՝ մինչև համայնքային բոլոր մանկապարտեզները լինեն բարեկարգ: Երեխաների համար ստեղծված պայմաններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
17:33 01.03.2023
Ամփոփվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների արդյունքները, որոնք անցկացվում են առաջին անգամ: Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլում դիմորդները՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսհաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ տարում ավարտող ՀՀ քաղաքացիները, հանձնել են առավելագույնը երկու միասնական […]
11:40 01.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունների և ցկյանս կրթության համակարգերի բաժնի ղեկավար Բորեն Շակրունի գլխավորած փորձագիտական խմբին: Առաքելությունը Հայաստան է գործուղվել կրթության ոլորտում կարիքների գնահատման նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը: Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին՝ Ժաննա Անդրեասյանը նախ նրանց ուշադրությունն է […]
19:42 27.02.2023
Փետրվարի 24-ին Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել էՃամբարակի թիվ 1 հիմնական եւ ավագ դպրոցներում։ Այցի հիմնական նպատակն էր` դպրոցի տնօրինության եւ մանկավարժական կոլեկտիվի հետ քննարկել Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցը ժամանակավորապես մեկ այլ շենք տեղափոխելու եւ դասապրոցեսն ընտրված տարածքում կազմակերպելու խնդիրը` կապված վթարային վիճակում գտնվող դպրոցական հին […]
18:32 27.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության […]
15:46 27.02.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված «Աճ, կրթություն և նորարարություն» թեմայով քննարկմանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է կրթության որակի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության առաջիկա տարիների ռազմավարական ծրագրերը և նախատեսվող քայլերը` ընդգծելով կրթության բոլոր մակարդակների խնդիրների հասցեագրումն ու լուծումը՝ որպես մեկ […]
17:43 26.02.2023
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է, որ փետրվարի 27-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) լիարժեքորեն կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը: Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
17:33 25.02.2023
2023-ի տարեվերջին նախատեսված է Ազատանի միջնակարգ դպրոցը շահագործման հանձնել։ Ժամկետներից շեղումներ, շինարարը վստահեցնում է, որ այս պահին չկան։ Դպրոցի 6 նոր մասնաշենքերի կառուցումն առանց ընդհատումների է շարունակվում։ Ձմեռային ամիսներին շինարարությունը չի դադարեցվել։ Դպրոցը կառուցվում է սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ կառավարության և տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ։ Միջնակարգ դպրոցի երկու մասնաշենքերն իրարից երկու կմ հեռավորության վրա […]
17:47 23.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նախարարը ողջունել է ներկաներին և նշել, որ բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող փոփոխությունները պահանջում են միասնական մոտեցում և համակարգային լուծում: Այս […]
17:44 22.02.2023
«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը զարգացման գործընկերների մասնակցությամբ այսօր շարունակվել է հերթական խորհրդատվական հանդիպմամբ։ Քննարկմանը մասնակցել ու ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը կարևորել է այսօրինակ ձևաչափերով քննարկումների անցկացումը, ինչպես նաև նշել, որ հանդիպման մասնակիցների դիտարկումները և առաջարկները […]
16:57 22.02.2023
Այսօր գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի ծննդյան 85-ամյա հոբելյանն է: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Վարպետին՝ շնորհավորելու և պատվելու նրա վաստակը: «Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք վայելելու Ձեր տաղանդն ու գործերը: Հույս ունեմ՝ դեռ երկար ժամանակ կշարունակեք ստեղծագործել ու […]
11:35 22.02.2023
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը լույս է ընծայել «Բայազետի բարբառի բառարան» աշխատանքը, որի հեղինակն է ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը: «Բայազետի բարբառի բառարան» աշխատանքով հանրությանն առաջին անգամ ներկայացվում է Բայազետի բարբառի բառապաշարը: Բառարանն ընդգրկում է բարբառի բառային շուրջ 8000 միավոր, որոնց մի մասը հավաքվել է նաև Գավառի տարածաշրջանի բնակավայրերում […]
20:26 21.02.2023
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը և Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի համաձայն կողմերը պայմանավորվում են, որ ֆինանսաբանկային ոլորտին վերաբերող կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացում Հայ-Ռուսական համալսարանն, ըստ նպատակահարմարության, իր մասնագետների հետ համատեղ ներգրավում է ՀԲՄ-ի և ՀԲՄ անդամ բանկերի փորձառու ներկայացուցիչներին։ Իսկ Համալսարանի կողմից ուղեգրման դեպքում […]
19:05 21.02.2023
«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքը շարունակվել է կրթության ոլորտի զարգացման գործընկերների մասնակցությամբ կազմակերպված հերթական հանդիպմամբ։ Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար […]
14:56 21.02.2023
Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է: Տոնի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցականների շրջանում անցկացրել է հեղինակային տեսանյութերի մրցույթ՝ «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող էր ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում հայերենի որևէ բարբառով պետք էր ներկայացնել մայրենի […]
19:06 20.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ այսօր նախաձեռնել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը,ԿԳՄՍՆ բարձրագույն […]
15:09 20.02.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գիրք նվիրելու օրվա շրջանակում այցելել են Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց։ Նախարարը դպրոցի գրադարանին նվիրել է բրալյան գրքեր՝ Ստեփան Զորյանի պատմվածքները և աուդիոգրքեր՝ օտար գրողների ստեղծագործություններ, որոնք նախատեսված են դպրոցական ծրագրով ընթերցանության համար։ Նիկողայոս […]
18:54 19.02.2023
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 20-ից կվերսկսվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը, որը կասեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։
17:42 19.02.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գրքի տոնին 100 միավոր գիրք է նվիրել սահմանամերձ 2 զորամասերի գրադարաններին։ Գրքերը հանձնել են նախարարության ենթակայության Տավուշի մարզային գրադարանի ներկայացուցիչները՝ տնօրեն Անահիտ Ղուկասյանի գլխավորությամբ։ Զորամասերի պատասխանատուները շնորհակալություն են հայտնել օրվա խորհրդին համահունչ նախաձեռնության՝ զորամասերի գրադարանները նոր գրքերով համալրելու, օրը զինվորների հետ այս կերպ նշանավորելու համար։
17:38 18.02.2023
Ստամբուլի նահանգապետարանը որոշել է փակել տարածաշրջանի 93 դպրոց, քանի որ դրանք սեյսմակայունության առումով վտանգի տակ են։ Այս մասին ասված է նահանգապետի հայտարարության մեջ, որը հրապարակվել է շաբաթ օրը ։ «2023 թվականի փետրվարի 20-ից՝ երկուշաբթի օրվանից, վտանգի տակ գտնվող այս 93 դպրոցների և ուսումնական հաստատությունների աշակերտները կտեղափոխվեն սեյսմիկ անվտանգ դպրոցներ, որտեղ նրանք կշարունակեն ուսումը։ Որոշում է […]
20:40 17.02.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրի շրջանակներում դպրոցներում իրականացվող աշխատանքների ընթացքի, որակի, առաջացած այլ հարցերի շուրջ հանդիպում-քննարկում է անցկացվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի և մարզի 21 դպրոցների տնօրենների, շինարարական աշխատանքները վերահսկող […]
10:52 17.02.2023
ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը Գյումրիում մասնակցել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության․ բանիմաց և ակտիվ երիտասարդներ հանուն ժողովրդավար Հայաստանի՝ այսօր, վաղը» ծրագրի շրջանակում կազմակերպված երիտասարդական ֆորումին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կամավորության ճանաչելիության, ոլորտային փորձնակություն, ուսումնառության ընթացքում մասնագիտական փորձ ձեռք բերելու անհրաժեշտության վերաբերյալ մի շարք թեմաներ: Մասնավորապես՝ «Կամավորության ճանաչելիությունը […]