TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Համերգով ազդարարվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների մեկնարկը

11:46 21.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ մարտի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա միջոցառումների մեկնարկն ազդարարվել է համերգով: Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արաքսիա Սվաջյանը, Կարեն Գիլոյանը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են ականավոր ֆրանսիացի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները՝ […]

̰
Հաստատվել են բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերը

11:28 21.03.2023

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի 2023/2024 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Ընդունված որոշման հիմքով և ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) […]

̰
Լիտվայի համալսարաններում ուսանելու հնարավորություն

21:09 20.03.2023

Լիտվայի Կրթական փոխանակումների աջակցման հիմնադրամը հայտարարել է ՀՀ քաղաքացիների համար պետական կրթաթոշակներ տրամադրելու մասին՝ ընթացիկ տարում Լիտվայի համալսարաններում ուսանելու նպատակով: «Full-time Master’s degree and Integrated studies (մինչև 2 տարի)» ծրագրով ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար ուսանողներին կտրամադրվի 490 եվրոյի չափով ամսական կրթաթոշակ և ուսման չափանիշային արժեքին համապատասխան դրամաշնորհ (https://bit.ly/3ljbYbQ, էլ․ հասցե՝ [email protected])։ «Short-term studies (1-ից 2 […]

̰
Մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023-2024 ուստարում մագիստրոսական կրթություն ստանալու համար

15:00 20.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023-2024 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ): Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող անգլերենին կամ ռուսերենին վարժ տիրապետող ՀՀ քաղաքացիները (հակառակ դեպքում, ըստ անհրաժեշտության, նրանք պետք է հանձնեն բարձրագույն ուսումնական հաստատության կողմից կազմակերպված ներբուհական […]

̰
Երկու ուսումնական տարիների ընթացքում ավելի քան 1100 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ

12:15 20.03.2023

Կառավարության հաստատած մասնագիտություններից որևէ մեկով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։ ՀՀ կառավարությունը հիշեցնում է. Տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 1-15-ը և մարտի 1-15-ը, ուսանողը եկամտային հարկի գումարների վերադարձի դիմումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է բուհ։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երևանի թիվ 129 դպրոցում ստուգվել են կազմավորումների պատրաստվածությունը հակառակորդի հարձակման դեպքում

11:59 20.03.2023

Մարտի 15-ին «Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվեց էլեկտրական շչակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը: Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր ստուգել կազմավորումների պատրաստվածությունը հակառակորդի հարձակման ժամանակ, ամրապնդել և բարձրացնել գիտելիքները և գործնական հմտությունները, ինչպես նաև կատարելագործել արձագանքող ուժերի և […]

̰
80-ից ավելի հետազոտական նախագիծ կներկայացվի Հայկական համադպրոցական գիտության փառատոնում

11:43 20.03.2023

Երևանի պետական համալսարանում (ֆիզիկական կուլտուրայի մասնաշենք) 2023 թ. մարտի 25-ին տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից իրականացվող փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: Երրորդ անգամ […]

̰
ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է ուսանողների հետ

11:35 20.03.2023

Այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱրՊՀ «Թարգմանչական գործ» 4-րդ կուրսի ուսանողների հետ, ովքեր երկշաբաթյա փորձուսուցում են անցնելու խորհրդարանում: Ողջունելով ուսանողներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ արդեն ավանդույթ է դարձել տարբեր մասնագիտություններով ուսանողների փորձուսուցման կազմակերպումը երկրի օրենսդիր մարմնում: Նա ընդգծել է «Թարգմանչական գործ» մասնագիտության կարևորությունն ու կիրառական նշանակությունը և հորդորել ուսանողներին ամենօրյա […]

̰
Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ

20:47 18.03.2023

Մարզային այցելությունները շարունակվում են․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի և Կոտայքի մարզերի մի շարք կրթամշակութային ու մարզական հաստատություններ։ Նախարարի առաջին կանգառը Արարատի մարզի Հնաբերդ համայնքի Դվին հնավայրն էր։ Ժաննա Անդրեասյանը շրջել է հնավայրի տարածքում, հետաքրքրվել պեղված գտածոների պահպանման պայմանների, տարածքի անվտանգության, ցուցադրություն կազմակերպելու հնարավորության և […]

̰
Քննարկվել է Պռոշյան բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման անհրաժեշտությունը

19:58 18.03.2023

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն իր խորհրդական Հայկ Ալեքսանյանի և օգնականի՝ Ստեփան Բաղդասարյանի հետ աշխատանքային այց է կատարել Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայր: Համայնքի ավագանու անդամ Անահիտ Առաքելյանի նախաձեռնությամբ Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցում հանդիպում է կազմակերպվել, որի ընթացքում համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, Պռոշյանի վարչական ղեկավար Սևակ Գաբրիելյանի, համայնքի ավագանու անդամների, ոլորտի պատասխանատուների և դպրոցի տնօրինության […]

̰
Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» կրթական ծրագիրը

18:30 18.03.2023

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառման մասնակցել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։ «Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր առաջնահերթություններն է սահմանում և պահանջարկին համահունչ հետաքրքրությունների շրջանակ թելադրում։ Այսօր մենք ապրում ենք տեխնոդարաշրջանում և արհեստական բանականության կատարելագործման հրամայականը պատանիների մտածելակերպի ու մասնագիտացման նոր նշաձող է պահանջում։ […]

̰
Քննարկվել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում իրականացվող կրթական բարեփոխումները

17:50 17.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել են Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահ Ռեյմոնդ Կևորկյանին և «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կրթական ծրագրերի ընդհանուր պատասխանատու Վասպուրակ Կարապետյանին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում իրականացվող կրթական բարեփոխումները, գրանցած հաջողությունները, առկա խնդիրներն ու դրանց […]

̰
Հայտերի լրացուցիչ ընդունելություն՝ դասագրքերի համապատասխանությունը գնահատող հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով

13:00 17.03.2023

«Հանրակրթության պետական չափորոշչի» պահանջներին 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների ստեղծվող դասագրքերի համապատասխանությունը գնահատելու նպատակով ձևավորվող առարկայական հանձնաժողովներում ընդգրկվելու համար հայտարարվում է հայտերի լրացուցիչ ընդունում: Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 2023 թվականի մարտի 17-30-ը ներառյալ: Մեկ անձի կողմից հայտը լրացվում է մեկ անգամ՝ ընտրելով մեկ դասագիրք կամ մեկ մասնագիտական ուղղություն: Հայտագրումն անհրաժեշտ է […]

̰
Տավուշի մարզի դպրոցների տնօրենները ներկայացրել են հանրակրթության նոր չափորոշչի ներդրման փորձը

12:19 17.03.2023

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են հանրապետության մենթոր-ավագ դպրոցների և Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և տեղակալներ, մեթոդմիավորումների նախագահներ և ուսուցիչներ: Հանդիպման նպատակն էր քննարկել չափորոշիչների ներդրման փորձը, առարկայական նոր չափորոշիչներով և ծրագրերով աշխատելու առանձնահատկությունները, ինչպես նաև սովորողների կարողունակությունների զարգացմանը նպաստող ուսումնական միջավայրի և […]

̰
Արցախի պետական նախարարը ներկայացրել է նորանշանակ նախարարին

20:25 16.03.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր՝ մարտի 16-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանին: Տեղեկացնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից։ Պետական նախարարը երախտագիտություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանին և կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին՝ Արցախի շրջափակման այս ծանրագույն շրջանում ցուցաբերած անձնանվեր աշխատանքի համար, իսկ Նորայր Մկրտչյանին մաղթել […]

̰
ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում ներկայացրել է 2022 թ. իրականացված աշխատանքները

11:51 16.03.2023

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի նիստում ներկայացրել է 2022 թվականին Կառավարության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ նախարարի՝ ավելի քան վեցամյա դադարից հետո 2022 թվականին Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը». «Մեր միակ ռազմավարությունն է, որն ունի […]

̰
Ուսումնավարժություն Ոսկեհատ բնակավայրում

11:41 16.03.2023

Մարտի 15-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայրում ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Բնակավայրի շչակի միջոցով իրականացվել է ազդարարում։ Կազմակերպվել է դպրոցի աշակերտների և աշխատակիցների պատսպարում: Ուսումնավարժության ընթացքում փրկարարները մասնակիցներին ներկայացրել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

̰
Արայիկ Հարությունյանը ԿԳՄՍ նախարար է նշանակել

10:18 16.03.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նորայր Յակովի Մկրտչյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:

̰
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

19:38 15.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին: Հիշեցնենք, որ ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ պարբերության 1-ին, 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետերով՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու […]

̰
Արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորում. ԿԳՄՍ նախարարի տեղակալների ասուլիսը

16:43 15.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թ. մարտի 15-ից հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության մեկնարկի մասին: ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Արա Խզմալյանն ու Կարեն Գիլոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել գործընթացի վերաբերյալ: Կամավոր ատեստավորմանը կմասնակցեն պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ և […]

̰
Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

16:33 15.03.2023

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի՝ 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ հետևյալ կազմով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան: Ժամանակավոր խորհուրդն իրականացնելու է հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` […]

̰
Պետք է լինես այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել. Աննա Վարդապետյանը հանդիպել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին

09:57 14.03.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, մարտի 13-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներին, պատասխանել է նրանց հարցերին: Ուսանողների հետ զրույցի ընթացքում քննարկվել է դատախազի կերպարը, դատախազական գործունեության ընթացքում ի հայտ եկող մարտահրավերները, դատախազական գործունեության վերաբերյալ հանրային ընկալումները և այլ հարցեր: Պատասխանելով ապագա իրավաբան Մելինե […]

̰
ԵՊՀ-ում անցկացվել է «Ոսկի սերմեր» ծրագրի 4-րդ մրցանակաբաշխությունը

12:43 13.03.2023

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը ԵՊՀ 16 ուսանողներ արժանացել են դրամական պարգևների և հավաստագրերի: Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներ Վարդան Ամալյանի, Էրիկ Գևորգյանի, Վաչագան Մանուկյանի, Վահագն Թումասյանի, Ռուբեն Համբարձումյանի և եզդի հերոսների հիշատակին նվիրված կրթամրցանակների նպատակն է խրախուսել երիտասարդ մասնագետներին՝ նպաստելով կրթության և գիտության առաջընթացին։ Ծրագիրը գործում է ԵՊՀ արևելագիտության, ժուռնալիստիկայի, […]

̰
Մագիստրատուրայի կրթաթոշակային ծրագիր Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիների համար

12:15 13.03.2023

Լեհաստանի Հանրապետության ակադեմիական փոխանակման ազգային գործակալությունը (NAWA-Narodowa Agencja Wymiany Akademickiej) հայտարարել է 2023-2024 ուսումնական տարվա Ստեֆան Բանախի անվան կրթաթոշակային ծրագրի մագիստրատուրայի համար դիմումների ընդունելություն: Ծրագիրը Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և «NAWA»-ի համատեղ կրթաթոշակային նախաձեռնություն է, որն իրականացվում է զարգացման աջակցության ծրագրի շրջանակում: Այն նախատեսված է Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիների համար` ընդգրկելով ճարտարապետական, տեխնիկական, […]

̰
Որակյալ ու մրցունակ կրթություն ունենալու համար պետք է սկսենք հանրակրթության ոլորտից. ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է «ԴիջիԹեք 2022» համաժողովի պանելային քննարկմանը

11:26 13.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 10-12-ն անցկացվող «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը։ Պանելային քննարկումը նվիրված էր Հայաստանում ԳՏՃՄ (STEM) մասնագիտացումներում կրթության որակի հիմնախնդիրների բացահայտմանը և լուծումներ գտնելուն։ Արաքսիա Սվաջյանը, հանդես գալով որպես քննարկման բանախոս, նախ անդրադարձել է Հայաստանում […]

̰
Սուր վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված՝ հնարավո՞ր է, որ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ

20:37 12.03.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատասխանում է քաղաքացիների հարցմանը, թե սուր վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված՝ հնարավո՞ր է, որ դպրոցականների գարնանային արձակուրդը մեկնարկի ավելի շուտ: «Սուր վարակիչ հիվանդությունների աճի և համաճարակային իրավիճակի առկայության դեպքում ՀՀ դպրոցներում կանխարգելիչ միջոցառումները նախաձեռնվում և իրականացվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության ցուցումների: Արձակուրդ ևս կարող է սահմանվել Առողջապահության նախարարության համապատասխան միջնորդության առկայության դեպքում: […]

̰
Հայաստանի դպրոցներում կներդրվի Google Workspace for Education Fundamentals գործիքակազմը

22:11 10.03.2023

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Էկոնոմիկայի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ու պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար, Google Cloud-ի գործընկեր SADA-ի միջև ստորագրվել է հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորություններ ունենալու, թվային հմտություններին տիրապետող քաղաքացիների կյանքի որակը բարելավելու նպատակով։ Համագործակցության հուշագիրը կնքվել է «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում, որն անցկացվում է մարտի 10-12-ը Երևանի […]

̰
Արտադպրոցական հաստատության մանկավարժի 1 դրույքաչափը սահմանվել է շաբաթական 20 ժամ

16:58 10.03.2023

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակ­չական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամա­տա­կա­րարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնա­գա­վառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատ­կու­թյունները սահմանելու մասին» որոշման փոփոխությունը : Ըստ այդմ՝ արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժա­մանակի տևողությունը սահմանվել է շաբաթական 20 ժամ՝ մանկավարժական աշխատանքի 1 դրույքաչափի համար՝ բացառությամբ մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների։ Վերջիններիս […]

̰
ԵՊՀ -ի և Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորները ստորագրել են համագործակցության հուշագիր

14:03 10.03.2023

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Ողջունելով նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ ռեկտորը պատրաստակամություն է հայտնել լավագույնս համագործակցելու կրթության և գիտության […]

̰
Մեկնարկել է նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի փաստաթղթերի ընդունելությունը

16:55 09.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման նպատակով փաստաթղթերի ընդունելություն: Մանկավարժական աշխատողները 2023 թ. մարտի 9-ից կարող են ներկայացնել փաստաթղթերը՝ ՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի մարտի 2-ի N 16-Ն հրամանով հաստատված «Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեի […]

̰
BACK_TO_TOP