TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրվել են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողները

17:55 18.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր պարգևատրել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի հաղթողներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ նմանօրինակ միջոցառումները նպատակ ունեն գնահատելու աշակերտների գրանցած հաջողությունները։ «Մենք պետք է անենք հնարավորը՝ ստեղծելու այն պարարտ հողը և միջավայրը, որոնք մեր դպրոցականներին հնարավորություն կտան կյանքի կոչելու իրենց հետաքրքիր գաղափարները: Վստահ եմ՝ մեր երեխաները […]

̰
Ուսման վարձավճար՝ եկամտային հարկի վերադարձի փոխհատուցմամբ․ ընդլայնվել է մասնագիտությունների ցանկը

14:24 18.04.2023

Կառավարության որոշմամբ լրամշակվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով ՀՀ հավատարմագրված բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը վերադարձվում է: Կարգավորման նպատակն է խթանել սովորողների ուսուցումը՝ հաշվի առնելով աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, պետության […]

̰
Դպրոցականների հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

12:20 18.04.2023

2023 թվականին 15 առարկաներից՝ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Պատմություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու» և «Հայոց եկեղեցու պատմություն», կազմակերպվել է դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադայի եզրափակիչ փուլում 68 մասնակից արժանացել է առաջին, 137-ը՝ երկրորդ, իսկ 180-ը՝ երրորդ կարգի դիպլոմների: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով […]

̰
Կընդլայնվի սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը

15:03 13.04.2023

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ընդլայնել ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը: Կարգավորման նպատակն է խթանել սովորողների ուսուցումը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում՝ հաշվի առնելով աշխատաշուկայում առկա մասնագետների պահանջարկը, պետության համար […]

̰
Գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ 7-12 դասարանների աշակերտների համար

13:00 13.04.2023

«Ռուսական գրքի տունը Երևանում» «Լիվըր» ընկերության հետ համատեղ մեկնարկել է գեղարվեստական թարգմանության մրցույթ՝ նվիրված բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ և թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 150-ամյակին: Մրցույթն անցկացվում է Հայաստանի 7-12 դասարանների բոլոր այն աշակերտների համար, որոնք սիրում են ռուսերենը և ցանկանում են փորձել իրենց ուժերը: Որպես մրցույթի թեմաներ ընտրվել են Վիլյամ Սարոյանի «Ծիծաղ», «Առաջին օրը դպրոցում», «Գյուղացին» […]

̰
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը

17:33 12.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 495-Ա/2 հրամանով հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 08.06.2023 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 13.06.2023 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների […]

̰
Արմավիրում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը

11:09 12.04.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Արմավիր գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին։ Մասնավորապես՝ – սննդի կառույցի հատակը հարթ չի եղել և պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, – սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության […]

̰
Արցախում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման խնդիրը կարգավորվել է. պետնախարար

10:00 12.04.2023

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Արցախում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման խնդիրը կարգավորվել է: Կառավարության համապատասխան որոշման մեջ 20.12.2022թ. կատարվել էր փոփոխություն, որով վերանայվել էր 2022-2023թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձերի փոխհատուցման կարգն ու պայմանները, ինչը որոշակի խնդիրներ էր առաջացրել ուսանողների համար: ԱՀ […]

̰
Ամփոփվել են 2022-2023 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքները

16:52 11.04.2023

Ամփոփվել են 2022-2023 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, առաջին կարգի դիպլոմի է արժանացել 71, երկրորդ կարգի՝ 125 և երրորդ կարգի՝ 156 աշակերտ: Մրցանակակիրներից 58-ը քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներից են: Մի շարք աշակերտներ էլ արժանացել են գովասանագրերի: Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները հյուրընկալվել են Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում […]

̰
Ուսման հնարավորություն Սլովակիայում

12:17 11.04.2023

Սլովակիայի Հանրապետությունը 2023-2024 ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետությանն է տրամադրել համալսարանական մեկ կրթաթոշակ՝ բակալավրիատի և մագիստրատուրայի համար։ ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողների համար համալսարանական ուսուցման ուղղություններն են. Ուսուցիչների վերապատրաստում և կրթություն. Տնտեսագիտություն և կառավարում. Էկոլոգիական և բնապահպանական գիտություններ. Կենսատեխնոլոգիա, գյուղատնտեսություն և լանդշաֆտ. Փայտի գիտություն և տեխնոլոգիա. Անտառային տնտեսություն (բացի անտառային էկոհամակարգային ծառայություններից). Անասնաբուժական բժշկություն. Ընդհանուր բժշկություն […]

̰
Քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի առաջիկա անելիքները

10:15 11.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորին Ֆլեյշերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխտնօրեն Նանա Սկաուն: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում Պարենի […]

̰
Հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը

10:48 10.04.2023

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը: Որոշման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է: 2023-2024 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է՝ պետական կրթաթոշակով, նպաստի […]

̰
Շարունակվում է արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

13:41 09.04.2023

Շարունակվում է արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը։ ՀՀ կառավարությունը թեմայի մասին մանրամասներ է ներկայացրել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի հետ հարցազրույցում։

̰
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավարությունը հանդիպել է Գեղարքունիքի մարզի դպրոցականների հետ

12:47 08.04.2023

Զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում ապրիլի 6-7-ը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի 12-րդ դասարանների աշակերտների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Գնդապետ Երոյանը աշակերտներին է ներկայացրել ընդունելության նոր կարգը, կրթական ծրագրերը, […]

̰
«Հայ մշակույթի պատմություն» առարկա դասավանդող սփյուռքահայ ուսուցիչները կվերապատրաստվեն

19:30 07.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Էդիտ Պրինտ» հրատարակչության միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր սփյուռքահայ ուսուցիչների՝ «Հայ մշակույթի պատմություն» առարկայի փորձարարական վերապատրաստման ծրագրի իրականացման նպատակով: ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, հրատարակչության կողմից՝ տնօրեն Արթուր Գալստյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է գործընկերներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և նշել. […]

̰
Ուսման վարձի փոխհատուցում կհատկացվի նաև հեռավար ուսուցմամբ սովորողներին

16:41 07.04.2023

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգում: Գործող կարգավորմամբ՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է հատկացվում որոշակի խմբերին պատկանող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ-ում գործող, հավատարմագրում ունեցող և ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր […]

̰
«Դասը վարում է քննիչը». Քննչական կոմիտեն մեկնարկում է աշակերտների հետ դասընթացների աջակցման ծրագիր

12:22 07.04.2023

ՀՀ քննչական կոմիտեն սկսում է կրթադաստիարակչական, հաղորդակցային և հանրային իրազեկման նոր ծրագիր, որի շրջանակներում Կոմիտեի քննիչները դասընթացներ են վարելու հանրապետությունում գործող հանրակրթական միջին (8-9-րդ դասարան) և ավագ (10-12-րդ դասարան) ուսումնական հաստատություններում: ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ստորագրել է «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթացների առարկայական ծրագիրը և դասընթացավարներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին հրամանը, որով փաստացի մեկնարկում […]

̰
ERASMUS+ «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» ծրագրում ընդգրկված են հայաստանյան և եվրոպական բուհեր

17:55 06.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ERASMUS+ «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» /T-GREEN/ ծրագրի մեկնարկի հանդիպմանը, որը կայացել է առցանց ձևաչափով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում կարևորել է միջազգային ծրագրի և բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության ընդհանուր […]

̰
«Նվիրիր կարդալու րոպեներ»․ նոր նախագիծ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ինքնազարգացման համար

16:47 06.04.2023

Մարզաբնակ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ինքնազարգացման, ոչ ֆորմալ կրթության և ներառականության ապահովման նպատակով մեկնարկում է «Նվիրիր կարդալու րոպեներ» նախագիծը։ Նախաձեռնության իրագործման նպատակով այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և «ԼՈՖԹ» կենտրոնների գլխավոր տնօրեն, համանուն հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Համբարձումյանը փոխըմբռնման եռակողմ հուշագիր են ստորագրել։ Ինչպես […]

̰
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի և ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

12:43 06.04.2023

Ապրիլի 5-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Երկրաբանի օրվան։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Երկրաբանության արդի խնդիրները» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը՝ ներկայացնելով ոլորտում առկա հիմնախնդիրները։ Միջոցառման ընթացքում ԵՊՀ պրոֆ․ Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի […]

̰
440 մլն դրամ հատկացվեց Սյունիքի մարզում 40 կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար

12:17 06.04.2023

Կառավարությունը ավելի քան 440 մլն դրամ հատկացրեց Սյունիքի մարզում 40 կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար: Այս մասին նախագիծն այսօրվա Կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Դեռևս նախորդ տարի վարչապետի որոշմամբ հաստատվել է Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների ապահովման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Սյունիքի գյուղական բնակավայրերում ստեղծել […]

̰
Արմավիրի մարզում առաջին մոդուլային դպրոցը հանձնվել է շահագործման

18:47 05.04.2023

Արմավիրի մարզում առաջին մոդուլային դպրոցն Արգինայում հանձնվեց շահագործման։ Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արգինա բնակավայրի միջնակարգ մոդուլային դպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթության ոլորտի […]

̰
Կայացել է 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխությունը

18:26 05.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցանակաբաշխությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ: ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող է ճանաչվել 33 ուսանող: 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց շնորհվել […]

̰
Ազատության պողոտայի քաղաքաշինական խնդիրների լուծումից մինչև կանաչ ֆիզիկա․ կրթական ծրագրի մասնակիցների ամփոփիչ նախագծերը

12:50 05.04.2023

Օրերս «Այբ հիբրիդային կրթություն» ծրագրի մասնակիցները ներկայացրին հանրային և համայնքային նշանակության իրենց նախագծերը ծնողների, ուսուցիչների, մասնագետների ներկայությամբ և ստացան հավաստագրեր՝ ծրագրի նախագծային բաղադրիչը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ «Այբ» հիբրիդային կրթությունը միջազգայնորեն մրցունակ և համապարփակ կրթական մոդել է՝ հիմնված «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վրա։ 66 10-րդ դասարանցիներ Հայաստանից ու Արցախից, հաղթահարելով ընդունելության քննությունները, 2022-ին մեկնարկեցին իրենց 1,5 տարվա […]

̰
Սարուխան գյուղի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագիրն ավարտական փուլում է

19:36 04.04.2023

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականին կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի թիվ 1 մանկապարտեզում։ Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի կապիտալ վերանորորգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 60 միլիոն 572 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Արդյունքում կատարվել է շենքի ներքին […]

̰
Բացվել է Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության վերանորոգված կենտրոնը

18:33 04.04.2023

Այսօր տեղի է ունեցել Արթիկի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության նոր վերանորոգված կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը, պաշտոնատար այլ անձինք։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ մարզպետի տեղակալն անդրադարձել է ներառական կրթության կարևորությանը․ «Երբ դիտարկում […]

̰
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները հավելավճար ստանալու հնարավորություն ունեն

17:53 04.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման նպատակով փաստաթղթերի ընդունում: Գործընթացի վերաբերյալ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում մանրամասներ են ներկայացրել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս, Երևանի թիվ 6 մսուր-մանկապարտեզի […]

̰
Մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ աշակերտները նախորդ տարվա տոմսերով կարող են անվճար այցելել մշակութային հաստատություններ

16:14 04.04.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպությունները շարունակելու են աշակերտներին ընդունել 2022 թվականի տպագրված տոմսերով մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ: 2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ՝ նախարարությանը կներկայացնի լրացուցիչ տեղեկություններ: Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների […]

̰
Մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրումը

18:17 03.04.2023

Ապրիլի 15-ից մեկնարկում է 2022- 2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ապրիլի 15-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը պետական […]

̰
Հաստատվել է զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը

12:47 01.04.2023

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը: Այս մասին հայտնում է ՀՀԿԳՄՍՆ-ն։ Այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ […]

̰
BACK_TO_TOP