17:35 03.03.2025
ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահան Հունանյանը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ, ովքեր այցով գտնվում էին Հայաստանում: ԱԳ նախարարի խորհրդականը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Կառավարության խաղաղության տեսլականը, Հայաստանի շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացներն ու զարգացումները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների բազմաշերտ օրակարգին: Վահան Հունանյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների բարձրացրած մի […]
16:00 03.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած «Շարունակական մասնագիտական զարգացում՝ հանուն արդյունավետ դասավանդման» խորագրով երկօրյա համաժողովի բացմանը՝ նախատեսված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար: Միջոցառմանը մասնակցել և համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդե Հովասափյանը: Համաժողովին […]
13:02 03.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Նախարարը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր: Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ։ Նշենք, […]
22:20 02.03.2025
Անցած տարի դպրոցականների բաժանորդային ծրագրով ռեկորդային թվով աշակերտներ են այցելել մշակութային հասցեներ: 300 հազար երեխա ուսուցիչների ուղեկցությամբ մտել են թանգարաններ ու թատրոններ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
16:12 01.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Աբովյան բնակավայրն ունի նոր դպրոց՝ 1000 […]
22:59 28.02.2025
Այսօր բավականին արագ տեմպերով զարգանում է արհեստական բանականությունը։ Սակայն, ցանկացած լավ բան կարող է դառնալ վտանգավոր, երբ այն օգտագործվում է չարամիտների կողմից։ ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը տեսանյութում ցույց է տալիս, թե ինչպես են ԱԲ տեխնոլոգիաների միջոցով, ամենապարզ եղանակով, չարագործները կարողանում փոխել մարդու դեմքը, հագուստի գույնը, նույնիսկ մանիպուլյացիա […]
19:54 28.02.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի՝ մրցութային կարգով ընտրված՝ ՀՀ-ում գործող տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետների 25 ուսանող մասնակիցներին: Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված զրույցում, անդրադարձել է Դատախազության լիազորություններին, դատախազների՝ մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող պահանջներին, որոնք, ի […]
18:36 28.02.2025
Եգիպտոսի նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիի հովանավորությամբ 2025 թ. մայիսի 10-25-ը մայրաքաղաք Կահիրեում կայանալու է ««Նասեր» միջազգային առաջնորդության կրթաթոշակ» ծրագրի 5-րդ դասընթացը: Դասընթացին մասնակցելու նպատակով կարող են դիմել քաղաքական, հասարարական և երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում՝ սպորտային ֆեդերացիաների ղեկավարներ, համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, լրատվական գործունեություն իրականացնողներ, որոնք գտնվում են 18-40 տարիքային խմբում և տիրապետում են անգլերենի: Դասընթացի […]
12:55 28.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամը նպատակ ունի տեղական ու միջազգային կրթական կառույցների ու պետության միջև բովանդակ համագործակցության զարգացման միջոցով նպաստել ՀՀ-ում և սփյուռքում մատուցվող կրթության որակի բարելավմանն ու կրթական արդյունքի […]
12:03 28.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունը, ըստ ժամանակացույցի, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (hասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) մարտի 4-ին և 5-ին՝ ժամը 9:30-ին:
11:03 28.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 տեղ՝ 3 բակալավրիատ, 4 մագիստրատուրա, 1 ասպիրանտուրա): Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։ Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական): Մրցույթին […]
15:24 27.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստում տեղեկացրել է, որ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում: Մասնավորապես` ԿԳՄՍՆ կայքում բացվել է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որն ունի «Նախադպրոցական հաստատություններ», «Հանրակրթական հաստատություններ», «Քոլեջներ», «Բուհեր», «Արտադպրոցական հաստատություններ», «Ոչ ֆորմալ կրթություն», «Ուղեցույցներ» ենթաբաժինները: «Մեր քաղաքացիները շատ հեշտությամբ կարող են տեսնել, թե որ հաստատություններն են ներառված սոցիալական կրեդիտից […]
13:20 27.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար բարձրագույն (բակալավր և մագիստրատուրա) կրթություն ստանալու նպատակով (4 տեղ): Ուսուցումն իրականացվելու է բուլղարերենով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ […]
19:52 26.02.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ավարտական դասարանների սովորողներին. «Ավարտական դասարանների սիրելի սովորողներ, վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել։ Ավելին, մենք ակնկալում ենք, որ այս տարի վերջին զանգին մեր դպրոցական բեմերին կտեսնենք հենց ձեր մտքի, հույզերի, ստեղծագործության և խոսքի արտացոլումը։ Մենք էլ փորձելու ենք այն դպրոցներում, որ կցանկանան մասնակցել, […]
16:24 26.02.2025
Ռումինիայի Պլոեշտի քաղաքում օրերս անցկացվել է դպրոցականների միջազգային 9-րդ InfO(1)Cup օլիմպիադան: Հայաստանի թիմի բոլոր 4 մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։ Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը և Վահագն Գյոզալյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի […]
15:12 26.02.2025
Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ» միջոցառումը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական և հայկական պատմամշակութային երկխոսությունը։ Միջոցառումների շարքն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Մասնավորապես՝ տեղի կունենան «Միսաք Մանուշյան․ […]
13:03 26.02.2025
Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի կողմից մեկնարկել է «Մարիա Խելի» կրթական նորարարության մրցույթը (Maria Geli Award) 2024-2026 թթ. համար։ Մրցույթի միջազգային անվանակարգին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել նաև ՀՀ ներկայացուցիչները։ Երկու տարին մեկ անցկացվող մրցույթը նախատեսված է միջազգային և ազգային մակարդակներում կրթական նորարարության ծրագրեր կազմելու և իրականացնելու փորձ ունեցող կրթության ոլորտի մասնագետների համար, որոնք աշխատում են մինչև […]
12:20 25.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի իրականացման շրջանակում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր: Մրցույթին […]
14:00 24.02.2025
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով իրենց ենթակայության տակ գտնվող հանրակրթական դպրոցներին հանձնարարել ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում: Գրության մեջ նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին […]
16:56 22.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 929 մլն դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Փոքր Վեդի բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 […]
16:36 22.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՝ կից գրառմամբ. «Նոր դպրոց՝ Փոքր Վեդիում»: Վարչապետին ուղեկցել են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և այլք: Նիկոլ Փաշինյանը շրջել է նորակառույց դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին:
14:50 21.02.2025
Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի է ունեցել Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ծանոթանալով մասնակիցների հետ՝ վստահաբար կարելի է ասել, որ կրթական այս ծրագիրը հաջողված է. «Մշակութային […]
11:29 21.02.2025
Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ՝ մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լեզվի […]
17:35 20.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Շվեդիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի (SALAR) «ԴեաԼոԳ» ծրագրի ամենամյա համայնքային ֆորումին, որն այս տարի նվիրված է կրթության ապակենտրոնացմանն ու կրում է «Համայնքների դերը կրթությունում․ ձայներ տեղերից» խորագիրը։ Ողջունելով ներկաներին` Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ՀՀ կառավարության՝ ապակենտրոնացման բարեփոխումներին աջակցության համար: […]
17:28 20.02.2025
Մեկնարկել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցը, որը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Մրցութային կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող փետրվարի 19-ին հյուրընկալվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ծանոթանալով ՄԻՊ հաստատության գործունեության սկզբունքներին և լիազորություններին: Ողջունելով ապագա իրավաբաններին՝ Պաշտպան […]
16:00 20.02.2025
Կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել «Ակադեմիական քաղաք» ծրագրին վերաբերող մի շարք որոշումներում: Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» N 585-Ա, ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» N 1516-Ա, ՀՀ կառավարության 2024 […]
13:47 20.02.2025
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, կատարելու մասին որոշման նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով նախագծի բովանդակությունը և նպատակը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 2025 թ. պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը […]
19:06 19.02.2025
2008 թվականից ի վեր փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Տոնի ընտրության օրը պատմական ու նվիրական է: 1869 թվականի այդ օրը ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Յուրահատուկ տոնի առթիվ հանրապետությունում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, հանրային ընթերցումներ ու հանդիպումներ ժամանակակից գրողների, դերասանների հետ, անցկացվում են գրքերի քննարկումներ ու փառատոներ: Տոնը տարիներ շարունակ […]
18:55 19.02.2025
Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտներին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ շեշտելով, որ ընթերցանության խրախուսման նպատակով այս տարի առաջին անգամ նախարարությունը «Մայրենի» առարկայի շրջանակում անցկացրել […]
16:05 18.02.2025
Կարևորելով հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված հակակոռուպցիոն կրթության արմատավորումը հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ սովորողների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով՝ Երևանի դպրոցներից մեկի սաները հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, որտեղ նրանց ընդունել է նախագահի պարտականությունները կատարող Էդիկ Հակոբյանը: Վերջինս պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին, նրանց ծանոթացրել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանը, խոսել կոռուպցիայի պատճառների, տեսակների, դրա դեմ պայքարի […]