TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Երևանում կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացման առաջնախաղը

11:42 27.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա․ Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին և 16-ին՝ ժամը 19։00-ին, կկայանա «Նռան գույնը» հայ–ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին: Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը […]

̰
Հաստատվել է ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

13:10 26.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունը, ըստ ժամանակացույցի, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (hասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) մարտի 1-ին և 4-ին՝ ժամը 10:00-ին:

̰
Հանրակրթության ոլորտում իրականացված բարեփոխումները՝ 3 ուղղություններով

21:40 24.02.2024

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացված բարեփոխումները՝ 3 ուղղություններով. Մանկապարտեզների հիմնանորոգում, Աշխատավարձերի բարձրացում, Մանկավարժների վերապատրաստում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բյուրականի աստղադիտարանում կայացել է «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը

16:49 23.02.2024

Բյուրականի աստղադիտարանում այսօր անցկացվել է «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցել է 10-12-րդ դասարանի 20 աշակերտ: Օլիմպիադայի ընթացքին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ու հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը: Նշենք, որ տարիներ շարունակ «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադան կազմակերպվել է Ա. Շահինյանի անվան […]

̰
Տեսական և գործնական պարապմունքներ Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջում

10:11 23.02.2024

ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից փետրվարի 21-ին «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիր հիմնադրամում անցկացվեց «Հրդեհի դեպքում հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը» թեմայով տեսագործնական պարապմունք։   Պարապմունքը կազմակերպվել էր քոլեջի «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկայի շրջանակներում, որի նպատակն էր ուսանողներին […]

̰
Ուսուցիչը բացատրել է, թե ինչու դպրոցականները պետք է գրեն ձեռքով

08:37 23.02.2024

Թեև շատ թեստեր այժմ անցկացվում են համակարգչով, և ոմանք այլևս ձեռքով շարադրություններ չեն գրում, գրչագրության ուսուցումը դեռևս համարվում է դպրոցի ուսումնական ծրագրի հիմնական բաղադրիչը, հատկապես տարրական դպրոցում: Բովանդակության պրոդյուսեր, ուսուցիչ Ալեքսանդրա Կալինինան Gazeta.Ru-ին պատմել է, թե ինչու երեխաները դեռ պետք է սովորեն գրել ձեռքով: Փորձագետի կարծիքով՝ գրելը զարգացնում է նաև կենտրոնանալու ունակությունը. «Ձեռքով նշումներ անելով՝ […]

̰
Նոր գրքեր՝ Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցին

13:17 22.02.2024

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի գրադարանը համալրվել է նոր գրականությամբ: Նախաձեռնությունն իրականացվել է՝ ընդառաջելով դպրոցի աշակերտների ցանկությանը: Ազգային ժողով ճանաչողական այցի ընթացքում դպրոցականները նշել էին իրենց գրադարանը նոր գրականությամբ հարստացնելու անհրաժեշտության մասին։ Արձագանքելով աշակերտների ցանկությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հանդես […]

̰
Մայրենի լեզվի միջազգային օր. ամփովել է «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» տեսանյութերի մրցույթը

19:42 21.02.2024

Այսօր նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրերով է պարգևատրել օրվա շրջանակում կազմակերպված «Յէ՛կ նախշուն զո¨ւրո¨ւց անէնք» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթում հաղթած 12 ուսումնական հաստատություններին: Միջոցառմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը, Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է […]

̰
Բժշկական կրթության ոլորտում կներդրվի փորձարարական հետբուհական կրթական ծրագիր

18:11 21.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր համատեղ հրաման են ստորագրել՝ բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա փորձարարական հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր ներդնելու վերաբերյալ: Բժշկական կրթության ոլորտում փորձարարական հետբուհական մասնագիտական ծրագիրը ստեղծվել է «Հենար» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով միավորելու երկրում առկա լավագույն ակադեմիական և կլինիկական […]

̰
Նախագիծ. փոփոխություններ արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգում

11:51 21.02.2024

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Հաշվի առնելով արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների մասնագիտական պատրաստվածության և կարողունակությունների բարձրացմանը զուգահեռ համահունչ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է կարգում կատարել համապատասխան փոփոխություններ ու […]

̰
2024 թվականի սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

11:37 21.02.2024

2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը: Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրերով. 1. Ուսուցում մանկապարտեզում […]

̰
Վարչապետին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը

20:58 20.02.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Բարձրագույն կրթության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և նրա տեղակալները զեկուցել են Կոմիտեի համակարգման տիրույթում գտնվող բարձրագույն կրթության, գիտության և գիտատեխնիկական գործունեության ոլորտներում 2023 թվականի պետական ծրագրերի և միջոցառումների իրականացման վերաբերյալ: Զեկուցվել է, որ ՀՀ ԿԳՄՍ […]

̰
Օդի աղտոտվածությունը վատթարացնում է քննությունների արդյունքները․ հետազոտություն

15:07 20.02.2024

Օուլուի (Ֆինլանդիա) համալսարանի մասնագետների կողմից իրականացված նոր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քննությունների ժամանակ դպրոցների շրջանավարտներն ավելի վատ են ներկայացել՝ մտածելու և հիշելու առումով, երբ դպրոցի անմիջական հարևանությամբ օդն ավելի աղտոտված է եղել: Նույնիսկ միջավայրի աննշան փոփոխություններն ազդել են քննության արդյունքների վրա: Մասնագետներն առաջին անգամ չափել են, թե ինչպես են օդի աղտոտվածության տարբեր մակարդակները քննության […]

̰
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները

11:06 20.02.2024

Ամփոփվել են 2024-2025 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները։ Միասնական քննությունների 1-ին՝ ձմեռային փուլին, ի սկզբանե հայտագրվել է 9672 դիմորդ (դիմորդների մի մասը հայտագրվել էր 1, մի մասը՝ 2 քննություն հանձնելու համար): Հունվարի 20-ից մինչև փետրվարի 4-ը՝ 6 քննական օրերի ընթացքում, դիմորդները քննությունն են հանձնել 12 առարկայից: Քննություն հանձնած դիմորդների թիվը 9604 […]

̰
Մանկավարժական կրթության բարեփոխումն առանցքային խնդիր է. Ժաննա Անդրեասյան

15:32 19.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Էրազմուս+» բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման «Մանկավարժական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և թվային անցման Հայաստանում և Մոլդովայում» ծրագրի մեկնարկին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա […]

̰
2024 թվականին մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան մինչև 30 տոկոսով. Ավինյան

11:27 19.02.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի երևանցիներ, հանրակրթության բնագավառի բարեփոխումները եղել և մնում են մեր առաջնահերթություններից: Երևանում ոչ միայն նորոգվում, վերակառուցվում կամ բարեկարգվում են, այլ նաև կառուցվում են նոր մանկապարտեզներ: Գիտակցելով մանկապարտեզների աշխատակիցների անձնվեր և պատասխանատու աշխատանքը՝ նախաձեռնել ենք մի գործընթաց, որի արդյունքում 2024 թվականին այդ ոլորտի մեր գործընկերների աշխատավարձերը կբարձրանան […]

̰
Մեր երեխաներին հասանելիք կրթությունը պետք է նույն որակի լինի՝ անկախ բնակավայրից. Ժաննա Անդրեասյան

20:57 17.02.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ դպրոցի տնօրենի նշանակման կարգով հարցազրույցի փուլն արվում է համատեղ հանձնաժողովի կողմից՝ նախարարության և լիազոր մարմնի մասնակցությամբ։ Ուզում եմ կիսվել մի քանի տպավորությամբ։ Երբեմն որոշ մարդկանց մոտ ընկալում կա, թե պետության պահանջները պիտի տարբեր լինեն քաղաքային և գյուղական դպրոցների տնօրենների համար, ասել […]

̰
ԼՂ-ի բուհերում սովորած 1897 ուսանող արդեն իսկ ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կրթական ծրագրերում. Սարգիս Հայոցյան

18:10 16.02.2024

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնում» այսօր ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Սարգիս Հայոցյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանման արդյունքում բարձրագույն կրթություն ստացող անձանց կրթական իրավունքի վերականգնման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող երկու ծրագրերին: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության 2023 թվականի թիվ […]

̰
ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ

15:30 16.02.2024

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում և թանգարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումները կանցկացվեն փետրվարի 16-20-ը: Միջոցառումների շրջանակում նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ:

̰
Հարվարդը դարձել է ԱՄՆ-ի ամենահարուստ համալսարանը

00:00 16.02.2024

Հարվարդի համալսարանը առաջին տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի ամենահարուստ համալսարանների վարկանիշում, որը կազմվել է Քոլեջների և համալսարանների բիզնեսի պատասխանատուների ազգային ասոցիացիայի և Commonfund ինստիտուտի կողմից: Ինչպես նշում է Forbes ամսագիրը, որը տրամադրում է այս վարկանիշը, Հարվարդի ֆոնդի չափը կազմել է գրեթե 49,5 միլիարդ դոլար, երկրորդ տեղում՝ մի փոքր հետ մնալով, Տեխասի համալսարանն է՝ գրեթե 45 միլիարդ […]

̰
Սահմանվել է դպրոցի զարգացման ծրագրի կազմման նոր ձևաչափ

15:23 15.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողականի ցուցանիշներն ու պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 15-ի N 16-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու […]

̰
Կրթաթոշակ` ՉԺՀ  համալսա­րան­ներում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար

11:21 15.02.2024

Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող «Չինական մեծ պարիսպ» կրթաթոշակների համար հայտերի ընդունման գործընթացը: 2024-2025 ուսումնական տարում ընտրված դիմորդներին կտրա­մադրվի կրթաթոշակ` ՉԺՀ համալսա­րան­ներում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համար: Կրթաթոշակները նախատեսված են ուսանողների և հետազոտողների համար՝ ՉԺՀ համալսարաններում տարբեր ոլորտներում մեկամյա բուհական կամ հետբուհա­կան կրթություն ստանալու նպատակով: Դասընթացների լեզուներն են անգլերենը […]

̰
Մահացել է Լավրենտի Միրզոյանը

10:38 15.02.2024

Մահացել է հայ լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ Լավրենտի Միրզոյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա որդին, Աշոտ Միրզոյանը։ Լավրենտի Միրզոյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 22-ին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Չորաթան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետական մամուլում, խմբագրել «Հայոց լեզուն և գրականությունը […]

̰
Քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը

18:40 14.02.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 14-ին ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության իրավունքի իրացմանն առնչվող հարցերը։ Անահիտ Մանասյանը նշել է, որ կարևորում է կրթական հաստատություններում տարբեր ծրագրերի իրականացումը, որոնց նպատակն է երեխաների ներուժի բացահայտումն ու դրա […]

̰
ԿԳՄՍ նախարարը ԱՄԷ մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

17:20 14.02.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄԷ մշակույթի նախարար Ն.Գ. Շեյխ Սալեմ բին Խալիդ Ալ Քասիմիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը։ ԱՄԷ մշակույթի նախարարը ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին և շնորհակալություն հայտնել այցի, ինչպես նաև արդյունավետ համագործակցության համար։ Նախարար Ժաննա Անդրեասյանն […]

̰
Շարունակում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսման հայտերի ընդունումը

17:11 13.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության հայտերի ընդունումը: Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն» «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» «Լավագույն խմբակավար» ««Հայոց լեզու և գրականություն» բնագավառի […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է «Մայրենի» առարկայի դասագրքում ադրբեջանցի հեղինակի պատմվածք ներառելու մասին լուրերին

17:01 13.02.2024

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է շրջանառվող տեղեկություններին, թե «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի հեղինակի պատմվածք։ Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը՝ որպես կառույց, որը պատասխանատու է դասագրքերի փորձաքննությունը պատշաճ իրականացնելու համար, պետք է հետևողական լինի, որպեսզի հեղինակները դասագրքերում չզետեղեն այն, ինչ […]

̰
Ամփոփվել են 2023-24 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների աշխատանքները

11:49 13.02.2024

Ամփոփվել են 2023-24 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների՝ «Աշխատանք համայնքներում» փուլի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները: Դրանք իրականացվել են 4 հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական հանդիպումներ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծրագիրը, ինչպես նաև Հայաստանում սփյուռքահայերի ներգրավվածությամբ այլ ծրագրեր ներկայացնելու և դրանցում հետաքրքրված անձանց շրջանակներն ընդլայնելու նպատակով, համագործակցության ձևավորում և համատեղ առցանց հանդիպումների անցկացում հայաստանյան կառույցների հետ, հանդիպումներ ՀՀ […]

̰
«Առողջ ապրելակերպ» խմբակ. ինչ է դասավանդվում դպրոցներում

18:36 12.02.2024

«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված դպրոցներում առողջ ապրելակերպի դասավանդման պարտադիր խմբակների գործունեությանը, մասնավորապես՝ դասընթացների բովանդակությանը և ակնկալվող արդյունքներին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ասուլիսի բանախոսներն էին՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գնահատման, մշակման և զարգացման բաժնի պետ, «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը, Երևանի Մ. Հերացու պետական բժշկական […]

̰
Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար ևս մեկ անգամ կկազմակերպվի կամավոր ատեստավորում

17:41 09.02.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է կամավոր ատեստավորման նոր գործընթաց՝ բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար: Կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում /at.emis.am/ 2024 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 21-ը` ժամը 24:00-ը ներառյալ: Հայտը ներկայացնելուց հետո մասնակիցը կստանա հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ: Ատեստավորման հայտ […]

̰
BACK_TO_TOP