15:26 26.03.2024
Երևանի պետական համալսարանում այսօր հանդիսավորությամբ բացվել է վրացագիտության կենտրոն: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի […]
11:41 26.03.2024
«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն ունեն դասավանդել դպրոցներում։ Համաձայն օրենքի վերոնշյալ դրույթի՝ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնում է չլրացված, ապա այդ տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն […]
11:25 26.03.2024
Երևանի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի մասնաշենքում ապրիլի 13-ին տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած փառատոնի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: Փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը՝ գիտական ղեկավարի […]
09:44 26.03.2024
ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՓԾ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները, մի շարք ուսումնական հաստատություններում, կազմակերպություններում, բնակավայրերում կազմակերպել և անց են կացրել սեմինար-դասախոսություններ, գործնական պարապմունքներ, ուսումնավարժանքներ և իրազեկման միջոցառումներ։ Արարատի մարզային փրկարարական վարչության ծառայողները ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի և պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ մարզի […]
22:43 23.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի դասախոսներ, գիտաշխատողներ, ուսանողներ, Ուզում եմ երկու բան հստակեցնել. այս պահին որևէ բան տեղի չի ունենում որևէ բուհի կամ ինստիտուտի հետ. մենք իրական ու խորքային քննարկման պրոցեսում ենք, որ հասկանանք՝ ինչպես ավելի արդյունավետ դարձնենք բարձրագույն կրթությունն ու գիտությունը, ավելի փոխկապված, ավելի որակյալ, ավելի մրցունակ՝ առաջին […]
18:36 22.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թ. ընթացքում իրականացնելու է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: Հայտերն ընդունվում են մինչև 2024 թ. ապրիլի 3-ը ներառյալ: 2024 թվականի ընթացքում Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում նախատեսվում […]
16:55 22.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան համակարգող Քրիստիանա Բուրզոն, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կրթական բարեփոխումներ և հմտություններ Արևելյան գործընկերության տարածաշրջանում» եռամյա ծրագրի համակարգող Տիմո Կուսելան, ԵԿՀ փորձագիտական առաքելության այլ […]
15:47 22.03.2024
2023 թվականին հաստատվել է ««ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը՝ կրթության բոլոր մակարդակներում հստակ թիրախներով եւ ժամանակացույցով: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի […]
14:40 22.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը: Նիստի օրակարգում Կրթության տեսչական մարմնի 2023 թվականի տարեկան հաշվետվության քննարկումն էր և 2024 թ. Տեսչական մարմնի ստուգման գործընթացում փորձարկվող նոր գործիքակազմի ներկայացումը: Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Կրթության տեսչական մարմնի կողմից նախաձեռնված գործիքակազմի և մեթոդաբանության […]
18:06 21.03.2024
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիսավորությամբ բացվել է Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի նոր կրթական տարածքը: Վերանորոգման և կահավորման նախագիծն ամբողջությամբ իրականացրել են ամբիոնի դասախոսները և ուսանողները: Բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ռեկտոր Գոռ Վարդանյանը, Պոլիտեխնիկի բարերարներ, ուսանողներ, դասախոսներ: Տարածքում ստեղծված են նպաստավոր պայմաններ նախագծման […]
18:06 20.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում գործող միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ ներկայացնելով «Ակադեմիական քաղաք» ծրագրի հիմնական սկզբունքները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է «Ակադեմիական քաղաք» […]
13:10 20.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը, համաձայն որի՝ դրանք տեղի կունենան մարտի 28-ին և 29-ին: Հաշվի առնելով տվյալ ուսուցիչների լավագույն շահը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորում: Հարկ է ընդգծել՝ այս փուլը չհաղթահարելու դեպքում ուսուցիչները […]
12:51 20.03.2024
Ավստրիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի «Joint Excellence in Science and Humanities (JESH)»՝ հետազոտությունների ոլորտում փոխանակման ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն 2024-2025թթ. ակադեմիական տարում Ավստրիայի Հանրապետության գիտահետազոտական կառույցների հետ համատեղ իրականացնել կրթական և գիտական ծրագրեր: «JESH»-ի նպատակն է խթանել համագործակցությունն արտերկրից ժամանած երիտասարդ հետազոտողների և Ավստրիայի գիտնականների միջև: Կրթաթոշակին կարող են դիմել այն մասնագետները, որոնք ավարտել […]
17:47 19.03.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին: Ծրագրի շրջանակում իրականացվելու է հետազոտություն կրթական տարբեր մակարդակներում՝ համակարգի գնահատման և ոլորտում կարողությունների զարգացման նպատակով: Հանդիպմանը քննարկվել են կրթական բարեփոխումների համատեքստում ԿԳՄՍ նախարարության առաջնահերթությունները, որոնք փորձագիտական խմբի հետազոտության և վերլուծության անհրաժեշտություն ունեն: «Հայաստանում կրթական բոլոր […]
16:48 19.03.2024
Մարտի 10-16-ը ՀՀ պատվիրակությունը ճանաչողական այց է կատարել Գերմանիա: Պատվիրակության կազմում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության, Կրթության տեսչական մարմնի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի, ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այցը կազմակերպվել էր […]
18:30 18.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել միջին մասնագիտական կրթության համակարգում ներդրվող «IMPROVET կարողությունների հզորացում» ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը և Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Ծրագիրն իրականացվում […]
15:47 18.03.2024
Ինդոնեզիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «DARMASISWA» խորագրով գիտական աստիճան չտրամադրող ուսումնական մեկամյա կրթաթոշակային ծրագիր՝ 2024-2025 ուսումնական տարվա համար: Ծրագիրը կազմակերպվում է Ինդոնեզիայի կրթության, մշակույթի, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության, Ֆինանսների նախարարության և Արտաքին գործերի նախարարության կողմից: Ըստ ինդոնեզական կողմի՝ «DARMASISWA» խորագրով կրթաթոշակը նպատակ ունի մեծացնել և զարգացնել հետաքրքրությունը միջազգային ուսանողների շրջանում ինդոնեզերենի և ինդոնեզական մշակույթի նկատմամբ: […]
14:10 18.03.2024
2024-2025 ուսումնական տարվա համար Սլովակիան Հայաստանին տրամադրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավրի և մագիստրատուրայի): Կրթաթոշակի տրամադրման պայմանները, ինչպես նաև պահանջվող փաստաթղթերը հասանելի են www.vladnestipendia.sk կայքում: Հայ ուսանողները կրթաթոշակը ստանալու համար, 2024 թ. մարտի 25-ից մինչև մայիսի 30-ը էլեկտրոնային եղանակով կարող են դիմել www.vladnestipendia.sk կայքով, որտեղ առկա է նաև ձեռնարկ հավելյալ անհրաժեշտ տեղեկություններով: Յուրաքանչյուր դիմորդ կարող է օգտվել տեխնիկական աջակցությունից, […]
13:51 18.03.2024
Կոտայքի մարզի Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում մարտի 11-15-ը նշվել է Դպրոցական սննդի միջազգային օրը: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և գործընկերների՝ ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից կազմակերպված միջոցառման թեման էր «Նորարարություններ դպրոցական սննդի մեջ․ կայուն սնուցման նոր ուղիների որոնում»։ Այսպիսով՝ երեխաների և ծնողների համար նախատեսված մի շարք հետաքրքիր և […]
13:12 17.03.2024
Երևանի համար 60 մանկապարտեզի փոքրիկները՝ «Ես գիտեմ, թե ինչ անել աղբի հետ» կրթական նախագծի շրջանակներում սովորում են տեսակավորել թափոնները: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նախաձեռնությունը հնարավորություն է տալիս երեխաներին սովորել՝ խաղերի միջոցով: Մանրամասները՝ տեսանյութում:
18:35 15.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը և ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարարը նշել է, […]
18:06 15.03.2024
Միջազգային տարբեր բուհերի 16 ճարտարապետ ուսանողներ այս օրերին Համբուրգում մասնակցում են Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի կազմակերպած երեքշաբաթյա աշխատաժողովին։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մասնակիցների թվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի չորս ուսանող: Ուսանողներն աշխատում են Համբուրգի Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի ստուդիաներում։ Դասընթացն ընթանում է չորս աշխատանքային խմբերի ձևաչափով. յուրաքանչյուր խմբում ներառված է մեկ […]
13:20 15.03.2024
2023-2024 ուսումնական տարում Հանրակրթության պետական նոր չափորոշիչն ամբողջությամբ փորձարկվել և ներդրվել է Տավուշի մարզի բոլոր ուսումնական հաստատություններում: 9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ՝ ԳԹԿ-ի կողմից կազմակերպվող (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանի 7-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված կարգով) թեստավորման եղանակով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և […]
11:02 15.03.2024
Մեկնարկել է 2024թ․ «Մասնագիտական վերապատրաստում» երկրորդ մրցույթը՝ ուղղված ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների և բուհերի աշխատակիցների, այդ թվում՝ երիտասարդ գիտական կադրերի որակավորման բարձրացմանը։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։ Այն նպատակ ունի օգտագործել և փոխառել գիտահետազոտական գործունեության մեջ առաջատար երկրների փորձն ու հմտությունները, […]
14:25 14.03.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագորղների հետ ճեպազրույցում հերքել է տարածված այն խոսակցությունները, թե դպրոցներից զոհված շրջանավարտներին նվիրված Փառքի անկյունները հանելու վերաբերյալ ցուցում է եղել։ «Պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ նման հանձնարարություն, շրջաբերական, հրահանգ և ցուցում չի եղել, խնդրում եմ՝ նման դեպքերի պարագայում ծնողներն ահազանգեն մեզ։ Մենք հետամուտ կլինենք, որպեսզի նման խնդիրներ չառաջանան»,-ասել է նախարարը։
17:54 13.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի մարտի 15-ից մինչև ապրիլի 7-ը հայտարարում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն: Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» […]
17:12 13.03.2024
Հայաստանում մարտի 20-ին հերթական անգամ կտոնվի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, որն այս տարի կնվիրվի հայ նշանավոր դիվանագետ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, «Ֆրանկոֆոնիայի օրեր 2024»-ի շրջանակում երկու ամիս շարունակ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գավառում կանցկացվի ավելի քան 30 միջոցառում: Ծրագիրը բազմաժանր է՝ կինո, երաժշտություն, թատրոն, ժամանակակից արվեստ։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր կազմակերպված մամուլի […]
16:57 13.03.2024
Իսրայելի Հայֆայի համալսարանը տրամադրում է ամբողջական ուսանողական կրթաթոշակ՝ «Վաղ մանկական կրթության և զարգացման» (Early Childhood Education and Development) մագիստրատուրայի մեկ տարվա ծրագրով ուսանելու համար: Ծրագրին կարող են դիմել հետևյալ մասնագիտություններով սովորող ուսանողները՝ «Մանկաբուժություն» (pediatrics), «Բուժքույրություն» (nursing), «Հոգեբանություն» (psychology), «Հոգեբուժություն» (psychiatry), «Կրթություն» (education), «Մարդաբանություն» (anthropology), «Սոցիոլոգիա» (sociology), «Էրգոթերապիա» (occupational therapy), «Ֆիզիկական վերականգնում» (physical therapy), «Իրավագիտություն» (law), «Սոցիալական աշխատանք» (social work), «Սոցիալական ապահովություն» (social welfare), «Լոգոպեդիա» (speech pathology and therapy), «Մեդիա» (media), ինչպես նաև՝ «Միանձնություն» […]
10:57 13.03.2024
Ներդրումների և արտաքին առևտրի ռումինական գործակալությունը ԵՄ և Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի (EFTA) անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիների համար 2024-2025 ակադեմիական տարվա համար հատկացրել է 40 ուսումնական կրթաթոշակ, որոնց դիմելու վերջնաժամկետը ս.թ. մայիսի 31-ն է։ Կրթաթոշակի շահառուների վերջնական ընտրությունը կատարվելու է մինչև ընթացիկ տարվա հուլիսի 15-ը՝ Ռումինիայի կրթության նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան։ Առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի […]
17:21 12.03.2024
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Արվեստի գործերի տեղափոխում և տեղադրում» խորագրով երկօրյա աշխատաժողովը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցներին տրամադրել մշակութային արժեքների տեղափոխության պայմանակարգերի, գնահատման ընթացակարգերի, արտահանման և ներմուծման օրենսդրական կարգավորումների վերաբերյալ փորձագիտական համալիր գիտելիքներ՝ ներառյալ արվեստի գործերի փաթեթավորում, տեղադրում, փոխադրում, ապահովագրություն, մաքսազերծում, պահեստավորում […]