TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+17.09 oC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ

18:33 02.05.2024

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում դոկտոր Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի, Իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, մշակույթի կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդը, […]

̰
Իրանի պատվիրակությունը Երևանի թիվ 35 հիմնական դպրոցում ներկա է եղել պարսկերենի դասի

17:35 02.05.2024

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահն այսօր այցելել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոց, որտեղ տարածաշրջանային լեզուների ուսուցման ՀՀ կառավարության ծրագրով պարսկերեն է դասավանդվում: Նա […]

̰
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում

15:14 02.05.2024

ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի հունիսի 25-28-ը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ համաժողովին կարող են մասնակցել ՀՀ 18-35 տարեկան երիտասարդներ։ Համաժողովի ընթացքում գործելու են հետևյալ թեմատիկ աշխատարանները՝ Երիտասարդական ձեռներեցություն, Երիտասարդական քաղաքականության իրականացումը Հայաստանի և Ռուսաստանի մարզերում, Երիտասարդական գործունեություն համալսարաններում և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածություն: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև […]

̰
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժներին

11:58 02.05.2024

Կառավարությունը կաջակցի ոչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին, որպեսզի նրանք կա՛մ ատեստավորման փուլը հաղթահարեն, կա՛մ ստանան բարձրագույն կրթություն և շարունակեն իրենց մանկավարժական գործունեությունը: Նախագիծն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: «Ավելի քան 150 հոգի ցանկություն ունի բարձրագույն կրթություն ստանալու, և շուրջ 500 մանկավարժ ցանկություն է հայտնել մասնակցել վերապատրաստումներին: Աջակցությունը նախատեսում ենք իրականացնել մեր նախարարությանը հատկացված բյուջետային հատկացումների […]

̰
Ուսման հրավեր՝ ՉԺՀ Ազգային մանկավարժական համալսարանում սովորելու նպատակով

11:53 02.05.2024

ՉԺՀ կրթության նախարարության և Պեկինի քաղաքապետարանի համահովանավորմամբ գործող Ազգային մանկավարժական համալսարանը (Capital Normal University) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակներ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորական ծրագրերի համար: Կրթաթոշակը ստանալու դեպքում ուսման վճարի, կեցության, սննդի, ինչպես նաև բժշկական ապահովագրության հետ կապված ծախսերը հոգում է չինական կողմը: Փաստաթղթերի ամբողջական փաթեթներն առցանց տարբերակով անհրաժեշտ է ներկայացնել չինական կողմին մինչև […]

̰
«World in Serbia» ծրագրի շրջանակում կտրամադրվի կրթաթոշակ

17:49 30.04.2024

«World in Serbia» ծրագրի շրջանակում 2024-2025 ուսումնական տարվա համար Սերբիայի կառավարության կողմից կտրամադրվի կրթաթոշակ: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թ. հունիսի 1-ն է: Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղից:

̰
Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների  քննության ժամանակացույցը

15:47 30.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ապրիլի 30-ի 536-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) մայիսի 21-ին, 22-ին, 23-ին և 29-ին: Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ […]

̰
«Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով տեղի է ունեցել աշխատարան

23:34 27.04.2024

«Ռեստարտ Իջևան» գիտակրթական-հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր աշխատարան «Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Աշխատարանին որպես բանախոսներ՝ հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ […]

̰
«Մեր նպատակն է լսելի դարձնել ուսուցչի ձայնը». Արաքսիա Սվաջյան

18:37 26.04.2024

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլը: Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 182 և 65 ավագ դպրոցներ: Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը: ԿԳՄՍ փոխնախարարը […]

̰
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը

18:30 26.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում ներկա է եղել «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլի մեկնարկին: Առաջին անգամ անցկացվող համաժողովն այսօր մեկնարկել է ՀՀ 46 մենթոր դպրոցներում՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Վերջինիս մասնակցել է ՀՀ բոլոր մարզերի 700 ուսուցիչ, որոնք ներկայացրել […]

̰
Հերթական հաջողությունը` քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

17:50 26.04.2024

Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցույթին մասնակցել է 29 երկրի 154 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի […]

̰
Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում

17:06 26.04.2024

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացա­հայտման և ուղղորդման կարգում»: Փոփոխության նպատակն է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալը, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետության բարձրացումը: Ըստ այդմ՝ նշված երեխաների տվյալները էլեկտրոնային եղանակով հասանելի կդառնան երեխայի բնակության վայրի Խնամակալության և հոգաբարձության մարմնին […]

̰
Ճապոնիայի տրամադրած կրթաթոշակներ՝ հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով

11:21 26.04.2024

Գիտության խթանման հարցերով ճապոնական ընկերակցության (Japan Society for the Promotion of Science) կողմից ամենամյա պարբերականությամբ իրականացվում են հետազոտական ծրագրեր: Ճապոնական կողմը հայտարարել է 2024 թ. կրթաթոշակների տրամադրման գործընթացի մասին: Վերոնշյալ կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով:

̰
Հաստատվել են բուհերի 2024/2025 ուստարվա ընդունելության տեղերը

15:54 25.04.2024

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Որոշման նպատակն է կանոնակարգել տնտեսության զարգացման կարիքներին համահունչ մագիստրոսի կրթական ծրագրով մասնագետների պատրաստման գործընթացը: Մասնավորապես՝ տեղեր են հատկացվել տվյալագիտության, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, գեոմատիկայի, ծրագրային ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, տեղեկատվական […]

̰
Կիրականացվեն պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման պատշաճ և համակարգված աշխատանքներ

15:51 25.04.2024

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու, կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալու, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Կարգի գործարկման ընթացքում պարզվել է, որ եթե ինքնաշխատ եղանակով ստեղծված հայտը հասանելի է լինում միայն երեխայի հաշվառման խնամակալության և հոգաբարձության մարմնին, լինում են դեպքեր, երբ երեխան չի բնակվում հաշվառման վայրում, […]

̰
Հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում Տավուշի մարզի շրջանավարտներն այս տարի կարող են բուհ ընդունվել նաև նոր ընթացակարգով

15:17 25.04.2024

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերի ընդունելության կարգում` պայմանավորված հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ: Բուհերի ընդունելության նոր կարգով սահմանված հնարավորությունն այս տարի կամավոր ընտրության հիմունքով կփորձարկվի Տավուշի մարզի շրջանավարտների համար, որոնք նոր չափորոշչով առաջինն են ավարտելու դպրոցը: Հետագայում տվյալների ամփոփումից և վերլուծությունից հետո նոր համակարգը կներդրվի բոլոր դպրոցների համար: Գործադիրի այսօրվա նիստում հաստատվել է «Հայաստանի […]

̰
Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ներառականությանն առնչվող հարցեր

20:54 23.04.2024

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ապրիլի 23-ին ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթության գծով խորհրդական Նորա Շաբանիին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ներառական կրթության համակարգի շարունակական բարեփոխումների գործընթացում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրին՝ […]

̰
Սթրեսային վիճակում գտնվող երեխաների հետ աշխատանքն այլ առանձնահատկություն ունի. Արաքսիա Սվաջյան

14:55 23.04.2024

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում մեկնարկել է Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետների վերապատրաստման եռօրյա դասընթաց՝ ուղղված արտթերապիայի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների, փախստականների հոգեբանական աջակցությանը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Արաքսիա Սվաջյանը ողջունել […]

̰
Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան

14:45 23.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին և դրա շրջանակում կազմակերպված «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բացօթյա ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսին ներկայացված էին ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը և գործընկեր կազմակերպությունները: Ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրվել են գիտական փորձեր, անցկացվել վիկտորինաներ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, […]

̰
Հրապարակվել են արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման ուղեցույցները

12:18 23.04.2024

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցները։ Դրանք հասանելի են ԿԳՄՍՆ և ԳԹԿ կայքերում: Կամավոր ատեստավորման քննությունների ժամանակացույցը կհրապարակվի առաջիկայում: Հիշեցնենք, որ արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի ապրիլի 27-ը՝ ժամը 18։00-ը ներառյալ։ Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության […]

̰
«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

11:28 23.04.2024

ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավը։ Մրցութային արշավի հիմնական նպատակներն են՝ սևեռել դպրոցական երեխաների ուշադրությունը առողջ սնվելու և առողջ ապրելակերպի սովորույթների ուղղությամբ. օգնել դպրոցական երեխաներին՝ զարգացնել առողջ ապրելակերպ և սնուցման […]

̰
Ամփոփվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համադպրոցական մրցույթը

17:52 22.04.2024

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների շրջանում անցկացվել է «Ինչ գիտի համացանցն իմ մասին» համահայկական դպրոցական մրցույթը, որի արդյունքներն ամփոփվել են այսօր: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթի նպատակն էր մեծացնել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գիտելիքների պաշարը դպրոցահասակների շրջանում և սովորեցնել նրանց՝ հետևել անվտանգ համացանցի կանոններին: Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում աշխատանքներ են ներկայացրել իրենց նախընտրելի […]

̰
Նիկոլ Փաշինյանը Զառ բնակավայրի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

21:14 19.04.2024

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Զառ բնակավայրի միջնակարգ դպրոց և ներկա գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները վարչապետի էլեկտրոնային հասցեին նամակ են ուղարկել և հրավիրել իրենց բեմադրած ներկայացմանը, ինչը սիրով ընդունվել է: Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են Կրթության, գիտության, մշակույթի […]

̰
ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է կրթության որակի բարձրացումը. ՆԳՆ կրթահամալիրը ընդլայնում է միջազգային համագործակցությունը

18:29 19.04.2024

ՆԳՆ Կրթահամալիրի և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի միջև ստորագրվել է ակադեմիական համագործակցության համաձայնագիր։ Համաձայնագրի շրջանակում ՆԳՆ Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին հնարավորություն կընձեռվի մասնակցելու Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի համալսարանական կենտրոնի փոխանակման ծրագրերին, ինչպես նաև տարաբնույթ հետազոտություններ կատարել իրավապահ ոլորտում։ Համագործակցության համաձայնագրի նպատակն է բարձրագույն կրթության և հետազոտական ոլորտներում ձևավորել երկարաժամկետ և կայուն փոխգործակցություն կրթական երկու […]

̰
Դասընթացներ՝ Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում

15:24 19.04.2024

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) դասընթացներ 2024-2025 թթ. համար: Դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.itecgoi.in կայքում: Առաջարկվող դասընթացների պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են գրանցվել https://www.itecgoi.in/index հղումով: Առցանց գրանցվելուց հետո անհրաժեշտ է ներբեռնել ու լրացնել դիմումի ամբողջական փաթեթը և դասընթացի մեկնարկից առնվազն երկու ամիս առաջ այն ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]

̰
Մանկապարտեզում երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համար

10:09 19.04.2024

Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ հավելելով. Ոլորտում բարեփոխումները շարունակական են. աշխատավարձերի բարձրացում, հավելավճարների հնարավորություն, լրացուցիչ վճարովի ծառայությունների ներդրում։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ո՞ր հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր

17:14 18.04.2024

Մի շարք հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր, վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Դավիթ Գյուրջինյանը: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը. ՇՄՆ

16:12 18.04.2024

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման, ամրապնդման, համալսարան-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին աջակցության անհրաժեշտությունն ու հիմք ընդունելով կողմերի գիտատեխնիկական ներուժի միջոցով համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունն, այսօր ՇՄՆ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն՝ ի դեմս տնօրեն Թաթուլ Հայրապետյանի և Երևանի […]

̰
Կառավարությունը հաստատել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

15:29 18.04.2024

Կառավարությունը հաստատել է Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները: Համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել մարտի 29-ին: Մրցույթն ընթացել է համալսարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամներից 18-ը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 18 անդամների «կողմ» քվեարկության […]

̰
Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակով

14:42 18.04.2024

ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շրջանակում 2024 թվականին ուսուցիչներին լրավճարներ տրամադրելու նպատակով հատկացվել են միջոցներ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին Կառավարության որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը, որով այդ ուսուցիչներին հնարավորություն է […]

̰
BACK_TO_TOP