19:46 06.05.2024
Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու զինվորական ծառայության գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան են այցելել Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի աշակերտները։ Դպրոցականները շրջել են վարժարանի տարածքում, ծանոթացել կրթահամալիրի ուսումնական և կեցության ժամանակակից պայմաններին, մրցունակ ու որակյալ կրթական համակարգին և ընձեռվող լայն հնարավորություններին։ Կրթօջախի սաներն աշակերտներին մանրամասն ներկայացրել են վարժարանի […]
17:44 06.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ընթացող կրթական բարեփոխումների շրջանակում իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես՝ անդրադարձ է եղել «Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսություն» խորագրով հարթակի մեկնարկին՝ նվիրված […]
17:12 06.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ այս տարի ևս տեղի է ունեցել «Բրեյն-ռինգ» ամենամյա մրցույթը: Արդեն 15 տարի շարունակ կազմակերպվող մրցույթի նպատակն է ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, […]
14:16 06.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում ներդրված հիմնարար փոփոխություններին և ոլորտի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրեր: Նիստին մասնակցել են խորհրդում ներգրավված ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտներ: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ […]
13:42 06.05.2024
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։ Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է […]
10:32 06.05.2024
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթ: Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ԻՀ ազգային հետազոտությունների խորհրդի միջև 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» ծրագրի դրույթների համաձայն: Մրցույթն ուղղված է «Բնական […]
18:00 03.05.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր 1-ին կարգի դիպլոմներով է պարգևատրել 2022-2023 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել աշակերտներին հանրապետական առարկայական օլիմպիադաներում հաղթող ճանաչվելու առիթով. «Ձեր հետևողականությամբ և նպատակասլացությամբ կարևոր արդյունքներ եք գրանցել, և հուսով եմ՝ ձեր […]
15:55 03.05.2024
Մեկնարկում է 2024 թվականի ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացը: ՀՀ կառավարության թիվ 1667-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման» կարգում կատարված վերջին փոփոխությամբ սահմանվել է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր կարգավորման համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը մինչև 2024 թվականի մայիսի 29-ը […]
15:47 03.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության հայտերի ընդունումը: Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում. «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն» «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ» «Լավագույն խմբակավար» ««Հայոց լեզու և գրականություն» բնագավառի […]
11:49 03.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա հանրակրթական դպրոցներին մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառման շրջանակում զերծ մնալ դրամահավաքից: Գրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս անհրաժեշտ է բացառել […]
11:37 03.05.2024
ՀՀ ԿԳՄՍ-ն տեղեկացնում է հունվար-փետրվարին միասնական քննություն հանձնած դիմորդներին, որ նրանք չեն կարողանա բուհ ընդունվել, եթե մինչև մայիսի 10-ը չհայտագրվեն 2-րդ՝ հիմնական փուլին և չընտրեն բուհն ու մասնագիտությունը: Ի՞նչ է սա նշանակում. 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունում է երեք փուլով հայտադիմումներ: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է […]
19:39 02.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան հմ. 5 հիմնական դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապի ամրապնդմանը: Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մայիսի 2-ից 17-ը: Կմասնակցեն Հայաստանի տարբեր համայնքների, այդ թվում՝ […]
18:52 02.05.2024
«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման, ինչպես նաև սպասվող փոփոխությունների վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի տեղեկացմամբ՝ այժմ ընթացքի մեջ […]
18:40 02.05.2024
Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանն ընդգրկելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները, համագործակցելով բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, Երևան քաղաքում գտնվող 7 բարձրագույն ուսումնական հաստատություններում աջակցել են մոտ 247 ուսանողներից բաղկացած ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումների ստեղծմանը։ Կազմավորումների ստեղծման աշխատանքները մշտապես գտնվում են ՆԳՆ […]
18:33 02.05.2024
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում դոկտոր Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի, Իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, մշակույթի կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդը, […]
17:35 02.05.2024
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահն այսօր այցելել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոց, որտեղ տարածաշրջանային լեզուների ուսուցման ՀՀ կառավարության ծրագրով պարսկերեն է դասավանդվում: Նա […]
15:14 02.05.2024
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովն այս տարի կանցկացվի հունիսի 25-28-ը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գավառում: ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ համաժողովին կարող են մասնակցել ՀՀ 18-35 տարեկան երիտասարդներ։ Համաժողովի ընթացքում գործելու են հետևյալ թեմատիկ աշխատարանները՝ Երիտասարդական ձեռներեցություն, Երիտասարդական քաղաքականության իրականացումը Հայաստանի և Ռուսաստանի մարզերում, Երիտասարդական գործունեություն համալսարաններում և երիտասարդների քաղաքացիական ներգրավվածություն: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև […]
11:58 02.05.2024
Կառավարությունը կաջակցի ոչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին, որպեսզի նրանք կա՛մ ատեստավորման փուլը հաղթահարեն, կա՛մ ստանան բարձրագույն կրթություն և շարունակեն իրենց մանկավարժական գործունեությունը: Նախագիծն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: «Ավելի քան 150 հոգի ցանկություն ունի բարձրագույն կրթություն ստանալու, և շուրջ 500 մանկավարժ ցանկություն է հայտնել մասնակցել վերապատրաստումներին: Աջակցությունը նախատեսում ենք իրականացնել մեր նախարարությանը հատկացված բյուջետային հատկացումների […]
11:53 02.05.2024
ՉԺՀ կրթության նախարարության և Պեկինի քաղաքապետարանի համահովանավորմամբ գործող Ազգային մանկավարժական համալսարանը (Capital Normal University) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակներ բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորական ծրագրերի համար: Կրթաթոշակը ստանալու դեպքում ուսման վճարի, կեցության, սննդի, ինչպես նաև բժշկական ապահովագրության հետ կապված ծախսերը հոգում է չինական կողմը: Փաստաթղթերի ամբողջական փաթեթներն առցանց տարբերակով անհրաժեշտ է ներկայացնել չինական կողմին մինչև […]
17:49 30.04.2024
«World in Serbia» ծրագրի շրջանակում 2024-2025 ուսումնական տարվա համար Սերբիայի կառավարության կողմից կտրամադրվի կրթաթոշակ: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2024 թ. հունիսի 1-ն է: Կրթաթոշակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղից:
15:47 30.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ապրիլի 30-ի 536-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագիր/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2) մայիսի 21-ին, 22-ին, 23-ին և 29-ին: Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ […]
23:34 27.04.2024
«Ռեստարտ Իջևան» գիտակրթական-հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր աշխատարան «Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Աշխատարանին որպես բանախոսներ՝ հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ […]
18:37 26.04.2024
Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլը: Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 182 և 65 ավագ դպրոցներ: Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը: ԿԳՄՍ փոխնախարարը […]
18:30 26.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում ներկա է եղել «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլի մեկնարկին: Առաջին անգամ անցկացվող համաժողովն այսօր մեկնարկել է ՀՀ 46 մենթոր դպրոցներում՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Վերջինիս մասնակցել է ՀՀ բոլոր մարզերի 700 ուսուցիչ, որոնք ներկայացրել […]
17:50 26.04.2024
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցույթին մասնակցել է 29 երկրի 154 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի […]
17:06 26.04.2024
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում»: Փոփոխության նպատակն է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալը, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետության բարձրացումը: Ըստ այդմ՝ նշված երեխաների տվյալները էլեկտրոնային եղանակով հասանելի կդառնան երեխայի բնակության վայրի Խնամակալության և հոգաբարձության մարմնին […]
11:21 26.04.2024
Գիտության խթանման հարցերով ճապոնական ընկերակցության (Japan Society for the Promotion of Science) կողմից ամենամյա պարբերականությամբ իրականացվում են հետազոտական ծրագրեր: Ճապոնական կողմը հայտարարել է 2024 թ. կրթաթոշակների տրամադրման գործընթացի մասին: Վերոնշյալ կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով:
15:54 25.04.2024
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2024/2025 ուստարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Որոշման նպատակն է կանոնակարգել տնտեսության զարգացման կարիքներին համահունչ մագիստրոսի կրթական ծրագրով մասնագետների պատրաստման գործընթացը: Մասնավորապես՝ տեղեր են հատկացվել տվյալագիտության, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, գեոմատիկայի, ծրագրային ճարտարագիտության, շինարարական ճարտարագիտության, լոգիստիկայի, տեղեկատվական […]
15:51 25.04.2024
Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու, կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալու, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Կարգի գործարկման ընթացքում պարզվել է, որ եթե ինքնաշխատ եղանակով ստեղծված հայտը հասանելի է լինում միայն երեխայի հաշվառման խնամակալության և հոգաբարձության մարմնին, լինում են դեպքեր, երբ երեխան չի բնակվում հաշվառման վայրում, […]
15:17 25.04.2024
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերի ընդունելության կարգում` պայմանավորված հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ: Բուհերի ընդունելության նոր կարգով սահմանված հնարավորությունն այս տարի կամավոր ընտրության հիմունքով կփորձարկվի Տավուշի մարզի շրջանավարտների համար, որոնք նոր չափորոշչով առաջինն են ավարտելու դպրոցը: Հետագայում տվյալների ամփոփումից և վերլուծությունից հետո նոր համակարգը կներդրվի բոլոր դպրոցների համար: Գործադիրի այսօրվա նիստում հաստատվել է «Հայաստանի […]