16:00 15.03.2025
ՀՀ ՆԳՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի աջակցությամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել «Աղետների ռիսկերի կառավարման պլանների» մշակման թեմայով դասընթաց, որին մասնակցել են համայնքներից «Աղետների ռիսկերի կառավարման» պլանների մշակման համար պատասխանատու անձինք, համապատասխան մասնագետներ, մանկապարտեզների տնօրեններ, ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դասընթացը վարել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության […]
00:20 15.03.2025
ՀՀ ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ սոցիալական հարթակներում տեղադրվում են հայտարարություններ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որում, հանցագործները վստահեցնում են, որ այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։ Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն է, վստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի […]
18:30 14.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արագածոտնի մարզի Արագած համայնքի լողավազանում հետևել է դպրոցահասակ երեխաների լողի ուսուցման փորձնական ծրագրի ընթացքին։ Արագած համայնքի լողավազանն առաջիններից էր, որը հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային մրցույթում, որի շնորհիվ այստեղ մեկնարկել են լողի անվճար պարապմունքներ։ Այս պահին ծրագրին մասնակցում է 22 երեխա։ Լողավազանի տնօրենի խոսքով՝ ծրագրի […]
12:45 14.03.2025
Ինդոնեզիայի բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիայի նախարարությունը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով կրթաթոշակների տրամադրման մասին՝ «Kemitraan Negara Berkembang» (KNB) ծրագրի շրջանակում։ Ինդոնեզիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում միջազգային ուսանողներին՝ այդ երկրի 34 համալսարաններից մեկում ուսանելու նպատակով: «KNB» կրթաթոշակն աջակցություն է զարգացող երկրների հեռանկարային ուսանողներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով սովորելու Ինդոնեզիայի […]
18:20 13.03.2025
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 13-ին հանդիպել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտների հետ: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: «Հայաստանի խորհրդարանն աշխարհի, ինչպես նաեւ Եվրոպայի ամենաերիտասարդ խորհրդարաններից մեկն է»,- նշել է հանձնաժողովի նախագահը՝ ներկայացնելով հյուրերին խորհրդարանի կառուցվածքը, իր գլխավորած հանձնաժողովի գործունեությունը: […]
12:38 13.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Մարին Ռատնիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցության խթանումը: Ընդգծելով հատկապես կրթության ոլորտում երկկողմ կապերի ամրապնդման կարևորությունը՝ […]
23:37 12.03.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Երկրի կլիման ձևավորող Արեգակի և հրաբխային ժայթքումների մասին: Երկրի կլիման ձևավորվել է միլիոնավոր տարիների ընթացքում արեգակնային ճառագայթման և հրաբխային ակտիվության ազդեցության ներքո։ Հիմնվելով հնագույն կլիմայական գրառումների վրա, գիտնականները ցույց են տվել, թե ինչպես են հրաբխային զանգվածային ժայթքումները Դեկանի սարահարթում՝ Հնդկաստան, փոխել գլոբալ կլիման: Վերլուծելով օվկիանոսի նստվածքների երկրաքիմիական […]
16:13 12.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ փոխհատուցում կտրվի ՀՀ մարզերում տեղակայված նախադպրոցական հաստատությունների այն մանկավարժական աշխատողերին, որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ և ավելի հեռավորությամբ գտնվող հաստատությունում՝ նվազագույնը 0.5 հաստիքային դրույքով: Այն հաստատությունները, որոնք […]
00:16 12.03.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է աշխարհի ամենախոր լճերի ցանկը: Աշխարհում հաշվարկվում է մոտ 304 միլիոն լիճ։ Նրանք տարբերվում են ոչ միայն իրենց ծագմամբ, այլ նաև խորությամբ, որը կարող է մեծապես տատանվել մի քանի մետրից մինչև մեկուկես կիլոմետր: Աշխարհի ամենախորը լճերից են. 10.ՄԱՏԱՆՈ Երկիր՝ Ինդոնեզիա Խորություն՝ 590 մ Մատանո լիճը տեկտոնական քաղցրահամ լիճ է […]
01:34 11.03.2025
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հպարտությամբ հայտնում է, որ հիմնադրամի կրթաթոշակառու, երիտասարդ դաշնակահար Էդուարդ Գևորգյանը, տպավորելով իր հմտություններով ու տաղանդով, բացառիկ հրավեր է ստացել՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հանրահայտ Berliner Klavierfesttage բեռլինյան դաշնամուրային փառատոնին: Որպես տաղանդավոր պատանի երաժիշտ՝ Էդուարդ Գրոգյանը արաժանցել է 2900 եվրոյին համարժեք ամբողջական կրթաթոշակի Berliner Klavierfesttage-ի կողմից՝ փառատոնային միջոցառումներին մասնակցելու նպատակով: Մարտի 3-10-ը Բեռլինի […]
11:08 10.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ սփյուռքի կրթօջախներին և կրթամշակութային կենտրոններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է աջակցել սփյուռքում գործող կրթօջախներին հայոց լեզվի, գրականության և հայագիտական այլ առարկաների դասավանդման գործընթացում՝ պետական աջակցությամբ տրամադրելով անհրաժեշտ դասագրքեր, աշխատանքային տետրեր և ուսումնաօժանդակ այլ նյութեր: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝ […]
23:38 07.03.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է օդը մաքրող լավագույն ծառատեսակների ցանկը: 1. Կարմիր մայրի- Red Cedar Կարմիր մայրու ծառերի հայրենիքն է Միացյալ Նահանգները: Այս ծառերը հայտնի են նաև որպես արևելյան գիհիներ: Կարմիր մայրու ծառերը լավ դիմացկուն են տաք ու չոր եղանակներին, ուստի կարող են աճել նաև վատ հողային պայմաններում և տարբեր լանդշաֆտային գոտիներում: 2. […]
22:49 07.03.2025
Կիբեռմարտահրավերի թեման այս անգամ բանկային քարտի միջոցով խարդախությունների իրականացումն է։ Այս հանցատեսակի դեպքում հանցագործները հավաքագրում են քաղաքացիների բանկային քարտի տվյալները, ինչը վերջնարդյունքում հնարավորություն է տալիս նրանց հափշտակել քարտում առկա դրամական միջոցները։ Հանցագործությունն իրականացվում է երկու շատ տարածված եղանակով․ տեխնիկական միջոցներ տեղադրելով բանկոմատների վրա և հատուկ սարքերի միջոցով կլոնավորելով բանկային քարտի տվյալները։ Իսկ թե ինչպես չդառնալ […]
20:12 07.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը Երևանի Գյոթե կենտրոնում մասնակցել են երիտասարդական կազմակերպությունների, ոլորտի փորձագետների ու երիտասարդների հետ հանդիպմանը: Միջոցառումն անցկացվել է Գյոթե կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն մշակութային և երիտասարդական գործունեությանը» ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ ձևավորել «Երիտասարդական խորհուրդ» […]
18:56 07.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 7-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կրթական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի պայմաններին ու հնարավորություններին, աշխատանքային ուղղություններին և նախաձեռնություններին: Հայաստանում ստեղծված ցանցն արդեն դարձել է միջազգային՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում […]
17:20 07.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 28-ի N 166-Ա որոշման: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել են […]
17:05 07.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ […]
22:44 06.03.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենա աշակերտների, ուսանողների հետ խոսելու, նրանց առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ «Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հաջորդ շաբաթվանից սկսած յուրաքանչյուր շաբաթ առանձին ընդունելության ժամեր կունենամ ձեզ հետ խոսելու, ձեր առաջարկներն ու դիտարկումները լսելու համար։ Կփորձենք դա կազմակերպել յուրաքանչյուր ուրբաթ, […]
18:09 06.03.2025
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել 2025թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 4,9 մլրդ դրամի չափով՝ մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարական աշխատանքների ապահովման համար: Գումարը հատկացվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ իրականացվող մի շարք կրթական և մարզական օբյեկտների շինարարությունը պատշաճ իրականացնելու և այս […]
17:47 06.03.2025
Արհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ 2023/24 ուսումնական տարվանից իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, որի աշխարհագրությունը նախատեսվում է ընդլայնել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է FAST հիմնադրամի և ՀՀ շուրջ 40 դպրոցի ներկայացուցիչներին, այդ […]
16:33 06.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման կարգի» նախագիծը։ Նախագծով առաջարկվում է կանոնակարգել լրացուցիչ՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման գործընթացը, որը ներկայում կարգավորված չէ: Ըստ նախագծի՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրի երաշխավորումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության կողմից՝ հիմք ընդունելով մասնագիտական փորձաքննության արդյունքները։ Ծրագրերի երաշխավորման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական […]
16:25 06.03.2025
Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում՝ կրթահամալիրի կառուցման ծրագրի իրականացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Բավրա բնակավայրում դպրոցի շենքի բացակայությունը բացասաբար է անդրադառնում ուսումնական գործընթացի կազմակերպմանը: Նորմատիվային պահանջներին համապատասխան՝ 144 աշակերտի և 80 նախադպրոցական տարիքի երեխայի համար նախատեսվող կրթահամալիրի կառուցման արդյունքում […]
15:37 06.03.2025
Կառավարությունը հաստատել է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումն օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշման ընդունումը բխում է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերից, որոնք արտահայտված են մի շարք ռազմավարական փաստաթղթերում և ոլորտում իրականացվող բարեփոխումներում: «Այս նախագիծը հնարավորություն է ընձեռելու, որպեսզի մենք, […]
19:22 05.03.2025
Ազգային ժողովում ՀՀ կառավարության հարցուպատասխանի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթության ոլորտում սոցիալական կրեդիտից օգտվելու վերաբերյալ հարցին: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ նախարարության պաշտոնական կայքում բացված է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որտեղ տեղադրված են բոլոր ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների ցանկերը՝ ըստ մարզերի: «Այն քաղաքացիները, որոնք ցանկանում են օգտվել այս համակարգից, […]
17:48 05.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մարտ) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […]
10:55 05.03.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Մրցույթի արդյունքներով մինչև 35 տարեկան 2-4 երիտասարդ գիտաշխատողներից բաղկացած 25 գիտահետազոտական խմբեր կիրականացնեն 24 ամիս տևողությամբ նախագծեր: Մրցույթն իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով:
17:34 04.03.2025
ԱԺ հերթական նիստում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո հիմնականում տեխնիկական բնույթի մի քանի փոփոխություններ են կատարվել՝ իրավական տեսակետից օրինագիծն ավելի պատշաճ տեսքի բերելու […]
11:43 04.03.2025
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է ոլորտային փորձագետների հավաքագրում: Ընտրված փորձագետները կներգրավվեն ոչ ֆորմալ (լրացուցիչ) կրթական ծրագրերի (կարճաժամկետ, միկրոորակավորումների) փորձաքննություն իրականացնելու նպատակով ձևավորվող մասնագիտական խմբերում: Փորձագետի հավակնորդին ներկայացվող պահանջներ՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, տվյալ ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձառություն (նվազագույնը 3 տարվա), տվյալ ոլորտի վերաբերյալ բովանդակային փաստաթղթերի (կարճաժամկետ ծրագրեր, չափորոշիչներ, մոդուլային ծրագրեր, որակավորումների […]
23:07 03.03.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է դպրոցներում դրամահավաքների կազմակերպման վերաբերյալ ստացված ահազանգերին։ «Ճիշտն ասած, մտածում էի՝ ինչպես խոսել այս խնդրից, որ թացը չորին չխառնվի։ Սակայն խնդիրն ավելի կարևոր եմ համարում, քան հնարավոր չհասկացվածությունը, որ միշտ պատրաստ եմ պարզաբանել։ Ուստի ուղիղ ասեմ․ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում ծնողներից, որոնց այլ ծնողներ ստիպում են […]