16:21 01.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս տարի ծրագրին մասնակցել է 20-35 տարեկան 28 սփյուռքահայ՝ 18 երկրից: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական […]
14:08 01.10.2024
ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վերջին կուրսերի ուսանողներին հրավիրում է կամավոր հիմունքներով եռամսյա ժամկետով պրակտիկա անցնել՝ իրենց մասնագիտական կրթությանը համապատասխան փորձառություն ձեռք բերելու նպատակով։ Պրակտիկայի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու օրենսդրությամբ սահմանված կարգով: Ցանկացողներն իրենց դիմումները և ինքնակենսագրականները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային […]
17:27 30.09.2024
ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ամփոփիչ պետական ատեստավորումը, որին մասնակցում է 583 սովորող: Սեպտեմբերի 30-ին ատեստավորման գործընթացին է հետևել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Նախարարը հանձնաժողովների անդամների հետ զրուցել է ապագա ծառայողների առաջադիմության, մասնագիտական պատրաստվածության և գրանցած արդյունքների մասին։ Նա ատեստավորման մասնակիցներից հետաքրքրվել է Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու ցանկության ու կրթական ծրագրի արդյունավետության մասին։ Ապագա քրեական ոստիկանների […]
16:42 30.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում ներկա է գտնվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր Սմարթ կենտրոնի կառուցման հիմնարկեքի և ՔՈԱՖ Սմարթ ավանի առաջին կառույցի՝ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնի բացման արարողությանը։ Վարչապետը ողջունել է ներկաններին, շնորհակալություն հայտնել ՔՈԱՖ հիմնադրամին և բարերար Յուրեջյան ընտանիքին այս նախաձեռնության համար: Կառավարության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է Սփյուռքի […]
16:19 30.09.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 1-6-ը կանցկացնի Գիտության շաբաթ, որը միջազգային տարածված ձևաչափ է՝ գիտության մասին խոսելու, գիտությունը հանրայնացնելու և սովորողների մասնագիտական կողմնորոշման հարթակ դառնալու տեսանկյունից։ Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթվա մեկնարկի պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի Ազատության հրապարակում: Մեկնարկի միջոցառմանը կմասնակցի նաև […]
18:22 27.09.2024
ՀՀ հանրակրթական դպրոցների ավելի քան 1000 ուսուցիչ և տնօրեն առցանց եղանակով իրենց հուզող հարցերն է ուղղել ԿԳՄՍՆ ոլորտի ներկայացուցիչներին և ստացել մի շարք պարզաբանումներ: ԿԳՄՍՆ-ի կազմակերպած հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև նախարարության ներկայացուցիչները պատասխանել են նրանց կողմից բարձրացված հարցերին, որոնք առնչվել են ուսումնական պլանի, էլեկտրոնային […]
15:57 27.09.2024
Սեպտեմբերի 15-ից 22-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվել է Աստղագիտության միջազգային 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 20 երկրների 96 աշակերտներ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը արժանացել են ոսկե մեդալների: Օլիմպիադան անցկացվել է 3 փուլերով՝ […]
15:48 26.09.2024
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ-ում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հաջորդող ուսումնական տարիների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման գործընթացը կարգավորելու նպատակով: […]
15:05 26.09.2024
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության 7 սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն գրադարանների օգտագործման […]
13:35 26.09.2024
Կառավարությունը հաստատել է Արմեն Գրիգորյանի թեկնածությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում։ Գրիգորյանն ընտրվել է 5 տարի ժամկետով։ «Մեծ պատասխանատվություն է Հայաստանի երեք ամենախոշոր համալսարաններից մեկի զարգացումը և հետագայում առաջ տանելու հանձնառությունը։ Տնտեսագիտական համալսարանում ներկայումս երեք հերթափոխով սովորում է 9200 ուսանող, ունենք նաև օտարերկրացի ուսանող»,-ասել է Արմեն Գրիգորյանը։ Նա հավելել է, որ իր հետագա բոլոր […]
13:11 26.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է բուհերի և ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նոր ձևաչափով առաջին անգամ անցկացվող վերապատրասումների հետ կապված խնդիրները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն ու ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: Առարկայական վերապատրաստումների գործընթացն այս տարվանից մեկտեղվել է կամավոր […]
13:04 26.09.2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ բուհերում, ուսումնարաններում և քոլեջներում սովորող ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի նաև այս ուսումնական տարում: Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում. հավանության են արժանացել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1762-Լ և 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 2291-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը: Հարցը զեկուցել է ՀՀ […]
17:06 25.09.2024
ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առցանց հանդիպում ուսուցիչների և տնօրենների հետ: «Սիրելի՛ տնօրեններ և ուսուցիչներ, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ուսումնական պլանի, էլեկտրոնային մատյանի, թեմատիկ պլանների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ ձեր կողմից բարձրացվող հարցերը քննարկելու և պարզաբանելու նպատակով տեղի կունենա առցանց հանդիպում: Հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես […]
15:10 25.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ուսուցչի մասնագիտական զարգացումը՝ որպես կրթական բարեփոխումների խթան» թեմայով ուսուցչական համաժողովի համայնքային փուլը, որը միաժամանակ անցկացվել է Երևանում և 10 մարզերում։ Ամսվա լավագույնները մրցույթում հաղթող ճանաչված 156 մանկավարժական աշխատողներից համաժողովին մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 100 ուսուցիչ, տնօրեն, տնօրենի […]
13:32 25.09.2024
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Ռ. Հակոբյանի անմիջական միջնորդությամբ և Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») ակտիվ աջակցությամբ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության կադրային քաղաքականության շրջանակում ձեռք է բերվել 10 դիմորդի անվճար ուսումնառության համաձայնություն Ռուսաստանի Դաշնության Ի.Մ. Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանի բակալավրիատում: Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ՀՀ քաղաքացիություն ունեցող մինչև 30 […]
17:34 24.09.2024
Հայ կրթական հիմնարկության ամենամյա գալա-հանդիպման ընթացքում կազմակերպության կրթաթոշակառու շրջանավարտները պարգևատրվել են հավաստագրերով: ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նախարարության անունից շնորհավորել է շրջանավարտ-ուսանողներին՝ նշելով, որ կրթաթոշակային ծրագրին մասնակից լինելը նաև պատասխանատվություն է: «Որպես Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակառուներ՝ դուք պետք է ձեր իսկ մասնագիտական գործունեությամբ լավագույնս նպաստեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը: Վստահ եմ, որ […]
14:26 24.09.2024
ՀՀ քննչական կոմիտեն իր կազմավորման 10-ամյակը նշանավորում է ՀՀ-ում գործող գիտակրթական և գիտահետազոտական կենտրոնների հետ համագործակցության նոր, հեռանկարային նախաձեռնությամբ։ Սեպտեմբերի 23-ին իր 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում կազմակերպված «ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով-սեմինարի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն երկկողմ համագործակցության հուշագրեր է ստորագրել hանրապետությունում իրավաբանների պատրաստման և վերապատրաստման, իրավագիտության զարգացման ոլորտում ակտիվ […]
17:55 20.09.2024
Սեպտեմբերի 11-13-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Լիանա Վարդումյանը և Սոնա Օհանյանը Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցել են «Կայուն օրգանական աղտոտիչների մոնիթորինգ, տվյալների կառավարման առաջընթաց և տվյալների մեկնաբանում» խորագրով երրորդ տարածաշրջանային դասընթացին: Հանդիպումը կազմակերպվել է Մասարիկի համալսարանի RECETOX կենտրոնի կողմից՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ (UNEP)՝ աջակցելու Գլոբալ Ազգային Պլանի իրականացմանը (Global NIP) […]
15:42 20.09.2024
Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում արդեն 30 տարի իրականացնում է Ապագա առաջնորդների փոխանակման (Future Leaders Exchange կամ FLEX) կրթաթոշակային ծրագիրը: Դրա հաղթողները` 9-12-րդ դասարանցիները, հնարավորություն են ստանում մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում՝ ապրելով ամերիկյան ընտանիքներում և սովորելով ամերիկյան դպրոցներում: 2025-2026 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել […]
13:51 20.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, որոնք սեպտեմբերի սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ներկայացրել են հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձառությունը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության և հայաստանյան […]
20:18 19.09.2024
Երևանում շարունակվում է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Այսօրվա պանելային քննարկումներին մասնակցել են նաև նախարարներ՝ ներկայացնելով հանրային կյանքի կարևոր ոլորտներում իրականացված բարեփոխումները: Օրվա առաջին հատվածում, Հայաստանի ու սփյուռքի խոշորագույն տարբեր ընկերությունների, հիմնադրամների ղեկավարների ու ներկայացուցիչների պանելային քննարկումների միջոցով հատկապես կարևորվեց Հայաստանի զարգացման գործում սփյուռքի ներուժի ներգրավումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:06 19.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական ծրագրերին, ինչպես նաև միջմշակութային […]
17:46 18.09.2024
50-ից ավելի երիտասարդներ՝ որպես «Մոդել Հայաստան» կրթական ծրագրի մասնակիցներ, հնարավորություն են ստացել այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն։ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը երիտասարդներին ծանոթացրել է նախարարության կառուցվածքին և գործառույթներին։ Նախարարի տեղակալը խոսել է թվային ռեֆորմներից, որոնց միջոցով նախարարությունը փորձում է երիտասարդներին և հասարակաթյանն ավելի մոտ և հասանելի դառնալ։ Քրիստինե Ղալեչյանն իր խոսքում նշել […]
14:00 18.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Այն միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմանը՝ ի թիվս այլնի նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախների իրականացմանը: Մանրամասները՝ այստեղ:
13:33 18.09.2024
Ավստրալիայի ազգային համալսարանի Արվեստի և հասարակական գիտությունների քոլեջը (Australian National University, College of Arts and Social Sciences) ներկայացրել է համալսարանի կողմից տրվող «CASS Global South Visiting Fellowship Scheme» կրթաթոշակ ստանալու հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար: Նշյալ կրթաթոշակը սահմանվել է այս տարի. այն տրամադրվում է բուհերի և հետազոտական կենտրոնների հասարակական գիտությունների, արվեստի և հումանիտար ոլորտների՝ ասպիրանտի (PhD) […]
18:21 17.09.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Էրազմուս+ T4GREEN ծրագրի շրջանակում Պորտուգալիայի Բեյրայի Ինտերիոր համալսարանում կազմակերպված աշխատաժողովին, որին ներկա են եղել ծրագրի մասնակից համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Մոլդովայից, Չեխիայից և Իսպանիայից: Էրազմուս+ T4GREEN ծրագիրն ուղղված է Հայաստանում և Մոլդովայում մանկավարժական կրթության բարեփոխմանը՝ հանուն կանաչ և թվային անցման: ՀՀ պատվիրակության կազմում էին ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության […]
16:37 17.09.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Հայաստանի հետ ծրագրերի համակարգող Ֆլորանս Պրովանդիեին և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարության Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են մի շարք ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի […]
14:24 17.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթի հայտերի ընդունելություն: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է՝ ԿԳՄՍ նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: «Տարվա լավագույնները» մրցույթի նպատակն է՝ խրախուսել մասնագիտական (կրթական, առարկայական) խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական, հետազոտական […]
18:47 13.09.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին: Նախարարն անդրադարձել է 2024/25 ուսումնական տարվա ծրագրերին, նոր դասագրքերի տպագրությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման գործընթացին, ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:05 12.09.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և այն համարել անհետաձգելի: Նախագծերով նախատեսվում է ՆԳՆ ենթակայությամբ գործող նոր ուսումնական հաստատության կարգավիճակը և ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր պայմանները սահմանել «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքներով, իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում […]