TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+17.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իրանը ցանկանում է ավարտին հասցնել Ռուսաստանի հետ ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանագիրը

17:21 17.01.2025

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի վերջնականացնել Իրանում ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանավորվածությունները։ «Ատոմակայանի կառուցման վերաբերյալ մեր պայմանավորվածությունները լավ նորություն են, կարծում եմ՝ վերջնական տեսքի կբերվեն»,- ասել է Փեզեշքիանը։ Պուտինն իր հերթին ասել է, որ Մոսկվան և Թեհրանը կարող են նոր համատեղ նախագծեր սկսել էներգետիկ ոլորտում, […]

̰
Գրենլանդիայում կարծում են, որ ամբողջ աշխարհը փորձում է նվաճել իրենց երկիրը

13:58 17.01.2025

Ամբողջ աշխարհը փորձում է գրավել Գրենլանդիան, որպեսզի կարողանա օգտագործել բնական ռեսուրսները՝ առանց բնակիչների կարծիքը հարցնելու, RIA Novosti-ին հայտնել է Գրենլանդիայի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Նալերակայի» նախագահ, ԱԳՆ նախկին ղեկավար Պելե Բրոբերգը։ «Բոլորն ուզում են Գրենլանդիան՝ Եվրամիությունը, ԱՄՆ-ն նույնպես: ԵՄ-ն այստեղ նաև գրասենյակ է բացում: Բոլորը փորձում են գրավել Գրենլանդիան: Մեզ չեն հարցնում, թե […]

̰
2024 թվականի դեկտեմբերին Հայաստան այցելել է 130,148 զբոսաշրջիկ

19:20 16.01.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի դեկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: 2024 թվականի դեկտեմբերին Հայաստան այցելել է 130,148 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 132,709-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43.1%), Վրաստանից (13%) և Իրանից (8.4%):

̰
Մեր ջանքերն ուղղելու ենք պատշաճ հարկահավաքում իրականացնելուն. ՊԵԿ նախագահ

19:10 16.01.2025

Պետական եկամուտների կոմիտեն իր ջանքերն ուղղելու է պատշաճ հարկահավաքում իրականացնելու ուղղությամբ, ինչը ենթադրում է նաև ստվերի դեմ պայքար: Այնուամենայնիվ, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կախված տնտեսական սցենարից, չի բացառում 2025-ի բյուջեի մասին օրենքում նախանշված ցուցանիշների վերանայումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԵԿ նախագահն այս մասին ասել է 2024-ի արդյունքներն ամփոփող ասուլիսում՝ անդրադառնալով 2024-ի բյուջեի մասին օրենքով նախապես պլանավորված եկամուտների […]

̰
Հայաստանը 2024-ին ԵԱՏՄ ընդհանուր բյուջե տվել է ավելի շատ, քան ստացել է

18:20 16.01.2025

Հայաստանը 2024 թվականին ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից ստացել է 76 մլրդ դրամ, տվել է՝ 129 մլրդ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասուլիսում հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: «Ստացածը 2023-ի համեմատ էականորեն չի փոխվել, աճել է 1.2 տոկոսով»,-ասել է ՊԵԿ նախագահը:

̰
Գևորգ Պապոյանը հանդիպել է Գերմանիայի Զբոսաշրջության դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ

17:35 16.01.2025

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր՝ հունվարի 16-ին, հանդիպել է ԳԴՀ Զբոսաշրջության դաշնային ասոցիացիայի ղեկավար Ախիմ Վեհրմանի հետ։ Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները և այս ուղղությամբ Գերմանիայի հետ համագործակցության նոր հնարավորությունները։ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը նպատակադրված է զարգացնելու զբոսաշրջության ոլորտի ներուժը համակարգված ներդրումների […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 16-ին

16:11 16.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 400.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․9 դրամ:  

̰
Կբարելավվեն գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները

15:38 16.01.2025

Կառավարությունն ընդունել է որոշում՝ վերջին շրջանում ՌԴ ռուբլու փոխարժեքի նվազման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու նպատակով ծրագրի պայմանները բարելավելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ հիմնավորման՝ ծրագրի […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարը և տեղակալն աշխատանքային այցով գտնվում են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում

15:07 16.01.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը աշխատանքային այցով գտնվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում` Պարենի և գյուղատնտեսության միջազգային 17-րդ համաժողովին և գյուղատնտեսության նախարարների տարեկան հավաքին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նախարարը Գերմանիայում ՀՀ դեսպանությունում հանդիպել է Գերմանիայի երկրամասերում ՀՀ պատվո հյուպատոսներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր […]

̰
Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

19:10 15.01.2025

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այսօր այցելել եմ Վայոց ձորի մարզ։ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, մարզպետ Կոլյա Միքաելյանի, մարզի համայնքների ղեկավարների հետ այցելել ենք շինհրապարակներ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Արենի համայնքում նախ այցելել ենք Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շինհրապարակ։ Ելփինը […]

̰
ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացրել հարկային ոլորտը կանոնակարգող նախագծերը

14:30 15.01.2025

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր: ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելուց […]

̰
ԵՄ-ի հետ Հայաստանի առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ․ Օվերչուկ

14:24 15.01.2025

Երևանի առևտուրը ԵՄ-ի հետ մի քանի անգամ պակաս է, քան Եվրասիական տնտեսական միության հետ։ Հայաստանի ապրանքաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Թարմ վիճակագրություն է եկել 11 ամսվա վերաբերյալ․ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, Հայաստանի […]

̰
Օվերչուկը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Հայաստանի որոշումը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ

14:03 15.01.2025

Մոսկվան Եվրոպական միությանը միանալու գործընթաց սկսելու Երեւանի որոշումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու սկիզբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Նրանք (Հայաստանը) ասում են, որ չեն պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց ինչո՞վ է առանձնահատուկ այս իրավիճակը։ Երկար ժամանակ է, ինչ քննարկումներ են եղել, որ Հայաստանը մոտենում է Եվրամիությանը, սակայն […]

̰
Նախաձեռնությամբ կանոնակարգվում է կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները

13:50 15.01.2025

Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է կանաչ գույն ունենա, իսկ կաթնային յուղի փոխարինիչի դեպքում` նարնջագույն: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ […]

̰
Ի՞նչ է նշանակում ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագրի կնքումը

21:20 14.01.2025

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման շուրջ քննարկումները չեն դադարում. բովանդակությունը հայտնի՞ է: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե, սպասվում էր այս համաձայնագիրը: Դեռևս հունիսի 11-ին, երբ Երևանում գումարվեց ռազմավարական երկխոսության խմբի հերթական նիստը, հայտարարվեց, որ որոշվել է այս ձևաչափը վերանայել, հասցնել ավելի բարձր մակարդակի և այն […]

̰
Երբվանից քաղաքացիները կարող են ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները

18:26 14.01.2025

Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ Հունվարի 13-ից, ժամը 21։00-ից հասանելի է Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը։

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները

17:50 14.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ իրականացված աշխատանքները: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ռազմավարության 7 առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իրականացվել են աշխատանքները: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել, որոնք միտված են եղել բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը […]

̰
Անդրադարձ է կատարվել Չաբահար նավահանգստում Հայաստանի ներկայացվածության հնարավոր հեռանկարներին

12:35 14.01.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 14-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանի և […]

̰
ՊԵԿ-ը նախաձեռնել է փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2025 թվականի պետական պատվերի գործընթացը

17:29 13.01.2025

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման համաձայն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2025 թվականի պետական պատվերի գործընթացը։ Նախատեսվում է 2025 թվականի ընթացքում պետության կարիքների համար փորձաքննությունների կատարման ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր կնքել փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների հետ։ Կոմիտեն, միաժամանակ տեղեկացնում է, […]

̰
Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով․ Պապոյան

13:27 13.01.2025

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունն ինչ-որ բանով փոխարինելու մասին չի մտածում։ Այս մասին ասուլիսում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ-ին անդամակցության գործընթացի սկսելու վերաբերյալ զարգացումների մասին հարցին: «Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինել անկախ: Իսկ անկախությունն այն է, երբ դու կախված ես բոլորից, ոչ թե […]

̰
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը՝ միասնական տոմսային համակարգի մասին

23:26 11.01.2025

Երևանում հունվարի 1-ից ներդրվել է հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, իսկ ամբողջական անցումը կլինի փետրվարի 1-ից: Ինչպե՞ս է ընթանում անցումը նոր համակարգին, ի՞նչ խնդիրների են հանդիպում քաղաքացիները, ի՞նչ արտոնություններ են սահմանվել և ո՞ր խմբերի համար: Այս և թեմային առնչվող բազմաթիվ այլ հարցերի շուրջ «Հեռանկարը» զրուցել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հետ: […]

̰
2024-ին քանի՞ բենզալցակայանի ու գազալցակայանի գործունեություն է դադարեցվել. տեսչական մարմնի ամփոփիչ ասուլիսը

16:51 10.01.2025

Ավելի քան 1300 ստուգում ու դիտարկում, 55 հազարից ավելի տարբեր ուսումնասիրություններ և հետազոտություններ։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ամփոփել է 2024թ.-ի աշխատանքները: «Կցանկանամ խոսել ՀՀ տարածքում, ոչ պակաս կարևոր, արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող գազալցակիայանների, բենզալցակայանների, ինչպես նաև հեղուկ վառելիքի պահեստարաններում իրականացված վերահսկողությունից: Միայն 2024թ.-ին դադարեցվել է 120 օբյեկտի գործունեություն, որոնցից շուրջ 27-ը, […]

̰
ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են․ Օվերչուկը՝ Հայաստանում գործընթացների մասին

12:07 10.01.2025

Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը անդամակցելու միջև, այս երկու կազմակերպությունները անհամատեղելի են, այս մասին նշել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են, երկուսն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատություն։ Անհնար է պատկերացնել, որ այս երկու միությունները ինչ-որ պահի […]

̰
Կպարզեցվի և կհստակեցվի կենսապաշարների համար բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման գործընթացի արդյունավետ վերահսկողության գործընթացը

18:24 09.01.2025

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների գերօգտագործման ծավալների էական կրճատման, դրանց օգտագործման արդյունավետության բարձրացմանը։ Հնարավորինս կպարզեցվի և կհստակեցվի կենսապաշարների համար բնօգտագործման վճարի հաշվարկման և վճարման գործընթացի արդյունավետ վերահսկողության գործընթացը։ Կբացառվեն կամ առնվազն էականորեն կնվազեն քաղաքացիների և […]

̰
Երևանում գտնվող պետական գույքերը կօտարվեն դասական աճուրդներով

17:07 09.01.2025

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումներ: Որոշումներից մեկով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Կենտրոն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով: Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում […]

̰
Տարադրամի փոխարժեքները հունվարի 9-ին

16:06 09.01.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․95 դրամ:  

̰
Ամփոփվել են Կադաստրի կոմիտեի 2024-ի աշխատանքները

17:43 07.01.2025

Հանրապետության ամբողջ տարածքում հասցեները կճշգրտվեն, կնույնականացվեն, կմշակվեն ստանդարտներ: Ամփոփվել են Կադաստրի կոմիտեի 2024-ի աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը

16:59 07.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են ռազմավարական պլանավորման և քաղաքականության մշակման, ծառայությունների մատուցման, ինստիտուցիոնալ արդիականացման, մարդկային ռեսուրսների կառավարման, մասնակցային կառավարման և ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2023-2025թթ. ճանապարհային քարտեզի համաձայն՝ ռազմավարական պլանավորման համակարգի բարելավման և հանրությանը մատուցվող ծառայությունների […]

̰
2024 թվականին սուբվենցիոն ծրագրերով կառուցվել ու նորոգվել է շուրջ 220 կմ գազատար. ՏԿԵ նախարար

16:42 07.01.2025

2024 թվականին սուբվենցիոն ծրագրերով հանրապետության տարբեր բնակավայրերում կառուցվել ու նորոգվել է շուրջ 220 կմ գազատար՝ 3.6 մլրդ դրամ արժեքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

̰
Միայն սուբվենցիոն ծրագրով 2024 թվականին ասֆալտապատվել է շուրջ 210 կմ ճանապարհ՝ ընդհանուր 23.7 մլրդ դրամ արժեքով. ՏԿԵ նախարար

15:28 05.01.2025

Միայն սուբվենցիոն ծրագրով 2024 թվականին ասֆալտապատվել է շուրջ 210 կմ ճանապարհ՝ ընդհանուր 23.7 մլրդ դրամ արժեքով և սալարկվել է շուրջ 38 կմ ճանապարհ՝ 2.4 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

̰
BACK_TO_TOP