15:57 14.12.2017
Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Շիրակի մարզի Արթիկ համայնք Տուֆագործների փողոցում գտնվող անշարժ գույքը՝ դպրոցի շենքը, անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով հանձնել «Չեխարմինվեստ» ՍՊԸ-ին:
15:47 14.12.2017
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 40 մլն ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հավելյալ գումարներ տրամադրվում են այն հիմնավորմամբ, որ ծրագրում կատարվել են մի շարք փոփոխություններ. բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքը, ավելացվել է վարկի առավելագույն չափը: Կատարված փոփոխությունների արդյունքում կտրուկ աճել են տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալները, ինչպես նաև շահառուների քանակը:
11:40 14.12.2017
Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում 2017թ. 10 ամիսների ընթացքում եկամտային հարկի գծով հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.8 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է վարձու աշխատողների թվաքանակի և մեկ աշխատողի հաշվով միջին ամսական աշխատավարձի վարձատրությանն ուղղված միջոցների ավելացմամբ: Ռոյալթիի վճարման գծով հարկային մուտքերի աճը կազմել է 5.5 մլրդ դրամ. հանքաարդյունաբերության ոլորտի խոշոր ընկերությունների վճարած հարկերի աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում մետաղական հումքի գնաճով և ռոյալթիի հարկման բազաների նկատմամբ հետևողական վարչարարությամբ: Այս հարկատեսակի գծով գերավճարները նվազել են 1.7 մլրդ դրամով, ինչը, հաշվի առնելով հարկային եկամուտների աճը, կազմում է 7.2 մլրդ դրամ:
20:19 13.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջացություն» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:
17:09 13.12.2017
Լրագրողների հարցին, թե ինչ գիտի Բաբկոյը Վերին Լարսի անցակետի և այնտեղ հայ բեռնափոխադրողներից պարբերաբար պահանջվող կաշառքի մասին, ռուս պաշտոնյան չի հերքել:
14:15 13.12.2017
Գեներալ Սեյրան Սարոյանն այսօր անդրադարձել է նաև խոպանչիներին, արտագաղթին, պետական բյուջեի սուղ միջոցներին, հարուստ իշխանավորներին և աղքատ ժողովրդին:
12:29 13.12.2017
ԱԺ արտահերթ նիստից հետո` խորհրդարանի միջանցքում, լրագրողները ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանից փորձել են պարզել, թե ճիշտ են արդյոք շրջանառվող այն խոսակցությունները, ըստ որոնց`Ալեքսանյանի և Սեյրան Սարոյանի հարաբերությունները խիստ սրվել են օղու արտահանման պատճառով:
10:50 13.12.2017
ԱԺ-ում Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքի նախագիծի շուրջ ընթացող քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգմավոր Արամ Սարգսյանը: Վերջինս նշեց, որ օրենքը միանշանակ խրախուսում է արտահանումը. «Արտահանող կազմակերպությունների մոտ շրջանառու միջոցների արագ հետվերադարձ է ապահովում»,- ասել է Արամ Սարգսյանը:
10:40 13.12.2017
ԱԺ-ում ընթացող արտահերթ նիստի ժամանակ այսօր քննարկում էր Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքի նախագիծը: «Նախատեսվում է ավելացված արժեքի հարկը արտահանողների համար վերադարձնելու ժամկետից ուշացնելու դեպքում տույժերի հաշվարկը ներկայումս սահմանված 30 օրվա փոխարեն դարձնել 90 օր: Այսինքն՝ տույժերի հաշվարկը կսկսվի երեք անգամ կարճ ժամկետում»,- Հարկային քննարկմանը հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Փոխնախարարի […]
09:32 13.12.2017
Հայաստանի հյուսիսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողությունն իրականացվում է Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի նորակառույց անցակետում. շահագործումից կարճ ժամանակ անց դրական փոփոխություններն արդեն իսկ ակնհայտ են:
16:21 12.12.2017
Քանի որ առջևում Ամանոր է, և գաղտնիք չէ, որ հենց այս շրջանում է ավելանում բուսական ծագման մթերքների ներկրումը: SHANTNEWS լրատվականը ոլորտի պատասխանատուից փորձել է պարզել, թե ինչու է փոփոխվել անցակետերից միրգ ու սննդամթերք անցկացնելու կարգը, քանի կիլոգրամ միրգ կարելի է տեղափոխել անցակետով, դրա համար պահանջվող սանիտարական փաստաթուղթը որտեղ և ինչ ընթացակարգով են տրվում և այլն:
15:46 12.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի կողմից գործարար միջավայրի բարելավման (Doing Business) միջոցառումների մշակման ընթացքի քննարկման նպատակով:
15:24 12.12.2017
SHANTNEWS լրատվականն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ տարածք բուսական ծագման մթերքների ներմուծման կարգը և պահանջները փոփոխության են ենթարկվել:
Բուսական ծագման մթերք ներմուծելու համար տրվող թույլտվությունը նախկինում կոչվում էր ներմուծման բուսասանիտարական հավաստագիր, այժմ՝ կարանտին հսկողության ակտ:
«Տնտեսվարողը դա պետք է ստանա ՀՀ սահմանային հսկիչ կետում: Դա անվճար է, եթե լաբարատոր փորձաքննության անհրաժեշտություն չկա»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը:
Վերջինիս խոսքով՝ եթե ներմուծվող ապրանքի քաշը գերազանցում է 5 կգ-ն, ապա պետք է այդ փաստաթուղթը արտահանող երկրի հավաստագիրը լինի: Նիկոյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք այս նոր կարգը շուկայում առանձին տնտեսվարողներին գերիշխող դիրքի առավելություն չի ընձեռի և գին թելադրելու հնարավորություն չի տա: Ի պատասխան հարցման՝ տեսչության պետը պատասխանեց.
«Դա ընդհանրապես կապ չունի շուկայի կարգավորման և այլ անձանց հետ: Այդ նախաձեռնությունը ՀՀ-ի կողմից չի եղել, դա պայմանավորված է ԵՏՄ-ի կողմից ընդունված միասնական փաստաթղթի հետ և դա գործում է բոլոր 5 անդամ պետությունների համար, բոլորի համար նույն կանոններն են սահմանված: Դա կապ չունի որևէ առևտրային և մրցակցային հարաբերությունների հետ»:
ՍԱՊԾ պաշտոնյան տեղեկացրեց նաև, որ կարանտին հսկողության ակտը անվճար տրվող փաստաթուղթ է: Այսինքն՝ պետական տուրք և այլ գումարներ չեն գանձվում:
«Եթե 500 կգ-ը գերազանցում է, նոր ծառայությունների մատուցման գումար է գանձվում, շատ փոքր քանակությամբ: Բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է մեկ մեքենայի համար ընդհանուր: Կարող է դա լինել 20 տոննա, նույնիսկ կարող է պարունակել տասնյակ տեսակի մրգեր, բանջարեղեններ: Այսինքն եթե մեկ մեծ մեքենայով ներմուծվում է մի տասը տեսակի մրգեր, բանջարեղեններ, այդ ամբողջի համար պահանջվում է մեկ հավաստագիր, որտեղ նշվում է բոլոր տեսականին ու քանակը»,-նշեց Նիկոյանը:
Նա պարզաբանեց նաև, որ իրենք տեղեկություն ունեն, որ Վրաստանում այդ փաստաթուղթը ձեռք բերելը վճարովի է՝ մոտ 10 հազար դրամի չափով: Իսկ ընդհանրապես հավաստագրի գործողության ժամկետը միջազգային չափորոշիչներով նախատեսված է տրամադրել 14 օրով, սակայն ԵՏՄ տարածքում որոշված է 30 օր: Այսինքն, եթե սերտիֆիկատը քաղաքացին վերցրել է Վրաստանից և մուտք է գործել Հայաստան, մեկ ամիս հետո անվավեր է ճանաչվում:
13:06 12.12.2017
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանն ասել է, որ խոսքը 240 փոփոխությունների և լրացումների մասին է խոսքը: Օրիանագծին կառավարությունը լավացնող որակումն է տվել:
13:01 12.12.2017
«Մոնսանտո» ընկերությունը հավաստիացնում է, որ ԳՁՕ սերմեր չի ներմուծել մեր երկիր և ըստ մաքսային տվյալների իր կողմից այդպիսի սերմեր ներմուծելու վերաբերյալ տվյալներ չկան». այս մասին դեկտեմբերի 12-ին ասել է ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նման սերմեր ներմուծվեն Հայաստան:
«Քանի դեռ չունենք օրենսդրություն, որը կկարգավորի այդ հարցը, կա հնարավորություն ներմուծելու: Արդյոք դա վտանգ է թե ոչ, գիտությամբ դեռևս ապացուցված չէ: Հետևաբար մենք պետք է շատ զգույշ լինենք: Այդ պատճառով մենք ստեղծել ենք ՀԿ-ների աշխատանքային հատուկ հանձնաժողով և համապատասխան այլ գերատեսչությունների հետ քննարկում ենք այդ խնդրի հետ կապված տարբեր հարցեր»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ «Մոնսանտո» ապրանքանիշի վերաբերյալ գրառում էր արել ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ կոչ անելով չօգտվել ընկերության արտադրանքից:
19:41 11.12.2017
« Բա լավ մինչեվ հիմա ինչու չէիք բերում, էսքան ժամանակ ում էիք սպասում» հարցրել է զարմացած Նիկոյանը արդարադատության փոխնախարարին: Շարմազանովն էլ թե« Բոլորիս թերացումն է , բայց սա այն դեպքն է, որ ասում են լավ է ուշ քան երբեք»
19:41 11.12.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում առաջին հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատորի՝ ImpactAim-ի պաշտոնական բացման արարողությանը: ImpactAim աքսելերատորը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գործընկերության շրջանակում ստեղծված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կարևոր բաղադրիչներից է:
18:34 11.12.2017
Ազգային ժողովի արտահերթ նիստից առաջ այսօր նիստ էր գումարել խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Նիստի նախնական օրակարգը խիստ հագեցած է եղել: 6 տասնյակից ավելի հարցեր են նախատեսված եղել քննարկման: Սակայն օրենսդրական նախագծերի մի մասի քննարկումը հանձնաժողովը որոշել է տեղափոխել անորոշ ժամկետով, ևս մի խումբ օրինագիծ էլ տեղափոխել է 2018 թվականի նիստերի օրակարգ: Արդյունքում օրակարգը […]
14:35 11.12.2017
2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի մի քանի բացառություն, որոնց թվում` զուգահեռ ներմուծման արգելքի համար որոշակի անցումային ժամանակահատված սահմանելն էր՝ 3 տարի:
12:33 11.12.2017
Հայաստանն այդ ցուցակում լավագույն դիրքերում չէ, սակայն գերազանցում է նավթով հարուստ Ադրբեջանին՝ ամսական միջին աշխատավարձ տալով 251 եվրոյի չափով այն դեպքում, երբ ամենաշատ սպառվող սննդամթերքից, օրինակ, հացը Ադրբեջանում արժի 0.30 եվրո, իսկ Հայաստանում՝ 0.25 եվրո:
12:08 11.12.2017
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո որոշ ապրանքների մաքսատուրքերը մինչեվ 2021 թվականը կբարձրանան և կհավասարվեն ընդհանուր մաքսատուրքերին, ասել է ՊԵԿ նախագահ Վախթանգ Միրումյանը: Դա չի նշանակում ամենևին, որ տվյալ ապրանքները կթանկանան:«Օրինակ եթե թռչնի մսի մաքսատուրքը 14 տոկոս է, և հունվարի մեկից սահմանվի 18 տոկոս, դա չի նշանակում, որ թռչնի միսը կթանկանա առնվազն էդքան: Կան մի քանի […]
11:46 11.12.2017
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է միջոցառումները սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ՝ նոր ծառայություններով նպաստելով արտաքին տնտեսական գործունեության դյուրացմանն ու խթանմանը: Վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում: Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ պարզեցվել է նաև գործարքի գնի մեթոդով ձևակերպման կարգը:
14:05 09.12.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Նախարարին ուղեկցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:
12:55 08.12.2017
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: