TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+13.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վառելիքի թանկացումը հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ․ պատգամավորի ու ՏՄՊՊՀ-ի կարծիքները տարբերվում են

19:03 09.01.2018

Բենզինը, դիզելային վառելիքն ու բնական, սեղմված գազը հունվարին թանկացել են 20-ից 60 դրամով։ Սա հիմնավորվում է հարկային օրենսգրքի փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել այս տարի։ Սակայն Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է, որ մարդիկ իրենց մեքենան մասնավորապես գազով լիցքավորելիս վճարում են շատ ավելի շատ

̰
Որքան է չմեռնելու գինը Հայաստանում

18:07 09.01.2018

Անխուսափելի գնաճ

Դեռ նախորդ հրապարակման մեջ խոսել էինք այն երկու պատճառների մասին, ըստ որոնց, այս տարվա հունվարի 1-ից գնաճն ուղղակի անխուսափելի է: Մի կողմից բարձրանում են ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներկրվող ապրանքների գները, քանի որ Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել, մյուս կողմից հունվարի 1-ից նաև Հայաստանի համար են ուժի մեջ մտել ԵՏՄ մաքսատուրքերը։

«Թանկացում միայն հիմա չի լինելու, սողացող գնային ճնշում է լինելու 2018-ից 2021 թվականների ընթացքում, մինչև հասնենք ԵՏՄ աքցիզային գնի մակրդակի», – ընդգծում է տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը:

Հարկային օրենսգրքում փոփոխություններն արդեն կատարված են

Դեռ 2017 թվականի տարեվերջին են խորհրդարանում քննարկվել ու ընդունվել Հարկային օրենսգրքի փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների՝ Հայաստանում բարձրանում են մի շարք ապրանքատեսակների ակցիզայի հարկի դրույքաչափերը: Ու այդ ապրանքների ցանկում են նաև՝

Բենզինը
Սեղմված գազը
Ծխախոտը
Ոգելից խմիչքները
Որ ապրանքի գինը որքան «կառաջադիմի»

Բենզին – այս վառելանյութի մեկ տոննայի համար համար այսօր սահմանված է 25 000 դրամ ակցիզային հարկ, 2018 թվականի հունվարի 1-ից մեկ տոննայի ակցիզային հարկը արժե 40 000 դրամ:

Սեղմված գազ – Մինչև այս տարի 1000 խմ-ի համար վճարվում էր 8330 դրամ: 2018 թվականի հունվարի մեկից սեղմված բնական գազի ակցիզային հարկը 1000 խմ համար կկազմի 23 000 դրամ:

Ծխախոտ – 2018 թվականի հունվարին ծխախոտի արտադրությունը 1000 հատի հաշվով հարկվելու է 7275 դրամ ակցիզային հարկով (հիմա 5500 դրամ է ) 2019 թվականին դրույքաչափը կկազմի 8370, 2020-ին՝ էլի կբարձրանա հասնելով 9625 դրամի, իսկ 2021 թվականին՝ կկազմի արդեն 11070 դրամ:

Այսինքն, հիմա 1 հատիկ ծխախոտի համար, որպես ակցիզային հարկ, վճարվում է 5.5 դրամ: Մեկ տուփի համար՝ 110 դրամ: 2018 թվականի հունվարի 1-ից 5.5 դրամը դարձել է 7.2 դրամ: Մեկ տուփինը կկազմի 145 դրամ, 2019 թվականից՝ 167 դրամ, 2020-ից՝ 192 դրամ, իսկ 2021 թվականից՝ Ստացվում է՝ միայն ակցիզի թանկացման պատճառով 1 տուփ ծխախոտը 2018 թվականին կթանկան 35 դրամով:

Սպիրտային խմիչքներ – 2018 թվականի հունվարից մեկ լիտրի համար սահմանվում է 725 դրամ ակցիզային հարկ՝ ներկայիս 550 դրամի փոխարեն: 2019-ին մեկ լիտրի համար կվճարեն 835 դրամ, 2020-ին՝ 960 դրամ, իսկ 2021 թվականին՝ 1100 դրամ: Սպիրտային խմիչքները միայն այս տարի կթանկանան 175 դրամով:

Ի դեպ, վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմերի համար հունվարից մեկ լիտրի դեպքում սահմանվում է 3970 դրամ ակցիզային հարկ, 2019-ին՝ 4560 դրամ, 2020-ին՝ 5250 դրամ, իսկ 2021-ին՝ 6035 դրամ: Այսինքն՝ միայն այս տարի նշված խմիչքներն ու թուրմերը կթանկանան 970 դրամով:

«Բոլոր ապրանքների գների բարձրացման չափի մասով վիճակագրություն դեռ չկա, որևէ մեկը դեռ չի արել: Բայց հարկային օրենսգրքի համաձայն, 2018 թվականից մինչը 2021 թվականն այդ բոլոր ապրանքատեսակների աքցիզային հարկը տարեկան պետք է բարձրանա 15 տոկոսով»:

Սակավաթիվ ապրանքների գնի բարձրացումն է դեռ միայն նկատելի

ԵՏՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա 4 տարվա ընթացքում մաքսատուրքերը պետք է բարձրանան 800 ապրանքատեսակների համար: Հունվարի 1-ից մինչ օրս ակցիզային հարկի բարձրացում է եղել միայն 13-ի դեպքում:

«Արժեստեղծ այդ ապրանքների գների բարձրացումը նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա: Ազդեցություն արտադրության բոլոր ոլորտների վրա՝ սկսած տրանսպորտից մինչև գյուղատնտեսություն և արդյունաբերություն: Գիտենք, որ մեր ավտոմեքենաների պարկի 90 տոկոսը սեղմված գազով է աշխատում, և ուղևորափոխադրումները կատարում են այդ մեքենաները, բնականաբար տրանսպորտի գինը պետք է թանականա, որովհետև սեղմված գազը թանկացել է առնվազն 20 դրամով: Բենզին օգտագործում է հիմնականում պետական կառավարման մարմինների ողջ պարկը, դա բյուջեի վրա լրացուցիչ ծախս է դառնալու, քանի որ բենզինը թանկացել է 20-ից 30 դրամով: Թանկացել է դիզվառելիքը մեծ թափով, այն վառելիքը, որն օգտագործում են գյուղատնտեսության մեջ, ուստի այդ թանկացումը կանդրադառնա գյուղատնտեսական մթերքների գների վրա». տնտեսագետ Մովսես Արիստակեսյան:

Հայաստանում որքան է չմեռնելու գինը:

Առողջապահության նախարարությունը ոչ պակաս, քան երեք տարին մեկ տվյալներ է տրամադրում, թե մեկ մարդուն մեկ ամսում նվազագույնը որքան սնունդ է հարկավոր ողջ մնալու համար: Մասնավորապես, թե որքան հացամթերք, մսամթերք կամ կաթնամթերք պետք է սպառի յուրաքանչյուր մարդ, որպեսզի չհամարվի թերսնված: Այդ ցուցանիշը կոչվում է նվազագույն պարենային զամբյուղ: Այնուհետև այդ ցուցանիշը բազմապատկվում է 1.77 գործակցով, քանի որ համարվում է, որ սննդի վրա ծախսված 77%-ի չափով էլ անհրաժեշտ է հագուստի ու կենցաղային այլ կարիքների համար (ամենաքիչը): Արդյունքում ունենում ենք նվազագույն սպառողական զամբյուղը: 2017 թվականի երկրորդ եռամսյակում մեր հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, միջին ընթացիկ գներով կազմել է 51 հազար 200 դրամ: Սրանք վերջին տվյալներն են:

«Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է 55 հազար դրամ: Ըստ մեր «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ տվյալների սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը պետք է կազմեր 115 հազար դրամ: Սա դեռ մինչև թանակացումը, այսինքն՝ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը: Հաշվի առնելով այս թանկացումները, մենք կարծում ենք, որ հիմա սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը պետք կազմի 130-ից 135 հազար դրամ». տնտեսագետ Մովսես Արիստակեսյան:

Ոչ պաշտոնական հաշվարկներ

Երբ հրապարակվեց 2017 թվականի երկրորդ եռամսյակի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ու ասվեց, որ միջին ընթացիկ գներով այն կազմում է 51 հազար 200 դրամ՝ ամսական կտրվածքով, մասնագիտական վերլուծություններ կատարվեցին: Հիշեցրեցին, որ Հայաստանում կենսաթոշակի միջին չափը 40 հազար 396.9 հազար դրամն է, նվազագույն աշխատավարձը՝ 55 հազար դրամը: Ոչ պաշտոնական հաշվարկն այսպիսինն է.

Մեկ օրվա սնունդ.

մսամթերք-100 գր-270 դրամ
ձու-2 հատ-130 դրամ
կաթնամթերք-50 գր (ներառյալ կարագ)-100 դրամ
հացամթերք-200 գրամ-40-50 դրամ
միրգ-300 գր-400 դրամ
բանջարեղեն-200 գր-300 դրամ
թեյ, հյութ, սուրճ-200 գրամ-100 դրամ
այլ (աղ, պղպեղ, ջուր)-10 դրամ

Արդյունքում ստացվում է, որ պարենային ապրանքների համար մեկ մարդուն օրական անհրաժեշտ է մոտ 1000-1200 դրամ, իսկ այլ պարագաներն էլ հաշվարկած՝ մոտ 1800 դրամ: Այսինքն՝ ամսական կտրվածքով 54 հազար դրամ:

Եզրակացությունն էր – Եթե հաշվի առնենք պարենային և ոչ պարենային ապրանքների գների անընդհատ աճը, ակնհայտ է, որ նշված գումարի սահմաններում նույնիսկ միջին եկամուտ ունեցող անձը դժվար թե կարողանա պատշաճ գոյատևել:

«Սա դեռ մինչև վերջին թանկացումն է, հիմա, բնականաբար, ավելացել է: Հիմա սպառողական զամբյուղն ավելի անհասանելի է դարձել հասարակ սպառողի համար: Այսօրվա նվազագույն աշխատավարձով չի կարելի գնել անգամ նվազագույն կենսապահովման զամբյուղի մեջ ներառված ապրանքները: Սա լրաջագույն խնդիր է, էս դեպքում արդեն ոչ թե աղքատության, այլ՝ թշվառության»,- հավելում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը

Մոռացված օրենք

Խոսքը «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքի մասին է:

Ըստ այս օրենքի, կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանումը նպատակ ունի`

1) գնահատել Հայաստանի Հանրապետության բնակչության կենսամակարդակը.

2) կենսամակարդակի գնահատված ցուցանիշն օգտագործել պետական սոցիալական քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս.

3) հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը.

4) որոշել չհարկվող եկամտի չափը։

Ըստ տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի օրենքն արդեն 14 տարի է մոռացված է:

«Կառավարությունները բոլորը պարտավոր էին ամեն տարի բյուջեի հաստատման ժամանակ, բերեին և ներկայացնեին այդ տարվա նվազագույն պարենային զամբյուղը, և նվազագույն սպառողական զամբյուղն ու բյուջեն՝ ըստ բնակչության տարիքային խմբերի, դա հիմք պետք է լիներ բյուջեն կազմելու, աշխատավարձային, կենսաթոշակային և նպաստային քաղաքականության համար: Փաստորեն այն մեռելածին է»:

Ինչպես է հնարավոր լուծել խնդիրը

«Լինելով ԵՏՄ-ի ամենակաթոլիկ անձինք, պայմանավորվել ենք, որ մեր ակցիզային հարկերը պետք է բարձրացնենք և հասցնենք անդամ այլ երկների ցուցանիշին, ինչու չենք վարում այլ քաղաքականություն ևս՝ եկամտահարկը և շահութահարկը իջեցնում ու դարձնում այն մակարդակին ինչպես այդ երկներում է: Դա լուծում կլինի գնաճի ազդեցությունը մեղմելու համար», – պնդում է Մովսես Արիստակեսյանը:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով Հայաստանի համար լրջագույն սպառնալիք է այն, որ ներմուծումը 3 անգամ ավելին է, քան արտահանումը, իսկ դա նշանակում է, որ մենք ներմուծում ենք ոչ միայն ապրանքներ, այլ նաև դրանց գները համաշխարհային շուկայից: Իսկ երբ ներմուծված գներին այստեղ ավելանում է նաև շահույթն, շատ ավելի բարձր սակագնի հետ ենք գործ ունենում:

«Գնաճի դեմ պայքարը, որ վարում է Կենտրոնական բանկը, արդյունք ունի: ԿԲ, իր մասով, կառավարելի է դարձրել գնաճը վերջին տարիների ըթացքում: Բայց միայն ԿԲ-ի ջանքերով հնարավոր չէ գնաճը զսպել: Գնաճն առաջին հերթին պայմանավորված է երկրի տնտեսական քաղաքականությամբ և տնտեսության զարգացման մակարդակով: Եթե երկիրն ունի բավարար բազա դրա համար և արդյունաբերության, գյուղատնտեսության տարբեր ճյուղեր զարգանում են, տեղական արտադրանքը ներքին և արտաքին շուկայում սպառվելով՝ կարող է տարբերվել միջազգային շուկայում ձևավորվող գներից և մի քիչ ավելի տնտեսական անկախություն ու անվտնագություն տալ», -պնդում է Մանասերյանը:

Որքանով է իրատեսական 4 տոկոսանոց գնաճը

Ինչպես հայտնի է, կառավարությունը 2018 թվականի համար 4 տոկոս գնաճ է կանխատեսել: Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի համոզմամբ՝ այդ թիվն իրականում շատ ավելի մեծ կլինի՝ ինչու չէ արտահայտված ոչ միանիշ թվով: Թաթուլ Մանասերյանն այլ կարծիքի է: Ըստ նրա՝ ապրանքների որոշ մասը թանկանում է, մի մասն էլ իջնում, ուստի կարելի է կանխատեսել, որ սպառողական գների ինդեքսի մեջ միջինացված թիվը միանիշ կարող է լինել:

Հ.Գ-Տարբերվող արևմուտք

Այստեղ կարող եք տեսնել, թե ինչն է մտնում նվազագույն սպառողական զամբյուղի մեջ Ռուսաստանի Դաշնությունում: Ոչ մի արտասովոր բան:Իսկ ահա Արևմուտքն է այս հարցում տարբերվում է: Եվրոպացիները խիստ ուշադրություն են դարձնում նաև հոգևոր սննդին, ուստի նրանց նվազագույն սպառողական զամբյուղում ընդգրկված են նաև թատրոնի և կինոյի տոմսերը, գրքերի ու պարբերականների համար ծախսվող գումարը, կամ լողավազաններ և ֆիթնես ակումբներ հաճախելու աբոնեմենտները: Օրինակ Ֆրանսիայում, սպառողական զամբյուղը ներառում է նաև այցելությունները ռեստորաններ և գեղեցկության սրահներ, իսկ Մեծ Բրիտանիայում էլ տեղ ունեն այն իրերը, որոնք տան վերանորոգման ու այգեգործության համար են:

̰
«Պետք է ձեռնպահ մնալ հարկային օրենսդրությունը հաճախակի խորքային փոփոխությունների ենթարկելուց». Սերժ Սարգսյան

15:31 09.01.2018

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացրել 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքները և հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, ակնկալվող արդյունքները:

̰
Շրջանառության մեջ է դրվել նոր հուշադրամ

16:12 08.01.2018

Կենտրոնական բանկն այսօրվանից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Զարդարյան-100» արծաթե հուշադրամը:

̰
166.353 գործարք. ի՞նչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում

14:48 06.01.2018

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկության` 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 166.353 գործարքներ:

̰
Ինչի՞ հաշվին են Հայաստանում շինարարության ծավալները 0.3 %-ով աճել

17:31 05.01.2018

Եթե անցած տարի ամսեամիս երկրի տնտեսության համար կարևոր ճյուղերից մեկը՝ շինարարության ծավալները շարունակում էին նվազել, ապա այս տարի պաշտոնական վիճակագրությունն այլ պատկեր է ցույց տալիս: SHANTNEWS լրատվականը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ Հայաստանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 0,3 տոկոսով ավելացել են: Այսինքն՝ այդ ընթացքում իրականացվել է ավելի քան 324 մլրդ դրամի շինարարություն: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ավելի քան 27 մլրդ դրամի շինարարություն: Չնայած ընդհանուր առմամբ շինարարության ծավալների աննշան աճին, պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ցուցանիշը նվազել է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են 16.5 տոկոսով:

Եթե նախորդ տարիներին համայնքների բյուջեով իրականացված շինարարության ծավալները աճում էին, ապա նշված ժամանակաշրջանում հակառակ պատկերն է՝ հունվար-նոյեմբեր ամիսներին այդ ցուցանիշը 24,3 տոկոսով նվազել է: Ի տարբերություն այդ ցուցանիշների՝ ավելացել են միջազգային վարկերով իրականացված շինարարության ծավալները՝ 4.3 տոկոսով:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 3.7 տոկոսով էլ ավելացել են բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալները: Ի դեպ, զգալիորեն՝ ամբողջ 81.1 տոկոսով ավելացել են նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները: Ընդհանուր աճի վրա ամենաէական ազդեցությունն ունեցել է հենց այս ցուցանիշը:
Շինարարության մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ այն կապված է արտաքին կամ ներքին, պետական կամ մասնավոր ներդրումների հետ: Դրանից ելնելով է մակրոտնտեսական գնահատական կամ տնտեսական միջավայրի գնահատական տալու առումով շինարարությունն ինդիկատոր հանդիսանում: Տնտեսագետները հաճախ բարձրաձայնել են, որ եթե շինարարության աճ չկա, եթե նոր, հիմնական կառույցների գործարկում չկա, դա նշանակում է, որ երկրում ներդրումային վիճակը եւ կապիտալի կուտակման խնդիրները վտանգավոր սահմանների են հասել:

Ի՞նչ է սա նշանակում. տնտեսագիտորեն ասած` ընդլայնված վերարտադրության կասեցում:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ

SHANTNEWS լրատվականի հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանն, անդրադառնալով ԱՎԾ-ի հրապարակած տվյալներին, նկատեց, որ չի բացառվում նաև՝ այդ աճը վիճակագրական անճշտությունների շրջանակում լինի: Տնտեսագետի խոսքով՝ նման դեպքերում պետք է հաշվի առնել, որ կա նաև վիճակագրության 5 տոկոսի անվստահության միջակայքը, այսինքն հնարավոր է օբյեկտիվորեն 1-2 տոկոսի շեղում լինի.

«Որոշակիորեն աճ կա, բայց չպետք է մոռանալ, որ 2016 թվականի ցուցանիշի հետ է սա համեմատվում, իսկ 2016-ին գրանցվել է որոշակի անկում: Այսինքն, կոպիտ ասած, դու 2016-ին 100 միավորից վաստակել ես 90, իսկ 2017-ին այն դառնում է 91, այնուհանդերձ, եթե մենք դիտարկում ենք 100-ի համեմատ, սա անկում է: Որակական պատկերի առումով մենք չունենք աճ և ես կփորձեմ բացատրել՝ ինչու: Եթե դուք նայեք ԱՎԾ-ի հունվար-նոյեմբեր ամիսների օպերատիվ հաշվետվությունները, կնկատեք, որ ներկայացված է շուրջ 7 տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ: Սովորաբար եթե նման աճ է լինում, դա ուղեկցվում է հատկապես միջին խավի գնողունակ պահանջարկի ավելացմամբ և դրա անուղղակի արտացոլումն են նաև շինարարության ծավալները: Այսինքն, փորձեմ բացատրել, եթե բիզնեսի գործերն ավելի լավ են ընթանում, միջին խավի գործերն ավելի լավ են ընթանում, դա չի կարող իր արտացոլանքը չունենալ, օրինակ, բիզնեսի պարագայում նոր շինարակական օբյեկտների գործարկման (պահեստի ծավալի մեծացում, նոր արտադրական շենքերի ձեռք բերում) և նաև միջին խավի համար հիփոթեքային շուկայի զարգացման և նոր բնակարանային շինարարություների աճի վրա, այսինքն եթե մենք նայում ենք այդ ողջ կոմպլեքսին, ակնհայտ է, որ տնտեսական աճի ցուցանիշը շինարարության շուկայում չի բերել որակական տեղաշարժերի»,-նշեց Մանուկյանը:

Տնտեսագետն ասում է, որ ավելի խորն ուսումնասիրելու դեպքում կտեսնենք, որ մեծ հաշվով այս պահի դրությամբ առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը.

«Այսինքն՝ հենց դրանով է պայմանավորված, որ տնտեսական աճը չի բերում միջին խավի ավելի մեծ տեսակարար կշռի ավելացման, հետևաբար, պահանջարկը չի աշխուժանում և սա, թեև, ինչպես դուք նշում եք, որ նախորդ տարվա անկման ֆոնին մենք հիմա մի փոքր որոշակիորեն աճ ունենք, նախ սա արդեն իսկ նշանակում է, որ մենք մեծ հաշվով դրական դինամիկա չունենք, որովհետև նախորդ տարի ցածր է բազան եղել և մենք դրա նկատմամբ ենք մի չնչին աճ ունեցել»,- բացատրեց մասնագետը:

Ըստ նրա՝ որակական առումով շինարարության և գյուղատնտեսության ոլորտներում մենք ունենք ռեցեսիոն միտումներ. գյուղատնտեսությունում դա ավելի ցցուն է, իսկ շինարարությունում որոշակիորեն պայմանավորված է մեր տնտեսական մոդելի թերի լինելով:

Անդրադառնալով 2018 թվականի կանխատեսումներին՝ տնտեսագետը նշեց, որ դրական դինամիկա այս պահի դրությամբ ակնկալել պետք չէ: Քանի որ, եթե անցած տարի կային մի քանի շինարակական նախաձեռնություններ, ապա այս տարի նման միտում չի նկատվում.

«Չպետք է մոռանալ, որ հաշվետվողականության տեսանկյունից Ամուլսարի, Թեղուտի հետ կապված որոշակիորեն արտադրական շինարարությունների ծավալների մեծացումը այդ ցուցանիշի վրա ինչ-որ չափով ազդել են: Իսկ նման մեծ նախագծեր 2018-ին չեն նախատեսվում է: Այսինք եթե հիմնական շարժիչ ուժը դիտարկում ենք միջին խավը, որը որ պետք է ձևավորի շուկայում պահանջարկ, այս առումով, այսուհանդերձ, 2018 թվականը բավականաչափ խնդրահարույց է լինելու: Ցուցանիշի աճը պետք է ապահովել, օրինակ ,ավելի գրավիչ դարձնելով հիփոթեքային պայմանները և դրան զուգընթաց նաև միջին խավի մոտ գնողունակության բարձրացումը»,-եզրափակեց տնտեսագետը:

̰
ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում ավարտվել է Մաքսային օրենսգրքի վավերացման գործընթացը

15:24 30.12.2017

Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր 5 երկրներում ավարտվել է միության Մաքսային օրենսգրքի վավերացման գործընթացը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի գրասենյակից «Արմենպրես»-ին հայտնել են, որ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը ստորագրել է նաև Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը, իսկ մինչ այդ այն ստորագրել էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները:

̰
«Այս պահի դրությամբ իսպառ վերացել է ցրտահարության ռիսկը». գյուղատնտեսության փոխնախարար

14:14 29.12.2017

Անոմալ տաք ձմեռը գյուղատնտեսության ոլորտում մի շարք դրական ազդեցություններ կարող է ունենալ: Այսինքն մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

̰
Տեղական արտադրության մսամթերք ու կաթնամթերք տեղափոխելն ու իրացնելը կհեշտանա

20:11 28.12.2017

ՀՀ-ում սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի և հումքի տեղափոխման և իրացման գործընթացների կանոկարգմամբ պայմանավորված՝ կառավարությունն այսօրվա նիստում լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

̰
Կառավարությունը մի շարք ընկերությունների աջակցություն կցուցաբերի

18:12 28.12.2017

Արդյունքում կիրականացվեն ներդրումներ և կստեղծվեն նոր աշխատատեղեր:

̰
«Արզնի» օդանավակայանը կօգտագործի նաև քաղավիացիան

15:59 27.12.2017

ՀՀ կառավարությանն առաջարկված նախագծերից մեկով առաջարկվում է ՀՀ ՊՆ «Արզնի» ռազմական օդանավակայանը շահագործել նաև քաղաքացիական նպատակներով։ Դրա համար օդանավակայանը կընդգրկվի քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման օդանավակայանների ցանկում: Նախագիծը հրապարակվել է e-draft․am կայքում։

̰
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ներկայացրել է 2017 թ. հաշվետվությունը

19:48 26.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» (ՌՆԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:
Օրակարգային հարցերի շրջանակում ներկայացվել է ՌՆԿ 2017 թ. գործունեության հաշվետվությունը և քննարկվել են 2018 թ. անելիքները:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն իր զեկույցում անդրադարձել է ընթացիկ տարում հանրային կառավարման, հարկային և մաքսային վարչարարության, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքներին: Մտքերի փոխանակության ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկել են նշված բնագավառներում նախաձեռնված ծրագրերի ընթացքին, միջանկյալ արդյունքներին, գերատեսչությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ներկայացվել են հետագա անելիքներին վերաբերող առաջարկություններ: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՌՆԿ 2017 թ. գործունեության հաշվետվությունը:
Վարչապետ Կարապետյանն արդյունավետ է գնահատել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գրեթե մեկամյա գործունեությունն ու նաև շնորհակալություն հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ 2018 թ. պետք է էլ ավելի մեծ թափով և էներգիայով շարունակել աշխատանքը:

̰
2018-ին ունենալու ենք տարածքային որակապես այլ կառավարում. Կարեն Կարապետյան

18:10 26.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցությունը հրավիրվել է 2018 թվականին մարզերում նախատեսվող ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով:

̰
«Տարոն Ավիան» գարնանը կվերսկսի չվերթները «Շիրակ» օդանավակայանից

17:39 26.12.2017

Քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, սակայն, այսօր պարզաբանել է, որ ավիաընկերության այդ որոշումը ժամանակավոր ու սեզոնային բնույթ ունի, և «Տարոն Ավիան» կրկին կսկսի չվերթներ իրականացնել «Շիրակ» օդանավակայանից՝ սկսած 2018 թվականի գարնանից:

̰
Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ. նոր չվերթ Հայաստանից

17:11 26.12.2017

Քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանի պնդմամբ՝ նման չվերթ ՀՀ պատմության մեջ իրականացվելու է առաջին անգամ, և չի բացառվում, որ կունենա շարունակական բնույթ:

̰
Շիրակ օդանավակայանը կընդլայնի իր հնարավորությունները

16:59 26.12.2017

ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի տեղեկացմամբ այսօր արդեն շուրջ 840 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել տարբեր կապալառու կազմակերպությունների հետ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի վերանորոգման ու արդիականացման համար:

̰
Ազատ օդային տարածքի հայեցակարգը հաջորդ տարվանից ՀՀ-ում կգործի 24 ժամյա ռեժիմով

16:33 26.12.2017

«Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք»-ի հայեցակարգը ՀՀ-ում գործում է 2017

̰
Հաջորդ տարվանից «Արմենիա» ավիաընկերությունը կընդլայնի իր չվերթների աշխարհագրությունը

16:16 26.12.2017

Տեղական ավիաընկերությունները 2017 թվականին մի շարք ուղղություններով նոր չվերթներ են իրականացրել: Մասնավորապես, բացվել են Աստանայի, Դամասկոսի, Հուրգադայի, Թել Ավիվի, Բեյրութի և Մինսկի չվերթները:

̰
Օտարերկրյա ներդրողները Ռուսաստանից դուրս են բերել 900 մլն դոլար

13:13 26.12.2017

Ընթացիկ տարում արտասահմանյան ներդրողները ռուսական շուկայից հեռացրել են գրեթե 900 մլն դոլար: Այս մասին գրում է «Կոմերսանտը»: «ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում տարվա ընթացքում մերձեցման բացակայության պայմաններում օտարերկրյա ներդրողները ռուսական շուկայից հեռացրին մոտ 900 մլն դոլար», – գրում է թերթը»

Նշվում է, որ այդ ցուցանիշն ամենամեծն է հակառուսական պատժամիջոցների ժամանակաշրջանում:

Փորձագետները պարզաբանել են, որ ռուսական շուկայում ներդրողների անբնական վարքը պայմանավորված է տարվա սկզբին ունեցած անհիմն ակնկալիքներով:

Ավելի վաղ Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտնել էր, որ ԿԲ-ն 2017 թվականին զուտ կապիտալի արտահոսքը գնահատել է 29 մլրդ դոլար:

̰
2017-ը Քաղավիացիայի վարչությունը ամփոփում է ռեկորդային ցուցանիշներով

13:04 26.12.2017

ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ամփոփել է ավարտվող տարում արձանագրած ցուցանիշները:

2016 թվականը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ համարվել էր ռեկորդային տարի, քանի որ այդ թվականին ուղեվորահոսքը հատել էր 2 միլիոնի շեմը՝ կազմելով մոտ 2 միլիոն 118 հազար մարդ: Ռեկորդային այդ ցուցանիշը, սակայն այս տարի գերազանցվել է 21.1 տոկոսով՝ դեկտեմբերի 25-ի դրությամբ ՀՀ օդանավակայանների ուղեվորահոսքը կազմել է 2 մլն 495 հազար 5 հարյուր մարդ, իսկ այսօրվա դրությամբ ցուցանիշը հատել է 2 ու կես միլիոնի սահմանը:

Աճ է արձանագրվել նաև չվերթների ցուցանիշում: Դեկտեմբերի 25-ի տվյալներով ՀՀ օդային մայրուղիներում իրականացվել է 53 հազար 270 չվերթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 39.9 տոկոսով: 2016 թվականին ՀՀ օդային մայրուղիներում սպասարկվել է 38 հազար 83 չվերթ:

Այս տարվա դեկտեմբերի տվյալներով ՀՀ-ից 28 ավիաընկերություն իրականացնում է կանոնավոր օդային փոխադրումներ ՝ օրական կատարելով 30-35 չվերթ:

ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ամփոփել է ավարտվող տարում արձանագրած ցուցանիշները:

2016 թվականը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ համարվել էր ռեկորդային տարի, քանի որ այդ թվականին ուղեվորահոսքը հատել էր 2 միլիոնի շեմը՝ կազմելով մոտ 2 միլիոն 118 հազար մարդ: Ռեկորդային այդ ցուցանիշը, սակայն այս տարի գերազանցվել է 21.1 տոկոսով՝ դեկտեմբերի 25-ի դրությամբ ՀՀ օդանավակայանների ուղեվորահոսքը կազմել է 2 մլն 495 հազար 5 հարյուր մարդ, իսկ այսօրվա դրությամբ ցուցանիշը հատել է 2 ու կես միլիոնի սահմանը:

Աճ է արձանագրվել նաև չվերթների ցուցանիշում: Դեկտեմբերի 25-ի տվյալներով ՀՀ օդային մայրուղիներում իրականացվել է 53 հազար 270 չվերթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 39.9 տոկոսով: 2016 թվականին ՀՀ օդային մայրուղիներում սպասարկվել է 38 հազար 83 չվերթ:

Այս տարվա դեկտեմբերի տվյալներով ՀՀ-ից 28 ավիաընկերություն իրականացնում է կանոնավոր օդային փոխադրումներ ՝ օրական կատարելով 30-35 չվերթ:

̰
Զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեություն է կասեցվել

12:11 26.12.2017

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզում կասեցրել է անհատ ձեռնարկատեր Վարդան Աբգարյանի զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը: Ինչպես հայտնում են ՍԱՊԾ-ից, արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի բավարարել սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջները:

̰
ՌԴ-ում առաջարկել են իջեցնել օղու թնդությունը

11:08 26.12.2017

Ռուսաստանում առաջարկվել է օրենսդրորեն նվազեցնել օղու սպիրտայնության նվազագույն չափը մինչեւ 37,5 տոկոս: Փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2018թ-ի հուլիսի 1-ից, հողորդում է «Известия» թերթը:

«Դա կվերացնի հակասությունը օրենքի և ГОСТ-ի միջև», – կարծում են նախաձեռնության հեղինակները՝ Ֆեդերացիայի խորհրդի անդամները: «Էթիլային ալկոհոլի արտադրության եւ շրջանառության պետական կարգավորման մասին» օրենքով օղին խմիչք է՝ որն արտադրվում է էթիլենային սպիրտի հիմքով՝ 38-56 տոկոս թնդությամբ:

«Օրենսդրորեն թնդության պակասեցումը կարող է բերել նաև տեսականու փոփոխության: Այդպես տարիներ առաջ, որոշ արտադրողներ, սպիրտը խնայելու համար արտադրում էին օղիներ՝ 37.5 տոկոս սպիրտայնությամբ», – հիշեցրել է Դաշնային և տարածաշրջանային շուկաների ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վադիմ Դրոբիզը:

«Դրանով հանդերձ այն մեծ պահանջարկ ուներ՝ շնորհիվ յուրահատուկ համի: Խմիչքն ավելի փափուկ էր: Բացի այդ, արտադրողները պնդում էին, որ ի տարբերություն ավանդական խմիչքների, ալկոհոլային այդ խմիչքներից ավելի ուշ էին արբում», – նշել է Դրոբիզը:

̰
Visa և Mastercard քարտերը ռուսական ֆինանսական շուկայում այլևս հասանելի չեն լինի

09:40 26.12.2017

Visa-ն և Mastercard-ը հանվել են «Финтех» ասոցիացիայից: Այդպիսով, դրանք այլևս չեն կարող կիրառվել ռուսական ֆինանսական շուկայում, հաղորդում է «Ведомости» թերթը:

̰
Արտեզյան հորերից ձկնաբուծական նպատակով սահմանվածից ավելի ջուր օգտագործողները ստիպված կլինեն շատ վճարել

20:08 25.12.2017

Բնապահպանության նախարարությունն Արարատյան դաշտում հաշվառել է 239 ձկնաբուծական տնտեսություն, որոնցից աշխատում է 124-ը, 115-ը չի գործում: Հաշվառված ձկնաբուծական տնտեսություններից 160-ն ունի ջրօգտագործման թույլտվություն:

̰
Արծվիկ Մինասյանը հորդորում է սիգի սիրահարներին «զսպել ախորժակը»

19:21 25.12.2017

Սիգ ձկնատեսակի որսի արգելումը ձվադրման շրջանում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի պնդմամբ բավականին դրական արդյունքներ է տվել:

̰
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարի վթարի հարցով վարույթ է հարուցվել

18:57 25.12.2017

Դեկտեմբերի կեսին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարի վթարի պատճառը պարզելու համար բնապահպանության տեսչական մարմինը հարուցել է վարույթ

̰
Նոր պայմաններ ՀԷԿ-երի համար

18:37 25.12.2017

Ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործման խնդիրները կարգավորելու նպատակով բնապահպանության նախարարությունը առաջիկայում նախատեսում

̰
«Հարավկովկասյան երկաթուղու» Կարմիր բլուր կայարանն արդիականացվել է

15:25 25.12.2017

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր այցելել է «Հարավկովկասյան երկաթուղու» Կարմիր բլուր կայարան, որտեղ իրականացվել են էներգահամակարգի արդիականացման աշխատանքներ:

̰
Այս տարի թանկացումը նախատեսվածց շուտ եղավ. Մելիտա Հակոբյան

14:15 25.12.2017

«Շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Այս տարի նախատոնական թանկացումները սպասվածից շուտ սկսվեցին», – այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նրա խոսքերով այդ թանկացումներից բնակչությունը շատ է տուժել, սակայն, թե որքան և որ ոլորտներում են թանկացումներ եղել, Մելիտա Հակոբյանը չցանկացավ նշել:

̰
Կառավարությունում քննարկվել են մարզային ներդրումային ծրագրերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր

13:35 23.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ մարզերից ներկայացվող ներդրումային և գործարար ծրագրերի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

̰
BACK_TO_TOP