16:33 15.01.2018
Գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվել են շուկայում դիտվող դիզելային վառելիքի, թունաքիմիկատների և այլ ապրանքատեսակների գների բարձրացումը մ և դրանց հնարավոր մեղմման ուղղված միջոցառումները:
12:00 15.01.2018
Ամբողջությամբ թվայնացվել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունները: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ թվայնացված ամբողջ տեղեկությունը հասանելի է www.geo-fund.am ինտերնետային կայքում։
10:25 15.01.2018
Նա նշել է, որ մինչ 150 հազար դրամ ստացող քաղաքացիների եկամտահարկը պետք նվազեցնել մինչև 21 տոկոսի, ոչ թե 23:
10:09 15.01.2018
Նման օրենք մտցնելով (խմբ. Հարկային նոր օրենսգիրք) մենք ամբողջությամբ հարվածում ենք նոր զարգացող ոլորտներին:
09:38 15.01.2018
Էդմոն Մարուքյանը նշել է, որ Հարկային օրենսգիրքը պետք է հրատապ մտցնել խորհրդարան և համապատասխան փոփոխություններն անել:
13:29 13.01.2018
ԿԲ նախագահի որոշմամբ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2018 թ. հունվարի 15-ից մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակման կետերի գործունեությունը …
20:10 12.01.2018
Բնապահպանության նախարարությունը «ՀՀ ջրային օրենսգրքում» նախաձեռնել է փոփոխություններ, որոնց նպատակն է կարգավորել դաշտը ու սահմանել խաղի նոր կանոններ:
19:45 12.01.2018
Կեղտաջրերի մաքրման նոր ծրագրին վերապահումով են մոտեցել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում «Ծառուկյան» խմբակցությունը ներկայացնող անդամները, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը:
18:45 12.01.2018
Կեղտաջրերի մաքրմանը վերաբերող Բնապահպանության նախարարության կողմից առաջարկած նոր քաղաքականությունը ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորներին այնքան էլ չի ոգևորել: Խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը նախաձեռնությունը թեև ողջունելի է համարել, սակայն մյուս կողմից տեսակետ հայտնել, որ այն չի լուծի Սևանա լիճը կեղտաջրերից մաքրելու խնդիրը: Բնապահպանության նախարարին պատգամավորը առաջարկել է թեկուզ դրամաշնորհային ծրագրերի միջոցով պիլոտային նախագծեր իրականացնել Սևանա լճի հարակից […]
17:39 12.01.2018
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը, ի պատասխան ՏՄՊՊՀ հայտարարության, հաղորդարություն է տարածել, որում ասվում է.
16:37 12.01.2018
Այն, որ այս տարվա հունվարի 1-ից լայնածավալ թանկացումներ են սկսվել, քննարկվում է հանրային տարբեր հարթակներում: Թանկացման դրդապատճառներն էլ արդեն իսկ մատնանշվել են: Նախ՝ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր Հարկային օրենսգիրքը, որը մի քանի ապրանքատեսակների՝ բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և սեղմված գազի դեպքում ենթադրում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում: Բացի այդ ընդունվել է նաև […]
13:47 12.01.2018
Ի պատասխան վերջին օրերին սեղմված բնական գազի, դիզելային վառելանյութի և բենզինի գնային բարձրացումների վերաբերյալ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանում է տարածել:
10:08 12.01.2018
Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը այսօր քննարկելու է «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը խորհրդարանին է ներկայացրել Բնապահպանության նախարարությունը:
19:41 11.01.2018
Ընդհանուր առմամբ, ներկայացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 6 ներդրումային ծրագիր, որոնց շրջանակում, մասնավորապես, Վայոց ձորի մարզում նախատեսվում է հիմնել շամպայն գինիների գործարան, Լոռիում ընդլայնել հատապտուղների, մասնավորապես` ազնվամորու արտադրությունը, Գեղարքունիքի մարզում հիմնել կերերի արտադրություն՝ ձկնարդյունաբերական և անասնապահական տնտեսությունների համար և այլն:
18:44 11.01.2018
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում բանավեճի առարկա է դարձել երկրորդ ընթերցման ներկայացրած «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում էր 50 օրով հետաձգել սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումը:
Օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: 2017 թվականի դեկտեմբերի վերջին լիագումար նիստում նախագիծը ընդունվել էր բացառապես կողմ ձայներով:
Այսօր հանձնաժողովի նիստում, սակայն, կառավարության ներկայացուցիչ՝ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը հորդորել է օրինագծի հեղինակ Միքայել Մելքումյանին շրջանառությունից հանել նախագիծը, քանի որ պարզվել է, որ այն հակասում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի տրամաբանությանը և կարող է խնդիրներ ստեղծել տնտեսվարողների համար:
Կառավարության ներկայացուցիչը չի թաքցրել, որ այդ թյուրիմացության պատճառը եղել է նաև իր «անգործունակություն»-ը:
Միքայել Մելքումյանը վրդովվել է, սակայն, ի վերջո, որպես հեղինակ որոշել հետաձգել նախագծի քննարկումը, քանի որ քվեարկության դնելու դեպքում այն ստանալու էր բացասական եզրակացություն:
18:12 11.01.2018
Խորհրդարանի բոլոր խմբակցությունները միասին համահեղինակել են օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», ինչպես նաև «Վիճակախաղերի մասին» օրենքներում:
17:32 11.01.2018
Հանրապետության Նախագահը հանձնարարել է շարունակել աշխատանքները բյուջեով նախատեսված մուտքերն ապահովելու նպատակով՝ առանց խոչընդոտելու տնտեսվարողների բնականոն գործունեությունը:
17:29 11.01.2018
2003 թվականին Հայաստանը, Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելով, ձեռք բերեց ոչ միայն որոշակի արտոնություններ, այլև ստանձնեց պարտավորություններ։ ԱՀԿ-ին անդամակցելիս մեր հանրապետությանը, որպես անցումային փուլ, նախ տրվեց 5 տարի ժամանակ՝ մինչև 2009թ. հունվարի 1-ը։ Նշված ժամանակահատվածում պետությունը կարող էր գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին իրենց արտադրանքն իրացնելիս ազատել ավելացված արժեքի հարկից։
Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվողներն ազատվում էին ԱԱՀ-ից նաև պարարտանյութեր, թունաքիմիկատներ, բուժանյութեր ձեռք բերելիս։ Հայաստանում նախընտրեցին կիրառել չհարկվող շեմի գաղափարը։ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարվեց և գյուղատնտեսական արտադրողների մասով սահմանվեց տարեկան մինչև 58 մլն 350 000 դրամ չհարկվող շեմը:
2009 թվականից հետո ԱՀԿ-ն անցումային փուլը երկարացրեց և այս ողջ ընթացքում Հայաստանը շարունակում էր օգտվել այդ արտոենությունից: Սակայն հարկային օրենսգրքով արդեն սահմանված է, որ 58.35 մլն դրամից բարձր տարեկան շրջանառություն ունեցող գյուղատնտեսական արտադրանք արտադրող սուբյեկտները պետք է ավելացված արժեքի հարկ վճարեն:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանը նկատեց, որ եթե տարեկան շրջանառությունը կազմում է 60 մլն դրամ, ապա ԱԱՀ-ն գանձվում է ոչ թե նշված շեմը գերազանցող մնացորդի մասով, այլ ամբողջ 60 միլիոնն է ԱԱՀ-ով գանձվում.
«Քանի որ ԱԱՀ-ն անուղղակի հարկ է, ըստ էության այն դրվելու է վերջնական սպառողի վրա: Այն ոլորտներում, որտեղ նման միտումներ կան, ակնհայտորեն լինելու է գների ավելացում»,-նկատեց Մանուկյանը:
Ըստ տնտեսագետի՝ նախնական գնահատմամբ 58.35 մլն դրամի շեմը հաղթահարող շուրջ 2000 տնտեսվարող սուբյեկտներ կան: Մանուկյանի դիտարկմամբ՝ այդ շեմը կգերազանցեն այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են , օրինակ, արհեստական լճակներում ձուկ արտադրող կազմակերպությունները, խոշոր ջերմոցները և այլն։ Այս ամենը, տնտեսագետի խոսքով, կարող է բիզնես ոլորտում հանգեցնել նաև ստվերային գործունեության.
«Իհարկե, ես պետք է ասեմ, որ այստեղ ռիսկեր էլ կան: Դրանցից մեկը կարող է այն լինել, որ ,օրինակ նույն ֆիրման տրոհեն որոշակի մասերի, դա կլինի, այսպես ասած, բիզնես խորամանկություն: Բայց պետք է նշել, որ այս առումով հարկայինը ունի բավականին մեծ գործիքակազմ, որպեսզի դրանց կարողանա վերահսկել»,- նշեց Մանուկյանը:
Հարցին՝ արդյո՞ք այս իրողությունը կարող է հանգեցնել նրան, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրումները պակասեն, տնտեսագետը պատասխանեց.
«Ոչ, խթան չի հանդիսանա, որ գյուղատնտեսության ոլորտում ներդրումները պակասեն, որովհետև ԱԱՀ-ն անուղղակի հարկ է: Իհարկե, մենք կարող ենք ասել, որ քանի որ սպառողի գնողունակ պանաջարկն է նվազելու, այն անուղղակիորեն բերելու է այլ հավասար պայմաններում խմբաքանակի նվազման, բայց այս մասով շատ կարևոր է, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն իսկ քայլեր ձեռնարկի այս հնարավոր թանկացումների համար»,- ասաց տնտեսագետը:
Երբ Մանուկյանից հետաքրքրվեցինք, թե այդ կազմակերպության հետ համագործակցությունը չլիներ, նման արդյունք այսօր չէինք ունենա՞ , նա ասաց.
«Որևէ դրսի պարտադրանք այս դեպքում չէր լինի, իսկ հասկանալի է, որ այս դեպքում կա, հասկանալի է, որ ՀՀ-ն այն խաղացողը չի այս ոլորտում, որ նրա նկատմամբ սևեռուն ուշադրություն դարձնեն, բայց, այնուհանդերձ, դա պարտավորություն է, որը մենք պետք է աստիճանաբար ստանձնենք»:
Բայց ըստ նրա՝ բոլոր զարգացած երկրները որպես կանոն սուբսիդավորման մեխանիզմներով փորձում են կոմպեսացնել այս ոլորտում հարկման այդ ռեժիմի անցումը.
«Դրա հիմնական ուղղությունը գյուղատնտեսության ապահովագրության համակարգի մեխանիզմն է, երբ պետությունը մեկ ձեռքով հարկում է, իսկ մյուսով՝ գուղատնտեսական այսպիսի ռիսկերի դեպքում պատշաճ պարտավորություններ է ստանձնում և կարողանում այդ ռիսկերը որոշակիորեն մեղմել»,- նկատեց Մանուկյանը:
17:23 11.01.2018
Ռուսական ընկերությունների գրեթե 18%-ը պատրաստվում է 2018թ. կրճատել իր աշխատակիցների թիվը, հաղորդում է BBC-ն,՝ վկայակոչելով HeadHunter ընկերության ուսումնասիրությունը:
16:40 11.01.2018
Հաշվի առնելով վերջին գնաճը, ինչպես նաև այն կանխատեսումները, որ տարվա ընթացքում հնարավոր է նաև գների նոր բարձրացում ԱԺ Ծառուկյան խմբակցության անդամ
09:45 11.01.2018
Հունվարի 11-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ընդգրկված են առաջին ընթերցման ներկայացրած 8 օրենքների նախագծեր և օրենսդրական փաթեթներ, ինչպես նաև երկրորդ ընթերցման ներկայացրած երկու նախագծեր:
20:43 10.01.2018
Հանրահայտ միլիարդատեր Ուորեն Բաֆեթը «վատ ավարտ» է կանխատեսել կրիպտոարժութային շուկայի համար:
17:00 10.01.2018
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գաղտնիք չէ, որ աշխարհի ցանկացած երկրի ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող կարևոր ցուցանիշ են համարվում տվյալ երկրի աշխատավարձերի միջին վիճակագրական տվյալները: Դրանից է կախված հասարակության գնողունակությունը, սոցիալական մակարդակը: Դրանից է կախված, թե երբ են մարդիկ պատրաստ և կարող վճարել իրենց համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների դիմաց և այլ կարևոր ցուցանիշներ ևս: Առավել զարգացած երկրներում միջին […]
16:03 10.01.2018
Հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով այսօր նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել:
10:48 10.01.2018
Հաշվի առնելով հանրային պահանջարկը՝ պետական եկամուտների կոմիտեն դիմում է նորամուծության: Այսուհետ Petekamutner.am պաշտոնական կայքում ամեն ամիս հրապարակվելու է ՀՀ սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների հայտարարագրման ընթացքում կիրառվող մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ սակագնային կարգավորման և հսկողության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Տիգրան Մինասյանը: Սա նշանակում է, որ մինչև մեքենայի […]
10:44 10.01.2018
2018 թվականին Հայաստանը կունենա 3.8 տոկոս տնտեսական աճ, 2019 և 2020 թվականներին՝ 4.0 տոկոս: Հայաստանի համար այսպիսի կանխատեսում է արել Համաշխարհային բանկը: «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցի տվյալներով 2017-ին Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել մետաղների գների բարձրացման և ներքին քաղաքականությունների բարելավման արդյունքում: