10:53 25.01.2018
Շարունակվում են վարչապետ Կարեն Կարապետյանի դավոսյան հանդիպումները: Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ հանդիպման ժամանակ
վարչապետներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում տնտեսությունների զարգացման միտումներին՝ կարևորելով էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների դերն ու թվայնացման ուղղությամբ աշխատանքները:
09:48 25.01.2018
Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ:
18:07 24.01.2018
Խորհրդարանական լսումները կայացան, իսկ լուծումը ո՞րն է լինելու: Այս հարցադրումով «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թևան Պողոսյանը Հայաստանի 4-րդ նախագահի ընտրություններից անցավ թանկացումների թեմային:
14:52 24.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոս այցի երրորդ օրը հանդիպել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոս այցի երրորդ օրը հանդիպել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ: «Ակցիոնա»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոզը Մանուել Էնտրեկանալեսի և «Ակցիոնա Էներջի» (ACCIONA Energy) գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Մատեո Ալկալայի հետ քննարկվել են արևային և հողմային էներգետիկայի ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
10:37 24.01.2018
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ:
20:04 23.01.2018
Ընկերությունը հայտնում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ընկերության փաստացի բաժնետերեր են հանդիսանում «ՄՏՍ» ՀԲԸ-ն, որին պատկանում է բաժնետոմսերի 80%-ը, և լիբանանաբնակ Ֆաթուշ եղբայրները, որոնց պատկանում է բաժնետոմսերի 20%-ը, այսինքն՝ բաժնետոմսերի բաշխվածության կտրվածքով որևիցե փոփոխություն տեղի չի ունեցել:
16:59 23.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանի (Dominique de Buman) հետ, փոխանցում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դոմինիկ դե Բումանը կարևոր է, որ հենց Դավոսում է հանդիպում Կարեն Կարապետյանին:
15:50 23.01.2018
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
14:32 23.01.2018
Հայաստանում անհանգստություն կա, որ կկառուցվի Իրանն ու Ադրբեջանը միացնող Ռեշտ-Աստարա երկաթուղին, ինչը «Հյուսիս-հարավ» երկաթուղային մայրուղու հիմնական հատվածներից մեկն է: Այսօր հայտարարել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ այդ մտահոգությունները անհիմն են, քանի որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները տարեցտարի վատթարանում են:
13:34 23.01.2018
Հայաստանի կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանը վստահեցնում է, որ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված՝ բենզինի, սեղմած գազի և դիզելային վառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի:
13:27 23.01.2018
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակվել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերն օտարելու մասին որոշումը:
11:23 23.01.2018
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանական լսումներում մեկնաբանեց սննդամթերի շուկայում գնաճի՝ կոնկրետ կարագի թանկացման պատճառը միջազգային շուկայում: Նա նշեց, որ կարագի մասին երկար ժամանակ ասում էին,թե վնասակար է առողջությանը, խոլեստերին է պարունակում, սակայն անցած տարվա մայիս-հունիսին սկսեցին խոսել կարագի օգտակարության մասին, և հակառակը ուսումնասիրությունները պարզել են, ըստ Ջավադյանի ,որ բուսական ճարպերն են պարունակում կանցերոգեն նյութեր
20:49 22.01.2018
Մեկնարկել է ՀՀ վարչպետ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն: Ժամանելով Ցյուրիխ՝ վարչապետն աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ:
20:09 22.01.2018
Բրիտանացի գործարար և ներդրող Սոնիա ՄաքԼեոդը բաց նամակ է հասցեագրել ՀՀ բարձրագույն իշխանությանը, դատական իշխանության և ԱԱԾ ղեկավարներին առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և խարդախության հոդվածների հատկանիշներով հարուցված գործի կարճման վերաբերյալ՝ խնդրելով նրանց միջամտությունը քրեական գործի արդյունավետ և հնարավորինս արագ քննությունն իրականացնելու, իր խախտված իրավունքները վերականգնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։
12:49 22.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:
17:59 20.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը, հակտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
16:14 20.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում ծանոթացել է 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, տեղեկացել 2018 թ.-ի անելիքների մասին:
16:10 20.01.2018
2017 թ. սննդային թունավորման զանգվածային դեպքեր չեն գրանցվել, այս մասին այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը: Վարչապետ Կարապետյանին ներկայացնելով 2017 թ. խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները՝ ՍԱՊԾ պետը հայտնել է, որ ձևավորվել է սննդի շղթայի օպերատորների բազա՝ վերահսկողությունն ավելի նպատակային իրականացնելու համար: