11:57 07.02.2018
ԱԺ-ն այսօր քննարկել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:
19:30 06.02.2018
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային:
17:31 06.02.2018
Վլադիմիր Պուտինը երեկ ստորագրել է Ռուսաստանին Ղրղզստանի ունեցած 240 միլիոն դոլար վարկը վարելու, պարտավորությունը չեղարկելու մասին ռուսական օրենքը։ Այն նախապատրաստվում ու պարբերաբար հանրության ուշադրությունն էր գրավում դեռ նախորդ տարվա ամռանից։
17:11 06.02.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ: Մասնավորապես` այգեգործներին խորհուրդ է տրվում սկսել խաղողի այգիների այգեբացը: Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` այգեբացի աշխատանքները պետք է սկսել առավոտյան և ավարտել մինչև ժ. 15: 00-ն:
12:48 06.02.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը, ով վերջին շրջանում հիմնականում հումորով պատասխանում էր լրագրողների հարցերին, այսօր որոշել էր ընդհանրապես որևէ հարցի չպատասխանել: Լրագրողներին հետաքրքրել էր,թե պատգամավորը կաջակցի արդյոք «Ելք» խմբակցության նախաձեռնությանը արտահերթ նիստ գումարելու հարցում:
12:13 06.02.2018
Երկրների տնտեսական վիճակի և բիզնեսին տրված հնարավորությունների մասին ամերիկյան Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատություններ» զեկույցում Հայաստանը 2018-ին ճանաչվել է որպես չափավոր ազատ երկիր: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ 44-րդ տեղում գտնվող Հայաստանն առաջ է անցել Լեհաստանից, Բելգիայից ու Հունգարիայից՝ զիջելով միայն զարգացած Արևմտյան երկրներին:
15:39 05.02.2018
ԵԱՏՄ երկրները համաձայնեցրել են մաքսազերծված առցանց առևտրի շեմերը, համապատասխան որոշումն ընդունվել է, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
15:10 05.02.2018
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ հունվար ամսին սպառողական շուկայում գնաճ է արձանագրվել:
13:56 05.02.2018
2018թ. հունվարին, 2017թ. դեկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.7% գնաճով:
13:00 05.02.2018
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում շարունակվում են էլեկտրոնային կառավարման նոր գործիքների ներդրումը:
17:44 04.02.2018
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկության՝ 2017 թվականին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 59 533 գործարք:
15:19 04.02.2018
Աջ ղեկով մեքենաների արգելքի դեմ բողոքող «Աջ ղեկ»նախաձեռնության անդամներն այսօր բողոքի հերթական ակցիան են անցկացրել:
16:25 03.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում նե, որ նախարարությունում վարչապետը ծանոթացել է 2017թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, 2018 թ. անելիքներին:
15:14 03.02.2018
Հայաստանյան շուկաներում վաճառվում է որդնած խուրմա: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
13:05 03.02.2018
Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական 2011 թվականի պայմանագրի վերաբերյալ, որը վերաբերում է Աբխազիայի և Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկմանը՝ անկախ քաղաքական հակադրությունից և հակամարտ տարածքներից: Այդ պայմանագիրը ենթադրում է բեռնափոխադրում երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության մոնիտորինգով, սակայն առանց, այսպես ասած, վրաց-աբխազական և վրաց-օսական սահմանային իրավական ընթացակարգերի, այլ դրանք իրականացնելով միայն Ռուսաստանի սահմանին:
12:32 03.02.2018
Սննդաբանի խոսքով՝ այս թեմայով բազում ուսումնասիրություններ է կատարել և եկել այն եզրահանգման, որ չկա որևէ մի ուսումնասիրություն, որը կփաստի ԳՁՕ կուլտուրաների վնասակար հատկության մասին:
15:42 02.02.2018
Աշխատանքային այցով Ալմաթիում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ:
Կարեն Կարապետյանի հաղորդմամբ անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 51.2 տոկոսով:
12:14 02.02.2018
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Այս մասին հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երկու պետությունների գործադիր մարմինների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և փոխգործակցության զարգացման հեռանկարները:
18:18 01.02.2018
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է 2017 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքների, ինչպես նաև 2018 թվականին մեկնարկած և նախատեսվող նոր ծրագրերի ու Հանրապետության Նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
18:09 01.02.2018
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) այս անգամ որոշել է գեղարվեստական հայացքն ուղղել ոչ թե արևմտյան, այլ արևելյան հարևանների ուղղությամբ: Երկրորդ ֆիլմն է նկարահանել: Թեև թեման հայ-ադրբեջանական պատերազմն է, ֆիլմը կոչվում է «Մենք հարևաններ ենք»: