08:30 18.02.2018
Արմեն Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը մտքեր են փոխանակել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ:
19:59 17.02.2018
Հարևան Վրաստանում բիզնես գործունեությունը խրախուսելու և ներդրումներն ավելացնելու համար հարկային դաշտում որոշակի փոփոխություններ են պատրաստվում իրականացնել:
13:31 17.02.2018
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Մոսկվայում մասնակցում է ԵԱՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների նիստին: Ինչպես հայտնում են ՏՄՊՊՀ-ից, Արտակ Շաբոյանն իր ելույթում ներկայացրել է մի շարք սոցիալապես կարևոր ապրանքային շուկաներում անբարեխիղճ մրցակցության դրսևորումների բացահայտման դեպքեր: Նա խոսել է նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում առկա հակասությունների մասին՝ առաջարկներ ներկայացնելով դրանց փոփոխության վերաբերյալ:
09:33 17.02.2018
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականին հանրապետությունում արտադրվել է 9 մլն 679.5 հազար լիտր պաղպաղակ, ինչը 2016 թվականին համեմատ աճել է 7.4%-ով:
20:25 15.02.2018
ՀՀ Աժ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը պնդում է, որ Հայաստանում աշխատուժի 73 տոկոսը, կամ մոտ 425 հազար մարդ ստանում է մինչև 180 հազար աշխատավարձ:Նա պնդում է, որ պարենային զամբյուղում ընդգրկված 11 անուն ապրանքատեսակների գնաճը կազմել է ընդամենը 5 տոկոս: Այն առաջարկը, որ ներկայացրել է «Ելք» խմբակցությունը, Խոսրով Հարությունյանի պնդմամբ խնդրին լուծում չի տա:
20:08 15.02.2018
«6-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանն ընդունել է աննախադեպ թվով օրենքներ» – ասված է 6-րդ գումարման 1-ին և 2-րդ նստաշրջանների մոնիթորինգների ամփոփագրում: Ըստ մոնիթորինգի արդյունքների՝ օրենքները 252 են: Սա շուրջ 3 անգամ ավելի է 5-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ցուցանիշից՝ 94-ից և 2 անգամ ավելի, քան նախորդ գումարման բոլոր նստաշրջաններում ընդունված օրենքների միջին ցուցանիշը՝ 125-ը:
18:29 15.02.2018
50 հարց, որից 28-ը չզեկուցվող: Ոչ միշտ կհանդիպես Կառավարության նիստի այսպիսի հագեցած օրակարգի: Այդպիսի պատկերը նախապես էր հուշում՝ նիստը փոքր-ինչ երկար կտևի, եթե հաշվի առնենք նաև վարչապետի հանձնարարականները:
17:43 15.02.2018
«Ելք» խմբակցության ղեկավարը հորդորել է կառավարությանը մի պահ կանգ առնել ու մտածել գնաճի սանձերը քաշելու ուղղությամբ:
16:40 15.02.2018
Այն ինչ ասում է կառավարությունը, դասագրքային ճշմարտություններ են. հայտարարել է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը տնտեսական հանձնաժողովի նիստում։
«Դուք ասում եք, թող քաղաքացին մնա աղքատ, մենք մեր դասագրքային փորձարկումն անենք» . եզրահանգել է Միքայել Մելքումյանը՝ լսելով ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանի հիմնավորումները Հարկային օրենսգիրքը չվերանայելու վերաբերյալ:
16:27 15.02.2018
ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը ԱԺ տնտեսական հանձնաժողովում մանրամասն ներկայացրել է այն հաշվարկները, որոնք հիմք ընդունելով կառավարությունը դրական եզրակացություն չի տվել «Ելք» խմբակցության կողմից նախաձեռնած Հարկային օրենսգրքի փոփոխությանը:
15:59 15.02.2018
ԱԺ տնտեսական հանձնաժողովում պատասխանելով հանձնաժողովի ղեկավար Խոսրով Հարությունյանի հարցերին՝ մասնավորապես, թե ինչպես է Փաշինյանը պատկերացնում ստվերային տնտեսությունից գումարներ պետական բյուջե մուտքագրելու գործընթացը, Նիկոլ Փաշինյանը մատնանշել է մենաշնորհային դաշտը, որը նրա պնդմամբ թափանցիկ չի աշխատում:
15:45 15.02.2018
Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն սկսել է «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկումը:
11:38 15.02.2018
Հրավիրյալ պետությունների կառավարությունները ևս նվիրատվություն են կատարում միջոցառման կազմակերպման համար: Ըստ նախագծի՝ փառատոնին մասնակցությամբ Հայաստանը հնարավորություն է ստանում օգտագործելու նշյալ հարթակը ոչ միայն զբոսաշրջային գրավչության և մշակութային ժառանգության ներկայացման, այլ նաև հայկական արտադրանքը լայնամասշտաբ լսարանի առջև գովազդելու համար:
20:25 14.02.2018
Փետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը։
19:39 14.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թ. միջոցառումների ծրագրի նախագիծը:
16:38 13.02.2018
ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: ԿԲ լրատվական բաժնից հայտնում են, որ 2018 թ. հունվարին արձանագրվել է 2.7% գնաճ՝ գրեթե նույնքան, որքան նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշն է, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջի դրությամբ կազմել է 2.7%, ընդ որում` հարկային և մաքսային փոփոխությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունները գտնվել են ԿԲ կողմից գնահատված չափի սահմաններում:
10:29 13.02.2018
Հայաստանի տարածքում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություններ կանցկացվեն: Առաջին հայտով թույլատրվել է ուսումնասիրությունները անցկացնել ՀՀ տարածքի այսպես կոչվող 1-ին և 3-րդ պայմանական բլոկներում, որոնք ընդգրկում են Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերը:
15:47 10.02.2018
«Առավոտ» օրաթերթում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը գրում է, որ վերջին տասնամյակում համաշխարհային տնտեսական զարգացումներն անուղղակիորեն վկայում են, որ տարբեր երկրների մեծահարուստները դուրս են գալիս միջազգային տնտեսական շուկաներ, դառնում են փայատերեր վերազգային կորպորացիաներում՝ զուգահեռաբար հայրենիքում խթանելով կապիտալի «արտագաղթը»:
14:17 09.02.2018
Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի, ԱՄՆ ՄԶԳ աշխատակազմի և պետական մի շարք գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
17:57 08.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
16:10 08.02.2018
ՀՀ կառավարության հերթական նիստը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային 3 տասնյակից ավելի հարցերի քննարկմանն անցնելը՝ վարչապետը արդեն ձեևավորված ավանդույթի համաձայն հանձնարարականներ է տվել:
Առաջին հանձնարարականը ոռոգելի որոշ հողատարածքների չօգտագործման խնդրի վերաբերյալ էր:
09:43 08.02.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տնտեսվարողների համար մշակել է ուղեցույցներ, որոնք պարունակում են արդիական և համապարփակ տեղեկատվություն արտահանման հետաքրքրություն ներկայացող շուկայի, ներմուծման կարգավորման, պայմանագրային հարաբերությունների, առկա սահմանափակումների և առանձնահատկությունների վերաբերյալ՝ սեփական արտադրանքը և արտադրական գործընթացն արտաքին շուկաների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
18:54 07.02.2018
Բրիտանական The Legatum Institute հետազոտական ինստիտուտը հրապարակել է աշխարհի երկրների բարեկեցության ամենամյա ուսումնասիրությունը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 96-րդ հորիզոնականը:
18:38 07.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովին: