16:33 13.03.2018
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդական/բելգիական ընկերակցային խմբի գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լաննոյին:
16:10 13.03.2018
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը բացարձակ կողմ ձայներով դրական եզրակացություն է տվել ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենդրական փաթեթին:
12:04 13.03.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել«Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորել կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելուն առնչվող իրավահարաբերությունները:
11:28 13.03.2018
Անկախ հաշվառման վայրից՝ հարկ վճարողն այսուհետ կարող է դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:
10:20 13.03.2018
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Բեյրութում հանդիպել է լիբանանցի գործարարների հետ:
09:15 13.03.2018
Լիբանան պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ի երեկոյան մասնակցել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի անունից իր պատվին տրված պաշտոնական ընթրիքին:
15:57 12.03.2018
«Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը, անփոփոխ թողնելով արտարժույթով և ազգային արժույթով Հայաստանի կառավարության երկարաժամկետ պարտավորությունների թողարման սուվերեն վարկանիշները (B1), փոխել է այդ վարկանիշների հեռանկարը՝ այն «կայուն»-ից դարձնելով «դրական»: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը «դրական» դարձնելը վկայում է այն մասին, որ «Մուդիզ»-ը մոտակա 12-18 ամիսների կտրվածքով Հայաստանի տնտեսական զարգացումները գնահատում է դրական:
17:24 08.03.2018
Մարտի 7-ին նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել աշխարհի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի՝ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիոտթյան համալսարանի (London School of Economics and Political Science) պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ:
17:21 08.03.2018
Լարսից Բագրատաշեն են հասել խնձորով բեռնված 7 մեքենաներ. SHANTNEWS-ի թղթակցի հետ զրույցում նոր տեղեկություններ է հաղորդել Օհանավանի բնակիչ Վարդան Մանվելյանը, ով Բագրատաշեն էր մեկնել բեռը պիտակավորելու աշխատանքներին մասնակցելու համար:
19:54 07.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
19:01 07.03.2018
Հայազգի համացանցային գործարար Ալեքսիս Օհանյանի համահիմնադրած Initialized Capital վերչուրային ընկերությունը Չինաստանում գործող ZhenFund-ի հետ 2.1 միլիոն դոլար է ներդրել կրիպտոարժույթի առևտրային հարթակում` DDEX ստարտափում:
13:00 07.03.2018
Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հետ քիչ առաջ հանդիպել է մարզպես Աշոտ Սիմոնյանը: Նա ասել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Լարսի անցակետում կանգնած բեռնատարների խնդիրը լուծելու համար:
12:21 07.03.2018
Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչները այսօր կրկին փակել են ճանապարհը՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին:
16:37 06.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին. հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
19:16 05.03.2018
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին առևտրատնտեսական կապերի առավել խթանմանը, համապատասխան իրավապայմանագրային հիմքի ընդայմանն առնչվող հարցեր, կարևորեցին Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի և հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:
16:53 05.03.2018
Հայաստանի և Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր:
13:35 05.03.2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր՝ մարտի 5-ին, ընդունել է Չինաստանի քաղաքացիական ինժեներաշինարարական կորպորացիայի Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Ցզյան Այմինին. այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
12:10 05.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին: