TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+19.09 oC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25 տոկոսով․ Պապոյան

15:22 18.11.2024

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։ Այնուամենայնիվ ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 […]

̰
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար

15:16 16.11.2024

ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական ներդրումային բանկի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նաև ընդգծվում է, որ այս ճանապարհահատվածը «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կենսական հատվածն է, որը կբարելավի միակցվածությունը Եվրոպական միության, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև: Ծրագիրը կնպաստի կլիմայի փոփոխության […]

̰
Իրանական «Չաբահար» նավահանգիստը Հայաստանը կդարձնի գլոբալ տրանսպորտային շղթայի կարևոր օղակ

23:00 15.11.2024

Իրանական «Չաբահար» նավահանգիստը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության ու հայ բեռնափոխադրողների ուշադրության կենտրոնում որպես հարավ-արևելյան Ասիայի հետ կապող կարևորագույն դարպաս: Երեկ այդ նավահագիստ է այցելել հայկական պատվիրակությունը, որը ղեկավարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը: Ի՞նչ առավելություններ կտա մեզ այդ նավահանգստից օգտվելը, ինչու՞ է Հնդկաստանը հակված նախապատվությունը տալ հենց Հայաստանով անցնող ուղուն. այս և այլ հարցերի […]

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ

17:51 15.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու Տավուշ գյուղում AMAA ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող Տավուշի զարգացման ծրագրին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական և զբոսաշրջային ենթակառուցվածքների արժեշղթա, ինչպես նաև ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանվածների և տեղի բնակիչների համար տների կառուցում: Նախարարի տեղակալին ուղեկցել են Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության […]

̰
Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

17:36 15.11.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Նախարարը ողջունել է տիկին Էլիզաբետտա Ֆալչետտիին և կարևորել Բանկի և Հայաստանի կառավարության միջև գործակցությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն […]

̰
Գևորգ Պապոյանը հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ

15:44 15.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 15-ին Երևանում հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանը ընդգծել է երկկողմ համագործակցության կարևորությունը, հատկապես՝ պարենային անվտանգության ոլորտում։ Հանդիպման ընթացքում […]

̰
1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համար

14:20 15.11.2024

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ 14 ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների համար (123 կմ) հատկացվել է 1 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ։ Հարցը ՀՀ կառավարության նիստի ժամանակ զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Քննարկվել է երկկողմ տնտեսական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ

13:49 15.11.2024

Նոյեմբերի 15-ին Երևանում կայացել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նիստին մասնակցել են ՌԴ գյուղատնտեսության նախարար Օկսանա Լուտը, ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը, ինչպես նաև տեսակապով՝ Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Լինևիչը, Ղրղզստանի գյուղատնտեսության նախարար Բակիթ Տորոբաևը, […]

̰
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարին

13:36 15.11.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը նախարարին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում՝ ընդգծելով մասնավորապես պարենային անվտանգության վերաբերող հարցերի կարևորությունը: Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են գյուղմթերքների առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տվյալ ոլորտում գիտատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:

̰
Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 97.96 մլն դրամ

10:28 15.11.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 213 դեպք և շուրջ 97.96 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 14 դեպքով 14 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 41․53 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման […]

̰
Հայկական պատվիրակությունն այցելել է Իրանի Չաբահար նավահանգիստ

21:20 14.11.2024

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ: Նավահանգստի և ծովագնացության կազմակերպության գլխավոր տնօրեն Ղասեմ Ասգյարին, ինչպես նաև Սիստանի և Բելուջիստանի փոխնահանգապետ Ջավադ Սեփահին նախարարի տեղակալին են ներկայացրել նավահանգստի կարողություններն ու համապատասխան ենթակառուցվածքները: Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանի կառավարությունը վարում է տնտեսության, […]

̰
ԵԱՏՄ-Իրան առևտրաշրջանառության 14 տոկոսը իրականացնում է Հայաստանը․ Էկոնոմիկայի նախարար

19:43 14.11.2024

Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին նոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը նշեց, որ այս համաձայնագիրը հիմնված է 2019 թվականին ուժի մեջ մտած ժամանակավոր համաձայնագրի դրույթների վրա, որով արդեն իսկ հնարավոր է դարձել մեծացնել առևտրաշրջանառության ծավալները։ «Իրանը Միջին Արևելքի ամենամեծ տնտեսությունն է, ինչպես […]

̰
Առաջարկվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սահմանել պետական աջակցության մի շարք ուղղություններ եւ որոշ հարկային արտոնություններ

17:06 14.11.2024

Նախագծերի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաեւ գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի եւ հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է` նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար: ԱԺ նոյեմբերի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների […]

̰
Լրացումներ՝ «ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում

16:53 14.11.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նոյեմբերի 14-ի ԱԺ նիստի ժամանակ ներկայացնելով ««ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ասել է, որ մեր երկրում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացման՝ այդ թվում՝ լիարժեք 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների հաղորդման բարձր արագություններով եւ ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների մատուցումն ապահովելու […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ

16:42 14.11.2024

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով առկա փոխգործակցության մակարդակը, քննարկել են Հայաստանի տրանսպորտի, էներգետիկայի, ջրային և ենթակառուցվածքային այլ ոլորտներում ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա համագործակցության հեռանկարները: Առանձնահատուկ կարևորվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրն ու ԵՆԲ մասնակցությունը […]

̰
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը

16:31 14.11.2024

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը, որին ներկա է գտնվել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։ Քննարկվել են «Ռենովացիայի մասին» օրենքի նախագծի մշակման շրջանակում առաջարկվող հայեցակարգային սկզբունքները, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործող ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները։ Դիտարկելով բազմաբնակարան շենքերի առկա վիճակը և ռենովացիայի իրականացման տարբերակները՝ կարևորվել է պիլոտային ծրագրի իրագործումը։ […]

̰
Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված գործարար միջավայրի բարելավմանը

16:21 14.11.2024

ՀՀ ԱԺ նոյեմբերի 14-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական նախաձեռնության նպատակը լրացուցիչ վարչարարության եւ ֆինանսական ծախսերի կրճատումն […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթն ԱԺ-ում 2025 թ. պետբյուջեի նախագծի քննարկումներին

15:57 14.11.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթ է ունեցել ԱԺ-ում 2025 թ. պետբյուջեի նախագծի քննարկումներին։ «Ամփոփում ենք 2025թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի այս փուլի քննարկումները, և շնորհակալ եմ շահագրգիռ և հետաքրքիր քննարկման համար: Պետական բյուջեի նախագիծը Կառավարության կողմից ներկայացվող և խորհրդարանում քննարկվող ամենածավալուն փաստաթղթերից է, եթե ոչ ամենածավալունը, և բյուջեի քննարկման համատեքստում՝ շատ բանի մասին կարելի […]

̰
ԱԺ խմբակցությունները հայտնել են իրենց դիրքորոշումները գալիք տարվա պետական բյուջեի նախագծի վերաբերյալ

13:26 14.11.2024

Նոյեմբերի 14-ին խորհրդարանում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: Պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ իրենց հակադիր դիրքորոշումներն են հայտնել ԱԺ խմբակցությունները: «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ նախորդիվ ունեցած ելույթներին, քննադատել իշխանությունների գործունեությունը տարբեր ոլորտներում՝ այն որակելով ձախողված: Պատգամավորը քննադատաբար անդրադարձել է […]

̰
Ավարտվում է Երևանի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը

16:06 12.11.2024

Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ ավարտվում է Երևանի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլը։ Ներկայացվել է հայեցակարգային երեք նախագիծ, որոնք ցուցադրվում են Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ցուցասրահում։ Մրցութային հանձնաժողովի անդամները Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի ուղեկցությամբ մասնակցել են աշխատանքների ցուցադրության բացմանը, այնուհետև անցկացրել հերթական նիստը՝ դիտարկելու նախագծերը […]

̰
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ 2025 թ. պետական բյուջեի նախագծին

15:07 12.11.2024

Գալիք տարվա բյուջեի նախագիծն առանձնանում է մի քանի առանձնահատկությամբ: Այն արտացոլում է առաջիկա ժամանակաշրջանի կանխատեսումներ, ինչը հատուկ չի եղել մինչ այս ներկայացված բյուջեների նախագծերին: Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ասել է նոյեմբերի 12-ի ԱԺ հերթական նիստում: Հանձնաժողովի նախագահը հարակից ելույթ է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական […]

̰
ԿԲ-ն Հայաստանում հաջորդ տարի կանխատեսում է 4 տոկոսին մոտ գնաճ

14:00 12.11.2024

Հայաստանում այս պահի դրությամբ 12–ամսյա գնաճը 0.6 տոկոս է, Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջին այն կբարձրանա՝ հասնելով 2 տոկոսին մոտ ցուցանիշի: 2025 թվականին գնաճը մոտ կլինի նախանշված 4 տոկոս թիրախին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը: «Այս պահի դրությամբ 12–ամսյա գնաճը […]

̰
2025 թ. բյուջեն մեր հաստատուն հանձնառությունն է` երաշխավորելու, որ յուրաքանչյուր քաղաքացի ապրի արժանապատիվ կյանքով. ՀՀ ֆինանսների նախարար

12:15 12.11.2024

ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Աշխատանքը մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմամբ: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է բոլոր ոլորտներում իրականացվող բարեփոխումների օրակարգը, խոսել բյուջետային փաստաթղթի հիմքում դրված նպատակների ու առանձին ծրագրերի գծով […]

̰
Պետական կառավարման համակարգը չի խուսափում հարմարավետության գոտուց դուրս գալուց, ծախսերը կրճատվում են. նախարար

10:58 12.11.2024

Կառավարությունը հաջորդ տարի կրճատում է պետական կառավարման համակարգի ծախսերի 4 տոկոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ լիագումար նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը: «2025 թվականի համար ունենք հստակ ձևակերպված խնդիր՝ գալիք բյուջետային տարում պետք է կոնսոլիդացնել ուժերը և ապահովել կառավարության ծրագրի էական առաջընթաց՝ խնայելով հնարավորության սահմաններում և ֆինանսավորելով այն […]

̰
Ընդլայնվել են նոր ջերմատներ կառուցողների համար նախատեսված աջակցության ծրագրերը

21:40 11.11.2024

Կառավարությունն ընդլայնել է նոր ջերմատներ կառուցողների համար նախատեսված աջակցության ծրագրերը։ Հասանելի է նաև նոր ծրագիր՝ մինչև 2026 թվականը, արդեն մեկ հեկտար ու ավելի մեծ մակերեսով խոշոր ջերմատներ կառուցելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է ՎԶԵԲ-ի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրենի հետ

19:29 11.11.2024

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակության հետ: Նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին և ՎԶԵԲ Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող տնօրեն Ռենե վան Հելին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ: Հանդիպման շրջանակներում կողմերը նախ բարձր են գնահատել […]

̰
Գևորգ Պապոյանը ՎԶԵԲ-ի՝ տարածաշրջանի գծով գործադիր տնօրենին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

17:49 11.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ տարածաշրջանի գծով գործադիր տնօրեն Էլիզաբեթ Ֆալչեթիին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին՝ ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը մեր երկրի տնտեսության զարգացման […]

̰
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:19 11.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով ներկրել չհայտարարագրված բրենդային կոսմետիկ միջոցներ, բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի յուղերի տեղափոխման դեպք, 3 դեպքով հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներ, 1415 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված կոշկեղենի ներմուծման դեպքերը կանխվել են, չհայտարարագրված բեռի ներմուծման փորձը կանխվել է, կանխվել […]

̰
Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների 2025 թվականի քվոտայի վերաբերյալ

14:27 11.11.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկայումս քննարկման փուլում է գտնվում ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի 2025 թվականի քվոտայի բաշխմանը վերաբերող նախագիծը, որն ըստ էության տարածվելու է նոր` 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, թողարկված էլեկտրաշարժիչով, շարժիչային տրանսպորտային միջոցների վրա: Հաշվի առնելով […]

̰
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 10-ին

10:30 10.11.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ:  

̰
BACK_TO_TOP