TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Բեռլինի միջազգային կինոփառատոնը մասամբ առցանց կանցկացվի համավարակի տարածման պատճառով

16:34 19.12.2020

Բեռլինի ամենամյա միջազային կինոփառատոնը, որն ավանդաբար տեղի է ունենում փետրվարի վերջին, համավարակի պատճառով կանցկացվի երկու հարթակում՝ առցանց և կենդանի: 2021-ի մարտին օնլայն ձևաչափով տեղի կունենա փառատոնի ինդուստրիալ հատվածը, իսկ հունիսին ֆիլմերի բաց ցուցադրություններ կլինեն հանրության լայն շրջանակի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղվել փառատոնի պաշտոնական կայքէջում: Մրցութային ֆիլմերի ընտրության ընթացիկ գործընթացը շարունակվելու է: […]

̰
Համազգային թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Արցախում

15:46 19.12.2020

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը դեկտեմբերի 22-ից 28-ը հյուրախաղերով հանդես կգա Արցախի տարբեր քաղաքներում՝ փոքրիկ արցախցիներին նվիրելով Ամանորյա հեքիաթ և ժպիտներ: Արցախցի փոքրիկների համար նախատեսված է «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» սիրված հեքիաթի բեմադրությունը:

̰
Հասմիկ Պապյանը նշանակվել է Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար

13:52 19.12.2020

Հանրահայտ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն ասել է, որ Պապյանը գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնել է հոկտեմբերից:  

̰
Վրացի գրողը՝ Խաղաղության միջազգային գրական մրցանակի դափնեկիր

10:13 19.12.2020

Վրաստանաբնակ հանրաճանաչ գրող Վալերիան Մարկարովը դարձել է Խաղաղության միջազգային գրական մրցանակի դափնեկիր (Internationaler Friedenspreis in der Literutur): Աշխարհահռչակ հեղինակն ապրում և ստեղծագործում է Թբիլիսիում: Նրա գրքերը   հրապարակվել են Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում: Վալերիան Մարկարովը պատմաբան է և գրող: Նա «Ամեն ինչի համար ժամանակ կա», «Հանճարները նույնպես մարդիկ են … Լեոնարդո […]

̰
Պատերազմի հետևանքով տուժած երեխաները կմասնակցեն ամանորյա բարեգործական համերգների. Սերգեյ Սմբատյան

16:53 18.12.2020

Դեկտեմբերի 24-27-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-համերգը։ Կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը‚ Sure. օնլայն հարթակը, «Ներդաշնակ մանկություն» բարեգործական հիմնադրամը և Zapomni ընկերությունների խումբը։ Գլխավոր գործընկերն է Mastercard միջազգային վճարման համակարգը: Մուլտֆիլմ-համերգները կազմակերպվում են 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և պատերազմում զոհված զինծառայողների երեխաների […]

̰
«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 10-րդ միջազգային փառատոնը կանցկացվի առցանց

16:49 18.12.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան) 2020 թվականի դեկտեմբերի 26-ին առցանց ձևաչափով կմեկնարկի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 10-րդ միջազգային փառատոնը: Առցանց ցուցադրությունը կիրականացվի «Armenian National Music» մեդիա կազմակերպության կողմից։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ «Նոր անուններ» […]

̰
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է թատրոնների տնօրեններին

20:59 17.12.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ներկայացրել է տնօրեններին: Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում սա մշակութային գործիչների հետ առաջին հանդիպումն է: Տնօրեններին ներկայացնելիս նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հատկանշական է համարել […]

̰
Գրադարաններին և մշակութային հաստատություններին պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել

16:46 16.12.2020

Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողությունը, որի հետաձգումը պայմանավորված էր համավարակով և պատերազմական իրավիճակով, դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայաստանի Ազգային գրադարանում: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը՝ նշելով, որ նախատեսված էր պատվոգրերը հանձնել դեռևս հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը, շնորհակալություն է հայտնել […]

̰
«Հարյուրամյա հայկական գրաֆիկան». Գյումրիում ցուցադրության են ներկայացվել հին ու նոր գրաֆիկական աշխատանքներ

19:55 14.12.2020

Գյումրիի «Ստիլ» գրաֆիկայի թանգարանում բացվել է «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով  ցուցահանդես, որտեղ ներկայացված են Հայաստանի և աշխարհի 14 երկրների 150 նկարիչների ու քանդակագործների աշխատանքները: Ժամանակակից ստեղծագործողների 400 աշխատանքների կողքին ցուցադրվում են նաև հայկական  գրաֆիկական արվեստի հարյուրամյա նմուշները, ինչպես նաև հայազգի հայտնի նկարիչների կտավների  բնօրինակները: Հայկական գրաֆիկան իր արմատներով կապված է միջնադարի հայերեն ձեռագիր գրքերի ստեղծման, […]

̰
«Շնորհակալություն. ոչ ոք չկանգնեց աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կողքին»․ Շեր

13:20 12.12.2020

Աշխարհահռչակ երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը, Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:  Հայազգի երգչուհին գրել է, որ Հայաստանը թշնամիներով շրջապատված, շրջափակման մեջ գտնվող փոքր երկիր է, որտեղ բնական ռեսուրսներ չկան: «Սև օր քրիստոնեության համար: Ոչ ոք չկանգնեց աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկրի կողքին, որովհետև մենք ունենք միայն պատմություն և մշակույթ, իսկ դա […]

̰
Տեղի է ունեցել Սոֆիայի կենտրոնի առցանց համաժողովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակում

17:26 11.12.2020

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) նախաձեռնությամբ տեղի է ունեցել կենտրոնի ամենամյա գլխավոր համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են Բուլղարիայի Հանրապետության և 14 անդամ պետությունների (Հայաստան, Ալբանիա, Խորվաթիա, Կիպրոս, Վրաստան, Հունաստան, Մոնտենեգրո, Ռումինիա, Մոլդովա, Սերբիա, Սլովենիա, Ուկրաինա, Իտալիա) մշակութային ժառանգության ոլորտը համակարգող պետական, գիտական, մշակութային […]

̰
Բենքսիի գրաֆիտին առաջին ժամերին Instagram-ում հավաքել է երկու միլիոն հավանում

15:43 11.12.2020

Բրիտանացի նկարիչ Բենքսիի գրաֆիտիները հայտնվել են Բրիստոլում գտնվող տան պատին: Նկարիչն Instagram-ի իր էջում տեղադրել է աշխատանքի լուսանկարները: Առաջին մի քանի ժամվա ընթացքում «Ապչխի» կոչվող աշխատանքը հավաքել է ավելի քան երկու միլիոն հավանում:   View this post on Instagram   A post shared by Banksy (@banksy) Բենքսին պատկերել է գլխաշորով մի տարեց կնոջ: Նա այնքան […]

̰
Խնդրագիր է ներկայացվել Պապական աթոռի պետքարտուղարությանը՝ Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ

17:50 10.12.2020

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ աշխարհի տարբեր երկրների գիտական հաստատությունների շուրջ 150 ներկայացուցիչների և գիտնականների ստորագրությամբ խնդրագիր է ներկայացվել Պապական աթոռի պետքարտուղարությանը՝ Արցախի մշակութային ժառանգության փրկության առնչությամբ: Խնդրագրում գիտնականները նշել են, որ Արցախում տեղի ունեցող հումանիտար աղետի կողքին վտանգված է նաև այդ տարածքում ստեղծված հայկական հարուստ մշակութային ժառանգությունը՝ բաղկացած հարյուրավոր […]

̰
«Ջութակահար Բորյայի» պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ. Արայիկ Հարությունյան

13:34 10.12.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրել է. «Մեծ ցավ ապրեցի՝ լսելով Արցախի նվիրյալ զավակ, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Բորիս Շիրինի Բաբայանի մահվան մասին: Անվանի երաժիշտն արժանիորեն վայելում էր իր հայրենակիցների անկեղծ սերն ու հարգանքը: Արցախյան ազատամարտի տարիներին նա իր ջութակի նվագով մեր տղաներին ռազմի դաշտ էր ճանապարհում, իսկ հետո արդեն՝ նվագում մեր նահատակների շիրիմներին՝ հավերժացնելով […]

̰
«Գրեմմիի» դափնեկիր Մոնսերատ Կաբալյեն իր ստեղծագործական կյանքի վերջին ալբոմը նվիրել է Հայաստանին և Արցախին

18:10 09.12.2020

Օպերային աշխարհահռչակ, հանճարեղ երգչուհի, «Գրեմմիի» դափնեկիր Մոնսերատ Կաբալյեն իր ստեղծագործական կյանքի վերջին ալբոմը նվիրել է Հայաստանին և Արցախին: 2020 թ. դեկտեմբերի 6-ին ներկայացվել է ձայնասկավառակի նոր թողարկումը, որն իրականացվել է «Սթարմուս» մշակույթի և գիտության փառատոնի կազմակերպիչների կողմից. տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Մոնսերատ Կաբալյեն (1956-2018 թթ.) այցելել է հայկական երկու պետություններ՝ հարգանքի տուրք մատուցելու աշխարհում առաջինը […]

̰
Վերջինը՝ Շուշիից․ տեղի է ունեցել Գյումրիի մասին Շուշիում գրված գրքի շնորհանդեսը

19:57 08.12.2020

Գյումրիում տեղի է ունեցել  գրող-արձակագիր Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա» գրքի շնորհանդեսը։ Բոլոր պատմվածքները Լիլիթը գրել է Շուշիում ապրած տարիներին, բայց բոլորը Գյումրիի մասին են։ Հին քաղաքի նիստուկացն է, հայտնի թաղամասերում ընդունված ադաթները ու մականուն ունեցող գյումրեցիների հետաքրքիր պատմությունները: «Գիրքս գյումրվա բարբառով է, գյումրվա պատմություններ են, գյումրվա հին ու նոր դեմքերը։ Հավաքական կերպար է ինքը, հատուկ […]

̰
«Պուտրա» մրցույթում Ա․ Գրիգորյան և Ա․ Պուչինյան դուետն արժանացել է 1-ին մրցանակի

15:48 08.12.2020

«Պուտրա» մրցույթում Ա․ Գրիգորյան և Ա․ Պուչինյան դուետն արժանացել է 1-ին մրցանակի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից: ?Միջազգային առցանց մրցույթն անցկացվել է նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը: ?Արթուր Գրիգորյան և Արմեն Պուչինյան դուետը «Դաշնամուրային դուետ» անվանակարգում արժանացել է 1-ին մրցանակին, ?Էլեն Խաչիկյանը (դաշնամուր) «Intermediate» անվանակարգում՝ 2-րդ մրցանակին, ?Վարդան Գյոդակյանը (դաշնամուր) «Artist» անվանակարգում՝ 3-րդ մրցանակին, ?Նանե Խալաթյանն […]

̰
«Առածանի» ցուցահանդեսը ներկայացնում է 100 հայկական ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները

20:58 05.12.2020

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի նկարիչների միությունը իրականացնում է «Առածանի» արտ-նախագծի խմբակային ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվում են 100 հայկական ասացվածքների՝ 100 հայ նկարիչների պատկերազարդումները: Ցուցադրության բացումը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 5-ին, նկարիչների միության մեծ դահլիճում և կգործի մինչև դեկտեմբերի 10-ը: «Սարեր» մշակութային ՀԿ-ի նախագահ-համահիմնադիր, «Առածանի» արտ-նախագծի հեղինակ Էռնա Ռևազովայի խոսքով՝ «Առածանին» հայոց աշխարհի բոլոր ծայրերից […]

̰
Երևանի պետական կամերային երգչախումբը միջազգային փառատոնում արժանացել է Գրան պրի մրցանակի

19:05 05.12.2020

Բուլղարական ՛՛Вместе в 21 веке“ 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները արժանացել են մրցանակների: Այս տարի իրադարձությունն անցկացվել է առցանց ձևաչափով, մասնակցել են ավելի քան 39 երկրի ներկայացուցիչներ: Փառատոնի ամենաբարձր՝ Գրան պրի մրցանակին արժանացել է Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է […]

̰
Նոր գտածոներ. Վանա լճի ափին Արարատյան թագավորության շրջանի ավերակներ են հայտնաբերվել

17:18 04.12.2020

Թուրքիայի արևելքում գտնվող Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են Արարատյան թագավորության (Ուրարտու) պատմական կառույցների ավերակներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, Անկարայի պատգամավոր Լևենտ Գյոքը խորհրդարանում հարց է բարձրացրել Վանա լճի ափին հայտնաբերված պատմական նավահանգստի և պատմական այլ ավերակների մասին, որոնք ակնկալվում է, որ պետք է պաշտպանության տակ անցնեն։ «Վերջին […]

̰
Գիտնականները պարզել են երկրի ամենահին քանդակների իմաստը

23:30 03.12.2020

Միացյալ Նահանգների և Արաբական Միացյալ Էմիրությունների գիտնականները հայտարարել են, որ հայտնի «պալեոլիթի Վեներաները» ոչ միայն պտղաբերության և սերնդի շարունակության սիմվոլներ են, այլ արտացոլում են հին մարդկանց պատկերացումները կնոջ իդեալական կազմվածքի մասին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Obesity ամսագրում: Նշվում է, որ գեր կանանց պատկերող բազմաթիվ արձանիկներ են հանդիպում ողջ Եվրասիայում: Այսպես կոչված «պալեոլիթի Վեներաները» մարդու ձեռքերով […]

̰
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի աշխատակազմը համաձայնության է եկել տնօրենի պարտականությունները կատարողի հարցում

14:44 03.12.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպումներ է ունեցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսումնական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը և թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթի անցկացմանն առնչվող հարցերը։ Աշխատանքային քննարկումներին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի […]

̰
Գյումրիի թատրոնը վերսկսում է աշխատանքը մանկական ներկայացումներով

19:40 02.12.2020

Մշակույթն ու արվեստն այն փրկօղակն են, որոնք կարող են օգնել հետպատերազմյան շրջանում, համախմբել ու հուսադրել նորից արարելու, ստեղծագործելու համար: Այս տրամաբանությամբ է Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը վերսկսում ներկայացումները: Նախ՝ համավարակով, ապա ռազմական դրությամբ պայմանավորված թատրոնը աշխատեց ընդհատումներով: Այդուհանդերձ, տարվա ընթացքում 4 նոր ներկայացում են բեմադրել, խաղացել են անգամ պատերազմի օրերին: Իսկ հիմա՝ հետպատերազմյան շրջանում, […]

̰
Time ամսագիրը նշել է 2020 թվականի լավագույն ֆիլմերը

14:47 01.12.2020

«Թայմ» ամսագրի կինոքննադատ Սթեֆանի Մարիկը, որը 2015 թ. ընդգրկվել է Պուլիտցերովյան մրցանակաբաշխության ցուցակում, հրապարակել է հեռացող 2020 թվականի լավագույն ֆիլմերի ցուցակը: Նրա խոսքերով՝ անցած 12 ամիսները, կորոնավիրուսային համավարակի պատճառով, տարօրինակ են եղել կինոյի և կինեմատոգրաֆի համար: 10-րդ տեղ՝ «Բիլ և Թեդ» (Bill and Ted Face the Music) 9-րդ տեղ՝ «Միսս Ազատություն» (Miss Juneteenth) 8-րդ տեղ՝ […]

̰
Մանկական «Եվրատեսիլ 2020» մրցույթում հաղթել է Ֆրանսիան

08:42 30.11.2020

Մանկական «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հաղթող է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան (Valentina)՝ J’imagine երգով: Մասնակիցը ստացել է 200 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Ղազախստանի և Իսպանիայի ներկայացուցիչները։ Վրաստանի ներկայացուցիչ Սանդրա Գադելիան 111 միավորով զբաղեցրել է վեցերրորդ տեղը: Եզրափակիչը կայացել է Լեհաստանում՝ պանդեմիայի պատճառով հեռուստակամրջի ձևաչափով։ Եզրափակչում հանդես է եկել 12 երկրի մասնակից՝ Ուկրաինայից, […]

̰
Արվեստագետները բոլոր հայերին կոչ են անում նամակներով դիմել իրենց երկրների կառավարություններին, որ ստիպեն Ադրբեջանին՝ կատարել իր պայմանագրային պարտականությունները

15:33 28.11.2020

Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, բողոքի ակցիա են անցկացնում հայ արվեստագետները: Ինչպես նրանք են հայտարարել, նպատակն է լսելի դարձնել անհետ կորածների ու գերիների, ինչպես նաև այն զոհված զինվորների ծնողների բողոքի ձայնը, որոնց դիակները դեռ չեն հանձնվել: Կազմակերպիչները նշել են, որ իրենց ակցիան չունի որևէ քաղաքական ուղղվածություն, հետևաբար որևէ քաղաքական գործիչ հարթակ չի բարձրանա: Ելույթներում […]

̰
Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդես

13:31 28.11.2020

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև դեկտեմբերի 10-ը: Ցուցահանդեսում կներկայացվեն Երվանդ Քոչարի առաջին սիրուն՝ Արփենիկ Հովսեփյանին նվիրված ստեղծագործությունները: Այս տարի լրանում է Քոչարի թանգարանում ներկայացված «Արփենիկի դիմանկարը» գեղանկարի 100 տարին, ինչն էլ այս ցուցադրության կազմակերպման առիթն է հանդիսացել: Այս գեղանկարի և […]

̰
«Հարրի Փոթերի» ռեժիսորը պատմել Է, թե ինչից Է վախեցել նկարահանումների ժամանակ

15:28 27.11.2020

«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» և «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» ֆիլմերի ռեժիսոր Քրիս Կոլումբուսը բացահայտել է, թե ինչից է վախեցել ֆրանշիզայի առաջին մասի նկարահանումների ժամանակ, հաղորդել է Collider-ը: Հրատարակությանը տված հարցազրույցում նա խոստովանել է, որ մշտապես զգացել է իր հսկայական պատասխանատվությունը: Նրան սպասում էր դերասանների ընտրություն, մտածել, թե էկրանի վրա ինչպիսին կլինի Ջոան Ռոուլինգի […]

̰
NYT-ը ներկայացրել է XXI դարի լավագույն դերասանների ցանկը

18:16 26.11.2020

The New York Times-ի կինոքննադատները կազմել են 21-րդ դարի լավագույն դերասանների ցուցակը: Ինչպես նշել են Մանոլա Դարգիսը և Էնթոնի Սքոթը, որոնք աշխատել են վարկանիշի վրա, ներկայացված լավագույն 25-ը սուբյեկտիվ է և սկանդալային՝ «որոշ բացթողումների պատճառով»: Առաջին տեղը զբաղեցրել է Դենզել Վաշինգտոնը («Մեծ հավասարիչը»), որին լրագրողները անվանում էին «էկրանի տիտան»: «Նա մրցակցությունից վեր է: Էկրանի տիտան […]

̰
«Գրեմմի-2021». հայտարարվել են բոլոր հավակնորդները

15:10 25.11.2020

ԱՄՆ արվեստների և ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան հայտարարել է 2021 թվականի «Գրեմմի» երաժշտական մրցանակի հավակնորդների անունները։ 83 անվանակարգերում մրցանակի բոլոր դիմորդները հրապարակված են ակադեմիայի կայքում: «Գրեմմի» 63-րդ մրցանակաբաշխությունը նշանակված է 2021 թվականի հունվարի 31-ին: Այս պահին հայտնի չէ, թե ինչ ձևաչափով է անցկացվելու միջոցառումը: Այն վարելու է Թրեվոր Նոյը: Առաջադրումների քանակով առաջատարը դարձել է Բեյոնսեն: […]

̰
BACK_TO_TOP