TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+19.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Մինասի թանգարանում ջեռուցման բացակայության պատճառով ցուցադրությունից հանվել են կտավները

21:00 27.01.2021

Եղանակային պայմանները Մինասի թանգարանում փոխում են ցուցադրությունը: Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը, որը գործում է 2005-ից ջեռուցում չունի: Սա վտանգում է կտավների պահպանությունը: Ձմռանը Մինասի բնօրինակ գեղանկարները հանվում են ցուցադրությունից: Ցուցասրահներում մնում են կրկնօրինակները, որմնանկարները,Մինասի գրաֆիկական աշխատանքները: Ջեռուցման հարցերը թանգարանում չեն լուծվում, քանի որ գյուղը գազաֆիկացված չէ: Առայժմ քննարկման փուլում է նաև թանգարանում արևային էներգիայով ջեռուցում […]

̰
Իրանի արտգործնախարարի տիկինը այցելել է Մատենադարան

16:44 27.01.2021

Մատենադարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Հունվարի 27-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Իրանի արտգործնախարարի տիկին Մարիամ Իմանիեի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Արվեստաբան Իվեթ Թաջարյանը ներկայացրեց Մատենադարանում պահվող պարսկական ձեռագրերը և իրանահայ հայր ու որդի արվեստագետներ լուսանկարիչ Անթուան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքները»։

̰
Վրացի ալպինիստը ստացել է «Սպորտի ասպետ» կոչումը

23:07 26.01.2021

Վրաստանի լեռնագնաց Լադո Գուրչիանին արժանացել է սպորտի ոլորտում բարձրագույն՝ «Սպորտի ասպետ»կոչմանը ՝ վրացական լեռնագնացության և ժայռամագլցման զարգացման գործում ներդրած ավանդի համար: Այդ մասին հայտնել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը: Լադո Գուրչիանին լեռնագնացության և ժայռամագլցման սպորտի վաստակավոր վարպետ է, սպորտով զբաղվում է 1964 թվականից: Նա եղել է լեգենդար վրացի լեռնագնաց Միխայիլ […]

̰
Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին հայկական պատմական ժառանգության ոչնչացման կապակցությամբ

18:46 26.01.2021

Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրի օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգության սիստեմատիկորեն և դիտավորյալ ոչնչացման կապակցությամբ, ինչը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է։ Նամակներում մանրամասն փաստեր են ներկայացվում Ադրբեջանի իշխանությունների […]

̰
Նոր հեռանկարներ հայ-իրանական մշակութային համագործակցության ուղղությամբ

17:58 25.01.2021

Հունվարի 21-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ում հայ-իրանական մշակութային համագործակցության շրջանակում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում վերաստորագրվել է կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության համաձայնագիրը (գործում է 2017 թվականից): Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, «Ֆարաբի» կինոհիմնադրամի […]

̰
Disney+-ի որոշ մուլտֆիլմեր արգելափակել են

15:17 25.01.2021

Ամերիկյան Disney+ ստրիմինգային ծառայությունը արգելափակել է «Դամբո», «Փիթեր Փեն», «Արիստոկրատ ​​կատուները» և «Ռոբինզոնների շվեյցարական ընտանիքը» մուլտֆիլմերի դիտումը 7 տարեկանից ցածր երեխաների համար՝ դրանց մեջ առկա ռասսայական կարծրատիպերի պատճառով, հաղորդում է Daily Mail-ը: Ըստ թերթի՝ «Փիթեր Փեն» մուլտֆիլմը, ամենայն հավանականությամբ, արգելափակվել է, քանի որ դրանում պատկերված է հնդկացիների մի ցեղ, որին անվանում են «կարմրամաշկներ»: «Արիստոկրատ ​​կատուները» […]

̰
Պարույր Սևակն այսօր կդառնար 97 տարեկան

21:28 24.01.2021

ՀՀ Արարատի մարզպետարանը «ֆեյսբուք» Պարույր Սևակին նվիրված գրառում է արել։ «1924 թ-ի այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ մեծանուն գրող, հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը. այսօր նա կդառնար 97 տարեկան: Ձևավորված ավանդույթի համաձայն` պոետի ծննդավայրում նշվել է նրա ծննդյան տարեդարձը, կազմակերպվել է փոքրիկ հուշ-ցերեկույթ, որին ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Ցերեկույթին […]

̰
Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է

13:20 23.01.2021

Հայ սիրված դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ բեմի կատակերգու Կարպ Խաչվանքյանն այսօր կդառնար 98 տարեկան: Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև […]

̰
Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին

16:20 21.01.2021

Հունվարի 22-ին նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ ստեղծվելու է տարվա ընթացքում հոբելյանական միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հոբելյանի առիթով հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ) ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասերները հարգանքի տուրք կմատուցեն […]

̰
Փշրանքներ. Քոչարի թանգարանում կցուցադրվի մեծ արվեստագետի ուղերձներով ստեղծված տեսաֆիլմ

16:10 21.01.2021

Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է: Հունվարի 22-26-ը` ժամը 18:00-20:00-ն, Քոչարի թանգարանում կցուցադրվի տեսաֆիլմ, որը ներկայացնում է Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների ընտրանին: Քոչարն ինքը դրանց ամբողջությունն անվանել է ՓՇՐԱՆՔՆԵՐ… «Իսկ ինչու փշրանքներ և ոչ թե հաց… Քանզի կյանքը կրծել է հացը, և մնացել են փշրանքները […]

̰
ԵՄ-ն կիսում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ԵՄ դեսպան

18:47 20.01.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում ԵՄ-ի աջակցությամբ և գործընկերությամբ իրականացվող ծրագրերը: Անդրադառնալով արցախյան վերջին պատերազմին՝ նախարարը փաստել է, որ դրա […]

̰
Մահացել է գրականագետ, արվեստաբան Ստեփան Թոփչյանը

14:21 20.01.2021

Մահացել է գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ստեփան Թոփչյանը ծնվել է 1937 թ. Երևանում: Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959 թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960-1966 թթ.՝ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան գրականության […]

̰
Խորհրդային կինոարտադրության «ոսկե ֆոնդի» ֆիլմերի  600 բնօրինակ ազդագրերը  գյումրեցի Արտուշ Մկրտչյանի  հավաքածուում են

20:30 13.01.2021

Երբ հինը նաև արդիական է։Մշակութային իրադարձությունների հանրայնացման միջոց հին աֆիշներն այսօր համարվում են   ցուցադրության արժանի  եզակի  էքսպոնատներ։ Ազդագրային հին ձևաչափը թեև փոխարինվել է ինտերակտիվ՝ համացանցային գովազդներով, բայց միևնույն է, մշակութային կյանքն առանց աֆիշների անհնար է պատկերացնել ։   Հին ֆիլմերի ազդագրերի   եզակի  հավաքածու է ստեղծել  «Ստիլ» թանգարանի տնօրեն Արտուշ Մկրտչյանը։ Ֆոնդերում  պահում է 1930-ից մինչև  […]

̰
Մեկնարկում է «Հայ երգը դարերից» նոր նախագիծը. առաջին հաղորդումը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ

17:25 13.01.2021

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է նոր նախագիծ՝ «Հայ երգը դարերից»: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Նախագծի առաջին հաղորդումը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ՝ հունվարի 17-ին՝ ժամը 16:50 և ԿԳՄՍ նախարարության ու Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի ֆեյսբուքյան էջերում՝ ժամը 19:00-ին:

̰
Ռուբեն Մաթևոսյանը նշում է ծննդյան 80-ամյակը

15:38 12.01.2021

Այսօր մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի 80-ամյակն է։ «Անգնահատելի են սիրելի երգչի մեծ փորձն ու անմնացորդ նվիրումը հայ երգարվեստի զարգացման և հանրահռչակման գործում: Նրա անզուգական կատարումներն ու երգարվեստի նկատմամբ յուրօրինակ մոտեցումը տարիներ շարունակ նոր շունչ են հաղորդել հայկական ժողովրդական երգացանկին: Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ հնչող աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերն ու ռոմանսները բոլոր […]

̰
Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 97-ամյակն է

14:31 09.01.2021

«Ես չունեմ ո՛չ պաշտոնական գիտելիքներ, և ո՛չ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում՝ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին». Միտքը հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովինն է, ով […]

̰
Գրեմմիի մրցանակաբաշխությունը հետաձգվեց

13:45 06.01.2021

Ձայնագրման արվեստի և տեխնոլոգիայի ԱՄՆ ազգային ակադեմիան հետաձգել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը` Կալիֆոռնիայում տիրող ահավոր համաճարակի ֆոնին: Այս մասին  իր կայքում հայտնում է Rolling Stone ամսագիրը ՝ վկայակոչելով աղբյուրներ: Ի սկզբանե նախատեսված էր, որ 63-րդ Գրեմմին տեղի կունենա հունվարի 31-ին: Այնուամենայնիվ, ըստ հրատարակության, Կալիֆոռնիայում նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված սրվող իրավիճակի ֆոնին կազմակերպիչները որոշել են հետաձգել […]

̰
Նորայր Մեհրաբյանը նշում է իր 80-ամյակը

15:45 04.01.2021

Այսօր մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, պարարվեստի վարպետ, Հայաստանի պարավեստի «Բարեկամություն» պետական համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի 80-ամյակն է։ «Անգնահատելի են սիրելի վարպետի մեծ փորձն ու անմնացորդ նվիրումը, գիտելիքն ու իմաստությունը, որոնք զարդարել են պարավեստի աշխարհը և երկար տարիներ սերունդներ կրթել։ Լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում ենք պարոն Մեհրաբյանին և ցանկանում անսպառ ուժ ու եռանդ, […]

̰
Արցախցի փոքրիկները Երևանի պետական տիկնիկային թատրոնի հյուրն էին

19:30 30.12.2020

Երևանի տիկնիկային թատրոնն այսօր հյուրընկալել է արցախցի փոքրիկներին, զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների երեխաներին։ Նրանք դիտել են «Նվերների աշխարհ» ամանորյա ներկայացումը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը և կից լուսանկարներ հրապարակել։    

̰
Թանգարանները բաց կլինեն տոնական օրերին

16:56 30.12.2020

Ամանորի տոնական օրերին` հունվարի 2-4-ը՝ ժամը 12:00-18:00, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն իրենց դռները կբացեն այցելուների առջև: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ Կից ներկայացնում ենք տոնական օրերին աշխատող թանգարանների ցանկը. 1. «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ 2. «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ /Մասնաճյուղեր/ 3. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ 4. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի […]

̰
«Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումներն ավարտված են

17:07 27.12.2020

Նոր Զելանդիայում ավարտվել են Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկինի վեպերի շարքի հիման վրա նկարահանված «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումները, հայտնում է The Independent- ը: «Բառեր չեմ գտնում, որ շնորհակալություն հայտնեմ այս անհավատալի երկրին և այստեղի հրաշալի մարդկանց այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել այստեղ վերջին մեկուկես տարվա ընթացքում», – ասել է սերիալի ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնան: […]

̰
Մահացել է մանկագիր Սուրեն Մուրադյանը

19:00 26.12.2020

Դեկտեմբերի 26-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանը։Տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի գրողի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և նրա ընթերցողներին: Սուրեն Մուրադյանն անգնահատելի ավանդ ունի հայ գրականության մեջ, նրա թողած ժառանգությամբ սերունդներ են կրթվել։ Սիրելի […]

̰
Է. Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնի 10 լավագույնները պարգևատրվել են

17:40 25.12.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 7-րդ մրցույթ-փառատոնի լավագույն տասը մասնակիցների պարգևատրման արարողությունը: Պատվոգրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, շնորհավորելով պատանի կոմպոզիտորներին, նշել է, որ, չնայած […]

̰
Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում ԿԳՄՍՆ-ում

18:10 24.12.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված շնորհանդես-միջոցառում: Շնորհանդեսի շրջանակում ներկայացվել են նախարարության աջակցությամբ և Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ուսումնասիրությամբ հրատարակված Ղևոնդ Ալիշանի նամակների առաջին հատորը և նախարարության դրամաշնորհային ծրագրով Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայ մատենագրութեան թուանշանային գրադարան» հիմնա­դրամի կողմից իրականացված Ղևոնդ Ալիշանի գիտական, գրա­կան, պատմաաշխարհագրական ամբողջա­պես […]

̰
Կամերային երաժշտության երեկո՝ ի զորակցություն վիրավոր զինծառայողների

17:31 24.12.2020

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա բարեգործական համերգ վիրավոր զինվորներին աջակցելու նպատակով. «Յուրաքանչյուրիս օգնությունը կարևոր է Արցախյան պատերազմում ծանր վիրավորված զինծառայողներին զորակցելու համար։ Կամերային երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողներ Լարիսա Խալաթյանը, Գայանե Բաղդասարյանը, Միլենա Բեգլարյանը, Լիանա Սիմոնյանը, Անուշ Մարտիրոսյանը, […]

̰
Ցուցադրություն՝ նվիրված Երվանդ Քոչարի «Վարդան Մամիկոնյան» ձիարձանին

18:10 23.12.2020

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Երվանդ Քոչարի թանգարանն այս օրերին ներկայացնում է «Մահ իմացեալի սլացքը» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Երվանդ Քոչարի «Վարդան Մամիկոնյան» պղնձակոփ ձիարձանին: «Այն մաեստրոյի վերջին մոնումենտալ նվաճումն է, որի մեջ խտացած է մի ամբողջ ճակատամարտի զգացողություն: «Վարդանն իր մարտիրոսությամբ ուզում է ընկճել, կոտրել թշնամու այն սխալ համոզումը, թե զենքով կարելի է ջնջել ժողովրդի ազատատենչ […]

̰
Համերգ` նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին

17:46 22.12.2020

Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի և «Հայ երգչախմբային դիրիժորների» ասոցիացիայի համագործակցությամբ տեղի է ունեցել համերգ` նվիրված Երգչախմբային արվեստի միջազգային օրվան և Արցախյան պատերազմի հերոսներին: Համերգին մասնակցել են Հայաստանի և 7 այլ երկրների երգչախմբեր: Երգչախմբային արվեստի միջազգային օրը 1990 թվականից նշվում է […]

̰
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը 2 նոր հրատարակություններ է լույս ընծայել

17:56 21.12.2020

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են. • Լույս է տեսել Արամ Խաչատրյան, Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից (դաշնամուրի համար) նոտաների գիրքը (Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 2020): Ընդգրկված են «Վալս», «Մազուրկա», «Ռոմանս», «Գալոպ» ստեղծագործությունների փոխադրումները: Հրատարակությունը նվիրված է Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար Արամ Խաչատրյանի երաժշտության ստեղծման 80-ամյակին: Կազմող` Արմինե Գրիգորյան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, պրոֆեսոր • Lույս […]

̰
Փոլ Մաքքարթնին «կարանտինային» ալբոմ է թողարկել

12:50 21.12.2020

Երաժիշտ Փոլ Մաքքարթնին ՝ The Beatles– ի հիմնադիրներից մեկը, թողարկել է իր նոր՝ «McCartney III» ալբոմը: Ալբոմը ձայնագրվել է տնային ստուդիայում կարանտինի ընթացքում: Find My Way երգի տեսահոլովակը հրապարակվել է նրա YouTube ալիքում: Այն նույնպես ձայնագրվել է տնային ստուդիայում: Ալբոմում կա 11 երգ: Երաժիշտը շեշտել է, որ անում է այն, ինչ իրեն դուր է գալիս: […]

̰
Ներառական Հայաստան. Համլետը երազում է դառնալ կոմպոզիտոր

16:10 20.12.2020

Համլետը Երևանի թիվ 100 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ է: Բարի, ընկերասեր, համեստ, պայծառ ու ժպտերես. այսպես են բնութագրում Համլետին թե՛ դասընկերները, թե՛ մանկավարժները: Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։ «Համլետը շատ բարի է ու հարուստ ներաշխարհ ունի. դա երևում է երաժշտության նկատմամբ նրա հակումներից»,- ընկերոջն այսպես է բնութագրում Արմանը: Դպրոցի հատուկ մանկավարժ Սեդա Գալստյանը պատմում է, որ […]

̰
BACK_TO_TOP