TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Բացվել է Արտավազդ Փելեշյանի աստղը

16:00 20.03.2021

Երևանի Թումանյան 31 հասցեում այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանի աստղի բացումը: Այս խաչմերուկից է սկսվել մեծանուն վարպետի ճանապարհը դեպի կինո: Աստղի բացումը նախաձեռնել է «Արև Ֆիլմ Ստուդիայի» ղեկավար, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը: Բացման արարողությանը ներկա են գտնվել Արտավազդ Փելեշյանը, նրա հարազատները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, միջոցառման կազմակերպիչներն […]

̰
Օսկար-2021-ի արարողությունը կանցկացվի առերես ձևաչափով

15:13 19.03.2021

«Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի առերես, քանի որ դա հնարավոր չի լինի անել Zoom-ի միջոցով, հայտնում է Hollywood Reporter ամսագիրը՝ կազմակերպիչների կողմից թեկնածուներին ուղղված նամակին հղումով: «Մենք մտադիր ենք Լոս Անջելեսի Union Station-ում կազմակերպել առերես միջոցառում Հոլիվուդի Dolby Theatre- ի ուղիղ եթերով շոուի լրացուցիչ տարրերով: Իհարկե, ձեր առաջին միտքն է. կարո՞ղ է դա անվտանգ անել: Պատասխանն […]

̰
Շուշեցի բանաստեղծի Արցախում տպագրված ժողովածուի շնորհանդեսը կայացել է Գյումրիում

19:40 17.03.2021

Շուշեցի բանաստեղծ Ռոբերտ Եսայանը մեկն է այն արցախցիներից, որ մշակույթի ու արվեստի քաղաք Շուշի վերադառնալու հույսը չի կորցնում։ Եսայանն իր ընտանիքով հիմա ապրում է Գյումրիում: Շուշիում, մինչև պատերազմը, հասցրել էր ավարտել ու տպագրել իր 34-րդ ժողովածուն՝ «Արամորդու գիրը», որի շնորհանդեսը պետք է տեղի ունենար Ստեփանակերտում։ Հարազատ Շուշին կորցնելու իրականության հետ ոչ մի կերպ չի համակերպվում։ […]

̰
Բրիտանիայում վնասել են Բենքսիի վերջին աշխատանքը

12:38 17.03.2021

Մեծ Բրիտանիայում անհայտ անձինք վնասել են բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի՝ Ռեդինգի բանտի պատին արված վերջին աշխատանքը։ Այս մասին հայտնում է BBC-ն: Ռեդինգի բանտի պատին մարտի 1-ին հայտնվել էր բանտից փախչող մի բանտարկյալի պատկեր, որը հավանաբար պատկերում է գրող Օսկար Ուայլդին: Անհայտ անձինք գրաֆիտիի ներքևի մասում ներկով գրամեքենա են նկարել և գրել Team Robbo: Բրիտանացի Ռոբբոն […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում ներկայացվել են հայկական մշակութային արժեքները. ԿԳՄՍՆ

16:50 16.03.2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում իրականացվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության օրեր» նախագիծը, որում ներկայացվել են անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցուցակում դեռ չընդգրկված տարրերը: Նախագծի նպատակներն էին ոչ նյութական մշակութային ժառանգության արդյունավետ պահպանումն ու հանրահռչակումը, արժեքների՝ սերնդեսերունդ փոխանցումն ու դրանցով ոգեշնչումը: Նախագծի «Հայաստանի […]

̰
Սերժ Թանկյանը հատված է ներկայացրել իր նոր՝ Electric Yerevan երգից

12:51 16.03.2021

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հատված է ներկայացրել իր նոր՝ Electric Yerevan երգից, որի պրեմիերան տեղի է ունենալու մարտի 19-ին: Twitter-ի միկրոբլոգում տեսանյութին կից նա գրել է, որ երգն «Elasticity» մինի ալբոմից է: «Այն գրվել է 2015 թվականին՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան»-ի բողոքի ցույցերից, որտեղ մարդիկ դեմ էին դուրս […]

̰
Նշվել է Եղիշե Չարենցի ծննդյան 124-ամյակը. ԿԳՄՍՆ

17:15 15.03.2021

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը նրա ծննդյան 124-ամյակին նախաձեռնել էր մի շարք հետաքրքիր, յուրօրինակ և բովանդակալից միջոցառումներ։ Հատկանշական է, որ միջոցառումների մեկնարկը տրվել է Հավերժի ճամփորդի ծննդյան նախօրեին՝ մարտի 12-ին։ Այդ օրը թանգարանում մեկնարկել է առաջին առցանց էքսկուրսիան, որի առաջին մասնակիցներն էին «Օպտիմ» ընկերության աշխատակիցները։ Նախատոնական օրն ավարտվել է դասական երաժշտական ծրագրով։ Դասական համերգի ընթացքում ելույթներով հանդես […]

̰
Հայտնի է «Գրեմմիի» վարկածով «Տարվա երգը»

09:23 15.03.2021

«Գրեմմիի» 63-րդ մրցանակաբաշխության «Տարվա երգ» գլխավոր անվանակարգում հաղթել է ամերիկացի կատարող Գաբրիելլա Ուիլսոնը՝ I can’t breathe երգով։ Նշենք, որ նա հանդես է գալիս H.E.R կեղծանունով։ Այդ անվանակարգում մրցանակի համար պայքարել են նաև Թեյլոր Սվիֆթը, Դուա Լիպան, Բիլլի Այլիշը, ամերիկա-կանադական Ջուլիա Մայլքս և JP Saxe զույգը և այլք։ Նշենք, որ Megan Thee Stallion –ը մրցանակ է […]

̰
Քանյե Ուեսթը «Գրեմմի» մրցանակ է շահել՝ լավագույն քրիստոնեական ալբոմի համար

08:33 15.03.2021

«Գրեմմի»-ի մրցանակաբաշխությանը ռեփեր Քանյե Ուեսթը մրցանակի է արժանացել «Լավագույն քրիստոոնեական ալբոմ» անվանակարգում: Ուեսթն, ով իր ստեղծագործություններում ու հարցազրույցներում բազմիցս անդրադարձել է կրոնական թեմաներին, մրցանակի է արժանացել «Jesus Is King» ալբոմի համար: Քանթրի կատարող ամերիկացի Դոլի Փարթոնը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Լավագույն ժամանակակից քրիստոնեական երաժշտություն» անվանակարգում: Փարթոնն անցյալ տարի առանձնահատուկ ժողովրդականություն է վայելել կորոնավիրուսի դեմ պայքարում […]

̰
Եղիշե Չարենցի ընտանիքի պատմությունը  մեկ կտավում․ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի մտահղացումը

17:25 13.03.2021

  Մարտի 13-ը հայ գրականության հանճարներից մեկի՝ բանաստեղծ,գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Կարսում, գաղթականի ընտանիքում, ծնված Եղիշեն  գրական աշխարհում հայտնի դարձավ Չարենց կեղծանվամբ, գրեց  գրական  ստեղծագործություններ, որոնք այսօր համարվում են Հայ գրականության անմահ կոթողներ։ Մշակույթի վաստակավոր գործիչ, գեղանկարչուհի Սուսաննա Մկրտչյանը ստեղծում է մի կտավ , որի պատմության մեջ Եղիշե  Չարենցի հայրական ընտանիքն […]

̰
Ապրիլին լույս կտեսնի ցեղասպանության մասին թուրք հեղինակի նոր գիրքը

20:15 12.03.2021

Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը դատապարտող ԱՄՆ Մասաչուսսեթս նահանգի Քլարք համալսարանի թուրք հայտնի պատմաբան, դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամը իր ֆեյբուքյան էջում հայտնել է, որ ապրիլին լույս է տեսնելու իր գործընկերոջ՝ ԱՄՆ Քլարք համալսարանի թուրք դասախոս Ումիթ Քուրթի՝ Հայոց ցեղասպանության մասին գիրքը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Այնթափի հայերը. Ցեղասպանության էկոնոմիկան Օսմանյան մի վիլայեթում» վերնագրով գրքի հրապարակմամբ զբաղվել է Harvard […]

̰
Կկայանա հայ կինոռեժիսորի՝ Կաննի կինոփառատոնին ներկայացված ֆիլմի պրեմիերան

17:07 09.03.2021

Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանած «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում։ Մարտի 10-ին տեղի կունենա ֆիլմի պրեմիերան, որին կհետևեն կինոցուցադրությունները։ Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրության ֆիլմն անկախության առաջին կինոնկարն է, որ Հայաստանից ներկայացվել է Կաննի միջազգային փառատոնին։

̰
Մեկ տարվա դադարից հետո կայացավ Գյումրիի թատրոնի 155-րդ թատերաշրջանի առաջին պրեմիերան

18:10 08.03.2021

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում 155-րդ թատերաշրջանի առաջին պրեմիերան էր: Թատրոնը շուրջ մեկ տարի առաջնախաղ չէր ունեցել, ինչը պայմանավորված էր նախ՝ համավարակով, ապա պատերազմով: Հանդիսատեսին է ներկայացվել համավարակի սահմանափակումների ընթացքում բեմադրված ներկայացումը, երբ հնարավոր էր միայն սահմանափակ թվով դերասանների հետ աշխատել: Ընդամենը 4 դերասաններ են զբաղված ներկայացման մեջ։ Այն կոչվում է «Քեյս», որը  կյանքում […]

̰
Հին քաղաքի առեղծվածները. Պոմպեյում թանկարժեք կառք է հայտնաբերվել  

19:31 07.03.2021

Հնագույն հռոմեական Պոմպեյ քաղաքի հնագետները հայտնաբերել են գրեթե ամբողջությամբ պահպանված կառք: Բրոնզով և թիթեղով զարդարված մեծ քառանիվ կառքը հնագետները հայտաբերել են քաղաքից հյուսիս գտնվող գյուղական բնակայրում պեղումների ժամանակ։ Այն համարվում է եզակի գտածո։ Սա  հավանաբար եղել է ծիսական  կառք, որը որոշ աղբյուրներում կոչվել է Pilentum։Կառքն օգտագործվել է շքերթների և հանդիսավոր երթերի ժամանակ: Հնագույն Պոմպեյ քաղաքը, […]

̰
Վերաբացվել է Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը

18:50 06.03.2021

Տևական դադարից հետո Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանը կրկին իր դռներն է  բացել  այցելուների առջև։ Տեղեկացնում է  Լոռու մարզպետարանը: «Լոռին ժամանակների հանդիպման վայր» խորագրով ցուցադրության հանդիսավոր բացմանը ներկա  են եղել մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ուսանողներ, աշակերտներ, ինչպես […]

̰
Պոմպեյում վերականգնվել է ավելի քան երկու հազար տարվա յուրօրինակ որմնանկար

17:35 06.03.2021

Պոմպեյում հնագետները  լազերային տեխնոլոգիայով վերականգնել են մ.թ. 79 թվին Վեզուվի  ժայթքումից ավերված հին քաղաքի ամենագեղեցիկ որմնանկարը ։ Հայտնում է Daily Mail- ը: Կառույցի մնացորդները հայտնաբերվել են 1913-1914 թվականներին: Ինչպես ենթադրում են գիտնականները, տունը կառուցվել է  մ.թ.ա. II դարում, և այն ծառայել է որպես տեղական դատավորի և նրա ընտանիքի նստավայր: Հնագետների կողմից վերականգնված որմնանկարը զարդարել է […]

̰
Հայրենիքում ելույթ կունենա ճանաչված թավջութակահար Նարեկ Հախնազարյանը

19:05 04.03.2021

Արամ Խաչատրյան համերգասրահում Նարեկ Հախնազարյանը Ազգային ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի թավջութակի կոնցերտ՝  նվիրված լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանին։ Արամ Խաչատրյանի համերգասրահում այսօր նվագախմբի վերջին փորձն էր։ Վաղը երեկոյան՝ ժամը 19-ին, Հախնազարյանը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի Շոստակովիչի Թիվ 1 թավջութակի կոնցերտը։ Համերգը կղեկավարի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի Թիվ […]

̰
30 հազարից ավելի եզակի գտածոներ պահվում են փակ արկղերում․ Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացված շենքի վերակառուցման նախագիծ է կազմվում

18:55 03.03.2021

2018 թվականին Գյումրիի Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը անհատույց և անժամկետ  հատկացվեց Շիրակի երկրագիտական թանգարանին: Եռահարկ կառույցը հիվանդանոցների օպտիմալացումից հետո դատարկ էր, կառավարությունը որոշեց պետական գույքը վերածել թանգարանի։ Հատկացումից երեք տարի անց շենքում ոչինչ արված չէ, 2018 թվականից մինչև հիմա աշխատանքները մնում են նախագծային փուլում։ 1930 թվականին հիմնված Շիրակի երկրագիտական թանգարանը գործունեության 91 տարիների […]

̰
16-ամյա հայ տղան Ну-ка, все вместе! շոուի ժամանակ ոտքի է հանել ժյուրիի բոլոր 100 անդամներին

14:17 02.03.2021

Россия1 հեռուստաալիքով մեկնարկած Ну-ка, все вместе! շոուի նոր եթերաշրջանի առաջին թողարկման ժամանակ ժյուրիի բոլոր 100 անդամները 16-ամյա Գարիկ Զաբելյանի ելույթի ժամանակ ոտքի են կանգնել: Ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ելույթի տեսանյութը և գրել. «Հենց առաջին եթերի ժամանակ 16-ամյա Գարիկ Զաբելյանն իր հիասքանչ ձայնով և Ուիթնի Հյուսթոնի ստեղծագործության անիրական կատարմամբ ոտքի կանգնեցրեց […]

̰
Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը

16:41 01.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց մշակույթում» ծրագրի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանի «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային […]

̰
Վան Գոգի երբևէ չցուցադրված կտավը կներկայացվի Sotheby’s աճուրդում՝ 5-8 միլիոն եվրո նախնական արժեքով

20:15 28.02.2021

Վինսենթ վան Գոգի երբևէ  չցուցադրված նկարը աճուրդի է դրվելու Փարիզի Sotheby’s աճուրդում ։Նախապես այն հանրության համար ցուցադրության կդրվի Փարիզում , ինչպես նաև Ամստերդամում և Հոնկոնգում ։ Այս մասին գրում է  ARTnews- ը: «Փողոցային տեսարան Մոնմարտրում» կտավը  Վինսենթ վան Գոգը նկարել է  1887 թվականին, երբ նա եղբոր՝ Թեոյի հետ, ապրում էր Փարիզում: Կտավում պատկերված է Մոնմարտրի […]

̰
Ավստրալիայում թվագրվել է ամենահին ժայռապատկերը

19:35 28.02.2021

Ավստրալիայում հայտնաբերված ամենահին ժայռապատկերը 17 հազար տարվա վաղեմության է: Ժայռապատկերի ռադիոածխածնային թվագրության մեթոդով ուսումնասիրությունից հետո նման   եզրակացության են եկել գիտնականները: Ժայռապատկերի վրայի կենդանին  նման է կենգուրուի: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature Human Behavior ամսագրում: Այդպիսի ժայռապատկերները Ավստրալիայում շատ են: Մեծ մասի վրա պատկերված են կենդանիներ կամ որսի տեսարաններ: Ժայռապատկերների թվագրությունը բավական բարդ է,քանի որ ներկերի […]

̰
Միջերկրական ծովում բացվել է ստորջրյա արվեստի թանգարան

16:45 27.02.2021

Ֆրանսիական Կաննում բացվել է ստորջրյա արվեստի նոր թանգարան, որի նպատակն է պաշտպանել և ապաստան տալ ծովի բնակիչներին: Այս մասին ուրբաթ, փետրվարի 26-ին, հայտնել է Lonely Planet-ը: Այն գտնվում է Սենթ Մարգերիտ կղզու մոտակայքում, կազմված է դիմակավորված դեմքերի վեց քանդակներից, որոնցից յուրաքանչյուրը ունի ավելի քան երկու մետր բարձրություն և կշռում է մոտ 12 տոննա: Այն տեղակայված […]

̰
Վլադիլեն Բալյանին հանձնվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը

22:11 26.02.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանի տանը և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Ավագանու որոշմամբ՝ կոչումն ականավոր կոմպոզիտորին էր շնորհվել դեռևս 2020թ. գարնանը, սակայն, հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը, հանդիպումը հետաձգվել էր: Շնորհավորելով և ընդգծելով հայկական երաժշտարվեստի զարգացման գործում ու մայրաքաղաքի […]

̰
Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակին վերադարձ է պահանջում Հունաստանը

19:40 24.02.2021

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարին պետք է կրկին վերադարձնել թանգարանի կարգավիճակը: Այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի ժամանակ ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Բոլոր պետությունները, անկախ քաղաքական, տնտեսական, մշակութային համակարգերից, պարտավոր են զերծ մնալ մշակութային հուշարձանների կարգավիճակի փոփոխություններից»,- ասել է Դենդիասը: Նրա խոսքերով՝ […]

̰
Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին եզակի համերգով հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ

17:30 23.02.2021

Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին փետրվարի 28-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Համերգը կղեկավարի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգի ընթացքում կհնչեն Չայկովսկու նոկտյուրնը՝ գրված թավջութակի և նվագախմբի համար, Բրուխ՝ Kol Nidrei, Սեն-Սանսի թիվ 1 թավջութակի կոնցերտը և Բեթհովենի […]

̰
Թումանյանի ծննդյան օրն ու գիրք նվիրելու տոնը Թբիլիսիում

20:35 19.02.2021

«Թումանյանի տուն» գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում մեծ բանաստեղծի ծննդյան օրվան նվիրված` հարգանքի ու հիշատակի միջոցառում է արվել: Հաղորդում է  ALIQ.MEDIA-ն։ Վիրահայոց թեմի հոգևոր դասի կողմից կատարվել է  հոգեհանգստի կարգ, ապա ելույթներից հետո ավանդական դարձած գիրք նվիրելու-ստանալու արարողություն է անցկացվել, որը Թբիլիսի է բերել վաղամեռիկ թբիլիսահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական […]

̰
ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ

18:28 19.02.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ՝ տեղում ծանոթանալու ընթացող շինարարական ու վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը ներկայացրել է օդափոխության և ջերմախոնավային համակարգի տեղադրման աշխատանքները և նշել, որ նոր համակարգի գործարկումը թանգարանի համար մի շարք խնդիրներ կլուծի: Դ. Պողոսյանը նաև ներկայացրել […]

̰
Հայ լուսանկարչության պատմության ալեքպոլյան էջը․ Փալանջյան լուսանկարչատան եզակի նմուշները Գյումրիի պատմության թանգարանում են

16:29 19.02.2021

19-րդ դարի հայտնագործություն՝ լուսանկարչական արվեստը 20-ական թվականներին արդեն տարածում է գտնում Հայաստանում, լուսանկարչատներ են բացվում արվեստի ու արհեստի կենտրոն համարվող քաղաքներում։ Հայ լուսանկարչության պատմությունն են ստեղծել հայ լուսանկարիչները, որոնք աշխարհին են հայտնի։ Հայ լուսանկարչության լավագույն ավանդույթներն են շարունակվել նաև Ալեքպոլում, որտեղ գործել են մի քանի հայտնի լուսանկարչատներ և դարձել են քաղաքի մշակութային կոլորիտի մի մասը։ […]

̰
Ամփոփվել է հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման ծրագիրը. ԿԳՄՍՆ

18:11 18.02.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագիրն ունի երեք տարվա շարունակականություն: Այն ուղղված է լարային և փողային (շվի, դուդուկ, զուռնա, սրինգ) և ժողովրդական-լարային (թառ, քանոն, քամանչա, ուդ) նվագարանների պատրաստման գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը։ Ծրագրի շրջանակում փորձառու վարպետ նվագարանագործներ Միխայիլ և Սերգեյ […]

̰
BACK_TO_TOP