23:30 02.05.2021
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականներ Էնթոնի Բուրաչեդը և Ջորջ Քանն արհեստական բանականություն և 3D տպիչի օգնությամբ կարողացել են վերստեղծել կորած արվեստի գործերի տարբերակները, հաղորդում է Freethink- ը: Մասնագետները իրենց մշակումը ստուգել են Պաբլո Պիկասոյի Femme Accroupie կտավի վրա (1902), որն այժմ պահվում է Օնտարիոյի արվեստի պատկերասրահում (Տորոնտո, Կանադա): Դեռ 2018-ին պատկերասրահի փորձագետները, օգտագործելով ռենտգենյան ճառագայթներ, պարզել […]
20:35 30.04.2021
Պարուսույց, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Աղասի Շաբոյանի 100-ամյակին նվիրված պարի փառատոն է անցկացվել Գյումրիի Մարզամշակութային համալիրում։ Մեծ վարպետին նվիրված միջոցառմանը, պարային խմբերի ելույթներից առաջ, բեմում եղել են վարպետի տարբեր տարիների սաները, որոնք հիմա իրենց պարային դպրոցներն ու խմբերն ունեն։ Գյումրվա երգ ու պարով միջոցառումը բացեցին վետերանների պարային միության անդամները։Նրանք պարգևատրվեցին նաև Աղասի Շաբոյանի անվան հուշամեդալններով։ Վարպետի […]
18:23 30.04.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ապրիլ-նոյեմբեր ամիսներին կիրականացնի «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը։ Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 30-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ծրագրի մեկնարկը ողջունել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ՝ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել է ներկաներին «Քո արվեստը […]
15:25 29.04.2021
«Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնի շրջանակում անդրադարձ կկատարվի հոբելյանը նշող կոմպոզիտորներին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 4-22-ը կանցկացնի «Հայ կոմպոզիտորական արվեստի» 12-րդ փառատոնը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների […]
12:54 29.04.2021
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առիթով: «Պարարվեստի հարգարժան ներկայացուցիչներ, ազգային պարարվեստի սիրելի’ գործիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Պարի միջազգային օրվա կապակցությամբ: Այսօր հրաշալի առիթ է ընձեռված մեզ մեկ անգամ ևս արժևորելու հայկական պարարվեստի նվիրյալների երախտիքն ու վաստակը, շնորհավորելու ու անկեղծ բարեմաղթանքներ հղելու պարարվեստի բոլոր […]
19:10 28.04.2021
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան՝ մայիսի 9-ին ընդառաջ, Գյումրիում ցուցադրության են հանվել Մեծ հայրենականի հաղթական ընթացքը, նրա մասնակիցների կյանքի պատմություններն ու պատերազմական գործողություններում ունեցած նշանակալի դերերն արձանագրած ֆիլմերի ազդագրերի բնօրինակները։ Ցուցասրահում ավագ սերունդը սիրելի ֆիլմերի ազդագրերն էր փնտրում, երիտասարդները՝ ծանոթանում իրենց համար անհայտ հին կինոյի հետ։ Գուրգեն Տարախչյանը հիշում է՝ իրենց սերնդի երիտասարդ տարիներին այս […]
18:38 28.04.2021
Այսօր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում կազմակերպվել էր գրքերի յուրօրինակ ցուցադրություն, որտեղ, ձեռակերտ գրքերից բացի, ներկայացված էին տարբեր տեխնոլոգիաներով և մոտեցումներով պատրաստված, կրկնօրինակված գրքեր։ Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ու համացանցի ներխուժումը մեր իրականություն ինչ-որ չափով փոխեց վերաբերմունքը գրքի հանդեպ, ինչ-որ չափով ընթերցանությունը մղվեց երկրորդ պլան, անգամ գրախանութներում հայտնվեցին լազերային պատկերազարդումներով ժամանակակից գրքեր, բայց միևնույն է՝ […]
18:45 27.04.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ապրիլի 27-ին Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի դահլիճում կազմակերպել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։ Համաժողովից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և […]
23:48 26.04.2021
Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությունը հնարավորություն է տվել հյուրերին ցուցադրել իրենց շքեղ զգեստները Կարմիր գորգի վրա: Շատերը լուսանկարվել են իրենց սիրելիների հետ: Հիշարժան էր Քերրի Մալլիգանի ոսկեգույն զգեստը Valentino-ից: Նրան ուղեկցել է երգիչ Մարկուս Մամֆորդը: Հոլլի Բերրին հիացրել է Dolce & Gabbana-ի մանուշակագույն մետաքսե զգեստով: Նրան ուղեկցել է դերասան Նիկոլետ Ռոբինսոսնը:
19:45 26.04.2021
Ադրբեջանցիները տեսանյութ են տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են շարունակում պղծել հայ մշակութային ժառանգությունը։ Քանդել են Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների սյուներին գտնվող հրեշտակների քանդակները և դարպասի խաչը։ A video posted by Azerbaijani sources showcases another act of #AzerbaijaniVandalism. Statues of angles on the gates of Ghazanchetsots Cathedral of Shushi were destroyed. […]
19:30 26.04.2021
Գյումրիի «Մտորումների թատրոնում» հերթական պրեմիերան է կայացել՝ նորավարտ ու դեռ ուսանող դերասանական կազմով։ Բեմում հայ դասական՝ Դերենիկ Դեմիրճյանի հայտնի «Ավելորդը» պատմվածքն էր: Փոքր բեմում՝ մեծ պիես բեմադրելու մասին ռեժիսորը՝ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը երկար է մտածել, թե դեպքերի և գործողությունների զարգացումը դերասանական մեծ կազմով, ինչպես հնարավոր կլինի խաղալ փոքր բեմում։ Թատրոնի ունեցած փոքր հնարավորությունները, ամեն […]
17:39 26.04.2021
Ապրիլի 29-ին աշխարհում նշում են Պարի միջազգային օրը, որը 1982 թվականին նախաձեռնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհուրդը: Օրվան ընդառաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետմայստեր Ռուբեն Մուրադյանը, Հայաստանի […]
17:26 26.04.2021
Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնում պահպանվում է մեծ թվով այլալեզու հնատիպ գրականություն։ Ֆրանսերեն լեզվով գրականությունը կազմում է 2691 միավոր, որից մի փոքր մաս այսօր ցուցադրված էր Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Անձեռնմխելի գրականության բաժնի կազմակերպած ֆրանսերեն հնատիպ գրականության ցուցադրությանը։ Հավաքածուում մեծ թիվ են կազմում բառարանները, հանրագիտարանները պատմական և ճանապարհորդական աշխատություններ: Հավաքածուում պահպանվող […]
15:57 26.04.2021
Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ապրիլի 30-ին՝ ժամը 19։00-ին, ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը, որը ղեկավարելու է Իսպանիայից ժամանած դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը, տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հնչելու են Պ. Ի. Չայկովսկու, Է. Վիլա Լոբոսի, Խ. Տուրինայի, Դ. Պոպերի ստեղծագործությունները: Նարեկ Հախնազարյանը առինքնող արտիստ է, իսկական վիրտուոզ՝ օժտված բնածին երաժշտականությամբ […]
08:22 26.04.2021
Լոս Անջելեսի Dolby կինոթատրոնում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի 93-րդ մրցանակաբաշխությունը։ «Քոչվորների երկիրը» (Nomadland) ամերիկյան ֆիլմն Օսկար մրցանակ է նվաճել գլխավոր՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Կինոնկարի ստեղծող, չինուհի Քլոե Չժաոն ճանաչվել է որպես լավագույն ռեժիսոր։ Նա ծնվել է Չինաստանում, սակայն ապրում և աշխատում է ԱՄՆ-ում։ Նա դարձել է ռեժիսորական Օսկար ստացած երկրորդ կինը։ Առաջինը 2010 թվականին […]
22:16 25.04.2021
Այսօր կայացել է «Ну-ка, все вместе!» նախագծի եզրափակիչը։ Ժյուրիի անդամները 17 ուժեղագույններից ընտրել են լավագույնին։ 28-ամյա Սյուզաննա Մելքոնյանը Երևանից նվաճել է նախագծի գավաթը, հաղթողի պատվավոր կոչումը և ստացել մեկ միլիոն ռուբլի: Սյուզաննա Մելքոնյանի ելույթը՝ այստեղ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ну-ка, все вместе!» հաղորդման շրջանակում երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը կատարել էր «Roxette» խմբի «It Must Have Been […]
12:55 25.04.2021
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային մասնաշենքում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Հայտնում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջը։
13:19 23.04.2021
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ապրիլի 21-ին ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը։ Համերգը կայացել է Մոսկվայի Չայկովսկու անվան համերգային դահլիճում։ Նվագախմբի հետ ելույթ է ունեցել ջութակահար Մարկ Բուշկովը։ Բազմաթիվ երաժշտական քննադատների գնահատմամբ՝ Ռուսաստանի ազգային նվագախումբը Ռուսաստանի Դաշնության լավագույն սիմֆոնիկ կոլեկտիվներից է։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Միխայիլ Պլետնյովն […]
15:27 21.04.2021
Հունիսի 6-12-ը Երևանում անցկացվելիք Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար‚ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը։ Հիշեցնենք‚ որ մրցույթն այս տարի իր պատմության ընթացքում երկրորդ անգամ անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։ Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային այս ստուգատեսը մեծ հեղինակություն է վայելում երաժշտական աշխարհում։ Ամեն տարի մրցույթին մասնակցում […]
19:40 20.04.2021
Այսօր լրացավ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Նկարիչների միության անդամ Ֆերդինանդ Մանուկյանի ծննդյան 80-ամյակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն այցելել են մեծանուն գեղանկարչին՝ շնորհավորելու հոբելյանի առթիվ: Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նախարար Վահրամ Դումանյանի և իր անունից շնորհավորել է Ֆերդինանդ Մանուկյանին 80-ամյա հոբելյանի կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով մշակույթի ոլորտում […]
15:35 20.04.2021
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-13-ը կկայանա մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա մրցույթը, որն այս տարի կանցկացվի 8-րդ անգամ: Մրցույթն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ: Մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը մայիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, տեղի կունենա «Արամ […]
20:59 19.04.2021
Գյումրիի Վարպետաց փողոցի թանգարանային ժառանգությունը նոր նմուշներով է համալրվում։ Այս մի ձեռնարկն էլ ուղղված է մշակութային, ազգային շերտերի բացահայտմանն ու պահպանմանը։ Շիրազի հուշատուն-թանգարանում ստեղծվել է «Զանան» մշակույթի տունը , որտեղ վերարտադրում ու քաղաքի հյուրերին են ներկայացնում տարբեր ժամանակների հայկական տարազները։ Գյումրեցի ընտանիքների ավանդական հագուստներից բացի,«Զանան»-ում ներկայացված են Արևմտյան Հայաստանի գավառների տարազները։Դրանք կարում են մշակույթի տան […]
18:15 19.04.2021
Ռուս ճարտարապետ, ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր, ուրբանիստ Անդրեյ Իվանովը հայ հասարակությանն ու արվեստասերներին է ներկայացրել իր՝ «Գյումրի՝ սև տուֆի վերնակուլյարը» գիրքը։ Գյումրի 20/25 հիմնադրամի աջակցությամբ հրատարակված գիրքը գրված է ռուսերենով։ Հեղինակը լուսանկարների ու վերլուծական տեքստերի միջոցով ներկայացրել է Ալեքսանդրապոլ – Լենինական – Գյումրի ժամանակաշրջանների ճարտարապետությունը, քաղաքին հատուկ ուրույն շինարարական ոճն ու պատմական միջուկի սև-կարմիր քարերի […]
19:57 17.04.2021
Գյումրիի «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում այսօր կազմակերպվել է «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունը, որին մասնակցել են Հայաստանի և աշխարհի 15 երկրների 150 հայ նկարիչներ։ Ցուցադրությունը բացվել էր նախորդ տարի սեպտեմբերի 5-ին, բայց համավարակի, ապա պատերազմի պատճառով աշխատանքները հիմնականում ցուցադրվում էին վիրտուալ տիրույթում։ «Էս ցուցադրության ամբողջ ընթացքում եղավ պատերազմ, եղավ համավարակ։Բավականին դժվար օրեր ունեցանք: Չկար […]
18:45 17.04.2021
Ֆրանսիացի ռեժիսոր Վենսան Սորելը ուսանողական տարիներին ռեժիսուրայի վարպետության պրակտիկայում առաջին անգամ լսել է «Դիստանցիոն մոնտաժի կամ դիստանցիայի տեսության» մասին, հետո ուսումնասիրություններն ու ծանոթացումը այս արվեստի հետ նոր գաղտիքներ բացեց նրա համար, այն է՝ կինոարվեստի տարածական մոնտաժի զարգացման պատմությունն ուղղակի կապ ունի հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ, ում անվանում են համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական, դիստանցիոն մոնտաժի հսկա։ […]
20:57 16.04.2021
Հյուրախաղերով, ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում, Հայաստանում է «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միությունը: «Սաթէ-Աթղը» 8 տարի առաջ է հիմնվել Վիեն քաղաքում, հիմնադիրները Սաթէ Խաչատրյան և Էդգար Մանուկյան ամուսիններն են։ Հայկական արժեքներն ու մշակույթը օտար երկրում տարածելն է թատերական միության գործունեության հիմքում։ Թատերախումբը երեկ Գյումրիի «Տիրամայր Հայաստան» արհեստի դպրոցի դահլիճում խաղացել է «Սասնա ծռեր» հայկական ժողովրդական էպոսի հիման վրա […]
16:15 16.04.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի օրվա առթիվ․ «Հարգելի՛ կինոգործիչներ Կինեմատոգրաֆիան մեր կյանքի ոչ միայն արտապատկերումն է, այլև իմաստավորումը: Կինոգործչի բարդ ու հետաքրքիր մասնագիտությունը հանդիսատեսին բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելու, միաժամանակ նոր հարցեր ձևակերպելու հնարավորություն է տալիս: Անկախության` հատկապես կինոարտադրության համար չափազանց դժվարին տարիները հայաստանցի կինոգործչից բազմապատիկ եռանդ ու նվիրում են պահանջել: […]
23:22 15.04.2021
Ամենահեղինակավոր լուսանկարչական մրցանակաբաշխության՝ World Press Photo-ի «Գլխավոր նորություններ/պատմություններ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել լՌԻԱ «Նովոստի»-ի հատուկ ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովի շարքը: Այդ կատեգորիայում ոսկի նվաճած «Կորսված դրախտ» (Paradise Lost) լուսանկարչական պատմությունը Մելնիկովը նկարահանել է Լեռնային Ղարաբաղում 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած զինված հակամարտության ընթացքում:
15:44 14.04.2021
2019 թվականին ՀՀ Ազգային ժողովը հունիսի 19-ի նիստում ընդունել է ապրիլի 16-ը «Հայ կինոյի օր» սահմանելու մասին օրենքի նախագիծը և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը լրացվել է 4․1-րդ հոդվածով՝ «Հայ կինոյի օր` նշվում է ապրիլի 16-ին»: Հայ կինոյի օրը նշանավորելու նպատակով դեռևս 2020 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսել էր միջոցառումների համալիր ծրագիր, սակայն […]
15:37 13.04.2021
«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները սոցցանցերում հրապարակել են աստղերի անունները, որոնք վարելու են 93-րդ մրցանակաբաշխության արարողությունը: Հյուրերին կզվարճացնեն ու դափնեկիրների անունները կհայտարարեն Բրեդ Փիթը, Ռիզ Ուիզերսփունը, Հոակին Ֆենիքսը, Զենդայան, Հարիսոն Ֆորդը, Լորա Դերնը և այլք: Պրոդյուսերները խոստացել են ավելացնել անվանացանկը: