TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+20.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Գյումրիի Ս․ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի նկուղային հարկը կվերածվի ցուցասրահների և քանդակի արվեստանոցի

19:25 13.07.2021

Վերանորոգվում է Մերկուրովի անվան նկարչական դպրոցի նկուղային հարկը: «Կումայրի» արգելոց- թանգարանի պատմական կառույցի ստորգետնյա  հարկաբաժնի վերանորոգումը  քաղաքային բյուջեով է: Շինարարական աշխատանքների ընթացքում վերականգնվում ու պահպանվում են ալեքպոլյան ճարտարապետությանը բնորոշ հորինվածքները։ Սլաբոտկա թաղամասի հին շինություններից մեկն է, սև տուֆից՝ կառուցված 1800-ականներին: Ալեքպոլի ճարտարապետությանը բնորոշ զարդաքանդակներով այս շենքում  1925-27  թվականներին ապրել է Հայաստանում սկաուտական շարժման հիմնադիր Վահան […]

̰
Հայաստանում լույս է տեսել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ժողովածուն

19:05 13.07.2021

Օրերս «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի մասին պատմող ժողովածուն՝ «Մեր ներսի հայը (1915-2015)» խորագրով։ Տեղեկացնում է Еrmenihaber.am-ը։ Գրքի թուրքերեն տարբերակը կազմել է Յիղիթ Բեները։ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի առթիվ կազմված այս ժողովածուն ընդգրկում է Թուրքիայում ճանաչված 35 մտավորականի գործեր, որոնց հեղինակները ոչ միայն ընդունում են Եղեռնի փաստը, այլև փորձում գտնել իրենց «ներսի […]

̰
Արա Խզմալյանը ներկայացրել է Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու գլխավոր դրդապատճառները

17:30 13.07.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու գլխավոր դրդապատճառները: Կամերային երաժշտական թատրոնն իր հիմնական առաքելությամբ և կանոնադրական խնդիրներով համահունչ է այն առաքելությանը և խնդիրներին, որ ունի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Ըստ փոխնախարարի՝ միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար. […]

̰
Հայկական «Կաֆկայի երազը» ներկայացվել է միջազգային կինոփառատոններում

16:44 13.07.2021

Հայկական կինոարտադրության «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն արդեն երկրորդ անգամ մասնակցում է «Օսկարի» որակավորում ունեցող կինոփառատոնի, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր «SITGES» (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի «Anima’t»՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Փառատոնը կկայանա 2021 թ․ հոկտեմբերի 7-17-ը Սիտխես քաղաքում: Ամերիկյան կինոակադեմիան Կատալոնիայի ֆանտաստիկ և սարսափ […]

̰
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի երևանյան մեծ համերգը Առնո Բաբաջանյան համերգասրահում

18:41 12.07.2021

Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգը նվիրված էր նվագախմբի համահիմնադիր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում նվագախումբը ելույթ էր ունենում երկրորդ անգամ։ «Հասմիկ Կիրակոսյանի հիմնած նվագախումբն, անշուշտ, մի հիասքանչ նվագախումբ է: Մենք Հայաստանում ունենք 4 սիմֆոնիկ նվագախմբեր, մեկը՝ Գյումրիինն է, և շատ մեծ է այդ մարդկանց ներդրումը: Մենք […]

̰
Արցախի մշակութային ժառանգության պահպանման հետքերով. հայտարարություն

15:17 12.07.2021

«Եվրոպա Նոստրան» և «Հնագետների եվրոպական ասոցիացիան» հրապարակել են համատեղ հայտարարություն, որում կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում համապարփակ պաշտպանել հարուստ բազմամշակութային ժառանգության ամբողջականությունը, իսկությունը և բազմազանությունը: Հայտարարության առանցքային նպատակն է խթանել անկախ փորձագիտական ​​առաքելության կազմակերպումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում` տարածաշրջանում վտանգված բազմամշակութային և բազմադավան ժառանգության պահպանման պայմաններ ստեղծելու համար և նպաստել […]

̰
Քաղաքը կարդում է. շուտով Գրքի երևանյան չորրորդ փառատոնն է

13:56 12.07.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: Գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է. այն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում: Փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը։ «Արձակ» անվանակարգում ներկայացվել է 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ: Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն փառատոնի փակման արարողության ժամանակ՝ օգոստոսի […]

̰
Սերժ Թանկյանը հորդորել է քվեարկել Մեծ Բրիտանիայի խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի օգտին

13:21 12.07.2021

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Twitter-ում Մեծ Բրիտանիայում գտնվող ընկերներին խնդրել է կապվել պատգամավորների հետ և հորդորել քվեարկել Մեծ Բրիտանիայի խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի օգտին: Friends in the UK, please contact your MP and ask them to vote on this bill to formally recognize the Armenian Genocide […]

̰
Ապրելու արվեստը․ Դիլիջանում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

09:41 12.07.2021

Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը կայացել է կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ Համերգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։ Հոբելյանական հանդիսությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի կոմպոզիտորների […]

̰
Արևելյան Վրաստանում հայտնաբերել են բրոնզեդարյան ոսկով դամբարաններ

12:04 10.07.2021

Վրաստանի ազգային թանգարանի հաղորդմամբ՝ հնէաբաններն Արևելյան Վրաստանում (Կվեմո-Քարթլի շրջան, Տատրիցկարո քաղաք) հայտնաբերել են միջին բրոնզեդարյան շրջանի արտեֆակտներով դամբարաններ: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են ոսկե և կերամիկական իրեր: Մասնագետները դրանք թվագրում են մ.թ.ա. XXI-XX դդ․։ Բոլոր ցուցանմուշներն ուղարկվել են Վրաստանի ազգային թանգարանի հնագիտական ​​և ազգագրական նյութերի վերականգնման- հետազոտական ​​լաբորատորիա: Ներկայում այնտեղ նախնական ուսումնասիրություններ են ընթանում:  

̰
Լեոնարդո դա Վինչիի նկարը աճուրդի է հանվել ավելի քան 16 միլիոն դոլարով

21:00 08.07.2021

Լեոնարդո դա Վինչիի 7×7 սմ չափի «Արջի գլուխը» մատիտանկարը աճուրդի կհանվի 16,6 միլիոն դոլարով: Փորձագետների կարծիքով, ամենայն հավանականությամբ,այն մեծ թերթիկի կամ նույնիսկ ալբոմի մաս է: Նույն նոթատետրից ևս երկու նկար է պահվում Շոտլանդիայում և ԱՄՆ-ում, հաղորդում է «Իզվեստիա» -ն։ Ապրիլին Christie’s աճուրդում  450 միլիոն դոլարով վաճառվել է «Աշխարհի Փրկիչը» կտավը։ Այն այժմ համարվում է աշխարհի ամենաթանկ […]

̰
«Բաբաջանյանն ու Միրզոյանն անուններ են, որոնք թանկ են ոչ միայն մշակութային, այլև քաղաքացիական, հասարակական առումներով». Արա Խզմալյան

18:30 08.07.2021

Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 100-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումները: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ […]

̰
Ինչպես Շերոն Սթոունը հեղափոխություն կատարեց նորաձևության աշխարհում

12:58 08.07.2021

Շերոն Սթոունի կերպարը 1998 թվականի «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ համարվում է ամենավառը, հիշվողն ու արտասովորն այդ մրցույթի պատմության մեջ, այնպես ինչպես Բյորկի կարապի հագուստը, Սելին Դիոնի տաբատով կոստյումը, որի պիջակը վերջինս թարս էր հագել: Բանն այն է, որ Սթոունն իր այդ  հագուստով հեղափոխություն կատարեց «Օսկարի ընդունված կանոններում: Սպիտակ, պարզ վերնաշապիկն ու մաքսի, ատլասե, բաց  մանուշակագույն կիսաշրջազգեստը […]

̰
Գիտակրթական և մշակութային խաչմերուկում. Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը

12:21 06.07.2021

Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը: Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին: Այն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Հայաստանում «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում […]

̰
Մահացել է ռուս հայտնի ռեժիսոր Վլադիմիր Մենշովը

15:21 05.07.2021

Կորոնավիրուսի հետևանքներից մահացել է ռուս ռեժիսոր Վլադիմիր Մենշովը, նշված է «Մոսֆիլմ»-ի կայքում։ «Մոսֆիլմ» կինոկենտրոնն ու Վլադիմիր Մենշովի ընտանիքը մեծ ցավով հայտնում են, որ այսօր կյանքից հեռացել է Վլադիմիր Մենշովը։ Խորհրդային և Ռուսաստանի ականավոր կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» ընկերության խորհրդի անդամ Մենշովը կյանքի 82-րդ տարում մահացել է կորոնավիրուսային վարակի հետևանքներից»,- ասված է հաղորդագրության մեջ։ «Մոսկվան […]

̰
«Այսօր մշակութային տիեզերքում ծնվեց մի նոր աստղ, որի լույսը հասնելու է աշխարհի բարձր բեմեր». Վահրամ Դումանյան

15:07 05.07.2021

Երեկ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալ էր Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը: Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ՝ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին հանդես են եկել «Բարեկամության շառավիղներ» […]

̰
Այսօր կինոյի և թատրոնի մեծ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 91 տարեկան

12:15 04.07.2021

Գյումրիի Մհեր Մկրտչյանի  թանգարանում ցուցադրվում են դերասանի  անձնական նամականին ու բանալիների հավաքածուն Հուլիսի 4-ը  ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է, նա կդառնար 91 տարեկան։ Կինոաշխարհում Ֆրունզիկ անունով առավել հայտնի տաղանդը նկարահանվել է  49 ֆիլմերում, ստեղծել է  իրենց  անմիջականությամբ ու բնականությամբ իրական  կերպարներ, որոնք  առ այսօր  սիրված են  […]

̰
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հուլիս ամսվա համերգները

13:35 03.07.2021

Հուլիսի 3-ին՝ ժամը 18:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համերգով` ի նվիրումն Ռիկարդո Մուտիի և «Ռավենա» փառատոնի: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնի Բեթհովենի Թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Իտալիայից ժամանած մենակատարը՝ 15-ամյա տաղանդավոր դաշնակահար Մայա Օհանյանը, հայրենիքում առաջին անգամ ելույթ կունենա: Համերգը կկայանա «Երևանյան հեռանկարներ» 21-րդ […]

̰
«Բարեկամության շառավիղներ»․ լեգենդար Ռիկարդո Մուտին ելույթ կունենա Երևանում

19:37 02.07.2021

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երևանում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ ժամը 19:00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մաեստրո Մուտին Երևան կժամանի իր Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախմբի հետ։ Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և […]

̰
Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ մայրաքաղաքի հրապարակներում ու այգիներում

15:47 02.07.2021

Մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ, Խորհրդային միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մայրաքաղաքի մի շարք հրապարակներում և այգիներում կիրականացնի 6 բացօթյա համերգ: Համերգները տեղի կունենան հուլիսի 3-9-ը՝ «Բաբաջանյանը Երևանում» խորագրի ներքո: Համերգների ընթացքում կներկայացվեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Համերգների […]

̰
Ալեն Դելոնը բացատրել է, թե ինչու է Պուտինը հիացմունք ու վախ ներշնչում

14:40 02.07.2021

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ընդունակ մարդ», որի ուժը հիացնում է ու վախեցնում: Այս մասին նա պատմել է TV5 Monde- ին տված հարցազրույցում: Արտիստը բացատրել է, որ Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպել է մի քանի տարի առաջ Սանկտ Պետերբուրգում կայացած գալա երեկոյի ժամանակ: «Պետք է կարողանալ անել այն, ինչ նա կարողացել […]

̰
Սերժ Թանկյանն առաջարկում է խնդրագրի միջոցով բոյկոտել Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի անցկացումն Ադրբեջանում

13:30 02.07.2021

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է change.org-ում ստեղծված խնդրագիրը. դրանով առաջարկվում է բոյկոտել հուլիսի 3-ին Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի անցկացումն Ադրբեջանում։ «Չի կարելի թույլ տալ Ադրբեջանին ռազմական հանցագործություններ կատարել և այնուհետև միջազգային իրադարձություններ անցկացնել, կարծես ոչինչ չի եղել: Եվրո 2020-ի քառորդ եզրափակչի մարզադաշտը շատ քիչ հեռավորության […]

̰
Երաժշտական դպրոցների պետպատվերի ֆինանսավորումը կրճատվել է․ մասնագետները  մի շարք  նվագարանների բաժիններում սովորողներ կորցնելու մտավախություն են հայտնում

20:58 01.07.2021

  2006 թվականին  կառավարությունը ներդրեց պետպատվերի կարգ, որը հնարավորություն տվեց երաժշտական դպրոցների մոռացության մատնված նվագարանների բաժիններում աշակերտներ ներգրավել, որոնք անվճար՝ պետպատվերով, սովորում էին հազվագյուտ նվագարանների բաժիններում։ Համայնքային ենթակայության երաժշտական դպրոցների այդ բաժիններում սովորող յուրաքանչյուր աշակերտի համար սահմանված էր հաստատուն վարձավճարի չափ։ Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական  բաժնի պետ՝ Լենա Ջիլավյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ թեև երաժշտական […]

̰
Գյումրիում առաջին անգամ ցուցադրության կհանվի «Կումայրի» արգելոց-թանգարանի ֆոնդերում պահվող գորգերի ու կարպետների հավաքածուն

20:00 30.06.2021

  Գյումրիի պատմության թանգարանը պատրաստվում է առաջին անգամ հանրությանը ներկայացնել  թանգարանի ֆոնդերում պահվող գորգերի ու կարպետների մեծ հավաքածուն: 208 կտորից բաղկացած հավաքածուն քաղաքի նորաստեղծ պատմության թանգարանի  մշտական ցուցադրության  ներկայացված էքսպոնատների շարքում դեռ  ընդգրկված չէ: Ցուցադրությունից առաջ հավաքածուն  մշակվում է բացօթյա տարածքում, որից հետո ենթարկվելու է մասնագիտական ուսումնասիրության։ Հայկական կենցաղավարության սովորույթի  համաձայն՝ արևին են տալիս: Սա  […]

̰
Հայաստանի գեղարվեստի պետական և ԻԻՀ արվեստների ակադեմիաները գործընկերության հուշագիր են ստորագրելու

17:55 30.06.2021

Հուլիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի կունենա բուհի և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի միջև հուշագրի կնքման արարողություն: Հուշագիրը ստորագրելու են Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը և Իրանի Իսլամական Հանրապետության արվեստների ակադեմիայի ռեկտոր Բահման Նամվար Մոթլաղը: Փաստաթղթի կնքման արարողությանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն […]

̰
Իտալիայի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ

17:17 30.06.2021

Այսօր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ։ Հանդիպման ընթացքում թանգարանի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացրել է պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև քննարկվել են հայ-իտալական արվեստին և մշակույթին առնչվող հետագա փոխհամագործակցությանն ուղղված քայլերը։ Նորանշանակ դեսպանը ծանոթացել է նաև «Արվե՞ստ, թե՞ գիտություն» նախագծի շրջանակներում ներկայացվող […]

̰
«Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել». բացառիկ ցուցահանդես Ռուսական արվեստի թանգարանում

16:46 30.06.2021

Հուլիսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի կունենա «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Այն նվիրված է ռուս մեծ նկարիչ Մ. Վռուբելի 165 և Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակներին։ Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 20-ը: «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» խորագրով ցուցահանդեսը Ռուսական արվեստի թանգարանը կազմակերպել է Հայաստանի ազգային պատկերասրահի, […]

̰
Թուրքիայում ուրարտական շրջանի ամրոց է վերականգնվում

19:56 29.06.2021

Թուրքիայի Բիթլիս նահանգի Ադիլջևազ (պատմական Արծկե) շրջանում սկսվել են տեղի 3000 տարվա ամրոցի վերականգման աշխատանքները։ Ըստ թուրքական աղբյուրների՝ ամրոցը կառուցվել է ուրարտական ժամանակաշրջանում։ Գրում է Ermenihaber.am-ը։ Արծկեն պատմական քաղաք էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառում, գտնվում էր Վանա լճի հյուսիսային ափին, Խլաթ և Արճեշ քաղաքների միջև։ Հիշատակվում է դեռևս 5-րդ դարից, զարգացում է ապրել […]

̰
Մեկնարկում է «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրի հանրապետական փուլը. ԿԳՄՍՆ

16:43 29.06.2021

Մեկնարկում է «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրի նոր՝ հանրապետական փուլը։ Ծրագիրը կանցկացվի հուլիսի 19-31-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Ծրագրի այս փուլում աշակերտները հնարավորություն կունենան սովորել դերասանի վարպետության հմտություններ, բեմադրել և ծրագրի շրջանակում բեմադրված ներկայացման մեջ խաղալ հայտնի դերասանների հետ։ Դերասանի վարպետության դասերը կանցկացնեն Դավիթ Հակոբյանը, Նելլի Խերանյանը, Արթուր Կարապետյանը, Լիլի Էլբակյանը, Ստեփան Ղամբարյանը։ «Դասարան+Դասական» […]

̰
Գեղարքունիքի մարզի երեխաները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները

17:50 28.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան Երևանում անցկացնում է «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը: Հունիսի 28-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում բացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի շնորհալի սաների նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը, որին հաջորդել է համերգ՝ երաժիշտ-կատարողների, պարային ու երաժշտական համույթների, անհատ-կատարողների մասնակցությամբ: ԿԳՄՍ […]

̰
BACK_TO_TOP