23:24 30.08.2021
Քանյե Ուեսթը թողարկեց Donda ալբոմը․ թողարկումը բազմիցս հետաձգվում էր: Donda-ն ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի թողարկած տասներորդ ստուդիական ալբոմն է։ Նրա մոր անունով հավաքածուն արդեն հասանելի է Apple Music և Spotify հոսքային հարթակներում: Սկավառակը ներառում է 26 ստեղծագործություն։ Ըստ մամուլի հրապարակումների ՝ Ուեսթն առաջին անգամ ներկայացրել է նոր հավաքածուի երգերը 2021 թվականի հուլիսի կեսերին Լաս Վեգասում […]
22:05 30.08.2021
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հոգեհանգիստը: Վերջին հրաժեշտը կլինի վաղը՝ նույն վայրից։ Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորության կառավարական հանձնաժողով: Հիշեցնենք՝ ՀՀ ժողովրդական արտիստը կյանքից հեռացել է 97 տարեկանում: Նրա մարդ տեսակի, հեղինակած բազմաթիվ ստեղծագործությունների և երգարվեստի հարուստ ժառանգության մասին խոսել են արվեստագետ ընկերները:
13:38 30.08.2021
Մոսկվայում 60 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի դերասան Արթուր Դիլանյանը: Երկուշաբթի` օգոստոսի 30 -ին, այդ մասին հայտնում է REN TV- ն: Հեռուստաալիքի տվյալներով՝ արտիստը մահացել է օգոստոսի 29 -ին Ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսում: Տղամարդն իրեն վատ է զգացել, նրա համար շտապ օգնություն են կանչել: Սակայն մինչ բժիշկների ժամանումը դերասանը մահացել է: Նրա մահվան պատճառը սրտի […]
11:41 30.08.2021
97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: Իր երկարատև գործունեության ընթացքում Վլադիլեն Բալյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, հեղինակել բազմաթիվ երգեր, որոնք հայկական երգարվեստի հարուստ ժառանգության մաս են կազմում: Վլադիլեն Բալյանի հոգեհանգիստը տեղի է ունենում այսօր՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ վերջին հրաժեշտը կլինի վաղը՝ նույն վայրից։ Վլադիլեն Բալյանի մահվան […]
10:16 29.08.2021
Բուդդայի արձանը, որը հինգ մետր բարձր է Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Քրիստոսի արձանից, բացվել է հյուսիսային Էսպիրիտու Սանտու նահանգի Իբիրասու քաղաքում: Այս մասին հայտնում է ТАСС -ը ՝ հղում անելով Globa հեռուստաալիքին: Հուշարձանը տեղադրվել է բուդդայական վանքում 2020 թվականի հոկտեմբերին, երկու ամիս անց արձանը օծվել է. Բուդդան «բացել է աչքերը»: Բացումն ի սկզբանե նախատեսված էր […]
14:25 27.08.2021
ABBA Voyage կայքում հայտնվել է սեպտեմբերի 2-ին կայանալիք իրադարձության հանելուկային գովազդ։ Լեգենդար շվեդական ABBA խումբը պատրաստվում է 39 տարվա դադարից հետո երկրպագուներին 5 նոր երգ ներկայացնել։ Նոր երգերից բացի, սպասվում է հոլոգրաֆիկ շոու, որը ծրագրված էր դեռևս 2019 թվականին, սակայն հետաձգվել է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։ 1972 թվականին հիմնադրված խումբը հռչակ էր ձեռք բերել «Եվրատեսիլ-1974»-ում Waterloo […]
12:27 27.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի կոմպոզիտորի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին: Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:
10:42 27.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն օգոստոսի 30-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնում կիրականացնի հայկական արծաթագործության ցուցադրություն: Կցուցադրվի 3 արծաթյա գոտի՝ կրկնօրինակված պատմական Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեոս առաքյալի վանքի բուսական, երկրաչափական, մարդկային պատկերների գեղեցիկ զարդաքանդակներից: Արծաթագործությունը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության գանձարանում իր ուրույն տեղն ունի: Արծաթյա գոտիները զարդարել են հայկական լեռնաշխարհի տարբեր տարածքներին բնորոշ տարազները և հանդիսանում են զարդարվեստի ուսումնասիրության կարևորագույն սկզբնաղբյուր: Յուրաքանչյուր գոտի ինքնատիպ ու կատարյալ է թե՛ պատրաստման, թե՛ նախշազարդման առումով: Նշենք նաև, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» համատեղ հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում` որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համադրման բնորոշ դրսևորում: Սպասվող ցուցադրությունը նախարարության «Արծաթապար» խորագրով մրցութային դրամաշնորհային ծրագրի ամփոփումն է: Այս ծրագիրը միտված է ոչ միայն հայկական արծաթագործական արվեստի՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորում, պահպանությանն ու կենսունակության ապահովմանը, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային տարրի հանրահռչակմանն ու հայ-իրանական մշակութային համագործակցությանը: Ցուցադրության մուտքն ազատ է:
20:43 25.08.2021
45 տարի տարբեր բնակավայրերում ու ուսումնական հաստատություններում քամանչայի դասեր է տվել Հակոբ Խալաթյանը, ով 70-ականներին Հայաստանում քամանչայի բաժնում սովորող միակ ուսանողն է եղել: Հետագա տարիներին ուսանել է հայտնի երաժիշտների մոտ, ապա ինքն է դարձել քամանչայի դասատու: Վերջին 4 տարիներին նրա գործուղման հասցեն Արցախն էր՝ Շուշիի և Ստեփանակերտի արվեստի ու երաժշտական դպրոցները: 44 օրյա պատերազմից հետո […]
18:55 23.08.2021
Հալլեն և Գյումրին քույր քաղաքներ են դարձել 2020 թվականին, իսկ «Ars musica»տղամարդկանց երգչախմբի համերգային ծրագիրը երկու քաղաքների միջև առաջին մշակութային համագործակցությունն էր։ 49 տարի առաջ է Գերմանիայի Զուլ քաղաքում հիմնադրվել «Ars musica» երգչախումբը, որի անդամները տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են, որոնց համախմբել է բնատուր տաղանդը, արվեստն ու մշակույթը ներկայացնելու ցանկությունը։ «Մեր երգչախումբը պրոֆեսիոնալ չի համարվում, […]
14:11 22.08.2021
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Երվանդ Քոչարի թանգարան՝ ծանոթանալու մեծ գեղանկարիչ-արձանագործի գեղեցիկ ու ինքնատիպ ստեղծագործություններին։ «Իսկ դուք գիտեի՞ք, որ Երվանդ Քոչարի թանգարանը 2018թ․ գործակցում էր ԱՄՆ դեսպանության հետ «Շնչող արվեստ» նախաձեռնության շրջանակում, որը նպատակ ուներ նորովի ներկայացնել արվեստի գլուխգործոցները բեմադրության և տեսաարվեստի միջոցով։ Դիտե՛ք այս տեսանյութը նախաձեռնության շրջանակում Քոչարի թանգարանում կազմակերպված երեկոյի վերաբերյալ․ […]
16:12 20.08.2021
Գեղագիտության ազգային կենտրոնը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 30-ից օգոստոսի 15-ը Գեղագիտության ազգային կենտրոնի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մասնաճյուղում իր սաների, համայնքի և շրջակա բնակավայրերի բնակիչների համար իրականացրել է «Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագիծը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, ծրագրի շրջանակում Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղում կարճաժամկետ ձևաչափով բացվել են լուսանկարչության, ֆիլմարտադրության, […]
18:25 18.08.2021
Այս տարի հայ ժողովրդական մշակույթի պահպանման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նվիրյալի` Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 95-ամյակն է։ Հոբելյանական տարվա շրջանակում «Հովհաննես Շարամբեյան-95. մեր Վանիկը» միջոցառումների շարքը մեկնարկել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում օգոստոսի 17-ին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Առաջին միջոցառումը կրում է «Հացին երգը» խորագիրը, քանի որ Դանիել Վարուժանի համանուն […]
19:57 17.08.2021
Գյումրիում գործում է աշխարհի ամենաբացառիկ նմուշներով ցուցասրահներից մեկը: Ցուցադրվում են աշխատանքներ, որոնց համար հումք հանդիսանում է սարդոստայնը: Գյումրեցի արվեստագետ Անդրանիկ Ավետիսյանը 2009 թվականին սկսեց զբաղվել արվեստի այս յուրօրինակ ուղղությամբ և այսօր արդեն նրա արվեստանոցը վերածվել է ցուցասրահի, որտեղ մի քանի տասնյակ աշխատանքներ կան: Սարդոստայնային նկարները այցելուներին գրավում են իրենց կատարողականությամբ, գունային հետաքրքրիր մոտեցումներով և ասելիքով: […]
19:05 16.08.2021
Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 93-ամյակի առթիվ Ստամբուլի «Գալաթա» աշտարակում լուսանկարների ցուցահանդես է բացվել։ Արա Գյուլերի մեկնաբանություններով՝ 75 ստամբուլյան լուսանկար ընդգրկող հավաքածուի ցուցադրությունը մեկնարկել է օգոստոսի 16-ին՝ երջանկահիշատակ լուսանկարչի ծննդյան օրը։ Ցուցահանդեսը տեղակայված է «Գալաթա» աշտարակի երրորդ հարկում։ Այն այցելուների առաջ բաց կլինի մինչև հոկտեմբերի վերջ։ Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին […]
14:59 16.08.2021
Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում (Հալաբյան և Մարգարյան փողոցների հատված) այսօր տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը: «Հայ-հնդկական պատմական առնչությունները խոր արմատներ ունեն: Շատ վաղ ժամանակներից հայերը Հնդկաստանում լայն գործունեություն են ծավալել գրահրատարակչության, տնտեսության, առևտրի […]
10:53 15.08.2021
«Մոսկվա» կինոթատրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրկան ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է հայ մեծանուն դերասան Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի՝ հնդկական ֆիլմերում ունեցած դերակատարումների մասին։ Ֆիլմի պրեմիերային ներկա են գտնվել #ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող, Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վիհայ […]
19:25 14.08.2021
Սպիտակ կտավն ու միայն սև թելերի ասեղնակարը հմուտ վարպետի ձեռքում կարող են վերածվել դիմանկարների և հայտնի դեմքերին նկարագրել ավելի քան բնական։ Գյումրեցի Մարի Մկրտչյանի ասեղնանկարներն այնքան բնական են, որ չեն տարբերվում իրական լուսանկարներից: Նկարչական կրթություն չունենալով՝ իր նոր և ուրույն արվեստն է ստեղծել։ Ասեղնանկարի բարդ տեխնոլոգիայի միջոցով Մարին մարդկանց է փոխանցում կերպարների բնականությունն ու դիմախաղը։ […]
17:10 14.08.2021
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանները Գյումրիի դրամատիկական թատրոնում մյուզիքլ են ներկայացրել՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Աշխարհահռչակ արտիստի մանկությունից մինչև արվեստում փառահեղ բարձունքների հասնելու տպավորիչ պատմություններն են ներկայացվել՝ համեմված ազնավուրյան երգարվեստով։ Հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն այն երջանիկներից է, ում բախտ է վիճակվել ճանաչել, մտերմություն անել շանսոնյեի հետ, բացահայտել նրա մարդ տեսակն ու […]
20:21 12.08.2021
Լենինականում ծնված, ուսում ստացած, բայց ստեղծագործական ամբողջ կյանքը Մոսկվայում անցկացրած քանդակագործ Ֆրիդ Սողոյանը ՌԴ ժողովրդական նկարիչ է, Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ավելի ուշ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ։ Հայրենի քաղաքից հեռու, բայց հայրենի քաղաքի համար քանդակների լավագույն գործերն է արել, իսկ դրանք Գյումրիի կենտրոնական հատվածներում են տեղադրված։ Ամենահայտնին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում է։ Այն […]
17:46 12.08.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 14-29-ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Փառատոնն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և օժանդակությամբ: «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի շրջանակում փառատոնի մեկնարկը կտրվի Տավուշի մարզի Բերդավան […]
14:20 12.08.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացնում է «Ափդեյթ» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Սևանա լճի ափամերձ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության` երգ-երաժշտության ուսումնասիրություն, գրանցում, ձայնագրում, նոտայագրում և հանրայնացում: Նշենք, որ արդեն երգեր են գրանցվել մարզի Վարդենիկ, Երանոս, Ծովասար, Մարտունի, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Վարդենիս, Ակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Ծովագյուղ, Վարսեր և […]
14:15 11.08.2021
Օգոստոսի 2-ին Իտալիայում կայացած «Citta di San Dona di Piave» դաշնակահարների միջազգային մրցույթում պատանի հայ դաշնակահար Հայկ Ջուլհակյանն արժանացել է Առաջին մրցանակի: Միջազգային մրցույթին մասնակցել է 236 դաշնակահար՝ աշխարհի 34 երկրից։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին անվանի երաժիշտներ, այդ թվում՝ Ջուզեպպե Դևաստատոն (Իսպանիա), Ռոբերտո Ջիորդանոն (Իտալիա), Քսին Վանգը (Չինաստան/Գերմանիա), Ալբերտո Նոզեն (Իտալիա): Ժյուրիի կազմը գլխավորել […]
19:54 09.08.2021
Մալաթիայի Սուրբ Երրորդություն (Երեք խորան) հայկական եկեղեցու վերանորոգումն ավարտին է հասցվել։ Կառույցն այսուհետև կծառայի որպես եկեղեցի և մշակութային կենտրոն։ Առաջին պատարագը նախատեսվում է սույն թվականի օգոստոսի 29-ին։ Այդ մասին, Ermenihaber.am-ի փոխանցմամբ, հայտնում է հայկական «Ակօսը»։ Աղբյուրի հաղորդման համաձայն՝ Մալաթիայի HAY-DER կազմակերպությունից Գևորգ Օզքարագյոզը եկեղեցու վերաբացման վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «Ակօս» թղթակցին։ Ըստ նրա՝ եկեղեցին 100 […]
15:01 08.08.2021
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը մտադիր է վեպ գրել կորոնավիրուսի մասին: Նա համապատասխան հայտարարություն է արել The View with Whoopi Goldberg թոք շոուի եթերում: «Ես ուզում եմ գիրք գրել հատուկ կորոնավիրուսի մասին», – ասել է Քինգը: Գրողը նաև պատմել է, որ COVID-19 համավարակն արդեն ազդել է իր նոր վեպի՝ Billy Summers- ի բովանդակության վրա, որը հրապարակվել […]
09:24 07.08.2021
Իզմիր քաղաքի հնագիտական թանգարանում առաջին անգամ ցուցադրվել են աստվածների և փերիների 2300 տարվա վաղեմության արձանիկներ։ Հին ժամանակներում կարծել են, թե աստվածներն ու փերիներն ուղեկցել են մարդկային հոգիները մահից հետո: Նախագիծը կոչվում է «Կտեսնեք այն, ինչը չեք տեսնում»: Հնագիտական թանգարանն ամեն ամիս ցուցադրում է նոր ցուցանմուշներ։ Այս անգամ հերթը հելլենիստական շրջանի արձաններինն է, որոնք մահացածների հետ […]
19:30 06.08.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օշականի մշակույթի պալատում մեկնարկել է «Խեցեգործության պարտեզ» ծրագիրը: Ծրագիրը միտված է ապահովելու համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, մշակութային կյանքի աշխուժացումը, համայնքի բնակիչների ազատ ժամանցի և զբաղվածության ապահովումը` ոչ նյութական մշակութային ժառանգության գիտելիքների և ունակությունների ձեռքբերման միջոցով։ Ծրագրի ընթացքում Օշականի մշակույթի պալատում կձևավորվի «Խեցեգործության պարտեզ», որտեղ համայնքի բնակիչները կծանոթանան խեցեգործության հմտություններին, […]
16:50 05.08.2021
Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների՝ Ալմաթիում հեռավար անցկացված «Գրքարվեստ» միջազգային մրցույթին, որին ներկայացվել է 50 հրատարակություն՝ ԱՊՀ 6 պետություններից (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան): Հայաստանը հանդես է եկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի: Ժյուրիի միաձայն քվեարկությամբ առաջին հորիզոնականը նվաճել են «Էդիթ Պրինտ» և «Նահապետ» հրատարակչությունների ներկայացրած գրքերը: «Փոխադարձ բարեկամություն» […]
13:25 05.08.2021
ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքում իրականացվում է «Համայնքահեն ծրագրեր և ոչ նյութական մշակութային ժառանգության կարողությունների զարգացում համայնքային կազմակերպությունների համար» ծրագիրը: Այն նախատեսում է համայնքային զարգացման ծրագրերում ոչ նյութական մշակութային ժառանգության ներգրավման հնարավորությունների մասին իրազեկման և գործնական կարողությունների զարգացման դասընթաց Իջևան համայնքի մշակութային ոլորտի պետական և հասարակական կազմակերպությունների, նաև համայնքների երիտասարդական խմբերից ընտրված մասնակիցների համար։ Դասընթացը […]
15:54 04.08.2021
Իտալիայի Սան Ռեմո, Դիանո Մարինա և Ֆրանսիայի Կանն քաղաքներում 2021-2022 թթ. տեղի է ունենալու Սան Ռեմո 2021 թ. աշուն և Սան Ռեմո 2022 թ. գարուն «Կոդե Դ‘Ազուր» համաշխարհային ֆոլկլորային փառատոնը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ ամեն տարի փառատոնին մասնակցում են ավելի քան 100 պարային անսամբլներ աշխարհի տարբեր երկրներից` ներկայացնելով իրենց ազգային երգն ու պարը, սովորույթներն ու […]