10:27 06.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 7-ին կմեկնարկի Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը, որն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Երևանի Վ. Մոկացյանի անվան երաժշտական դպրոցի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու երաժշտական դպրոց այցելությամբ այդ օրը կմեկնարկի ծրագրի 3-րդ շրջափուլը, որի ընթացքում, ինչպես նախորդ […]
18:10 04.10.2021
Կումայրի արգելոցի միջուկում կառուցված տների մեծ մասի պատմագրությունը ալեքպոլյան ժամանակաշրջանի է: Քաղաքի կենտրոնական հրապարակին հարող տարածքում, որը նախկինում կոչվել է ուռումների (հունական) թաղամաս, հիմնականում ապրել են մեծահարուստ ընտանիքները: Թաղամասի առանձնատներից մեկի արտաքին պատին կառուցման թվագրությունն է՝ 1887 թվական: Այն ժամանակին Ալեքպոլի դպրանոցներից մեկն է եղել, որն հետո դարձել է մեծահարուստների առանձնատուն։ «Շքեղ առանձնատունը պատկանել է […]
15:44 04.10.2021
Մոսկվայի գրքի միջազգային ցուցա¬հանդեսի բացման ընթացքում տեղի է ունեցել «Գրքարվեստ» մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը։ 2021 թվականի սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին: Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, ծրագրի առանցքային նպատակը հայ դասական և ժամանակակից գրականության և հայ գրողների հանրահռչակումն էր՝ […]
14:22 04.10.2021
Պոլսահայ գործարար Արման Բըչաքչյանի (Բըչաքչը) կինը՝ Սոնգյուլ Օդենը, Թուրքիայում ամենամյա «Magazin Gazetecileri Derneği Altın Objektif Ödülleri» մրցանակաբաշխությանը թատրոնի լավագույն դերասանուհի է ճանաչվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Օդենը նաև մրցանակ է ստացել «լավագույն թատերախաղ» անվանակարգում: Ովքե՞ր են նրանք Արման Բըչաքչըն գործարար է: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բըչաքչըի հետ, որին անվանում են «Մատանիների տիրակալ»: Արմանը Սևան Բըչաքչըի զարմիկն […]
12:31 04.10.2021
ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքում իրականացվող պեղումների ընթացքում հայտնաբերվել է սյունակապ կառույց: ՀՀ ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են պեղավայր՝ տեղում ծանոթանալու, սյուների հիմքերն ուսումնասիրելու, հետագայում դրանց պահպանման հնարավոր միջոցները քննարկելու նպատակով։ Պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը: Ըստ արշավախմբի ղեկավար Մ․ Զարդարյանի՝ հայտնաբերված կառույցը սյունակապ է և հանդիսանում է պատմական […]
09:56 04.10.2021
Մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձության՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Մեկ շաբաթ շարունակ՝ հոկտեմբերի 3-10-ը, հայ հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու ամենամյա կինոտոնը։ 18-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Արարողությանը մասնակցեցին փառատոնի անվանի հյուրերը, ժյուրիի անդամները, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները։ Արարողության մեկնարկին ներկայացվեցին կադրեր մրցութային […]
17:01 03.10.2021
Հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Կլամար քաղաքի կոնսերվատորիայի Շառլ Ազնավուրի անվան համերգասրահի բացման հանդիսավոր արարողությանը։ Այդ մասին նշված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Կլամարի քաղաքապետ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի առաջին փոխնախագահ Ժան-Դիդիե Բերժեն, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։ Իր ելույթում Հասմիկ Տոլմաջյանն […]
17:20 02.10.2021
Բեմում պրեմիերա է՝ Վիլյամ Սարոյանի «Ոստրենն ու Մարգարիտը» պատմվածքի հիման վրա բեմադրված «Փրկության կղզի» ներկայացումը։ Բեմադրության հեղինակն է Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։ 156-րդ թատերաշրջանի բացումը համեստ էր ու դահլիճի շրջանակներում։ Մինչ բեմի վարագույրները կբացվեին, հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ և երգահան Հայկոյի հիշատակը, ով ստեղծագործական ամուր կապեր ուներ նաև աճեմյանցիների […]
12:36 01.10.2021
Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ: Քննարկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ տարբեր ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվի և կնպաստի նոր նախաձեռնությունների […]
16:08 30.09.2021
Սեպտեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած միջոցառմանը ներկա է եղել նաև հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ և նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մասնակցությամբ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի […]
15:46 30.09.2021
Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 9-ին Կրեմլում կհնչեն մեծանուն կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները: Համերգում ելույթ կունենան ռուսական էստրադայի սիրված ու հայտնի աստղեր, որոնք բազմիցս կատարել են Բաբաջանյանի երգերը: «Արմենպրեսի»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանն ասել է, որ երեկոն «Նոկտյուրնի» կատարմամբ կբացի Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը: Վերջինս խոստովանել է՝ իր համար դա մեծ […]
12:21 30.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի և «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ-Հայաստան)» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 1-ին կմեկնարկի «Կողք կողքի» երաժշտական ներառական արտ-փառատոնը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառումը կանցկացվի Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Բացի երաժշտական համերգային ծրագրից՝ այս տարի նախատեսվում է նաև փառատոնի մասնակից կենտրոնների սաների ձեռքի աշխատանքների […]
11:29 30.09.2021
Արքայադուստր Դիանայի մասին ֆիլմի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 9 -ին: Neon կինոընկերությունը հեռուստադիտողներին է ներկայացրել Ուելսի արքայադուստր Դիանայի կյանքի մասին պատմող կենսագրական ֆիլմի նոր թրեյլերը՝ «Սպենսեր․ Արքայադուստր Դիանայի գաղտնիքը» վերտառությամբ։ Սյուժեն Դիանա Սպենսերի կյանքի մասին է: Պատմությունը զարգանում է 90 -ականների սկզբին: Այդ պահին Լեդի Դին նոր էր որոշում կայացրել արքայազն Չարլզից բաժանվելու մասին: Ամուսնալուծության […]
19:59 29.09.2021
Հոկտեմբերի 1-ին Գյումրիի դրամատիկական թատրոնը կբացի 156-րդ թատերաշրջանը: Աճեմյանցիները երեք նոր բեմադրությունների պրեմիերաները կներկայացնեն առաջիկա երեք ամիսների առաջին օրերին։ Բեմադրություններից երկուսի նախապատրաստական ու բեմի ձևավորման աշխատանքներն ավարտված են, իսկ երրորդ թատերաշրջանի ամենամասշտաբային ներկայացման փորձերը շարունակվում են: Թատրոնը «Մաուգլի» է բեմադրում։ ««Մաուգլի» ներկայացման մեջ ընդգրկված են 70-ից ավելի դերասաններ, ոչ պակաս մեծ խումբ էլ աշխատում է […]
17:16 29.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով էլ սեպտեմբերի 29-ին կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը։ Մեկ ամիս տևողությամբ փառատոնի ընթացքում տեղի կունենա 17 համերգ՝ 12 սիմֆոնիկ և 5 կամերային։ «Արմենիա» փառատոնի համերգները կկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի պետական […]
23:40 28.09.2021
Մի քանի օրից ՝ սեպտեմբերի 30-ին, ուկրաինական էկրաններին կհայտնվի Դենիել Քրեյգ 007-ի հետ վերջին ֆիլմը ՝ մեռնելու ժամանակ չկա: Լոս Անջելեսում կայացել է Ջեյմս Բոնդի ավտոմեքենաների ցուցահանդեսը: Միջոցառումը տեղի է ունեցել 007 լրտեսական սագայի նոր ֆիլմի պրեմիերայի նախօրեին, որը ամերիկացի հեռուստադիտողները կտեսնեն այսօր՝ սեպտեմբերի 28 -ին: Այս մասին նշված է TSN-ի սյուժեում: Ցուցահանդեսին ներկայացված էր […]
14:24 28.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը պաշտոնական այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում՝ մասնակցելու ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: […]
14:45 27.09.2021
Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը վերսկսում է մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը նվիրված եռամսյա դասընթացները: Եռամսյա դասընթացներն այս անգամ նվիրված են գորգագիտությանը, ինչը հնարավորություն կտա գեղարվեստական գործվածքի վերաբերյալ ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ: Ծրագիրն իրականացվում է «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ: Դասընթացը նախատեսված է ոլորտի գիտաշխատողների, թանգարանային մասնագետների, մասնագիտական բուհերի ուսանողների (ԵՊՀ, ԵՊԿ, […]
20:00 25.09.2021
Կանադայում ապրած ու ստեղծագործած հայազգի քանդակագործ, նկարիչ Գևորգ- Ջորջ Քասաբյանի անհատական ցուցահանդեսն է այօսր բացվել Գյումրիի Ստիլ պատկերասրահում։ Ներկայացված գործերը բոլորը մինիմալիստական ոճի են։Աշխատանքները արվեստագետը 2008 թվականին է տեղափոխել Հայաստան, երբ ընտանիքով որոշել են մշտական բնակության տեղափոխվել հայրենիք։ 50 տարի է արդեն Ջորջ Քասաբյանը ստեղծագործում է, աշխատանքները տարբեր թեմատիկաներով են։ Գևորգ-Ջորջ Կասաբյանը ծնվել է Հալեպ […]
18:41 25.09.2021
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում Գյումրիում բացվել է Հայաստան-Ֆրանսիա մշակութային երկխոսություն ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են երկու ֆրանսահայ, աշխարհահռչակ նկարիչների՝ Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական գործերը ։ Գյումրիի Սերգեյ Մերկուրովի անվան թանգարանում ներկայացված են հայազգի արվեստագետների ավելի քան 30 աշխատանքներ, մի քանիսը բնօրինակներ են, որոնք Գյումրի են տեղափոխվել Երևանի ժամանակակից արվեստի թանգարանից։ Գառզուն՝ Գառնիկ Զուլումյանն ապրել և ստեղծագործել […]
18:04 25.09.2021
44 օրյա պատերազմից մեկ տարի անց Արցախում վերաբնակեցումն ու կյանքի բնականոն ընթացքը դեռ լիարժեք չի վերականգնվել: Պատերազմը փոխել է ոչ միայն մարդկանց ճակատագիրը, այն բաժանելով՝ պատերազմից առաջ և հետոյի, այլև գործելու, արարելու մոտեցումները: Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի տնօրենը հիշում է, թե ինչ ծրագրեր ու խաղացանկ էին կազմել 2020-ի թատերական կյանքում։ «Անցած տարի […]
16:11 25.09.2021
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Տավուշում էր՝ ծանոթանալու Տավուշի բերդի պեղումների արդյունքներին և քննարկելու հետագա անելիքները, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այցին մասնակցում էին նաև ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենները, հնագետներ, ճարտարապետներ, ոլորտի այլ մասնագետներ։ Մասնագիտական քննարկման […]
19:24 24.09.2021
«Եվրոպական ժառանգության օրերի» և միջթանգարանային համագործակցության շրջանակում սեպտեմբերի 25-ին` ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդես, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ցուցահանդեսը կրում է «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագիրը և իրականացվում է Հայաստանի ազգային գրադարանի «Գրատպության թանգարանի», Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի […]
14:07 24.09.2021
Կյանքից հեռացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը: Այս մասին հայտնում են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։ «Խորապես ցավակցում ենք Լևոն Աթոյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին, մեր ողջ հանրությանը։ Լևոն Աթոյանցի կորուստը մեծ է ինչպես հայկական կինոյի, այնպես էլ ողջ հայ մշակույթի համար»,- նշել են միությունից: Լևոն Աթոյանցը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, […]
15:54 23.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Երերույքի տաճարում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում կանցկացնի «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող դասական համերգ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառմանը հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։ Համերգային ծրագրում կհնչեն Բեթհովենի, Բրուքների, Լիստի, […]
20:26 20.09.2021
2021 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում մահացել է հայ անվանի դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանը՝ գրաքննադատ, արձակագիր, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի կինը։ Նա ծնվել է 1947 թ․ օգոստոսի 21-ին, Արթիկում, 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1998 թվականից ՀՀ գրողների միության անդամ է։ 1967–1991 թվականներին աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի […]
18:48 20.09.2021
Բենը Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի քանդակագործության բաժինն ավարտելուց հետո ծառայության է անցել Արցախում: Պարտադիր զինվորական ծառայության մեկ տարին անցել է Մատաղիսի զորամասում: Հերթապահության էր, երբ տագնապը հասավ, որ պատերազմ է։ Սեպտեմբերի 27-ը մեկ տարի երկու ամսվա խաղաղ ծառայությունը մեկ վայրկյանում փոխեց Բենի ու նրա նման հազարավոր զինվորների կյանքը: Պատերազմի դաժան արհավիրքների միջով անցնելով, ընկերների […]
20:23 19.09.2021
Ամերիկյան RIAA – ն Օզի Օսբորնի վերջին «Սովորական մարդը» ալբոմին շնորհել է «ոսկե ալբոմի» կարգավիճակ, հաղորդում է Blabbermouth.net- ը: Ըստ կազմակերպության տվյալների՝ վաճառվել է ավելի քան կես միլիոն օրինակ: Ձայնագրությունը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 21-ին: Այն ներառում է 11 կոմպոզիցիա, այդ թվում՝ Էլթոն Ջոնի հետ ձայնագրությունը: Սկավառակը Օսբորնի առաջին սոլո նախագիծն է ՝2010 թվականի […]
18:15 18.09.2021
Այսօր հանդիսավորությամբ բացվել է «Գյումրու ժողովրդական գործիքներ պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ի նորոգված շենքը։ Շենքի վերանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականից: Պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է: Ծրագրի ընդանուր արժեքը կազմում է 56մլն 111 հազար դրամ ։ 3 տասնամյակից ավելի տնակային պայմաններում գործունեություն ծավալած պետական նվագախումբն այսուհետ կաշխատի հարմարավետ պայմաններում։
17:35 18.09.2021
Սեպտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանի վերականգնման բաժնում մեկնարկել է մեկշաբաթյա վերապատրաստման ծրագիր, որին մասնակցում են Հյուսիսային Իրաքից (Էրբիլ) ժամանած մասնագետների խումբը՝ Քաղդեական եկեղեցու առաջնորդ, Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոնի տնօրեն, արքեպիսկոպոս Նաջիբ Միխայիլի գլխավորությամբ։ Ծրագիրը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը։ Վերապատրաստման մեկ շաբաթը օգտակար կլինի իրաքցի մասնագետների համար, որոնք շնորհակալ աշխատանք են կատարում իսլամական պետության բարբարոսություններից փրկված հազարավոր […]