TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+17.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Գյումրիում բացվել է մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի խորաքանդակը

18:15 30.10.2021

Այսօր Գյումրիում անցկացվել է միջոցառումների շարք՝ նվիրված մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրի պատվավոր քաղաքացի, քաղաքի նվիրյալ Հասմիկ Կիրակոսյանի հիշատակին։ Սպանդարյան 24 հասցեում, որտեղ ապրել է մշակույթի վաստակավոր գործիչը, բացվել է նրա խորաքանդակը։ Հեղինակը գյումրեցի երիտասարդ քանդակագործ Վահագն Պապոյանն է։ Իսկ Հայորդաց տան դահլիճում տեղի է ունեցել Հասմիկ Կիրակոսյանի «Նվիրում» գրքի շնորհանդեսը, որտեղ  հեղինակը ընթերցողին ներկայացնում է […]

̰
Մեկնարկել է Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային համաժողովը

17:36 29.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոկտեմբերի 29-31-ը անցկացնում է «Փոքր կինոնկարներ. համընդհանուր ժա­ռանգություն, փոքր կինոթատրոնների պահպանում, հասանելիություն և տարածում գլոբալ պլատֆորմներում» միջազգային համաժողովը՝ նվիրված «Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան, 1920-2002) ծննդյան 100-ամյակին: Եռօրյա գիտաժողովն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում ընդգրկված ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» ամսագրում` անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը

13:18 29.10.2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական` 2021 թ. համարը: Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին և ներկայացնում է Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մարտահրավերները: Ամսագրի ամենամյա թողարկումներն անդրադառնում են […]

̰
Մեծ Բրիտանիան Թուրքիային է վերադարձրել հնագույն ոսկյա սափորը

20:33 28.10.2021

Մեծ Բրիտանիան Թուրքիային է վերադարձրել 4250 տարվա ոսկյա սափոր։ Փորձաքննությունը պարզել է, որ արտեֆակտը երկրից ապօրինի է դուրս բերվել, հայտնում է The Art Newspaper-ը։ Նախկինում սափորը անգլիացի գործարար Արթուր Գիլբերտի և նրա կնոջ՝ Ռոզալինդի հավաքածուի մի մասն է եղել, ովքեր երկար տարիներ հավաքել են դեկորատիվ արվեստի առարկաներ, այդ թվում՝ սպասք, ինչպես նաև արծաթից և ոսկուց […]

̰
Մեկնարկում է «Հայահավաք» նախագիծը

14:26 28.10.2021

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Հայահավաք» նախագիծը։ «Հայահավաք» նախագծի շրջանակում հայազգի հանրահայտ դիրիժորներն ու մենակատարները, որոնք դեռևս ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում, կհրավիրվեն Հայաստան՝ համագործակցելու ԿԵԱԿ երաժշտախմբերի հետ կամ անհատական ծրագրերով ներկայանալու հայ հանդիսատեսին։ Ծրագրի նպատակն է նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապին, մշակույթով միավորել […]

̰
Ուժեղացված ծառայություններ Երևանում. հայտնաբերվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող

20:27 27.10.2021

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություններ։ Հերթականը հոկտեմբերի 26-ի երեկոյան էր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով կազմակերված հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով բերման է […]

̰
Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում

16:32 27.10.2021

Հոկտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնի միջև համագործակցության շրջանակներում Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 100 ամյակին: Առնո Բաբաջանյանի էստրադային ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական […]

̰
Հայկական մանրանկարչություն. Կապանի դպրոցականների համար կիրականացվի «Զարդագիր» ծրագիրը

16:03 27.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» նոյեմբերի 1-4-ը «Զարդագիր» ծրագրի շրջանակում կիրականացնի «Զարդագիր» հաղորդաշարի՝ «Հայկական մանրանկարչություն» հաղորդմանն ուղղված վարպետաց դասեր։ Դասերը կանցկացվեն ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի շուրջ 400 դպրոցականների համար։ Յուրաքանչյուր օր կանցկացվի 3 վարպետաց դաս, որի ընթացքում երեխաները ձեռք կբերեն հայկական մանրանկարչության, գույների ստացման մասին գիտելիքներ: Բոլոր […]

̰
Մարիա Զախարովայի գրած երգի տեսահոլովակը դիտվել է ավելի քան 18 միլիոն անգամ

12:52 26.10.2021

«До предела»․ այսպես է կոչվում ստեղծագործությունը, որի խոսքերի հեղինակը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է։ Կոմպոզիտորը Մաքսիմ Ֆադեևն է, ով երգը կատարել է երգչուհի Վալերիայի հետ։ Տեսահոլովակը YouTube-ում դիտվել է ավելի քան 18 մլն անգամ։

̰
Թբիլիսիում նշվել է Սպենդիարյանի 150-ամյակը

20:00 25.10.2021

Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսիում տեղի է ունեցել կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և թիֆլիսյան առաջին այցի 105-ամյակին նվիրված միջոցառում։ Այս մասին գրում է Aliq Media-ն։ Երկօրյա ծրագրի ընթացքում հնչել են Սպենդիարյանի ստեղծագործություններից, բանախոսությամբ հանդես են եկել հայ և վրացի գործիչներ։ Անդրադարձ է եղել նաև Սպենդիարյանի Թիֆլիս առաջին այցին, վրաց մտավորականության ջերմ […]

̰
Ֆրունզիկի մասին «Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը ցուցադրվել է Թբիլիսիում

20:40 22.10.2021

Հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկ) մասին պատմող «Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմը հոկտեմբերի 21-ին ցուցադրվել է Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում։ 2021 թվականի ամռանը նկարահանված Ֆիլմի պրեմիերան Երևանում տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։ Ֆիլմի հեղինակն ու արտադրողը Դավիթ Բեջիթաշվիլին է, ռեժիսորը՝ Օթար Միքելաձեն, օպերատորն ու խմբագիրը Անա Նիքաբաձեն: «Ֆրունզիկին բոլորը հիշում են կատակերգական ֆիլմերից, ինչպիսին […]

̰
Կբացվի «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը

13:16 20.10.2021

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրության կազմակերպման նպատակով «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները տրամադրել է Հայաստանի ազգային պատկերասրահը: Քոչարն այս շարքը ստեղծել է 1939 թվականին, երբ նշվում էր էպոսի 1000-ամյա հոբելյանը: Նշենք, որ Երվանդ Քոչարի թանգարանն անցել է ցուցադրությունների կազմակերպման հայեցակարգային նորատիպ, կոնցեպտուալ ձևաչափերի: Այս ցուցադրությունը […]

̰
«Խոսողը՝ չգիտի, իմացողը չի խոսում»․ 44-օրյա պատերազմի օրերի ապրումների մասին զոհված զինվորի գրառումները մեկ գրքում

19:13 19.10.2021

Գյումրիում ներկայացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, 20-ամյա Շանթ Նավոյանի «Խոսողը՝ չգիտի, իմացողը չի խոսում» գիրքը։ Գիրքը ոչ այնքան գեղարվեստական պատում է, որքան սեփական կյանքի, սիրո, հույզերի ու ապրումների մասին հետաքրքիր գրառումներով մի ամբողջական պատմություն։ Ամենաշատ գրառումները Շանթը կատարել է ծառայության ընթացքում։ 2019 թվականին է զորակոչվել բանակ, ծառայում էր Կապանում, և 2020 թվականին՝ մեկ օրում […]

̰
«Վարպետության դաս» նախագիծ՝ ՀՀ առաջատար մասնագետների հետ

15:40 19.10.2021

«Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը «Մեկնարկ» տաղանդի զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Վարպետության դաս» նախագիծը, որին մասնակցում են հրավիրյալ մասնագետները: Վարպետության դասերին տեղի են ունենում հանդիպումներ 7-20 տարեկան պատանի երաժիշտ-կատարողների և ՀՀ առաջատար վեց մասնագետների հետ (դաշնամուր, ջութակ և թավջութակ): Նախագծի շրջանակում արդեն իսկ կայացել են հանդիպումներ միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Լևոն […]

̰
Ալեքսանդր Սպենդիարյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյաններին նվիրված համերգ Լոնդոնում

21:29 18.10.2021

Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Սբ. Քաթբերթ եկեղեցում ՄԹ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել հոբելյանական համերգ՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի 150-րդ եւ Առնո Բաբաջանյանի 100-րդ ծննդյան տարեդարձին։ Կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարվել են Քլինգեն երգչախումբի եւ Քլինգեն կամերային նվագախումբի կողմից՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահի գլխավորությամբ, ինչպես նաեւ մի շարք հայազգի եւ օտարերկրյա միջազգային […]

̰
Ֆրանսիայում սկսվել են «Երեք հրացանակիրները» ֆիլմի նոր տարբերակի նկարահանումները

21:28 17.10.2021

«Երեք հրացանակիրները» ֆիլմի ստեղծագործական խումբը՝ ռեժիսոր Մարտին Բուրբուլոն ու պրոդյուսոր Դմիտրի Ռասամը Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի մոտիվներով 2 մասից բաղկացած նոր ֆիլմ նկարահանել: 70 միլիոն եվրո բյուջեով նոր կինոնկարը խոստանում է ոչ միայն դառնալ ամենաթանկ ֆիլմերից մեկը ֆրանսիական կինոարտադրության  պատմության մեջ, այլև բազմաթիվ անակնկալներ մատուցել հանդիսատեսին: Ստեղծագործական խումբը մտադիր է ֆիլմն ավարտել 2022թ մայիսին, […]

̰
Հայտնվել են տիեզերքում աշխարհի առաջին նկարահանող խմբի Երկիր վերադարձի կադրերը

11:59 17.10.2021

Հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է տիեզերքում աշխարհի առաջին նկարահանող խումբը վերադառնում Երկիր։ Դերասանուհի Յուլիա Պերեսիլդը, ռեժիսոր Կլիմ Շիպենկոն և տիեզերագնաց Օլեգ Նովիցկին մոտ երկու շաբաթ մնացել են Միջազգային տիեզերակայանում։ Փրկարարներն օգնել են Երկիր վերադարձող նկարահանող խմբին դուրս գալ «Սոյուզ» տիեզերանավից։ «Ռոսկոսմոսը» հայտնում է, որ վայրէջք կատարած անձինք լավ են զգում: Նրանց […]

̰
Էլթոն Ջոնը 16 տարում առաջին անգամ գլխավորել է բրիտանական չարտերը

09:46 16.10.2021

Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնի Cold Heart (Pnau Remix) երգը 2005 թվականից ի վեր առաջին անգամ առաջատար դիրք է զբաղեցրել բրիտանական չարտերում։ Այս մասին հայտնում է Official Charts Company-ն, որը կազմում և հրապարակում է Միացյալ Թագավորության երաժշտական հիթ-շքերթները։ Ստեղծագործությունը ձայնագրվել է բրիատանացի երգչուհի Դուա Լիպայի հետ։ Հիթի թողարկումն ավստրալական երաժշտական Pnau խմբի էլեկտրոնային երաժշտության […]

̰
Պատմամշակութային և կրոնական ժառանգության օկուպացված հուշարձանները. զրույց Լուսինե Ղարախանյանի հետ

23:08 14.10.2021

Պատմամշակութային և կրոնական ժառանգության օկուպացված հուշարձանները: Արամ Աբրահամյանի թեմայի շուրջ զրուցել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ երկրի կայուն զարգացման ուղի

14:51 14.10.2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի Եվրոպայի տարածաշրջանի պարբերական զեկույցների ամփոփիչ նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ ոչ նյութական մշակութային ժառանգության մոնիթորինգը հստակեցրել է ժառանգության արդի իրավիճակը, դրա պահպանությանն ու փոխանցմանն առնչվող հարցերը, որոնք ներկայում կարևորվում են երկրի կայուն զարգացման նպատակների ուղղությամբ իրականացվող գործընթացների համատեքստում։ Այս թեմաների շուրջ զեկույց է […]

̰
Հոբելյանական համերգ՝ Լոնդոնում. Ա. Սպենդիարյան-150, Ա. Բաբաջանյան-100

13:36 13.10.2021

2021 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Լոնդոնում՝ Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ. Քաթբերթ եկեղեցում, կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Համերգին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, Քլինգենի երգչախումբը և Քլինգենի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահ): Համերգի նպատակն է արտերկրում ևս հանրահռչակել մեծ կոմպոզիտորների ստեղծագործական անմահ ժառանգությունը։ Համերգի […]

̰
Փանիկ գյուղի պատմության թանգարանը հավակնում է դառնալ զբոսաշրջային այցեքարտ

19:51 12.10.2021

Շիրակի մարզի Փանիկ գյուղի թանգարանը խորհրդային տարիներին համարվում էր տարածաշրջանում եզակիներից մեկը։ Այն գյուղի դպրոցում հիմնել էր դպրոցի պատմության ուսուցիչ Պետրոս Նահապետյանը: Այժմ իր գործը շարունակում են։ Գյուղի հարուստ պատմության մասին վկայող փաստեր, նմուշներ են հավաքվում և ցուցադրվում։ Թանգարանի ստեղծման և hնագույն նմուշների ձեռքբերման  մասին SHANTNEWS.am-ին պատմել է Պետրոս Նահապետյանի թոռը։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի […]

̰
Ավարտվել են Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները

15:35 12.10.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնք՝ ներկա գտնվելու Սբ. Աստվածածին եկեղեցու՝ վերականգնումից հետո օրհնության արարողակարգին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, միջոցառումը նախաձեռնել ու իրականացրել է բարերար, 83-ամյա Ռոզա Մինասյանը՝ համայնքի բնակիչների աջակցությամբ։ Նշենք, որ աշխատանքները սկսվել էին մեկ տարի առաջ՝ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին: Եկեղեցու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը 2016 […]

̰
Փոլ ՄաքՔարթնին հայտնել է The Beatles-ի փլուզման մեղավորին

23:34 11.10.2021

The Beatles ռոք խմբի հիմնադիրներից Փոլ ՄաքՔարթնին կարծում է, որ խմբի փլուզման պատճառը նրա գործընկեր Ջոն Լենոնի որոշումն է: Այդ մասին լիվերպուլյան քառյակի երգերի նախկին հեղինակ և բասիստն ասել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային տված հարցազրույցում, որից հատվածներ են հրապարակվել:«Ես չեմ հրահրել [խմբի] փլուզումը։ Դա մեր Ջոնն էր։ Ես այն մարդը չեմ, ով նախաձեռնում է փլուզում»,- […]

̰
Ջեմս Բոնդի «Մահանալու ժամանակը» ֆիլմը ռեկորդ է գրանցում

23:23 11.10.2021

Ջեմս Բոնդի 25-րդ հոբելյանական «Մահանալու ժամանակը» ֆիլմի դրամարկղային հասույթն այն դարձրեց առաջատար բոլոր շուկաներում, այդ թվում՝ ռուսական: Այնուամենայնիվ, վերլուծաբանների ակնկալիքներն ավելի մեծ էին և ավելի շատ, քանի որ այս թվերը կազդեն հսկայական բյուջե ունեցող նախագծի հեղինակների՝ այն շարունակելու կամ դադարեցնելու որոշման վրա: Ֆիլմի թողարկման առաջին շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հասույթը կազմել է ավելի քան 120 […]

̰
Արա Խզմալյանը պեղավայրում ծանոթացել է Պատմական Արտաշատի նոր բացված շերտին

17:25 11.10.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի վարչական տարածքի պեղավայր՝ տեղում ծանոթանալու հայտնաբերված Պատմական Արտաշատ մայրաքաղաքի սյունաշար պալատի մնացորդներին՝ հետագայում դրանց պահպանման հնարավոր միջոցները քննարկելու նպատակով։ Պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Մ․ Զարդարյանը նախարարի տեղակալին ներկայացրել է պեղումների ընթացքում հայտնաբերված սյունաշար կառույցը /հավանաբար պալատի/, գտածոները, դրանց ուսումնասիրման ընթացքը։ Քննարկվել […]

̰
«Արմենիա» փառատոնի շրջանակում այսօր երեկոյան կհնչեն Մոցարտի ստեղծագործությունները

15:40 10.10.2021

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական կամերային նվագախումբը այսօր երեկոյան երեկոյան հանդես կգա դիրիժոր Լավարդ Սկոու-Լարսենի ղեկավարությամբ։ Կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները։ Նվագախմբի հետ ելույթ կունենա նաև անվանի դաշնակահար Պավել Գիլիլովը։ Լավարդ Սկոու-Լարսենը, խոսելով Մոցարտի երաժշտության մասին, նշում է, որ այն հզոր ուժ ունի։ Նա Մոցարտի արվեստը համեմատում է ամոքիչ հատկություններ ունեցող սպեղանու հետ։ […]

̰
Գերմանիայում տեղադրվել է կանցլեր Անգելա Մերկելի ձիարձանը

10:52 10.10.2021

Գերմանացի քանդակագործ Վիլհելմ Կոխը ներկայացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արձանը: Նախատեսվում է, որ այն կցուցադրվի մինչև 2022 թվականի ամռանը Բավարիայի Տեմպել թանգարանի դիմաց: Արձանի բարձրությունը 2.7 մ է, այն պատրաստվել է 3D տպագրության միջոցով: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի  ձին պատկանում է կարճ տարածությունների համար մրցարշավային ձիերի ցեղին: Հեղինակի պատկերացմամբ՝  Մերկելը տաբատե կոստյումով, նստում է […]

̰
Հուշարձանների պահպանությունը՝ առաջնահերթություն. ընթանում են պեղման աշխատանքներ

16:01 08.10.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների ու ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչների հետ (հնագետներ, ճարտարապետներ, պատմաբաններ): Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել մշակութային ժառանգության պահպանման խնդիրները, լսել առաջարկները, նշել առաջնահերթությունները, ներկայացնել […]

̰
Ֆիլմերը վնաս են հասցնում ստեղծագործության բնօրինակին․ Կոելիոն հրաժարվում է էկրանավորման իրավունք տրամադրել

12:36 07.10.2021

Պաուլո Կոելիոյի ստեղծագործություններն արդեն մեկ անգամ չէ, որ նկարահանվել են, և այժմ գրողը որոշել է փոխել վերաբերմունքն իր գրքերի կինոպատումների նկատմամբ: Այժմ բրազիլացի նշանավոր գրողը որոշել է չվաճառել իր գրքերի էկրանավորման իրավունքները, քանի որ կարծում է, որ ֆիլմային տարբերակները միայն վնաս են հասցնում բնօրինակ ստեղծագործություններին: Նա նշել է, որ կինոարդյունաբերության դեմ ոչինչ չունի, բայց չի […]

̰
BACK_TO_TOP