18:21 11.12.2021
Հոլանդացի քիմիկոսները պարզել են, որ Ռեմբրանտի, նրա ուսանողների և 17-րդ դարի այլ հոլանդացի նկարիչների նկարների ճշգրիտ տարիքը կարելի է հաշվարկել կապարի սպիտականերկի մեջ առկա կայուն իզոտոպներից։ Սա հնարավորություն է տալիս իրական աշխատանքը տարբերել կեղծից, գրում են գիտնականները Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում։ Մենք վերլուծել ենք սպիտակի իզոտոպային կազմը 77 նկարներում, որոնք նկարել են 17-րդ դարի […]
17:10 11.12.2021
Երեկ Գյումրիի դրամատիկական թատրոնում 156-րդ թատերաշրջանի ամենամասշտաբային ներկայացման ՝ «Մաուգլի»-ի առաջնախաղն էր։ Շուրջ ութ ամիս տևած բարդ ու դժվարին աշխատանքներից հետո այն հանդիսատեսին ներկայացավ իր ուրույն ասելիքով՝ բոլորովին տարբերվող մուլտֆիլմից։ «Կարծում եմ այս ներկայացումը երկար ժամանակ կմնա թատրոնի խաղացանկում, մեծ ռիսկ էր մեզ համար, որովհետև մեծամասամբ ամբողջ գումարը ծախսվել է հենց թատրոնի միջոցով, մեր արտաբյուջեի […]
13:47 10.12.2021
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» ամփոփվել է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական նախագիծը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Աջակցություն մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներին՝ ուղղված մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը, առողջության վերականգնմանն ու պահպանմանը, սոցիալականացմանը և հանրային կյանքին ինտեգրմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Ծրագրի արդյունքների ամփոփմանը մասնակցել է ԿԳՄՍՆ երիտասարդական […]
17:23 08.12.2021
Դեկտեմբերի 7-ին ամփոփվել են ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումի արդյունքները։ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) ժյուրիի անդամների որոշմամբ զբաղեցրել է 3-րդ տեղն ու արժանացել մրցանակի, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Մրցութային ժյուրիի կազմում էին արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Մուխաբատ Տուլյախոջաևան (Ուզբեկստան), ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր […]
11:40 07.12.2021
Միջազգային տիեզերակայանում առաջին անգամ կտավի վրա կնկարեն վրձիններով, ինչպես նաև կարձանագրեն ներկերի և ջրի խառնումն անկռելիության պայմաններում, գրում է «Известия»-ն։ Դեկտեմբերի 8-ին երկու ճապոնացի տիեզերական զբոսաշրջիկներ՝ գործարար Յուսակու Մաեզավան և պրոդյուսեր Յոզո Հիրանոն, տիեզերք կմեկնեն Soyuz MS-20 տիեզերանավով։ Անձնակազմի թվում կլինի նաև ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը։ Սպասվում է, որ նրանք 12 օր կանցկացնեն տիեզերքում: Երկիր […]
17:57 06.12.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարութան աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցում է Տաշքենդում (Ուզբեկստան) անցկացվող ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին, որի կազմակերպիչն է Թատերական միությունների միջազգային համադաշնությունը: Ֆորումի աշխատանքներին աջակցում է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Դեռևս անցած տարի […]
14:13 06.12.2021
Մյուս տարի աննախադեպ՝ շուրջ 1 մլրդ դրամ է տրամադրվելու մշակույթի ոլորտի նյութատեխնիկական բազայի արդիականացման համար։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը վարել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում ներառված էին ՀՀ մշակույթի ոլորտի պահպանության և զարգացման ռազմավարության, միջոցառումների պլանի ներկայացմանը, մշակույթի ոլորտին դրամաշնորհների […]
19:58 04.12.2021
«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբը և պատմական շենքն ամբողջությամբ շարունակում են փլուզվել, իսկ պահպանության ուղղությամբ որևէ ձեռնարկում չի եղել՝ տարածքը մնում է բաց ու առանց սահմանազատման։ Անգամ այս վիճակում կինոյի քաղաքի հայտնի վայրը մնում է ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Հարևանությամբ նորաստեղծ ու նույնանուն «Վառեմ-Մարեմ» արվեստանոցի երիտասարդները ստանձնել են պատմական շենքի հանրահռչակման ու պահպանման գործը։ […]
17:37 04.12.2021
Գյումրիի Մերկուրովի անվան նկարչական դպրոցը նշում է հիմնադրման 100 ամյակը։ 1921-ին է բացվել դպրոցը, որը սկզբում գործել է որպես նկարչական ստուդիա, ապա դարձել նկարչական դպրոց։ Այս տարիների ընթացքում մի քանի հասցե է փոխել, գործել է ոչ տիպային շենքերում։ Իսկ հիմա 100 ամյա դպրոցն արդեն աշխատանքային բարելավված պայմաններ ունի։ Քաղաքապետարանի աջակցությամբ հնարավոր է դարձել դպրոցի նկուղային […]
20:20 03.12.2021
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցապնդում է արել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին Թուրքիայի Էրզրում (Կարին) նահանգի Գեզ գյուղի հայկական Սուրբ Մինաս եկեղեցու պահպանության վերաբերյալ: Գրում է Ermenihaber.am-ը։ Հայ պատգամավորը, հիշեցնելով, որ եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է հարձակման, մի քանի հարց է ուղղել թուրք նախարարին: […]
13:59 03.12.2021
Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա հոբելյանական համերգ: Համերգի ընթացքում կհնչեն Անրի Վեռնոյի ֆիլմերի երաժշտությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ (ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան), ‹‹Դլե յաման›› երգը՝ մարսելաբնակ դուդուկահար Լևոն Մինասյանի նվագակցությամբ: Կհնչեն նաև Շառլ Ազնավուրի և Միշել Լեգրանի ստեղծագործություններից: […]
11:13 03.12.2021
Շանդունի համալսարանի չինացի հնագետները կարևոր բացահայտում են արել: Ինչպես գրում է Global Times-ը, գիտնականները հայտնաբերել են բուսական նյութեր՝ թեյի ամենահին մնացորդները, որոնք ներկա դրությամբ հայտնի են հետազոտողներին: Գտածոն հայտնաբերվել է Պատերազմող կայսրությունների ժամանակվա դամբարանում: Մասնագետների կարծիքով՝ թեյի մնացորդները թվագրվում են մ.թ.ա 453-410 թվականներին։ Ուսումնասիրությունները հաստատել են, որ թեյի այդ մնացորդները թրջել են, ապա՝ եփել: «Նման […]
13:31 01.12.2021
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը (մ.թ.ա. 2800-2600 թթ.)» խորագրով ցուցահանդեսի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, դպրոցականներ։ Նախարար Վահրամ […]
23:17 30.11.2021
Շառլ Ազնավուրի մեծ երկրպագու, դերասան, երգիչ և երգահան Ժուլիեն Քլերքը «France 5» հեռուստաալիքի «C à vous» հաղորդմանն է հյուրընկալվել։ Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, երաժիշտը պատմել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ առաջին անգամ բեմ դուրս գալու մասին։ Քլերքը նաև նշել է, որ Ազնավուրի հետ վերջին զրույցը տեղի է ունեցել ամառային շրջագայության ժամանակ, որի ընթացքում նրանք […]
17:20 30.11.2021
Այս տարի հայազգի կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր, պրոդյուսեր Ստաս Նամինը (Անաստաս Միկոյան) նշում է 70-ամյա հոբելյանը: Բարձր գնահատելով անվանի արվեստագետի՝ համաշխարհային մշակույթում ունեցած ներդրումը՝ այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Նամինին՝ ի արժևորումն նրա գործունեության և հոբելյանի: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է Ստաս Նամինին՝ հիացմունք […]
16:27 30.11.2021
Նոյեմբերի 27-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում կայացել է միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառումն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Քլինգեն» երգչախմբի և Մշակութային ասոցիացիայի և դրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ […]
17:15 29.11.2021
Նոյեմբերի 27-ը հայ ժողովրդի սիրելի գրող, հրատարակիչ, հասարակական-մշակութային գործիչ Եղիշե Չարենցի հիշատակի օրն էր։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, բանաստեղծի մահվան 84-րդ տարելիցի շրջանակում և Չարենցի 125-ամյա հոբելյանին ընդառաջ, հանդես է եկել «Մասնավորից` պետություն» մշակութապահպան նախաձեռնությամբ։ Մինչ նախաձեռնության մեկնարկը տեղի է ունեցել թանգարանի օրհնման արարողություն։ Հաջորդիվ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի աշխատակազմը, Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի […]
10:51 29.11.2021
Նոյեմբերի 18-ից 21-ը Բելառուսի Գոմել քաղաքում տեղի է ունեցել «Գոմել Ֆեստ» երրորդ միջազգային փառատոնը։ Փառատոնին մասնակցել է 300 մասնակից 15 երկրից, այդ թվում՝ Թատրոնի բալետային թատերախմբի արտիստ Գոռ Սարգսյանը, ով փառատոնի բացարձակ հաղթողն է։ Այս մասին տեղեկացնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։
22:20 27.11.2021
Բրիտանացի երգչուհի Ադելը Vogue-ին տված հարցազրույցում բացահայտել է 45 կիլոգրամ նիհարելու գաղտնիքը. Նա տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում։ Ադելը նաև ցուցադրել է այն մթերքները, որոնք օգնել են նիհարելու հարցում։ Մասնավորապես, նա ուտում է դդմիկ, դդում, կանաչեղեն, բուլղարական պղպեղ, վարունգ, ավոկադո և նեկտարին։ «Ես հետևում եմ, թե ինչ եմ մատակարարում իմ մարմին», – ասել է […]
19:37 27.11.2021
Եգիպտոսում երկարամյա վերականգնումից հետո բացվել է սֆինքսների հնագույն ճեմուղին, որը գտնվում է Կրնաակիի և Լուքսորի տաճարների միջև։ Բացման արարողությանը մասնակցել են Եգիպտոսի նախագահը, կառավարության անդամներ և դեսպաններ։ Վերականգնված ճեմուղու երկարությունը 2700 մետր է, լայնությունը՝ 76 մետր։ Ճեմուղու կառուցումը սկսվել է փարավոնների 18-րդ տոհմի գահակալության տարիներին (տոհմի ավելի հայտնի ներկայացուցիչներն են Թութմոս Երրորդը և Հաթշեփսուտ իշխանուհին)։ […]
17:25 26.11.2021
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել է համերգային երեկո՝ նվիրված կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի 90-ամյակին: Միջոցառումը կկայանա նոյեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ. այն կրում է «Պահե՛ք ակնթարթը, մաե՛ստրո» խորագիրը: Համերգին կհնչեն Թարիվերդիևի սիմֆոնիկ ստեղծագործությունները (սյուիտ՝ «Աղջիկը և մահը» բալետից, Ջութակի թիվ 1 կոնցերտը, կոմս Կալիոստրոյի արիան՝ «Կոմս […]
15:03 24.11.2021
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի գործունեության զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը […]
16:48 23.11.2021
Երևանում (Կինոյի տուն) մեկնարկել է ««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ և հանրային կառավարում» միջազգային սեմինարը: Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Սեմինարն ուղղված է կինեմատոգրաֆիայի բնագավառում պետական և մասնավոր հատվածների համագործակցության համակարգի արդիականացմանը ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ միջազգային մակարդակում: Այն կտևի մինչև նոյեմբերի 26-ը։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, […]
19:45 22.11.2021
Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Խոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական եկեղեցին, որը հայտնի է Էրգանի եկեղեցի անունով, անխնամ մնալու հետևանքով ավերակ վիճակում է հայտնվել։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Դեռևս 2012 թվականին Էրզրումի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը ընդունել է եկեղեցու պահպանման անհրաժեշտության վերաբերյալ Թունջելիի նահանգի մշակույթի և տուրիզմի վարչության ներկայացրած դիմումը, սակայն մինչ օրս եկեղեցու պահպանման […]
19:30 19.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ԹԻ ԷՄ Փրոդաքշն»-ը նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի համերգ՝ նվիրված աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին: Համերգին մասնակցում են օպերային հայ անվանի երգիչներ Հասմիկ Պապյանը, Գևորգ Հակոբյանը, Կարինե Բաբաջանյանը (Գերմանիա), Հովհաննես Այվազյանը, Լիանա Ալեքսանյանը (Գերմանիա), Խաչատուր Բադալյանը (ՌԴ)։ Դիրիժոր՝ Անտոնելլո Ալլեմանդի (Իտալիա): Հոբելյանական […]
19:03 19.11.2021
Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Մեկ օր Պոմպեյում» ծավալուն ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, դեսպանության բարձրաստիճան ներկայացուցիչներ: Հայաստանում Իտալիայի մշակույթի շաբաթվա շրջանակում անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ-ում […]
16:47 19.11.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը երկարաձգել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը: Այժմ հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2021 թ. դեկտեմբերի 10-ը: Բիենալեն կկայանա Վենետիկում 2022 թ.: Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. դեկտեմբերի 10-ը […]
13:50 19.11.2021
Լոնդոնից 30 կմ հեռավորության վրա՝ Սլաու քաղաքում, հրդեհ է բռնկվել լեգենդար Pinewood կինոստուդիայում։ Այս մասին ուրբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, հայտնել է The Sun թերթը։ Հրատարակության տվյալներով՝ այրվել են ստուդիական համալիրի մի քանի արհեստանոցներ։ Շինհրապարակից բարձրացել են սև ծխի հսկայական ամպեր: Հրդեհի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։ Ըստ տեղի բնակիչների, որոնց մեջբերում է թերթը, շատ ուժեղ […]
19:36 17.11.2021
Գյումրիում կայացել է անգլիացի կոմպոզիտոր Հանրի Պյորսելի «Դիդոնե և Էնեաս» օպերային ներկայացման առաջնախաղը: Հանդիսատեսին ներկայացվել են 17-րդ դարի բարոկկո ոճի երաժշտությունն ու օպերային արիաները: «Անուշ» օպերայի բեմադրությունից գրեթե 110 տարի անց Գյումրիում օպերա բեմադրելու մտահղացումը հայտնի երգեհոնահարուհի, ֆրանսաբնակ գյումրեցի Նարինե Սիմոնյանինն է, բեմադրող ռեժիսորն ու խորեոգրաֆն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը։ Երեք գործողությամբ օպերան […]
19:30 17.11.2021
Սուրբ Աթոռի պաշտոնական լրատվականը՝ «Վատիկան Նյուզ»-ը, նոյեմբերի 17-ին տպագրել է հոդված՝ անդրադառնալով Հայաստանի արևելյան սահմանին ադրբեջանական կողմից նոյեմբերի 14-16-ի ընթացքում իրականացված ագրեսիվ գործողություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոդվածի «Արվեստի ու մշակույթի ժառանգություն» բաժնում նշվում է, որ նախորդ տարվա զինադադարից հետո հազարավոր տեղահանվածների ապագայի հանդեպ խորը մտահոգությանը զուգահեռ միջազգային հանրության կողմից դրսևորվում էր տարածաշրջանի հոգևոր մշակութային ժառանգության նկատմամբ […]