TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+20.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Թուրքիայում անտիկ բնակավայր է հայտնաբերվել

15:50 02.01.2022

Թուրքիայի Չեշմե քաղաքի մոտակայքում հայտնաբերվել է անտիկ բնակավայր, որն ավերվել է ցունամիի հետևանքով, որն առաջացել է Մինոյան վերջին ժայթքման պատճառով։ Այն տեղի է ունեցել մ․թ․ա 1628 թվականին Կրետե կղզում Մինոյան քաղաքակրթության դարաշրջանում։ Հնագիտական գտածոները փաստում են բնական աղետի ահռելի հետևանքների մասին։Այս մասին հնագետները հոդված են հրապարակել Proceedings of the National Academy of Sciences  ամսագրում։ Մինոյան […]

̰
Ջազը՝ մտքի թռիչք. «Գարի Քյոսայան» ջազ-քառյակը երաժշտասերներին կներկայանա ամանորյա և Սուրբ ծննդյան համերգով

13:15 31.12.2021

«Գարի Քյոսայան» ջազ-քառյակը երաժշտասերներին տոն կնվիրի՝ հանդես գալով յուրահատուկ համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ինչպես սիրված ջազ ստեղծագործություններ համաշխարհային գանձարանից, այնպես էլ Քյոսայանի հեղինակային գործերից: Կլինեն նաև պրեմիերաներ։ Համերգային երեկոն տեղի կունենա հունվարի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն ասաց, որ ելույթ է ունենալու և՛ որպես դաշնակահար, և՛ […]

̰
Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում կրեատիվ տոնածառերի ցուցադրություն է բացվել

20:59 30.12.2021

Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի խորհրդանիշը տոնական զարդարված եղևնին է, որը երկար ճանապարհ է անցել՝ մինչև մեզ հասնելը: Գերմանիային է վերագրվում Սուրբ Ծննդյան տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը՝ 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տներ: Դարերի ընթացքում տոնական ծառի զարդարման տարբերակները փոխվել են, բայց դրա խորհուրդն անփոփոխ է՝ եղևնին հարատևության ու նոր […]

̰
«Հնագիտական մասունքներ Շուշիից». նոր ցուցադրություն «Էրեբունի» թանգարանում

19:39 29.12.2021

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Հնագիտական մասունքներ Շուշիից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ներկայացվել են Շուշիի գորգերի թանգարանի եզակի հնագիտական առարկաներ՝ հիմնականում խեցեղեն և մետաղե իրեր, սափորներ, կճուճներ, զարդ-հմայիլ, դաշույններ, դրամներ: Դրանք բոլորը գտնվել են Արցախի տարածքից և թվագրվում են մ.թ.ա 20-6-րդ դարերով: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հաջողվել է տարհանել թանգարանի կարևոր […]

̰
Հայտնի են «Դելփյան խաղերի» հաղթողների անունները

17:57 28.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» և «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» կազմակերպմամբ հայ երիտասարդները 2021 թվականի դեկտեմբերի 7-10-ը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին։ COVID-19-ի տարածմանը հակազդելու նպատակով միջոցառումը կազմակերպվել է հեռավար ձևաչափով։ Մրցույթներն անցկացվել են 10 անվանակարգերում՝ դաշնամուր, ջութակ, ակադեմիական, ժողովրդական և էստրադային երգեցողություն, ժողովրդական […]

̰
Լույս է տեսել գյումրեցի ազդեցիկ կանանց մասին պատկերապատում-գիրքը

19:46 27.12.2021

Ովքեր են Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրիի ազդեցիկ կանայք, որոնք մեծ դեր են ունեցել քաղաքի զարգացման գործում և պատմության մեջ։ Պատմական տեղեկությունները նկարչական ձևավորումների հետ է համադրել ու պատկերապատում է ստացել գյումրեցի արվեստագետ Գոհար Սմոյանը։ Քաղաքի պատմությունը ներկայացվում է կանանց միջոցով, միևնույն ժամանակ  ընդգծվում է տեղայնացված ֆեմինիզմը՝ հայրենասիրական, մայրապաշտության և Գյումրվա ավանդույթների մոտեցումներով։ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի […]

̰
Հայ երիտասարդները մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին և արժանացել մրցանակների

15:35 24.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայկական ազգային Դելփյան կոմիտեի» և «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» կազմակերպմամբ հայ երիտասարդները 2021 թվականի դեկտեմբերի 7-10-ը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերին։ COVID-19-ի տարածմանը հակազդելու նպատակով միջոցառումը կազմակերպվել է հեռավար ձևաչափով։ ԱՊՀ անդամ երկրների 15-րդ երիտասարդական Դելփյան խաղերն անցկացվել են Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակին […]

̰
Կառավարությունն ավելի քան 128 մլն դրամ կուղղի ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար

15:22 23.12.2021

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 128,439.6 հազար դրամ ուղղել ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար անհրաժեշտ պեղումների իրականացման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման, Արենի-1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թթ. հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ամփոփել է մշակութային տարին

17:21 22.12.2021

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ամփոփել է մշակութային տարին՝ ներկայացնելով 2021 թվականին մշակույթի ոլորտում իրականացված ծրագրերն ու աշխատանքները: Մշակույթի ոլորտի 2022 թվականի հատկացումները Արա Խզմալյանն իր խոսքը սկսել է երկու կարևոր նորություններով. առաջին՝ 2022 թվականին մշակույթի ոլորտին տրամադրված հատկացումները կազմում են 1 մլրդ 589 մլն 13 հազար դրամ: Նախարարի տեղակալի […]

̰
«Տաղարան» համույթը հանդես կգա Դանիել Երաժիշտի ծննդյան 75-ամյակին նվիրված համերգով

11:56 22.12.2021

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) դեկտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ Դանիել Երաժիշտի ծննդյան 75-ամյակին նվիրված համերգով։ Մենակատարներ՝ Ֆելիքս Հարությունյան (ջութակ), Գրիգոր Հարությունյան (կլառնետ), Գալինա Ցոլակյան (սոպրանո), Լուսինե Մարկոսյան (մեցցո սոպրանո), Արսեն Ստեփանյան (տենոր), Լուսինե Դավոյան […]

̰
Համաշխարհային բալետային արվեստի ամենապահանջված ստեղծագործություններից մեկը՝ «Մարդուկ-Ջարդուկը», Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում է

16:58 21.12.2021

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 28-ին և 30-ին տեղի կունենա Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» («Շչելկունչիկ») երկու գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ բեմադրված «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացման առաջնախաղին նվիրված մամուլի ասուլիսին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա […]

̰
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը դարձել է «Եվրոպական փառատոների ասոցիացիայի» անդամ

16:08 21.12.2021

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերին դարձել է «Եվրոպական փառատոների ասոցիացիայի» (The European Festivals Association, EFA) անդամ։ Հեղինակավոր այս կազմակերպությունը 1952 թվականից ի վեր համախմբում է արվեստի տարբեր ճյուղեր կայացնող փառատոներ՝ աշխարհի տարբեր ծայրերից։ Միջազգային այս կառույցին անդամակցում են 40 երկրի՝ 100 փառատոններ։ Ասոցիացիայի առաքելությունն է ստեղծել մշակութային երկխոսության մի հարթակ, որտեղ կմիավորվեն արվեստի […]

̰
Հնագետները Հայաստանում երկու կին մարտիկի գերեզման են գտել

17:58 20.12.2021

Հնագետները Շիրակի մարզում հայտնաբերել են հնագույն կին մարտիկների աճյուններ։ Մասունքների մոտ թաղված զենքը, գանգերի բազմաթիվ կոտրվածքներն ու նետերի հետևանքով առաջացած վնասվածքները վկայում են այն մասին, որ նրանք աղեղնավոր հեծյալներ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնում է Nplus1 գիտական կայքը՝ հղում անելով International Journal of Osteoarchaeology-ին։ «Կին մարտիկների մասին առաջին հիշատակումները թվագրվում են մ.թ.ա. V դարով ու կապված […]

̰
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 2021 թ. հաղթանակները

15:01 20.12.2021

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: 2021 թվականին ծրագրում ընդգրկվել են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով: Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, […]

̰
Ս. Փարաջանովի «Տրիպտիխն» ընդգրկվել է Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ազգային հավաքածուում

12:25 20.12.2021

Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի հավաքածուում ներառելու նպատակով դեկտեմբերի 15-ին կայացել է Ս. Փարաջանովի «Տրիպտիխի»` «Կիևյան որմնանկարներ» (1966 թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.) վերականգնված ֆիլմերի նոր` 35 մմ ժապավենների հանձնման արարողությունը: Նշենք, որ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» (1967 թ.) առաջին հայկական ֆիլմն է, որն ընդգրկվել է թանգարանի հավաքածուում: Նույն օրը Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի ազգային […]

̰
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում

21:48 19.12.2021

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի-քամի» երգով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 17-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Քվեարկությունն […]

̰
Երևանի պետական կամերային երգչախմբի 25-ամյակը կնշանավորվի համերգով

15:00 17.12.2021

Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակը կնշանավորվի համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ կհնչեն Բախի, Պուլենկի, Չայկովսկու, Մանչինիի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիրն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը: 1996թ. […]

̰
Բացվել է «Գետահովիտ-2» քարայր-կացարանի պեղումներից հայտնաբերված գտածոների ցուցադրությունը

12:09 17.12.2021

ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի է ունեցել «Գետահովիտ-2» քարայր-բնակատեղիի պեղումներից հայտնաբերված գտածոների ցուցադրության բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թանգարանների տնօրեններ, հնագետներ և ոլորտի այլ մասնագետներ։ Հնագիտական պեղումներն իրականացվում են 2018 թ․-ից (արշավախմբի ղեկավար՝ Իռեն Քալանթարյան)՝ «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ։ Նախարարի տեղակալ Ա․ Խզմալյանը ողջունել է […]

̰
Կապահովվեն մշակութային դաստիարակության համար առավել բարենպաստ պայմաններ

15:33 16.12.2021

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 168 476,7 հազար դրամ ուղղել հատկացնել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմի համար անհրաժեշտ մեխանիզմների (շտանգետների, սաֆիտների, կառավարման վահանակների) ձեռքբերման համար: Սարքավորումները խիստ անհրաժեշտ են թատրոնի բնականոն գործընթացն ապահովելու համար։ Կառավարության որոշմամբ պետբյուջեից […]

̰
«Վարպետության դասեր»-ը՝ մարզերում

13:27 16.12.2021

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի շրջանակում իրականացնում է «Վարպետության դասեր» ծրագիրը: Վարպետության դասերին տեղի են ունենում հանդիպումներ 7-20 տարեկան պատանի երաժիշտ-կատարողների և ՀՀ առաջատար վեց մասնագետների հետ (դաշնամուր, ջութակ և թավջութակ): Երիտասարդ մասնագետներն են՝ միջազգային մրցույթների դափնեկիր Անուշ Նիկողոսյանը (ջութակ), միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Մանասյանը (դաշնամուր), […]

̰
Բացվել է «Մեծամորի ոսկին» խորագիրը կրող ցուցադրությունը

18:30 15.12.2021

Այսօր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շրջանակում։ «Մեծամորի ոսկին» խորագրով ցուցադրության մեջ ներկայացված է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը՝ հայտնաբերված 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, […]

̰
«Ձայն մեծաց». վավերագրական ֆիլմ՝ Գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակին

15:37 15.12.2021

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում նկարահանվել է «Ձայն մեծաց» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը: 26 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացվում են հայ մշակույթի հենասյուներից մեկի՝ Գրականության և արվեստի թանգարանի ամենագրավիչ անկյունները: Ֆիլմում մշակույթի գործիչների կողքին նկարահանվել են նաև թանգարանի այցելուները: Ֆիլմի գաղափարի հեղինակն ու ռեժիսորը Ռազմիկ Գրիգորյանն է, պրոդյուսերը Անի Երեմյանն […]

̰
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ձեռք է բերել գերմանական հայտնի ընկերության կոնտրաբասներ

14:34 15.12.2021

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի ջանքերով և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ ձեռք է բերվել գերմանական հայտնի «Emmanuel Wilfer» ընկերության ութ նոր կոնտրաբաս: Արման Պադարյանի նշմամբ՝ տարիներ առաջ, երբ Ֆիլհարմոնիկում սկսվել է նոր գործիքների՝ գալարափողերի, հոբոյների, ֆագոտների ձեռքբերման գործընթաց, այդ ցանկում ավելացել են նաև կոնտրաբասները: […]

̰
«Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում ելույթ կունենա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը

21:00 14.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով ելույթ կունենա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը։ Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժորը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հետ։ Ծրագրում կհնչեն Յ. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի, […]

̰
Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվում է կազմակերպել «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդես. ԿԳՄՍՆ

17:22 14.12.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանին և ցուցահանդեսների զարգացման պատասխանատու Քրիստին Վալլովերին: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում նախատեսվող «Աստծո շունչը. Հայաստանն ու Աստվածաշունչը» խորագրով ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր: Ողջունելով հյուրերին` նախարարն […]

̰
Ի նպաստ որմնանկարների պահպանության՝ Հայաստան է այցելել ՌԴ մոնումենտալ գեղանկարչության նկարիչ-վերականգնող Նիկոլայ Միխայլովը

10:14 14.12.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հյուրընկալել էր ՌԴ նկարիչների միության անդամ, ՌԴ մշակույթի նախարարության՝ մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության ոլորտի մասնագետների ատեստավորման կոմիտեի անդամ, մոնումենտալ գեղանկարչության բարձրագույն որակավորման գեղանկարիչ-վերականգնող, «Մոսկովյան վերականգնում» առաջին մրցույթի հատուկ մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգ քաղաքի որմնանկարների պատվավոր վերականգնող, ազգությամբ հայ Նիկոլայ Միխայլովին։ Ն. Միխայլովին՝ որպես որմնանկարների վերականգնման բնագավառի փորձառու մասնագետի և խորհրդատուի, հրավիրել և […]

̰
Աբովյանական օրեր Գյումրիում․ ներկայացվել է «Վերք Հայաստանի» պատմավեպի վերահրատարակությունը՝ բնագիր տարբերակով

18:08 13.12.2021

Հայ ականավոր գրող, մանկավարժ Խաչատուր Աբովյանի  թանգարանի նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվել է միջոցառումների շարք՝ նվիրված  «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 180-ամյակին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայացել է  պատմավեպի վերահրատարակված գրքի շնորհանդեսը, որը  ներկայացված է  Աբովյանի  ստեղծագործության բնագիր տարբերակով: Ավետիք Իսահակյանի ձեռագրերի և անձնական իրերի կողքին Խաչատուր Աբովյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանակներ են, լուսանկարներ ու ձեռագրերի արտատպումներ: Վարպետը […]

̰
«Ալեքսանդր Սպենդիարյան-150». կանցկացվի եռօրյա միջազգային գիտական նստաշրջան

16:52 13.12.2021

Դեկտեմբերի 14-16-ը առցանց կանցկացվի «Ալեքսանդր Սպենդիարյան-150» եռօրյա միջազգային գիտական նստաշրջանը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի նշանավոր հոբելյանին: Գիտաժողովի բացումը՝ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Զեկույցներով հանդես կգան 42 մասնակիցներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Նիդեռլանդներից, Շվեդիայից: ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի […]

̰
Գայ Ռիչիի ֆիլմը հայտնվել է ամենավատ վարկանիշ ունեցող ֆիլմերի ցուցակում

22:45 12.12.2021

Entertainment Weekly-ն հրապարակել է 2021 թվականի լավագույն և վատագույն ֆիլմերի ցանկը։ Ֆիլմերի գլխավոր ֆավորիտները, որոնք ներառում էին տասը ֆիլմ, գլխավորում էր ռեժիսոր և սցենարիստ Փոլ Թոմաս Անդերսոնի «Licorice Pizza» դրաման: Երկրորդ տեղում  Բենեդիկտ Քամբերբեթչի «Շան ուժը» ֆիլն է, իսկ երրորդում՝ «Փախուստ» անիմացիոն վավերագրական ֆիլմը: Լավագույնների թվում են նաև Strange Daughter Maggie Gyllenhaal-ը, Get after the […]

̰
Օրուելի «1984» հայտնի վեպը կվերապատմվի կնոջ տեսանկյունից

18:18 12.12.2021

Ամերիկացի գրող Սանդրա Նյումանը կնոջ տեսանկյունից կվերապատմի Ջորջ Օրուելի «1984» վեպը։ Ինչպես նշում է The Guardian-ը, բրիտանական գրողների հիմնադրամը հավանություն է տվել դասական գրքի «վերաիմաստավորման» գաղափարին։ Սպասվում է, որ նոր գիրքը լույս կտեսնի 2023 թվականին՝ «Ջուլիա» վերնագրով։ Այն կպատմի 1984 թվականի իրադարձությունների մասին գլխավոր հերոս Ուինսթոն Սմիթի սիրելիի անունից։ Օրուելի հիմնադրամի խոսնակ Բիլ Հեմիլթոնի խոսքերով՝ […]

̰
BACK_TO_TOP