TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+21.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

12-րդ դարի խաչքարեր են գտնվել Ստեփանակերտի շրջակայքում

20:16 04.02.2022

Նորահայտ խաչքարեր  Ստեփանակերտի շրջակայքում։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։ «Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարի այս խաչքարերը գրանցված չեն։ Շնորհակալություն ենք հայտնում Դավիթին, ով ոչ միայն […]

̰ ̰
Գյումրիի պատմության թանգարանում առաջին անգամ ցուցադրության են հանվել ալեքպոլցի կանանց գլխանոց՝ վարդ-թանթանաները

19:59 02.02.2022

Գյումրիի թանգարաններում հազարավոր գտածոների, պատմական արժեք ունեցող ցուցանմուշների, գյումրեցու կենցաղն ու զբաղմունքները ներկայացնող  միջավայրերից բացի, ցուցադրության են հանվել ալեքպոլցիներին բնորոշ 18-19-րդ դարերի հագուստն ու տարազները: Այն ամբողջությամբ սերում է Բարձր Հայքի տարազից, որտեղ պահպանված են հայկական մանրանկարչությանը բնորոշ զարդակարերն ու ձևվածքները: Նախորդ դարերում կանայք ու աղջիկները ազգային տարազի հետ միասին կրում էին յուրօրինակ գլխազարդեր, որոնք […]

̰
«Լոռեցի Սաքոն» կբեմադրվի Իրանի թատրոններում

14:02 02.02.2022

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը կմեկնի Իրան՝ հյուրախաղերի: Թատերախումբը կմասնակցի փետրվարի 6-15-ն Իրանում անցկացվելիք «Ֆաջր» փառատոնին. Թեհրանում և Սպահանում կներկայացվի «Լոռեցի Սաքոն» բեմադրությունը: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք այլ նախաձեռնություններ: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համագործակցությամբ իրանցի […]

̰
Գյումրիի Երկրագիտական թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով․ Շիրակի մարզի հուշարձան-հնավայրերում պեղումները կշարունակվեն նաև այս տարի

19:59 31.01.2022

Երկրագիտական թանգարանի նախասրահի դարակաշարերում  տեղադրված խեցեղենի մի մասը նախորդ տարի հայտնաբերվել  է Ջրափիի ջրասույզ հինգ դամբարաններից: Ըստ հնագետների՝ գտածոները թվագրվում են Մ․թ․ա 1-ին հազարամյակի: Հողի շերտից դուրս բերված կավե կտորները մասնագետները խնամքով մաքրել են դարերի փոշուց, սպիտակ շաղախով իրար միացնելով՝ վերականգնել են կավե սպասքի նախնական տեսքը և հետաքրքիր բացահայտումներ արել տվյալ ժամանակաշրջանի մարդկանց կենցաղի և […]

̰
Բելառուսում տեղի կունենա «Ոսկե մեղու» մանկական ստեղծագործության 20-րդ միջազգային փառատոնը

15:52 31.01.2022

2022 թվականի հունիսի 3-5-ը Բելառուսի Հանրապետությունում տեղի կունենա «Ոսկե մեղու» մանկական ստեղծագործության 20-րդ միջազգային փառատոնը։ Մրցույթին կարող են մասնակցել 9-ից 18 տարեկան երեխաները՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային կատարումներով։ Մրցույթը կանցկացվի ըստ երեք տարիքային խմբերի՝ կրտսեր (9-12 տարեկանը ներառյալ), միջին (13-15 տարեկանը ներառյալ), ավագ (16-18 տարեկանը ներառյալ), և ըստ երեք անվանակարգերի՝ «Երգարվեստ», «Կերպարվեստ», «Պարարվեստ»։ Այն […]

̰
Խորագիրը՝ «Վերելք»․ Հայոց բանակի օրվան նվիրված ցուցահանդես Շիրակի մարզպետարանում

19:42 28.01.2022

«Վերելք» խորագիրն էր կրում հայրենյաց պաշտպանին ու Հայոց բանակի տոնին նվիրված ցուցահանդեսը, որը նախաձեռնել են Շիրակի մարզպետարանը և Գյումրիի նկարիչների միությունը։ Իրենց աշխատանքներն են ներկայացրել շիրակցի 14 արվեստագետներ։ Ցուցահանդեսը հետպատերազմական շրջանի դժվարությունները հաղթահարելու և կյանքի շարունակականությունը այլ գույներով տեսնելու հնարավորություն է ընձեռում։ Արվեստագետները համոզված են, որ կյանքում բոլոր դժվարությունները նաև արվեստով է պետք հաղթահարել։ Առաջին […]

̰
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Պիացոլլայի «Ավե Մարիայի» կատարումը նվիրեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

14:00 28.01.2022

«Դվին Մյուզիք հոլում» տեղի ունեցավ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը. հնչեց իտալական և արգենտինական երաժշտություն։ Երաժիշտները կատարեցին Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Մարիո Ստեֆանո […]

̰
Մայր թատրոնը 100 տարեկան է

12:52 27.01.2022

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը տոնում է հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում կազմակերպված հրավերքին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի դերասանական կազմը, մշակույթի գործիչներ, հրավիրյալ այլ անձինք: Ողջույնի խոսքով հանդես են եկել նախարար Վահրամ Դումանյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը: Թատրոնի […]

̰
Այսօր կինոյի վարպետ Յուրի Երզնկյանը կդառնար 100 տարեկան

18:25 26.01.2022

Հունվարի 26-ը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայկական կինոյի ականավոր գործիչ, կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի 100-ամյա հոբելյանն է, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Կինոյի հանդեպ անսահման նվիրվածությունը մղել է Երզնկյանին հաջողության հասնելու և դառնալու 20-րդ դարի հայ լավագույն ռեժիսորներից մեկը: Նա աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ և պրոֆեսիոնալիզմով: Երզնկյանը մեծ ներդրում ունի հայ կինոյի զարգացման գործում: Շարունակելով հայ մշակույթի […]

̰
Էլթոն Ջոնը վարակվել է COVID-19-ով

11:54 26.01.2022

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը հետաձգել է համերգները ԱՄՆ Դալլաս քաղաքում՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով։ Այս մասին նա հայտնել է երկուշաբթի՝ հունվարի 25-ի երեկոյան, Instagram-ի իր էջում։ «Ես վարակվել եմ COVID-ով և, հետևաբար, պետք է  իմ համերգները Դալլասում հետաձգել», – գրել է նա։ Արտիստը ներողություն է խնդրել նրանցից, ում համերգի հետաձգումը անհարմարություն է պատճառել։ Երգիչն ասել է, […]

̰
Նվիրում հերոսներին. համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

17:00 25.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ ի նվիրումն Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակի. խորագիրը՝ «Հերոսներին. 44»: Համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի հանճարեղ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը, որը հայտնի է նաև «Զանգերով» սիմֆոնիա անվամբ: Արամ Խաչատրյանի այս ստեղծագործությունը, որը գրվել է Հայրենական մեծ […]

̰
Ռոբի Ուիլյամսը վաճառում է Բենքսիի երեք աշխատանք

11:42 21.01.2022

Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը վաճառքի է հանում հայտնի փողոցային նկարիչ Բենքսիի երեք ստեղծագործությունները։ Աճուրդը կսկսվի մարտի 2-ին։ Այս մասին հինգշաբթի՝ հունվարի 20-ին, հայտնել է Sky News հեռուստաալիքը։ Այսպիսով, անհայտ պատճառներով երգիչը Sotheby’s աճուրդի տանն է հանձնել իր հայրենակցի՝ յուղաներկով արված այնպիսի կտավներ, ինչպիսիք են Girl with a balloon, Kissing Coppers և Disfigured – Vandalized Oils […]

̰
Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի հայկական առաջին ֆիլմն է

11:30 21.01.2022

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA) մշտական պահպանության են հանձնվել Սերգեյ Փարաջանովի վերականգնված երեք կարճամետրաժ ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան, 1967), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա, 1966) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան, 1986)) ժապավենային օրինակները՝ ապահովելով հավաքածուում փարաջանովյան արվեստի անփոխարինելի ներկայությունը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ այս առիթով թանգարանը 2022 թվականի հունվարի 19-ին և 20-ին՝ The MoMA […]

̰

13:56 20.01.2022

Հունվարի 20-ը ռեժիսոր, բեմադրիչ, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի ծննդյան օրն է. այսօր լրացավ նրա 65- ամյակը։ Հոբելյանական օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է վաստակաշատ արվեստագետին և շնորհավորել հոբելյանի առթիվ: Նախարարի տեղակալը Ռուբեն Բաբայանին է փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և նախարար Վահրամ […]

̰
Հորդանան գետի մոտ Վրաստանին է փոխանցվել 4000 քմ հողատարածք

18:38 19.01.2022

Հորդանան գետի մոտ Փրկչի մկրտության վայրին կից հողատարածքը հանձնվել է, և կառուցվելու է վրացական մշակութային կենտրոն։ Աստվածահայտնության տոնի առթիվ ներկա գտնվելով  առաջնորդանիստ Սամեբայի տաճարում, հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Գրում է aliq.ge-ն։   «Շնորհավորում եմ Վեհափառ Հայրապետին, Սուրբ Սինոդի անդամներին և հավատացյալներին Աստվածահայտնության տոնի առթիվ։  Ինձ համար մեծ պատիվ է այսօր շատ լավ լուր […]

̰
Ո՞վ է 2021 թվականի ամենահայտնի երաժիշտը

12:57 18.01.2022

Դրեյքը 2021 թվականի ամենահայտնի արտիստն է։ Նա ունկնդրումների թվով առաջ է անցել Քանյե Ուեսթից, Ջեյ Քոուլից և Թայլերից, The Creator-ից: Հաղթողը հրապարակվել է Chart Data-ի կողմից Twitter-ում: Սթրիմինգային ծառայություններում նրա երգերի ունկնդրումների թիվը հասել է 8,6 միլիարդի։ Սա նշանակում է, որ լսված 131 երգից 1-ը պատկանում էր արտիստին։ Արտիստի Certified Lover Boy ալբոմը անցած տարվա […]

̰
Գառնիի հեթանոսական տաճարն ընդգրկվել է աշխարհի 51 ամենագեղեցիկ պատմամշակութային հուշարձանների ցանկում

19:59 17.01.2022

Բելգիական «Le Vif Weeken» ամսագիրը հրապարակել է աշխարհի 51 ամենագեղեցիկ պատմամշակութային հուշարձանների ցանկ, որոնք պահպանվել են Հռոմեական կայսրության ժամանակներից: Դրանում ներառվել է նախաքրիստոնեական շրջանում՝ 1-ին դարում, կառուցված Գառնու հեթանոսական տաճարը (ցանկում՝ 37): Այս մասին հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը։

̰
Մահացել է ռուս հայտնի դերասանուհի Անաստասիա Վոզնեսենսկայան՝ Անդրեյ Մյագկովի այրին

22:30 14.01.2022

78 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս դերասանուհի Անաստասիա Վոզնեսենսկայան,- հունվարի 14-ին հայտնել է Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի մամուլի ծառայությունը։Անաստասիա Վոզնեսենսկայան առավել հայտնի է  «Гараж» և   «Майор Вихрь» ֆիլմերում խաղացած դերերով, սակայն նա նախընտրում էր թատրոնի բեմը։ Վոզնեսենսկայան ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ​​թատրոնի դպրոցը, իսկ 1963 թվականին ամուսնացել է իր դասընկերոջ՝ Անդրեյ Մյագկովի հետ, […]

̰
Նավալնիի թունավորման մասին ֆիլմ է նկարահանվել

13:00 14.01.2022

Ամերիկյան CNN հեռուստաալիքը և HBO Max սթրիմինգային ծառայությունը ֆիլմ են նկարահանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման, նրա բուժման և Ռուսաստան վերադառնալու մասին։ Հինգշաբթի օրը՝ հունվարի 13-ին, այս մասին «Ինստագրամում» հայտնել է ինքը՝ քաղաքական գործիչը, իսկ մանրամասները գրում է Deadline-ը։ Ֆիլմի ռեժիսորն է կանադացի վավերագիր Դենիել Ռոերը։ Նա ֆիլմն անվանել է «Մեկ մարդու պատմություն և […]

̰
Ամփոփվել է Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթը

13:33 13.01.2022

2021 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին հայաստանյան տաղավարի համադրողի և արվեստագետների մրցույթը: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ղարիբ» նախագիծը (համադրողներ՝ Անի Դավիդյան, Ելենա Սորոկինա, արվեստագետ՝ Անդրիուս Հարությունյան): Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը […]

̰
Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը բոլորում է ծննդյան 80-ամյակը

19:18 12.01.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին ծննդյան 80-ամյակի առիթով․ «Հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության անզուգական վարպետ Ռուբեն Մաթևոսյանն արժանիորեն վայելում է ժողովրդի անհուն սերն ու հարգանքը: Մեծանուն արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ ամեն երգ ասք է, հոգեթով ձայնով ու նրբաճաշակությամբ ստեղծված մի պատմություն, որ տասնամյակներ շարունակ արձագանքում է մարդկանց հոգիներում: Նրա արվեստը լիուլի […]

̰
Թբիլիսիում անցկացվել է Փարաջանովին նվիրված երեկո

19:59 11.01.2022

Անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված հերթական հուշ-երեկոն է անցկացվել  Թբիլիսիի սակրեբուլոյի շենքում։ Միջոցառումը նախաձեռնել էին «Վիրահայերի միությունն» ու Թբիլիսիի քաղաքապետարանը։ Այս մասին հաղորդում է Aliq Media-ն։ Ցուցահանդեսին հրավիրված են եղել  բազմաթիվ հյուրեր, մշակութային գործիչներ, որոնցից շատերն անձամբ են ճանաչել ռեժիսորին և աշխատել նրա հետ: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև յոթերորդ անգամ անցկացված Փարաջանովի անվան […]

̰
Մշակույթի ոլորտին տրվող դրամաշնորհներ

14:00 10.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ոչ նյութական մշակութային ժառանգության, թանգարանների, գրականության, արվեստի տարբեր ճյուղերի մշակութային դրամաշնորհների մրցույթներ. «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն», «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ», «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր», «Ներառական նախագծեր՝ ժամանակակից արվեստի ոլորտում», «Ստեղծագործական կրթամշակութային նախագծեր», «Պարարվեստի նախագծեր», «Երաժշտարվեստի նախագծեր», «Կերպարվեստի նախագծեր», «Թատերարվեստի նախագծեր», «Մշակութային հեռուստանախագծեր», «Կինոարվեստի […]

̰
«Շան իշխանությունը» ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ․ «Ոսկե գլոբուս»

09:16 10.01.2022

Նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Կեմպիոնի «Շան իշխանությունը» (The Power of the Dog) ֆիլմը «Ոսկե գլոբուս» է նվաճել գլխավոր՝ «լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին հայտնում է մրցանակի հիմնադիր հանդիսացող Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիան։ «Շան իշխանության» համար Կեմպիոնը ճանաչվել է լավագույն ռեժիսոր։ Լավագույն սցենարի համար «Ոսկե գլոբուսի» է արժանացել Քեննեթ Բրանան՝ պատմական «Բելֆասթ» (Belfast) դրամայի համար։ Ստիվեն […]

̰
«Ժառանգները» սերիալն արժանացել է «Ոսկե գլոբուսի»

09:02 10.01.2022

«Ժառանգները» («Succession») սերիալը «Ոսկե գլոբուս» է նվաճել «լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում։ Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի կողմից հիմնադրված մրցանակը շահողների անունները հայտնի են։ Կատակերգական ժանրում մրցանակ է նվաճել «Հնարամտություններ» (Hacks) սերիալը։ Տարվա արդյունքներով լավագույն մինի սերիալ է ճանաչվել Amazon Prime հարթակով հեռարձակված «Ստորգետնյա երկաթուղին» (The Underground Railroad)։ «Ոսկե գլոբուսը» շնորհվում է ամեն տարի՝ կինոյում և հեռուստատեսությունում […]

̰
Ամփոփվել են Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի արդյունքները

16:37 07.01.2022

Ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 2021 թ.-ի «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը. հաղթել է 8 երեխա: Միջոցառումն իրականացրել է ԿԳՄՍՆ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը. այն նվիրված էր ՀՀ պետականության անցյալին ու ներկային, դրանց իմաստավորմանն ու գնահատմանը, ապագայի մեր տեսլականին: Ընտրությունը կայացել է երկու փուլով: Հայաստանի, Արցախի և սփյուռքի 9 երկրի […]

̰
ԿԳՄՍ նախարարն այցելել է կինոգործիչների միություն

17:23 04.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր այցելել է Հայաստանի կինոգործիչների միություն՝ ծանոթանալու կազմակերպության առաջիկա ծրագրերին, մասնավորապես՝ կրթական և մշակութային նախագծերին: Շրջայցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը նախարարին հանգամանորեն ներկայացրել են միության ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Հարություն […]

̰
Հրատարակվել է Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը

11:33 04.01.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հրատարակվել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը, որն ամբողջությամբ հուշագրություն է: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, գրքում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ամբողջ կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ հիշարժան դրվագներ: Այն մեծ […]

̰
Ամենխոտեպ Առաջին փարավոնի մումիան հետազոտվել է համակարգչային տոմոգրաֆիայով

19:07 02.01.2022

Ամենխոտեպ Առաջին փարավոնը, ում մարմինը զմռսված է, մեկն է Եգիպտոսի այն կառավարիչներից, որի մնացորդները գիտնականնեը դեռ չեն հետազոտել առանց թաղման ծածկոցի։ Մումիան հայտնաբերվել է 1881 թվականին Լյուքսորի Դեյր-ալ- Բահարի դամբարանում և սպիտակ թաղանթը, որով պատված է եղել մարմինը, չի հեռացվել։ Այժմ Ամենխոտեպ Առաջինի մումիան պահպանվում է Կահիրեի թանգարանում։ Գիտնականները որոշել են փարավոնի մնացորդները հետազոտել համակարգչային […]

̰
BACK_TO_TOP