TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+21.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Հայկական մշակույթն օտարերկրացիներին ներկայացվում է «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնում

13:55 11.03.2022

Մարտի 10-ին Արաբական Միացյալ Էմիրություններում  մեկնարկել է «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է առանձին տաղավարով։ Հայկական տաղավարի 12 սրահներում ցուցադրվում են հայկական մշակութային ժառանգության բազմաբնույթ դրսևորումները` սկսած հայ մշակույթի պատմությունից մինչև արդի շրջանի կենսունակ ժառանգությունը` ձեռագրարվեստ ու մանրանկարչություն, երաժշտություն ու ժողովրդական արհեստներ, այդ թվում՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտագործություն, խաչքարագործություն, տիկնիկագործություն […]

̰
 Ազնիվ մետաղի և բնական ծաղիկների համադրումով գյումրեցի նկարչուհին նուրբ զարդեր է  ստեղծում

22:56 08.03.2022

Նկարչուհու տան փոքրիկ անկյունը արվեստանոցն է։ Գույները նուրբ են՝ աղջկական բնավորությանը համարժեք։ Դոնարան նկարում է, այն ինչ ամենագեղեցիկն է համարում։ Համեստ ու լուռ բնավորության գծերն նկարչուհին պարզվում է նաև կարող է զարդեր ստեղծելու արվեստում օգտագործվել։ Տան ստեղծագործական այս անկյունում՝ նկարների կողքին, արծաթյա զարդեր է պատրաստում։ Կաղապարների մեջ էպոքսիդի խեժն է, որը Դոնարան սկսում է մտքի […]

̰
Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով կներկայանա «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնին

16:52 07.03.2022

Մարտի 10-28-ը Արաբական Միացյալ էմիրություններում կանցկացվի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի առանձին տաղավարով, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու, կազմակերպական աշխատանքներ իրականացնելու և միջոցառման փակման արարողությունը համակարգելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա) կգործուղվեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ […]

̰
Ալեքպոլի հին դռները՝ իրականից 30 անգամ փոքր․ գյումրեցի նկարչի ստեղծած մանրակերտները

20:25 03.03.2022

Գյումրիի պատմական միջուկում պահպանված հին դռներից ամեն մեկն ինքնատիպ արժեք է, որը ճարտարապետության հետ ձուլվել ու դարձել է վարպետների քաղաքի այցեքարտը։ Ալեքպոլյան դռների մշակույթը սակայն աննկատ վերանում է։ Քաղաքային մշակույթի պահպանությունն այսօր հայտնվել է նկարիչ Աշոտ Հակոբյանի ստեղծագործագործությունների առանցքում։ Գյումրեցի արվեստագետը ստեղծում է  հին դռների կրկնօրինակները, որոնք իրական չափերից փոքր են 30 անգամ։ Պատմական միջուկի  […]

̰
«Դասական ուրբաթ» Գյումրիում․ երիտասարդ արվեստագետները բացահայտում են իրենց ստեղծագործական ձիրքը

18:18 26.02.2022

Ժողովրդական երաժշտական նվագարանը՝ դուդուկը, դասական երաժշտության մոտիվներով է ներկայանում՝ նորովի կամ նոր ընկալումներով: Երիտասարդ դուդուկահարների համույթը քաղաքի տարբեր երաժշտական դպրոցներից ընտրված լավագույն կորիզն է: Հնչեց Կոմիտաս, Եկմալյան, Սայաթ-Նովա, և  ջազ երաժշտության հետ դուդուկը նվագակցեց։ Կարապետ Շաբոյանի դուդուկահարների համույթի գեղարվեստական ղեկավարը՝ Կարապետ Շաբոյանը, դուդուկի առանձնահատկություններից է խոսում։ Այն մարդիկ սովորաբար ասոցացնում են տխրության հետ ,սակայն երաժիշտը […]

̰
Մինաս Ավետիսյանի տաք գույները ցուրտ թանգարանում. Ջաջուռի թանգարանի ջեռուցման խնդիրը չի լուծվում

21:01 25.02.2022

Մինաս Ավետիսյանի Ջաջուռի թանգարանը շահագործման է հանձնվել 2005 թվականին։ Հայրենի գյուղում գործող թանգարանում ցուցադրվում են Երևանի պատկերասրահից բերված Մինասի գործերի մի մասը։ Կտավներ են, գրաֆիկական աշխատանքներ, գեղանկարչի թատերական դեկորացիաներ։ Բայց դրանց մի մասը, և հիմնականում յուղաներկով աշխատանքները ձմռան ամիսներին ցուցադրությունից հանվում են։ Թանգարանն այս ձմեռ էլ  ջեռուցում չունեցավ։ Գեղանկարչի որդին Արման Ավետիսյանը պատմում է, որ […]

̰
Ստամբուլում վերանորոգումից հետո վերաբացվել է Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցին

19:45 25.02.2022

Ստամբուլի Սարըյեր վարչական շրջանում գտնվող հայկական Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, և եկեղեցին բացել է իր դռները հավատացյալների համար։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Մատուցվել է պատարագ: Եկեղեցու հիմնադրամի հիմնադիր խորհրդի նախագահ Մուրաթ Սումեն, հիշեցնելով, որ կառույցը հիմնվել է 1848թ.-ին, պատմել է վերանորոգման […]

̰
Իրականացվում է պատանի երաժիշտների կատարողական արվեստը զարգացնող ծրագիր

14:09 25.02.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ««Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացման և կատարելագործման» ծրագիրը: Ծրագիրն ուղղված է 10-20 տարեկան, առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների հմտությունների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանն ու խրախուսմանը` միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը հետագայում ներկայացնելու նպատակով: Ծրագրում ընդգրկված են տաղանդի զարգացման «Մեկնարկ» նպատակային […]

̰
Գյումրիում անցկացվել է «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի  երիտասարդ ստեղծագործողների գրական մրցանակաբաշխությունը

20:53 24.02.2022

Այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Արարատ Մկրտումյան» հիմնադրամի սահմանած ամենամյա հանրապետական երիտասարդական գրական մրցանակաբաշխության 2021թ. արդյունքների ամփոփումը: Մրցանակաբաշխությանն այս անգամ մասնակցել են շիրակցի 20 երիտասարդ գրողներ, որոնց ստեղծագործությունները տպագրվել են «Շիկնող հայեցումներ» խորագրով անթոլոգիայում: 88-ի երկրաշարժին զոհված բանաստեղծ Արարատ Մկրտումյանի անվան հիմնադրամը ստեղծվել է նրա եղբոր Արթուր Մկրտումյանի նախաձեռնությամբ՝ ի շահ հայ գրականության զարգացման: 5-րդ […]

̰
Դուբայում բացվել է Ապագայի թանգարանը

23:30 23.02.2022

Դուբայում տեղի է ունեցել Ապագայի թանգարանի բացման արարողությունը։ Ֆուտուրիստական ​​շենքն արդեն սկսել է ընդունել հյուրերին։ Այս մասին փետրվարի 22-ին Twitter-ում հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը։ Շենքը կոչվում է ճարտարապետական ​​հրաշք։ Իր ապշեցուցիչ դիզայնով և առաջադեմ տեխնոլոգիայով այն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ անցյալ տարի National Geographic […]

̰
Լավագույն երաժիշտները հանդես կգան ՀԱՖՆ-ի հետ

16:04 23.02.2022

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով, որը մեծ իրադարձություն է մայրաքաղաքի երաժշտական կյանքում: Հայաստանում առաջին անգամ հանդես կգա համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոն: Ծրագրում կհնչեն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի նախերգանքը, Ռավելի Դաշնամուրի կոնցերտ G-dur-ը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը: Նշենք, որ համերգի դիրիժոր Վասիլի Պետրենկոն մեր […]

̰
Գյումրիի թատրոնի բեմը մեկ ամիս շարունակ նախապատրաստվել է բալետային ներկայացման համար․ «Մարդուկ-ջարդուկի» երկօրյա ներկայացումները 

19:56 22.02.2022

  Հյուրախաղերով Գյումրիում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Մարդուկ-ջարդուկը»՝ հանրահայտ «Շչելկունչիկը» ներկայացումով։ «Շչելկունչիկը» Օպերայի և բալետի պետական թատրոնի խաղացանկում է Ամանորի և Սուրբծննդյան տոներից սկսած։ Այն օպերային թատրոնի նոր բեմադրություններից է համարվում, բեմադրվել է անցած՝ 2021 թվականի դեկտեմբերին, բեմադրող բալետմայստերը Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Կովտունն է։ Գյումրիի դրամատիկականի բեմում […]

̰
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Գյումրիում հանդես է եկել «Մարդուկ-ջարդուկը» ներկայացմամբ

16:34 22.02.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փետրվարի 21-22-ը հյուրախաղերով հանդես է եկել Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մարզային ծրագրերի շրջանակում թատրոնը ներկայացրել է Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկը» երկու գործողությամբ բալետային ներկայացումը, տեղեկացնում են նախարարությունից: Ներկայացման բեմադրող բալետմայստեր՝ Գեորգի Կովտուն: Բեմադրության և զգեստների նկարիչ՝ Վյաչեսլավ Օկունև: Ներկայացման երաժշտական […]

̰
Ջասթին Բիբերի թեստը դրական է եղել COVID-19-ի համար և հետաձգել Լաս Վեգասի համերգը

19:18 21.02.2022

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, և շրջագայության շրջանակներում պլանավորած Լաս Վեգասի իր համերգը հետաձգել է։ Փետրվարի 20-ին այս մասին գրում է TMZ-ը՝ վկայակոչելով երգչի ներկայացուցչին։ Աղբյուրի համաձայն՝ Ջասթին Բիբերը COVID-19 հիվանդության մասին իմացել է ավելի վաղ՝ շաբաթ օրը, իրեն լավ է զգում։ Սակայն հիվանդության պատճառով համերգը, որը պետք է կայանար […]

̰
Կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ Մարտին Երիցյանը

16:39 21.02.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է ջութակահար, վինագործ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Շահենի Երիցյանը։ Մարտին Երիցյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 31-ին Երևանում։ Երաժշտական կրթությունը ստացել է նախ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Երևանի երաժշտական ուսումնարանում, ապա ավարտել […]

̰
Թռիչք դեպի «Նեմրա» մոլորակ. «Նեմրա» ալտերնատիվ ռոք խումբը 10 տարեկան է

22:57 19.02.2022

«Նեմրա» ալտերնատիվ ռոք խումբը 10 տարեկան է: Այս տարիների ընթացքում իրենց յուրահատկությամբ ու պարզությամբ խմբին հաջողվել է հազարավոր երկրպագուների սրտեր շահել ոչ միայն Հայաստանում: Մարտի 7-ին «Նեմրա»-ն համերգ է տալու Մոսկվայի «Իզվեստիա հոլ» համերգասրահում: Ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են գալիս և ո՞ւր են գնում: Այս ամենի մասին՝ ռեպորտաժում:

̰
Թումանյանի ծննդյան օրը նշվել է Թբիլիսիում

17:12 19.02.2022

Այսօր՝ փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Վիրահայոց թեմը մեծ գրողի ծննդյան տոնը նշել է Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Վիրահայոց թեմի հոգևոր դասի կողմից կատարվել է հոգեհանգստի կարգ, հնչել են Թումանյանի ստեղծագործությունները։   Հայաստանում այս օրը 2008-ից համարվում է նաև գիրք նվիրելու օր, […]

̰
«Օսկարի» մասնակիցներից կպահանջվի COVID-19-ի դեմ պատվաստման վկայական կամ բացասական թեստ

12:50 18.02.2022

«Օսկար» մրցանակաբաշխության բոլոր մասնակիցները պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ կամ ունենան բացասական PCR թեստ։ Հինգշաբթի օրը՝ փետրվարի 17-ին, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով Ամերիկյան կինոակադեմիայի աղբյուրներին։ Նշվում է, որ միջոցառմանը հրավիրված է եղել մոտ 2,5 հազար հյուր։ Միևնույն ժամանակ, պատվաստման կամ թեստավորման պահանջը կանդրադառնա ինչպես հյուրերի, այնպես էլ մրցանակների թեկնածուների վրա: Հրապարակման […]

̰
Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման համար հատկացվել է 765 հազար դրամ

20:49 17.02.2022

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ  765 հազար դրամ է հատկացվել է Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննման համար։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

̰
 Գյումրիի Սևյանի մշակույթի պալատը՝ փորձարարական կենտրոնի վերածելու հեռանկարում․ «Բալետ 20-21» հիմնադրամի նախագիծը պատրաստ է 

18:45 16.02.2022

Գյումրիի երկաթուղային կայարանի առանձնահատուկ ճարտարապետությանը բնորոշ շենքին հանդիպակաց՝ պատմամշակութային հուշարձան Սևյանի մշակույթի պալատը ժամանակին քաղաքի այցեքարտն էր, այստեղ էին զուգորդվում մշակույթի առանձնահատկությունները։ 1929 թվականի կառույցը 88-ի երկրաշարժի հետևանքով չի փլուզվել, ավելի շատ հրդեհից է տուժել, հետո հաջորդած տարիներին որևէ պահպանություն չի տարվել, բաց տանիքով ու վնասված պատերով շենքը մաս-մաս քանդվել է։ Այս 30 տարիների ընթացքում […]

̰
«Ֆաջր» թատերական փառատոնում «Լոռեցի Սաքոն» ներկայացումն արժանացել է բարձր գնահատանքի

16:53 15.02.2022

Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը փետրվարի 6-11-ը Թեհրանում մասնակցել է «Ֆաջր» միջազգային թատերական փառատոնին, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Համազգային» թատրոնը փառատոնին ներկայացել է Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ստեղծագործության հիման վրա ստեղծված ներկայացմամբ: Թատրոնի դերասաններն այս ներկայացմամբ «Նազերզադեհ» […]

̰
Թուրքիայում ջրասուզորդը հայտնաբերել է հին հունական նավահանգստի ավերակներ

17:27 12.02.2022

ԱՄՆ-ում աշխատող համակարգչային ճարտարագետ Դենեմ Օրհունը Իզմիրի շրջանում Էգեյան ծովում հայտնաբերել է հնագույն քաղաքի ավերակներ։ Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը։ Օրհունը ավերակները հայտնաբերել է մեկ ու կես տարի առաջ։ Այդ ժամանակ նա մի քանի լուսանկար է արել և դրանք փոխանցել հնագետներին։ NTV-ի տվյալներով հնագետներից մեկ տարի է պահանջվել, որպեսզի պարզեն, թե ինչ է […]

̰
Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանի վերջին հրաժեշտի արարողությունն էր

13:47 12.02.2022

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանի վերջին հրաժեշտի արարողությունը։ 74-ամյա դերասանի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։ Ռուբեն Կարապետյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երևանում: 1970 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Զավեն Տատինցյանի արվեստանոցը։ 1972 թվականից աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական […]

̰
Գնահատելով աշխարհահռչակ օպերային երգչուհու ներուժը. Վ. Դումանյանն ընդունել է Հ. Պապյանին

15:36 09.02.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: «Շատ ուրախ եմ տեսնել Ձեզ այստեղ՝ հայրենիքում: Ի թիվս մեր բազմաթիվ հայրենակիցների՝ ես ևս Ձեր արվեստի երկրպագուն եմ և շատ բարձր եմ գնահատում ոչ միայն Ձեր մշակութային գործունեությունը, այլև Ձեզ՝ որպես ակտիվ քաղաքացու, […]

̰
Հայտնի են Brit Awards 2022-ի հաղթողները

12:38 09.02.2022

Լոնդոնի O2 Arena-ում կայացել է բրիտանական երաժշտական հեղինակավոր Brit Awards 2022 մրցանաբաշխությունը։ 5 տարում առաջին անգամ գլխավոր անվանակարգում հաղթել է Ադելը։ Նրա Easy on Me ստեղածագործությունը ճանաչվել է «Տարվա երգ»։ Ադելը ճանաչվել է նաև «Տարվա արտիստ», իսկ նրա «30» ալբոմը՝ դարձել լավագույնը։ Այն 2021-ին եղել է ամենաշատ վաճառված ալբոմը և ընդամենը 6 շաբաթում իրացվել ավելի […]

̰
«Օսկարի» մրցանակաբաշխությունն այս տարի մարտի 27-ին է

19:30 08.02.2022

Ամերիկյան կինոարվեստի և գիտության  ակադեմիան հայտարարել է, թե որ ֆիլմերը կպայքարեն «Օսկարի» համար: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում փոփոխված  կանոնների համաձայն՝ հավակնորդների ցանկում ընդգրկվել է 2021 թվականի մարտի 1-ից դեկտեմբերի 31-ը թողարկված տասը ֆիլմ։ Հաղթողի անունը հայտնի կդառնա մարտի 27-ին, երբ տեղի կունենա մրցանակաբաշխությունը։  

̰
Դիարբեքիրի Սբ. Սարգիս հայկական կիսավեր եկեղեցին կվերականգնվի

19:26 07.02.2022

Թուրքական իշխանությունները որոշել են վերականգնել Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում գտնվող 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին: Նշվում է՝ ներկայումս կիսաքանդ եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին, որի վերաբերյալ շինարարական արձանագրությունը ներկայումս գտնվում է Դիարբեքիրի հնագիտության թանգարանում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Եկեղեցու պահպանման հարցը նախորդ տարվա հոկտեմբերին բարձրացրել էր Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը […]

̰
Պատանի դաշնակահար Արմեն Պուչինյանը միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի

10:31 07.02.2022

Հունվարը լի էր հաղթանակներով «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի համար. դաշնակահար Արմեն Պուչինյանը մի քանի միջազգային մրցույթներում ունեցել է հաջողություններ: Պատանի դաշնակահարը Գերմանիայում կայացած Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի։ Հարկ է նշել, որ մրցույթին մասնակցել է աշխարհի 34 երկրներից շուրջ 379 դաշնակահար։ Նրանց գնահատել է միջազգային ժյուրին, որի կազմի մեջ ընդգրկված […]

̰
Red Hot Chili Peppers-ը նոր տեսահոլովակ է թողարկել

22:55 04.02.2022

Red Hot Chili Peppers- լեգենդար խումբը թողարկել է վերջին վեց տարվա ընթացքում առաջին՝ Black Summer երգի տեսահոլովակը, որը կներառվի նրանց նոր ալբոմում։ Տեսահոլովակը խմբի YouTube ալիքում հայտնվել է փետրվարի 4-ին։ Նշենք, որ The Getaway-ի վերջին հավաքածուն թողարկվել էր 2016-ին Այդ ժամանակվանից կիթառահար Ջոշ Քլինգհոֆերը լքել է Red Hot Chili Peppers-ը, իսկ ամենահայտնի հիթերի համահեղինակ Ջոն […]

̰
Վարչապետը հյուրընկալել է Լորիս Ճգնավորյանին

21:15 04.02.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Վարչապետն անգնահատելի է համարել պարոն Ճգնավորյանի ավանդը երաժշտական արվեստում: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կոմպոզիտորի ընթացիկ գործունեությամբ և հույս հայտնել, որ նա կշարունակի նոր հեղինակային գործերով հարստացնել հայ երաժշտարվեստը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:

̰
BACK_TO_TOP