TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+16.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Դիսնեյը ապրիլին ամբողջությամբ կասեցնում է իր ֆիլմերի վարձույթը Ռուսաստանում

22:58 31.03.2022

Ապրիլի 7-ից Disney-ն ամբողջությամբ կասեցնում է իր ֆիլմերի վարձույթը ռուսական կինոթատրոններում, հայտնում է Film Distributor Bulletin-ը (BK)՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Ընդ որում, սահմանափակումը կտարածվի ինչպես արտասահմանյան «Մահը Նեղոսի վրա», այնպես էլ ռուսական ՝ «Мистер Нокаута» նախագծի վրա:  

̰
Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյակների համերգով ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը

20:25 31.03.2022

Ամփոփվել է Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ Փակման համերգը նվիրվել է Էդուարդ Բաղդասարյանի և Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյաններին։ Երեկոյի ընթացքում հնչել են Էդուարդ Բաղդասարյանի Դաշնամուրի կոնցերտի 1-ին մասը, Ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար, Նոկտյուրնը ջութակի և նվագախմբի համար, հատվածներ Օհան Դուրյանի «Կոմիտասական» սյուիտներից, ինչպես նաև Նուբար Ասլանյանի «Մուսալեռցիներ» ստեղծագործությունը։ Տեղեկացնում էՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Նվագախմբի […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական խորհրդի կազմի հետ

17:37 31.03.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական խորհրդի կազմի հետ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը մարտի 23-30-ն իրականացրել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Քննարկման ընթացքում արծարծվել են փառատոնի կազմակերպչական, անցկացման, ընթացիկ աշխատանքների վերաբերյալ խնդիրները, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորական արվեստի […]

̰
Վահրամ Դումանյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

17:57 29.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ նախարարը հանդիպում է ունեցել բուհի կառավարման խորհրդի անդամների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական ղեկավարության և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ: Ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը ներկայացրել է բուհի ընթացիկ գործունեությունը, անդրադարձել կրթական գործընթացի հիմնական խնդիրներին: Նա շնորհակալություն […]

̰
Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի է ունեցել Դադիվանքի հայկական վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված գրքի շնորհանդեսը

18:16 28.03.2022

Մարտի 27-ին Հռոմի Սան Նիկոլա դա Տոլենտինո (Սուրբ Նիկողայոս) եկեղեցում Իտալիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ճարտարապետ Արա Զարյանի և վերականգնող Քրիստին Լամուրեի՝ Դադիվանքի հայկական վանական համալիրի որմնանկարների վերականգնման աշխատանքներին նվիրված «Դադիի վանք Dadivank» գրքի շնորհանդեսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ներկաներին […]

̰
«Արտավազդ 2022»-ի շրջանակում մրցանակներ են հանձնվել 17 անվանակարգերում

10:57 28.03.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը: 2022-ի մրցանակաբաշխությունը նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին: «Արտավազդ 2022»-ի շրջանակում մրցանակներ են հանձնվել 17 անվանակարգերում: Այս տարի ավելացել է ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և […]

̰
«Օսկար»-ի մրցանակակիրների անունները հայտնի են

08:25 28.03.2022

Հոլիվուդի Dolby Theatre-ում անցկացվեց «Օսկար»-ի 94-րդ հեղինակավոր մրցանակաբաշխությունը։ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «ԿՈԴԱ (Խուլ ծնողների երեխան)» (CODA.Child of Deaf Adults) կինոնկարը: Այն «Օսկարի» արժանացավ նաև «Երկրորդ պլանի լավագույն դերասան» և «Սցենարի լավագույն ադապտացիա» անվանակարգերում: «Շան իշխանություն»-ը (The Power of the Dog) ֆիլմը, որը ներկայացված էր 12 անվանակարգում, ստացավ միայն մեկ մրցանակ «Լավագույն […]

̰
Շիրակի մարզպետը շնորհավորել է բեմական արվեստի ներկայացուցիներին մասնագիտական տոնի առիթով

14:13 27.03.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի Միջազգային օրվա առիթով, որում ասվում է․ «Հարգելի՛ թատերական գործիչներ, բեմական արվեստի ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Թատրոնի Միջազգային օրվա առթիվ: Հազարամյակների պատմություն ունեցող հայ թատրոնը՝ հիմնվելով կյանքի գեղարվեստական ըմբռնման վրա, մինչ օրս հարստացնում է մարդու ներաշխարհը, ձևավորում գեղագիտական ճաշակ։ Արվեստի այս ճյուղը դարեր ի վեր եղել է […]

̰
ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է թատերարվեստի գործիչներին  Թատրոնի միջազգային օրվա առթիվ

12:15 27.03.2022

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առիթով․   «Բեմակա՛ն արվեստի սիրելի գործիչներ, Մասնագիտական տոնի կապակցությամբ ընդունեք ջերմ շնորհավորանքներս և անսպառ ներշնչումների, լավատեսության աննկուն կամքի ու եռանդի մաղթանքներս: Այսօր այս հատկանիշներն անհրաժեշտ են առավել, քան երբևէ: Հանրային կյանքում Ձեր նշանակության բարձր գիտակցմամբ էլ պետք է շարունակել պահպանել ավանդույթը, լինել մասնակիցը միջազգային […]

̰
Գյումրիի թատրոնները հանդիսատեսի պակաս չունեն․ այս տարի կներկայանան նոր բեմադրություններով 

20:46 25.03.2022

Իրական կյանքն ու թատրոնը միշտ եղել են միախառնված, կյանքում կատարվող իրադարձությունները շատ հաճախ երևակվել են բեմից և հանդիսատեսից յուրաքանչյուրը բեմադրության մեջ գտնում է իրեն հարազատ կամ բնորոշ կերպարը, ընկալում այն ուղերձները, որոնք արդիական են։ Գյումրիի դրամատիկական թատրոնի վերջին տարիների  գրեթե բոլոր ներկայացումների թեմաները ժամանակի շունչն ունեն, որոնք և դառնում են ամենավարկանիշային ու հազարավոր հանդիսականով բեմադրություններ։ […]

̰
Գիտաժողով՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 145-ամյակին

17:46 25.03.2022

Այսօր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը անցկացրել է գիտաժողով` նվիրված գրողի ծննդյան 145-ամյակին։ Գիտական զեկուցումներով հանդես են եկել հանրապետության անվանի մտավորականներն ու մշակույթի գործիչները՝ ներկայացնելով գրողի բեղմնավոր վաստակը գրականության, արվեստի, հասարակական-քաղաքական ոլորտներում: Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և նշել, որ ավանդույթի համաձայն՝ գրողի տուն-թանգարանը բոլոր […]

̰
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով

14:08 25.03.2022

2022 թ. մարտի 24-ին ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային […]

̰
Շիրակի երկրագիտական թանգարանի նոր շենքի վերակառուցման նախագծային աշխատանքներն ավարտվել են

18:42 24.03.2022

Շիրակի երկրագիտական թանգարանի նոր շենքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթուղթը պատրաստ է: Նախագծային աշխատանքների համար, որոնք տևել են մոտ երկու տարի, ծախսվել է 15 միլիոն դրամ, իսկ շենքի ամբողջական վերակառուցումն, ըստ նախագծի, գնահատվել է 912 մլն դրամ։ Թանգարանին հատկացված եռահարկ շենքի 3000 քմ մակերեսից բացի, ցուցասրահներ են լինելու նաև նկուղային հարկում: Ցուցադրության են հանվելու 30 տարուց ավելի […]

̰
Հաստատվել են մշակույթի և գիտության ոլորտներում շնորհվող ՀՀ պետական մրցանակի դափնեկիրների կրծքանշանների ձևերը և դրամական պարգևի չափերը

14:50 24.03.2022

ՀՀ կառավարության մարտի 24-ի նիստում հաստատվել են գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում շնորհվող ՀՀ պետական մրցանակի դափնեկիրների վկայագրերի ձևերը, ինչպես նաև դափնեկրի կրծքանշանի նկարագրությունը և ձևը: Հաստատվել են նաև, բարձր տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային ներդրման համար շնորհվող հուշամեդալի և վկայագրի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ձեռքբերման համար […]

̰
«Արենի» խաղողն արժանի է ավելի մեծ ճանաչման․ New York Times

10:51 24.03.2022

Ամերիկյան The New York Times պարբերականի գինու և ռեստորանային քննադատ Էրիկ Ասիմովը հրապարակել է հոդված խաղողի քիչ հայտնի 10 տեսակների մասին, որոնք արժանի են ավելի լայն տարածում ունենալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նրա ցուցակում է հայտնվել նաև հայկական «Արենի» տեսակի խաղողը: Ասիմովը նշում է, որ առհասարակ Կովկասը շատերը համարում են գինու առաջացման վայրերից մեկը: Նա ընդգծում է, […]

̰
«Մշակութային կրթությունը մեզ համար ունի նաև անվտանգության բաղադրիչ». ԿԳՄՍ նախարար

16:58 23.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիա: Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արա Խզմալյանն ու Կարեն Թռչունյանը: Նախարարը շրջել է բուհի ուսումնական լաբորատորիաներում, ծանոթացել կրթական գործընթացին: Այնուհետև Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական ղեկավարության ներկայացուցիչների հետ: Ռեկտոր Արամ Իսաբեկյանը […]

̰
Եգիպտոսում հայտնաբերվել է ևս 5 հնագույն դամբարան

19:27 22.03.2022

Եգիպտոսում՝ Սակկարայում, պեղումների արդյունքում հայտնաբերվել է ևս 5  հնագույն դամբարան։ Այս մասին հայտնում է France 24-ը՝ հղում անելով Եգիպտոսի տուրիզմի և հնագույն արժեքների նախարարությանը։ Դամբարանները գտնվում են Մերենրա I փարավոնի անունը կրող բուրգից հյուսիս-արևելք։ Այս փարավոնը Եգիպտոսում գահակալել է մ․թ․ա․ 2285-2279 թվականներին։ Թաղումները պատկանում են հնագույն թագավորությանը (մ․թ․ա․ 277-2200թթ)։ Բոլոր դամբարանները լավ պահպանված են և […]

̰
Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը

17:33 21.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 23-30-ը կանցկացնի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ 2022 թվականից փառատոնն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է և 2010 թվականից ի վեր, հավատարիմ իր առաքելությանը, պահպանում, հանրայնացնում է հայ դասական և […]

̰
Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է

16:26 21.03.2022

Առաջին անգամ Պոեզիայի համաշխարհային օրը նշվել է 1999 թվականին Փարիզում, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակն է: Աշխարհով մեկ տարածվելով՝ Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականին, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Հայ ժամանակակից պոեզիան ժամանակն ու իրականությունը հստակորեն պատկերող երևույթ է, որը լավագույնս ցույց է տալիս մարդու հարաբերությունն արտաքին աշխարհի հետ: Այսօրվա բանաստեղծը […]

̰
Ֆրանկոֆիլմի XII փառատոնի շրջանակում Հայաստանն արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին

00:57 19.03.2022

Ֆրանկոֆիլմի XII փառատոնի շրջանակում Հայաստանն արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին Նորա Մարտիրոսյանի «Si Le Vent Tombe» ֆիլմի համար: Միջոցառումը կազմակերպել է Սան Լուի ֆրանսիական ինստիտուտը Իտալիայում ֆրանկոֆոն դեսպանությունների աջակցությամբ։ Ֆրանկոֆիլմի Գրան պրին շնորհվել է ժյուրիի նախագահ Ռոմանո Միլանիի, Իտալիայի կինոլրագրողների միության գլխավոր քարտուղար, RIFF-ի տնօրեն Ֆաբրիցիո Ֆերարիի և Fantasmagoria-ի գործադիր տնօրեն Ալեսանդրո Դել Վիգնանի կողմից:

̰
«Մեկ անգամ ևս ընդգծվել են շուրջ 3000-ամյա մեր մայրաքաղաքի պատմության շարունակականությունն ու անխաթար ընթացքը». Խաչիկ Հարությունյան

15:24 18.03.2022

Մարտի 16-17-ն անցկացվել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Երկօրյա աշխատանքներն անցկացվել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության […]

̰
Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է ՀՀ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ոսկե հուշամեդալով

19:35 17.03.2022

Ազգային պոլիտեխնիկական համալսարանն այսօր հյուրընկալել է կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին։ Ցերեկույթին մաեստրոն պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, կիսվել իր ուսանողական կյանքի դրվագներով և տվել խորհուրդներ։ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորատի որոշմամբ, Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է համալսարանի ոսկե հուշամեդալով։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Համերգ՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան

17:19 17.03.2022

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ֆրանսիացի անվանի թավջութակահար Մարկ Քոփեյը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Թավջութակահարը կներկայացնի իր գործիքի համար գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Էլգարի Թավջութակի կոնցերտը, կհնչեն նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Պոլ Դյուկայի «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցն […]

̰
Շիրակի մարզի պատմամշակութային ևս 10 կառույց ստացել է պատմական հուշարձանի կարգավիճակ

19:59 16.03.2022

Շիրակի մարզի հուշարձանների պահպանության ցանկում ներառված է շուրջ 2500 հուշարձան, որոնցից պետական սեփականություն է հանդիսանում 1200-ից ավելին։ Ժամանակ առ ժամանակ թիվը փոխվում է, պատմական, գիտական, մշակութային արժեք ունեցող օբյեկտները ստանում են հուշարձանի կարգավիճակ և հայտնվում նորահայտների ցանկում։ Հուշարձանը համարվում է նորահայտ, մինչև ՀՀ ԿԳՄՍ  նախարարության գիտամեթոդական խորհուրդը կորոշի՝ հուշարձանը որ ցանկում ներառել՝ պետական, թե պետական […]

̰
Ամփոփվել է «Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» խորագրով մրցույթը

16:30 14.03.2022

Տարին չարենցյան է. լրանում է հայ մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը: Այս առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ե. Չարենցի տուն-թանգարանը հայտարարել էին «Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» խորագրով մրցույթ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Մրցույթի նպատակն էր հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի գրական ժառանգության հանրահռչակումը, […]

̰
«Շան իշխանությունը» BAFTA կինոակադեմիայի վարկածով լավագույն ֆիլմ է ճանաչվել

10:32 14.03.2022

Ռռեժիսոր Ջեյն Քեմփիոնի «Շան իշխանություն» (The Power of The Dog) ֆիլմն արժանացել է կինոյի և հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի BAFTA մրցանակին՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Այս մասին հայտնի է դարձել քվեարկության արդյունքներից։ Ֆիլմը հիմնված է ամերիկացի գրող Թոմաս Սեդվիչի՝ 1967 թվականին հրատարակված համանուն վեպի վրա։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին, Մոնտանայի խոշորագույն ռանչոյում։ Գլխավոր դերերում […]

̰
Մահացել է ամերիկացի օսկարակիր դերասան Ուիլյամ Հերթը

08:06 14.03.2022

71 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ուիլյամ Հերթը՝ իր 72-ամյակից մեկ շաբաթ առաջ։ Այս մասին հայտնում է Deadline հրատարակությունը։ Հերթը հատկապես հայտնի է 1980-1990-ականներին իր կինոդերերով։ 1985 թվականին «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի համար ամերիկացի դերասանն արժանացել էր «Օսկարի»։    

̰
Խորագիրը՝ «Ապրելու բանաձև»․Գյումրիում ցուցադրվել են Վազգեն Ստեփանյանի կտավները 

19:21 12.03.2022

Գյումրեցի տաղանդավոր նկարիչ Վազգեն Ստեփանյանի կտավները «Ապրելու բանաձև» խորագրով ՝ ցուցադրվել են Գյումրիի քաղաքապետարանի ցուցասրահում։ 37 աշխատանքներն էլ նկարչի բացառիկ ու յուրատիպ գործերից են։ Վազգենը քաղաքի կոլորիտային դեմքերից մեկն է եղել, նկարչին գյումրեցիները ճանաչում են Չատոյենց Վզո անվամբ։ Նա հայտնի է եղել ոչ միայն իր ստեղծագործություններով, նաև տարբերվող խառնվածքով, ընդգծված հումորով ու խոսքի վարպետությամբ։ Լույս […]

̰
Տարին չարենցյան է. գրողի 125-ամյակի առիթով տեղի է ունեցել մամուլի ասուլիս

17:07 11.03.2022

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ներկայացնելու Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումներն ու ծրագրերը, որոնք կիրականացվեն թե՛ մարտի 13-ին՝ գրողի ծննդյան օրը, թե՛ ամբողջ տարվա ընթացքում: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, թանգարանի ավագ գիտաշխատող, Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ալ. […]

̰
Ցուցադրություն՝ նվիրված Չարենցի ծննդյան 125-ամյակին

15:59 11.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունը Մ. Սարյանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանների և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ մարտի 13-ին՝ ժամը 15:00-ին, Նկարիչների միությունում կբացի մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսին կներկայացվեն ցուցանմուշներ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Եղիշե Չարենցի անվան գրականության և […]

̰
BACK_TO_TOP