12:54 20.04.2022
Լոտը տեղադրված է «Գրական ֆոնդ» աճուրդի տան կայքում: Ալբոմում 1963 թվականի 9 լուսանկար է փակցված, որոնց հետևի մասում ինքնագիր է. «Հարգելի Անդրեյ Գերասիմովիչ Ռիտովին՝ ի հիշատակ մեր հարսանիքի. Վ. Տերեշկովա, Ա.Նիկոլաև»: Ինքնագրի հասցեատերը ավիացիայի գեներալ-գնդապետ Անդրեյ Գերասիմովիչ Ռիտովն էր։ Լուսանկարներում պատկերված են խորհրդային տիեզերագնացներ, ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը, խորհրդային կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը, գիտնական Մստիսլավ Կելդիշը, […]
12:06 20.04.2022
Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպում է ունեցել ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովան: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը զարգացնելու, մշակութային […]
18:48 19.04.2022
Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում մանուկները հանդես են գալիս Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված միջոցառմամբ։ Փոքրերի շուրթերով, երգ ու պարով ևս մեկ անգամ մատուցվում է տոնի խորհուրդը։ Միսաք Մեծարենցի անվան հիմնական դպրոցը մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը, գտնվել է, տնօրենի բնութագրմամբ, անմխիթար վիճակում։ Բարի կամքի դրսևորմամբ, Արտյոմ Հարությունովի աջակցությամբ, 44 օրվա […]
18:13 19.04.2022
Արթիկի «Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճում հյուրընկալել էին հայ ժամանակակից երաժշտության ռահվիրաններ՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աշոտ Զոհրաբյանին, կոնսերվատորիայի պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանին, ինչպես նաև կոմպոզիտորներ Սերգեյ Ումրոյանին ու Նարինե Մխիթարյանին: Տեղեկացնում է Արթիկի համայնքապետարանը։ Հանդիպման ընթացքում Արամ Հովհաննիսյանը զրույցի ձևով անդրադարձել է մաեստրոյի և Աշոտ Զոհրաբյանի կյանքի և […]
16:39 19.04.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու համապատասխան կառույցների պատասխանատուներն ու մասնագետները Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվա միջոցառումների շրջանակում այցելել են ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական շրջանում գտնվող «Գերեզմանոց» հանրապետական նշանակության հուշարձանի տարածք (Խաչքարերի դաշտ), տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Այցի նպատակն էր տեղում ուսումնասիրել առկա վիճակը […]
22:51 17.04.2022
Նշվել են աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանները՝ ըստ The Art Newspaper միջազգային հրատարակության: 2021 թվականին ռուսական չորս թանգարաններ հայտնվել են ամենաշատ այցելվող մշակութային հաստատությունների ցանկում՝ Տրետյակովյան պատկերասրահը (իններորդ տեղ), Էրմիտաժը (վեցերորդ տեղ), Մուլտիմեդիա արվեստի թանգարանը (երրորդ տեղ) և Ռուսական թանգարանը (երկրորդ տեղ): Արվեստաբաններն այդ բարձր դիրքերը վարկանիշային աղյուսակում բացատրել են նրանով, որ դրանք ավելի կարճ ժամանակով […]
18:33 16.04.2022
Հայաստանում ամենամեծ բազիլիկ եկեղեցիներից մեկի՝ Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի Սուրբ Հռիփսիմեի վերականգման աշխատանքներում արդեն 3 տարի է դադար է։ Դրանք սկսվել էին 2016 թվականին։ Եկեղեցու վերականգնումը փուլային էր լինելու։ Առաջին փուլում մեկնարկած շինաշխատանքների ժամանակ եկեղեցու տակ հայտնաբերվեց մեկ այլ՝ 5-րդ դարի եկեղեցու մնացորդներ։ Եկեղեցին հնագետների ուշադրությանն արժանացավ, երբ հայտնաբերվեց հնագիտական տերմինով ասած ստիլոբատ՝ աստիճանահարթակը։ Սա […]
18:24 15.04.2022
Հռոմի San Salvatore in Lauro համալիրի «Mastroianni» թանգարանում տեղի է ունեցել «Գեղարվեստական միտք» նախագծի 8-րդ ցուցադրությունը՝ «ArtisticaMente» իտալական մշակութային ասոցիացիայի նախաձեռնությամբ, Իտալիայում Հայաստանի Հանրապետության և ավելի քան տասը երկրների դեսպանությունների հովանու ներքո։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառման շրջանակում կայացել է «Երիտասարդ կին արվեստագետները համեմատության մեջ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսի նպատակը երիտասարդ կին […]
18:17 15.04.2022
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է անվանի թավջութակահար Վահրամ Սարաջյանի հիշատակին նվիրված համերգային երեկոն, որի ընթացքում կատարումներով հանդես է եկել Գրեմմիի դափնեկիր, ջութակահար, համաշխարհային երաժշտության լավագույն արտիստներից մեկը՝ Մաքսիմ Վենգերովը: Միջոցառումը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մաքսիմ Վենգերովը կատարել են Ֆելիքս Մենդելսոնի […]
13:28 15.04.2022
Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի է ունեցել Ա. Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» երկու գործողությամբ օպերային ներկայացման պրեմիերան: Պրեմիերային ներկա է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Կրակե օղակը» Ավետ Տերտերյանի առաջին փորձն է և առաջին անգամ բեմադրվել է 1967 թվականին. այս տարի լրանում […]
16:25 14.04.2022
Իտալիայում կայացած AMIGDALA միջազգային երաժշտական 9-րդ մրցույթում «Մեկնարկ» նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (Պ․ Չայկովսկու անվան ԵՄՄԴ, ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) արժանացել է առաջին՝ «Absolute Prize» մրցանակին՝ հավաքելով 100 միավոր հնարավոր 100-ից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցույթին մասնակցել է 364 երաժիշտ 34 երկրից։ Ժյուրիի կազմում ընդգրկված մասնագետներն էին Ֆրանչեսկո Զապալան (Իտալիա), Ջին Հա Փարքը (ԱՄՆ), Յուշիա […]
18:39 13.04.2022
Երեկ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է գյումրեցի գեղանկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սուսաննա Մկրտչյանի անհատական ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել նկարչուհու գործընկերները, քաղաքային իշխանության ներկայացուցիչները, նրա արվեստով հետաքրքրված անձինք։ «Իմ հոգու տուն Գյումրի» խորագրով ցուցահանդեսում 75-ամյա նկարչուհին ներկայացրել է վերջին տարիներին իր հեղինակած ռելիեֆային գունանկարչական գործերը, կտավները, որոնցում Գյումրիի կոլորիտն է, քաղաքում ապրող […]
16:41 13.04.2022
96 տարեկանում մահացել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան Միշել Բուկեն, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով դերասանի մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ նա մահացել է Փարիզի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառները չեն նշվում։ Բուկեն համբավ է ձեռք բերել հիմնականում 1976 թվականին նկարահանված «Խաղալիք» կատակերգական ֆիլմում իր դերի շնորհիվ, որտեղ նա խաղում էր Պիեռ Ռիշառի հետ։ […]
12:59 13.04.2022
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: Որոշումը հրապարակված է e-gov.am կայքում: Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էին, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա […]
12:27 13.04.2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները: Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Հարգելի գործընկերներ, գիտեք, որ այս տարվա սեպտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու «STARMUS» փառատոնը, և այդ միջոցառումը […]
15:55 11.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) կապակցությամբ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար հայտարարում է մրցույթ՝ «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով: Մրցույթի նպատակն է նպաստել մշակութային ժառանգության մասին իրազեկվածության, հուշարձանների պահպանման, խնամքի հասարակական գիտակցության, դրանց նկատմամբ բարձր պատասխանատվության բարձրացմանը: Մրցույթի պայմաններն […]
10:06 11.04.2022
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ Հայտարարվել է նաև, փառատոնի արտադրական հարթակի՝ GAIFF Pro հավատարմագրման բացման մասին։ Նաև GAIFF Pro-ն սկսում է C2C նախագծերի և աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի հայտերի ընդունումը: C2C […]
10:11 09.04.2022
Հոլիվուդյան դերասան և շոումեն Ուիլ Սմիթն արձագանքել է Ամերիկյան կինոակադեմիայի որոշմանը՝ իր միջոցառումներին դերասանի մասնակցությունը 10 տարով արգելելու մասին։ «Ես ընդունում եմ և հարգում ակադեմիայի որոշումը»,-նրա խոսքերը մեջբերել է Page Six-ը։ Ականդեմիայի որոշման պատճառը Ուիլ Սմիթի կողմից «Օսկարի» հաղորդավար Քրիս Ռոքին ապտակելն է։
19:52 08.04.2022
Գունային համադրումներով ստեղծված գործերի հեղինակը մասնագիտությամբ դաշնակահար է։ Ստեղծագործելու մուսան նրա մոտ սկիզբ է առել 20 տարի առաջ։ Վրձին ու մատիտ երբևէ ձեռքը չառած երաժիշտը նկարել սկսել է 44 տարեկանում։ Իսկ տրված շնորհը, ասում է, խորհրդավոր ուժերից էր, թելադրանքով ու անզուսպ ցանկությամբ անգամ գիշերներն է նկարել, իսկ արդյունքում աբստրակտ պատկերներ էին ծնվում: «20 տարի առաջ […]
19:03 08.04.2022
Երևանի կենտրոնում` Տերյան 3ա հասցեում, 1928-1929 թթ․կառուցված պատմական շենքում բացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» վերակառուցված և հիմնանորոգված գրասենյակը, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 2006 թվականից վարձակալված տարբեր տարածքներում գործող Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերադարձել է մշտական գործունեության տարածք` ապահովված նոր միջավայրով և աշխատանքային պատշաճ պայմաններով: Շինարարական և նորոգման աշխատանքներն իրականացվել են պետական ֆինանսավորմամբ: Բացման հանդիսավոր արարողությանը […]
15:50 08.04.2022
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության նոր շտեմարանի շնորհանդեսը, և ամփոփվել են «Շարժայի ժառանգության օրեր» փառատոնի արդյունքները: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է, և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոլորտի հետ կապված խնդիրները մշտապես պահում է ուշադրության կենտրոնում: Դեռևս 2016 թվականից ոչ նյութական […]
23:05 07.04.2022
Կալինինգրադում հրաժեշտ են տվել խորհրդային և ռուս դերասանուհի Ալեքսանդրա Յակովլևային , այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սիրված դերասանուհուն հուղարկավորել են Կալինինգրադի Միրա պողոտայի գերեզմանատանը։ Ալեքսանդրա Յակովլևան մահացել է 65 տարեկանում։ Մի քանի տարի առաջ նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ։ Բժիշկները վստահ էին, որ դերասանուհին մի քանի ամսից ավելի չի ապրի, սակայն աստղին հաջողվել է […]
22:31 07.04.2022
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մշակութային և ստեղծագործ ոլորտներում «Ստեղծագործ Եվրոպա ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը ԵՄ մշակույթի ոլորտի ամենամեծ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է, որը հասանելի է ԵՄ Հարևանության երկրների համար և բաղկացած է «Մեդիա» և «Մշակույթ» ենթածրագրերից: Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ մասնակցել է նախորդ […]
17:42 07.04.2022
Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Լայն հանրության համար այն բաց է ապրիլի 7-ից: Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված՝ 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ, տարազային համալիրներ: Ցուցահանդեսը դեռևս անցած տարվանից կազմակերպվող […]
15:35 07.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Երկիր և մշակույթ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվել է հուշագիր Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու դրանց պահպանական գոտիների պահպանության աշխատանքներում համագործակցության վերաբերյալ: Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Երկիր և մշակույթ» կազմակերպության կողմից՝ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Դավիթ Դավթյանը: Նախարարի […]
18:44 06.04.2022
Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այցելեց Սերգեյ Փարաջանովի թանգարան։ Այս մասին հայտնում է Սերգեյ Փարաջանովի թանգարանի ֆեյսբուքյան էջը։
16:07 06.04.2022
Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 7-ին տեղի կունենա «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ: Զարդերը կարևոր դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում և ցույց են տալիս […]
12:21 05.04.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 4-ին կայացել է Եղիշե Չարենցի հոբելյանական 125-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Երեկոյի ընթացքում անվանի դերասանների (Մխիթար Ավետիսյան, Արթուր Ութմազյան, Սամսոն Ստեփանյան, Բաբկեն Չոբանյան, Սամվել Թոփալյան) ընթերցմամբ […]
10:11 04.04.2022
Լաս Վեգասում (Նևադա նահանգ) MGM Grand Garden արենայում անցկացվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 64-րդ արարողությունը։ Կորոնավիրուսային պանդեմիայի մեկնարկից ի վեր առաջին անգամ միջոցառումն անցկացվել է լիարժեք ձևաչափով։ Երկրորդ տարին անընդմեջ հաղորդավարը եղել է հարավաֆրիկացի կատակերգու, դերասան և հեռուստահաղորդավար Թրեվոր Նոան։ Մրցանակակիրները հայտնի են։ «Տարվա երգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Silc Sonic ռեփ-դուետի «Leave The Door […]
20:07 01.04.2022
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը բացվեց Կոմիտասյան հնչյուններով, համատեղ կատարումը «Լիլլա» վոկալ քառյակինն էր։ Ոչ համերգային բեմում, բայց բեմական էներգետիկայով սիմֆոնիկը հրավիրյալ երաժիշտների և դիրիժորի հետ դասական երաժշտություն է մատուցում։ Երիտասարդ դիրիժորն է Գարիկ Քյուրքչյանը, ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Առաջին համագործակցությունն է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, ոգևորված է տեղի երաժիշտների արհեստավարժությամբ։ Փորձերի ընթացքում դիրիժորական […]