19:58 24.05.2022
Խաչատուր Ավետիսյանի անվան Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը հանդես է գալիս ևս մեկ նոր նախաձեռնությամբ՝ ներկայանալով հայտնի երաժիշտների ու կատարողների հետ համատեղ համերգային ծրագրերով: Հայկական երգի և մեղեդու հանրայնացմանն ուղղված նախագիծը կոչվում է «Ակունքներ», որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Նախագծի շրջանակներում առաջին համատեղ համերգային ծրագիրն է կազմակերպվել ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանի հետ: Գյումրիի […]
19:15 24.05.2022
Գյումրիի Արվեստների ակադեմիայում դիմորդների թիվը, նախորդ տարվա համեմատ, էական փոփոխություն չի կրել, ինչպես և հատկացված տեղերը։ Մայիսի 10-ից հետո հայտագրումների այդպիսի պատկեր է արվեստի բուհերի Գյումրիի 3 մասնաճյուղերում։ Մրցույթ երեք բուհերի ոչ բոլոր բաժիններում են սպասվում, իսկ որոշ մասնագիտությունների գծով դիմորդներ չունեն։ Արվեստի բուհերը, ի տարբերություն մյուսների, մեկ յուրահատկություն ունեն՝ դիմում են նրանք, ովքեր, գիտելիքից […]
14:20 24.05.2022
Մայիսի 25-ին` ժամը 18:00-ին, Սերգեյ Փարաջանովի թանգարանում («Ձորագյուղ» ազգագրական թաղամաս 15/16) տեղի կունենա «Շնչող արվեստ» արտ նախագծի երկրորդ մասը, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Նախագծի հեղինակ և ղեկավար Վահան Բադալյանն այս տարի շարունակում է համագործակցությունը Երևանի և Գյումրու մի քանի թանգարանների հետ: Համագործակցությունը կրկին ուղղված է թանգարանների հարուստ հավաքածուների հանրահռչակմանն ու արժևորմանը: Նախագծի […]
13:43 24.05.2022
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 16-24-ը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, ինչպես նաև դիրիժոր Դմիտրի Յաբլոնսկու ղեկավարությամբ, նվագակցում էր InClassica միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվող Classic Strings միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած երաժիշտներին։ Նշենք, որ մրցույթն անցկացվում էր ջութակ և թավջութակ մասնագիտություններով։ Մրցույթի կազմակերպիչն է SAMIT […]
18:10 23.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանն այսօր հանդիպել են Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ALIPH – International alliance for the protection of heritage in conflict areas) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանդի և դաշինքի ծրագրերի պատասխանատու Էլզա Ուրիզվերեայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԳՆ Բազմակողմ քաղաքականության և զարգացման […]
15:52 23.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Դիվանագետները հանուն երեխաների» գեղանկարչական նախաձեռնությանը։ Այն իրականացվել է Հայաստանի «Դիվանագիտական ակումբ» քաղաքացիական նախաձեռնության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի նկարիչների միության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ «ՅՈւՆԻՍԵՖ Արմենիա»-ի համագործակցությամբ: Նախագծի նպատակն էր բոլորին համախմբել, ստեղծել համագործակցության յուրօրինակ հարթակ, որը հնարավորություն կտա աջակցելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան […]
14:44 23.05.2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առթիվ․ «Սիրելի՛ մաեստրո Թո՛ւյլ տվեք շնորհավորել Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Ձեր արվեստն իր անմիջականությամբ և բարձր կատարողականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Շուրջ հինգ տասնամյակ շարունակվող ազգանվեր գործունեությամբ Դուք նվաճել եք խստապահանջ ունկնդրի սերն ու համակրանքը ոչ միայն […]
14:38 23.05.2022
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ի թիվս մի շարք միջոցառումների, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ե. Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամի նվիրատվության արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը, գլխավոր քարտուղար Վահե Պետրոսյանը։ Հուշադրամը […]
14:07 23.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է. «Հարգելի մաեստրո Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ: Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի երևելի դեմքերից եք, ստեղծագործելու մեծ ձիրքով և բարձր վարպետությամբ օժտված արվեստագետ, որի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն […]
13:27 23.05.2022
Մայիսի 21-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո Սուրբ Քաթբերտ եկեղեցում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին, որը կազմակերպել էր «Կլինգեն» երգչախումբը և մշակութային ասոցիացիան։ Ողջույնի խոսքում ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն ընդգծեց մշակույթի դերը՝ որպես կապող կամուրջ Հայաստանի և Միացյալ Թագավորության ժողովուրդների միջև։ Դեսպանը նաև նշեց, որ այս տարի ՀՀ-ն […]
21:43 21.05.2022
Sotheby’s աճուրդում առաջին անգամ վաճառվել է աշխարհի ամենաթանկ մասնավոր հավաքածուն։ Այս մասին հայտնում է Известия-ն։ Խոսքն արվեստի գործերի հավաքածուի երկրորդ մասի մասին է, որը պատկանել է նյույորքցի միլիարդատերեր Հարիի և Լինդա Մաքլոուներին։ Նշվում է, որ վաճառված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 922,2 մլն դոլար (60 մլրդ ռուբլի)։ «Հատկանշական է, որ աճուրդի հիմնական լոտերը՝ Մարկ Ռոտկոյի […]
19:51 20.05.2022
Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը կամերային համերգասրահի վերափոխելու աշխատանքների ավարտի համար ժամկետներ չեն սահմանվել, բայց այն վերաբացելու առիթը կարող է լինել «Քաղաքի օր» ամենամյա միջոցառումը։ Դահլիճի վերանորոգումից բացի, նոր աշխատանքներ են ձեռնարկվել։ Նոր համերգասրահը կունենա նաև վերափոխված մուտք։ Տեղական բյուջեից լրացուցիչ միջոցներ են հատկացվել երաժշտական դպրոցի նախասրահի և պատուհանների նորոգման համար։ Կամերային […]
19:30 20.05.2022
Մայիսի 21-ին՝ ժամը 19:30-ին, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումների շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունենալու ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված «Զենք. պայքար և մշակույթ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ցուցադրվելու են արժեքավոր հնագիտական նմուշներ, Հայաստանին և տարածաշրջանին բնորոշ սառը զենքի տեսակներ (դաշույններ և սրեր), հրազեն, զինագործի գործիքներ, ատրճանակի պատյաններ, […]
17:11 20.05.2022
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում օրերս կայացել է սպորտային պարերի միջազգային մրցաշար, որին մասնակցել են Հայաստանի, Արցախի և Վրաստանի մի շարք մարզադպրոցների շուրջ 310 սաներ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ մրցաշարն անցկացվել է Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանի նախաձեռնությամբ և ԵՕՀՊՄ քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանի աջակցությամբ: Երևանի օլիմպիական հերթափոխի պետական […]
10:14 20.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին մեկնարկել է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Բացման համերգին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նախագծի բացման համերգը տեղի է ունեցել Կոմպոզիտորների միության նորոգված համերգասրահում։ Կատարումներով հանդես են եկել Վանաձորի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար […]
16:01 19.05.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 17-20-ը Մոսկվայում մասնակցում է Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին։ Նվագախումբը մայիսի 18-ին Մոսկվայի ֆիլհարմոնիայի Չայկովսկու անվան դահլիճում հանդես է եկել առանձին համերգով՝ դիրիժոր Անտոն Շաբուրովի ղեկավարությամբ։ Համերգի մենակատարն էր Սոնա Բարսեղյանը (դաշնամուր)։ Հնչել է նաև Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար ստեղծագործությունը։ […]
11:32 19.05.2022
Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները նոր անակնկալ են մատուցել հայտնի դերասան Թոմ Քրուզին՝ նրան հանձնելով «Ոսկե արմավենի» պատվավոր մրցանակը։ Այս մասին հայտնել են կազմակերպիչները Twitter-ում։ «Թոմ Քրուզին «Ոսկե արմավենու ճյուղ» են հանձնել «Top Gun: Maverick» ֆիլմի ցուցադրությունից առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այս հազվագյուտ մրցանակը տրվում է բացառիկ դեպքերում և սովորաբար պսակում է դափնեկրի ողջ կարիերան։ Քրուզը […]
16:51 18.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, մեկնարկում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Փառատոնի շրջանակում ելույթ կունենան Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվները, այդ թվում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերը, ինչպես նաև անվանի մենակատարներ: Կհնչեն ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ ժամանակակից հայ հեղինակների սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային […]
15:50 18.05.2022
Իտալական որոշ հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են «Եվրատեսիլ-2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի ելույթին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իտալիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Ռոզա Լինի ելույթը մեծ արձագանք է գտել սոցիալական հարթակներում և իտալական մամուլում։ Ռոզա Լինի ելույթին անդրադարձել են իտալական այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են La Stapma-ն ու Corriere Della Sera-ն։ Corriere Della Sera-ի թղթակիցները նշել են, […]
13:33 18.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հողի գաղտնիքը» խորագրի ներքո պատմության և մշակույթի հուշարձանների հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված գտածոների ցուցադրությունների շարքը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ 2022 թ․ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, «Էրեբունի» արգելոց-թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ ներկայացվելու […]
15:50 17.05.2022
Մայիսի 16-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը մասնակցեց Քոբուրգի Էհրենբուրգ ամրոցի մեծ դահլիճում տեղի ունեցած՝ Ֆրիդրիխ Ռյուկերտի անվան մրցանակի պարգևատրման արարողությանը: Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ «Հայաստանի մշակութային օրեր» խորագրի ներքո: Ողջույնի խոսքով հանդես եկավ Քոբուրգի 2-րդ քաղաքապետ Հանս Հերբերտ Հարտանը (Hans-Herbert Hartan): Անվանի արևելագետ, բանաստեղծ և թարգմանիչ Ռյուկերտի անվան մրցանակը հանձնվեց Գրիգոր Շաշիկյանին «Հիսուսի […]
15:40 16.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 17-21-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 20-րդ փառատոնը: Այս տարի հոբելյանական փառատոնի մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Լեհաստանը, Լիտվան, Վրաստանը, Ալբանիան, Ուզբեկստանը. կցուցադրվի 27 մոնոներկայացում, որից 9-ը՝ միջազգային ծրագրում: Փառատոնի ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոօպերա, մոնոպար, մոնոդրամա, մոնոստենդափ, մոնոդոկ: Մոնոներկայացումները կցուցադրվեն «Արմմոնո-Օպերա», «Արմմոնո-Տրիումֆ», «Արմմոնո-Դեբյուտ» խորագրերի շրջանակում։ Կանցկացվի […]
12:10 16.05.2022
Մայիսի 13-ին ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ անցկացվող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը, որին մասնակցելու իրավունք էր ստացել 15 հայ պատանի կոմպոզիտոր ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ջավախքից (Վրաստանի Հանրապետություն) և Թեհրանից (ԻԻՀ): Ժյուրիի որոշմամբ մրցույթի ավագ խմբում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայկ Մարտիրոսյանը, իսկ […]
03:01 15.05.2022
Իտալիայի Թուրին քաղաքի «Պալաօլիմպիկո» մարզահամերգային համալիրում կայացավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը, որի հաղթող ճանաչվեց Ուկրաինան։ Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը փայլուն ելույթ ունեցավ՝ զբաղեցնելով 20-րդ տեղը։ Հաղթողը որոշվել է հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքներով` 50/50 հարաբերակցությամբ: Եզրափակիչ փուլում պայքարեցին Հայաստանը, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, […]
22:14 13.05.2022
«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը և Էստոնիայի՝ հայազգի պատվիրակ Ստեֆան Հայրապետյանը եզրափակիչ փուլից առաջ միասին կատարել են «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը: View this post on Instagram A post shared by Armenian Public TV (@armpublictv) «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն իր «Ինստագրամ»-ի էջում: «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլը տեղի […]
11:51 13.05.2022
«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա ութերորդ համարի ներքո: Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 14-ին, Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում՝ 25 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
09:46 13.05.2022
«Եվրատեսիլ» երգի մրցույթի՝ մայիսի 10-ին և 12-ին անցկացված կիսաեզրափակիչների արդյունքում հայտնի են դարձել եզրափակիչ փուլ անցած մասնակիցները։ Հաղթանակի համար կպայքարեն 25 երկրների ներկայացուցիչներ։ Այսպիսով՝ մայիսի 12-ին կայացած երկրորդ կիսաեզրափակչի արդյունքներով հայտնի են դարձել ամփոփիչ փուլ անցած 10 երկրները՝ Ֆինլանդիան, Բելգիա, Չեխիա, Ադրբեջան, Լեհաստան, Էստոնիա, Ավստրալիա, Շվեդիա, Ռումինիա և Սերբիա։ Եվս 10-ն ընտրվել էին առաջին կիսաեզրափակչում՝ […]
18:17 11.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 11-29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Խորանաշատ վանական համալիրի 800-ամյակին (Տավուշի մարզ, գ. Չինարի): Մայիսի 11-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի թանգարանային մասնաշենքում Խորանաշատի 800-ամյակի նշման միջոցառումների ծրագրին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս […]