TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+19.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

18:10 27.11.2024

Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով […]

̰
Ադրբեջանը Դադիվանք հայկական վանական համալիրը պաշտոնապես փոխանցել է ուդի համայնքին

23:00 26.11.2024

Դադիվանք հայկական վանական համալիրը պաշտոնապես փոխանցվել է ուդի համայնքին: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները՝ չհիշատակելով ինֆորմացիայի աղբյուրը: Կարո՞ղ ենք տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

̰
Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

13:15 25.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 […]

̰
Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […]

̰
1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

18:20 22.11.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել […]

̰
Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին

17:55 22.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը։ Համերգի ընթացքում կհնչեն քառյակի բարձրարվեստ կատարումները։ Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առուստամյան ջազ-տրիոն, անվանի մեներգիչներ Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Կարին-Հելլման Գևորգյանը։

̰
Փարիզում մեկնարկել է Հայաստանը և հայկական մշակույթը մեծարող բացառիկ փառատոն․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն

20:16 21.11.2024

Նոյեմբերի 20-ին Փարիզում մեկնարկեց «Un Week-end à l’Est» ամենամյա մշակութային փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանին և անցկացվում է «Երևան» խորագրի ներքո, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը։ Շուրջ մեկ շաբաթ շարունակ Փարիզի սրտում գտնվող անվանի սրահներում, որոնց թվում՝ Շատըլեի թատրոն, Օդեոնի թատրոն, Ալիանս ֆրանսեզի թատրոն, Սեն-Ժերմեն-դե-Պրե եկեղեցի, Գրականության տուն և այլն, կներկայացվի հայկական հարուստ […]

̰
Մագրիտի «Լույսի կայսրություն» կտավը աճուրդում վաճառվել է ռեկորդային 121,2 մլն դոլարով

00:00 21.11.2024

Բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի «Լույսի կայսրությունը» կտավը Նյու Յորքում Christie’s աճուրդում վաճառվել է 121,2 միլիոն դոլարով, գրում է The Wall Street Journal-ը։ Սա ռեկորդային գին է Մագրիտի նկարների համար, ինչպես նաև տարվա սկզբից ի վեր արվեստի առաջին գործն է, որը վաճառվել է ավելի քան 100 միլիոն դոլար: Նկարը, որը նկարվել է 1954 թվականին, գնահատվել […]

̰
ԿԳՄՍՆ արձագանքել է հայտարարությանը, որ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ

22:56 20.11.2024

Նոյեմբերի 20-ին Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վերջինիս կողմից հնչել է կարծիք, որ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օպերատիվ արձագանքել է հայտարարությանը և հանձնարարել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի […]

̰
«Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների ցուցահանդեսը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին

11:32 20.11.2024

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի միջոցառումների համատեքստում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների՝ «Սերունդների երկխոսություն. Փարաջանովը և ժամանակակիցները» 10-օրյա ցուցահանդեսը, որն ուղեկցվելու է դասընթացներով: Նպատակը Սերգեյ Փարաջանովին վերաարժևորելն է՝ որպես մարդ, պոետիկ կինոյի հիմնադիր, համաշխարհային կինոարվեստում ուրույն տեղ ունեցող ստեղծագործող: 10 օր շարունակ Փարաջանովին նվիրված ցուցադրությամբ, քննարկումներով, ելույթներով հանդես կգան «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ուսուցիչներն […]

̰
Աշխատանքային քննարկում «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ

22:20 19.11.2024

««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հարցի առնչությամբ կազմակերպվել են քննարկումներ, սական դեռեւս կան խնդրահարույց դրույթներ: Այս մասին նշել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը նոյեմբերի 19-ին կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ: ԱԺ […]

̰
Կայացավ Շանթ ՀԸ «Սիրանկյունի» սիթքոմի փակ դիտումը

20:40 19.11.2024

Շանթ ՀԸ-ն իր երեսնամյա հոբելյանական տարում շարունակում է հեռուստադիտողին հաճելին մատուցել: Հումոր, սպորտ ու սեր. նոյեմբերի 18-ից «Շանթ ՀԸ» եթերում է 12 մասից բաղկացած նոր սիթքոմը՝ «Սիրանկյունին»: Երեկ կայացել է նաև սիթքոմի փակ դիտումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության

12:15 19.11.2024

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության։ Այս մասին հայտնում են «Քոչար» մշակութային հիմնադրամից։ «Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված։ Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիի հետ

21:08 18.11.2024

Նոյեմբերի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնիին։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է մշակութային դիվանագիտության նշանակությունը ՀՀ-Հունաստան երկկողմ հարաբերություններում: Քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, երկկողմ ոլորտային իրավական դաշտն ընդլայնելու հնարավորությունները և համատեղ մի շարք նախաձեռնություններ։ Տիկին Մենդոնին շնորհակալություն է  հայտնել ՀՀ դեսպանին այցելության համար […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարն իր դռները կբացի դեկտեմբերի 7-ին

16:30 16.11.2024

Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ Տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 6-ին, երբ տաճար կվերադառնա 2019 թվականին հրդեհից փրկված Տիրամոր և մանկան 14-րդ դարի արձանը։ Տաճարի բացման արարողությունը կհեռարձակվի ամբողջ աշխարհում։ Հաջորդ օրը կլինի առաջին պատարագը, որին ներկա կլինի նախագահ Էմանուել Մակրոնը։ Տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով […]

̰
Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահի բացմանը

19:45 15.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը: Ցուցասրահի բացմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարարը Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի ուղեկցությամբ շրջել է արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ ցուցասրահում, […]

̰
«Օգուտ բժշկության» ձեռագիրը Բժշկական համալսարանից տեղափոխվել է Մատենադարան

17:56 15.11.2024

Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» ընդօրինակված (18-րդ դար) արժեքավոր ձեռագիրը Երևանի պետական բժշկական համալսարանից փախանցվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Փոխանցման հանդիսավոր արարողությունը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բուհին նախաձեռնության […]

̰
«Մեգերյան կարպետ»-ը ստեղծել է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից «Աստղահավք» գորգի կրկնօրինակը

15:06 15.11.2024

Հայաստանի պատմության թանգարանն ու «Մեգերյան կարպետ»-ը նոյեմբերի 15-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին, որի շրջանակում «Մեգերյան կարպետ»-ը ստեղծել է թանգարանի գորգերի հավաքածուում պահվող ավելի քան 120 տարվա պատմություն ունեցող «Աստղահավք» գորգի կրկնօրինակը՝ Բանանցի ավանդական ձեռագործ տեխնոլոգիայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուշագիրը ստորագրեցին թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ու «Մեգերյան կարպետ»-ի տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը։ Դավիթ Պողոսյանը թանգարանի և գորգագործական ընկերության միջև […]

̰
Հոբելյանական պարգևատրումներ՝ «Ակունք» համույթը 50 տարեկան է

14:02 15.11.2024

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Երեկոյի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալ է հանձնել համույթի համահիմնադիր Սարգիս Բաղդասարյանին, երրորդ գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանին, երաժիշտ Գագիկ Քոչարյանին: ՀՀ ԿԳՄՍ […]

̰
Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է

12:05 15.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցել է Հնդկական ֆիլմերի 2024 թվականի փառատոնի բացմանը: Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Փառատոնը մեկնարկել է «Հառա՜ջ, Հնդկաստան» ֆիլմի ցուցադրությամբ: Ողջույնի խոսքում նախարարի տեղակալը շեշտել է՝ հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի և […]

̰
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

23:36 14.11.2024

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ. ծրագրում՝ Ռոբերտ Ամիրխանյան, «Կանտատ սիրո» խորագրով։ Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարար ժաննա Անդրեասյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով. «Շատ դժվար և պարտավորեցնող է խոսել այսքան սիրված արվեստագետի հոբելյանի առիթով, որի ժամանակակիցը […]

̰
Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավորը

20:16 14.11.2024

Փարպի գյուղի Ծիրանավորը վերականգնվում է, հայտնում է ՀՀ կառվարությունը։ Եկեղեցու հիմքերն ամրակայել են, աժմ հերթը վերաշարման աշխատանքներինն է: Կառավարությունը 300 միլիոն դրամ է նախատեսել: Նախագիծը կազմվել է այնպես, որ հին քարերը նորով փոխարինելու դեպքում անգամ վաղ միջնադարյան կառույցի ճարտարապետական տեսքը չփոխվի:

̰
Տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը

17:43 14.11.2024

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-19:00-ը, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական թանգարանի, Տերյան մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիր հետ համագործակցությամբ: Միջոցառման շրջանակում կկազմակերպվի հայ և վրացի արհեստագործ վարպետների արհեստի և […]

̰
«Ակունք» ազգագրական պետական համույթը 50 տարեկան է. տեղի կունենա հոբելյանական համերգ

18:06 13.11.2024

«Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգային երեկոն: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հոբելյանական համերգի ծրագրում ընդգրկված են սիրված ստեղծագործություններ. կհնչեն առաջին գեղարվեստական ղեկավար Մարո Մուրադյանի և ներկա գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կողմից համույթի երկացանկ […]

̰
«Հայաստան» խորագրով ցուցադրություն՝ Չինաստանի Գուանչժոու քաղաքում

17:27 13.11.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նոյեմբերի 13-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գուանչժոու քաղաքի թանգարանում բացվել է «Հայաստան» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են Երևանի պատմության թանգարանի հավաքածուի՝ գորգերի, տարազի, զարդերի և ասեղնագործ առարկաների բացառիկ արժեքավոր նմուշներ: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նահանգային կառավարության մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտի ղեկավարները, նահանգի մշակութային ժառանգության պահպանության բյուրոյի պետը, լրատվամիջոցներ և հյուրեր: […]

̰
Արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ. Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում կվերաբացվի մշտական ցուցադրության սրահներից մեկը

13:00 12.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, կվերաբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության «Կոմպոզիտորի ստեղծագործական ուղին» ցուցասրահը՝ արդիականացված և գեղարվեստական նոր ձևավորմամբ։ Ցուցադրությունը համալրվել է Ա. Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության փաստագրական և գեղարվեստական նորահայտ նյութերով, որոնք կխթանեն անվանի կոմպոզիտորի ստեղծագործական առանձնահատկությունների հանրայնացումն ու ճանաչողության բարձրացումը: Ինտերակտիվ նոր ձևաչափով է ներկայացված կոմպոզիտորի […]

̰
ԱՄՆ ծովահետևակային փողային հնգյակի կատարմամբ հնչեց անզուգական «Կաքավիկը»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

21:16 11.11.2024

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները և Երևանի Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները Հայաստան ժամանած ԱՄՆ ծովահետևակային հնգյակի հետ հետաքրքիր ու հագեցած օր անցկացրեցին, որը մշակութային նոր կապերի ու ոգեշնչման աղբյուր դարձավ բոլոր ներկաների համար, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ ԱՄՆ ծովահետևակային փողային հնգյակի կատարմամբ հնչել է անզուգական «Կաքավիկը»՝ վերադաշնակումը՝ սերժանտ Դոմինիկ Մյուլլերի։

̰
Բացվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «La Bohème» ցուցահանդեսը

21:08 11.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունը կազմակերպել է Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված «La Bohème» («Լա Բոհեմ») ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են 100 հայ նկարչի 100 ստեղծագործություններ` նվիրված Ազնավուրի «Լա Բոհեմ» երգին և հատուկ վրձնված այս նախագծի համար։ Բացման արարողությանը ներկա է […]

̰
Հայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

18:23 11.11.2024

Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման և երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 23-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ: Հայկական տաղավարում […]

̰
BACK_TO_TOP