19:28 24.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Սարեր» մշակութային ՀԿ-ն անցկացնում է SUMMEET ժամանակակից պարի երկրորդ միջազգային ամառային փառատոնը, տեղեկացնում են նախարարությունից: «Հունիսի 24-ից հուլիսի 2-ը Երևանի հինգ հարթակներում, Լոռու մարզի Դեբետ և Դսեղ գյուղերում, ինչպես նաև Ձորաղբյուրի Տիգրան Ձիթողցյանի արվեստանոցում կմիավորվեն ժամանակակից պարի բազմատեսակ ու բազմաբովանդակ դրսևորումները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի […]
10:53 24.06.2022
Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2022 թ. դրամաշնորհային մրցույթում հավանության արժանացած «Հայկական ավանդական նվագարանների ուսուցման» ծրագրի 3-րդ փուլը: «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը 2019 թվականից սկսած իրականացրել է ծրագրի երկու փուլերը, որոնց ընթացքում մասնակիցները յուրացրել են ժողովրդական նվագարանների առանձին մասերի պատրաստման հմտությունները: Ներկա փուլում կպատրաստեն ժողովրդական-փողային գործիքներ՝ շվի, դուդուկ, […]
20:36 23.06.2022
Եվրոպական հեռարձակողների միությունը լիովին հասկանում է հիասթափությունը այն հայտարարության առնչությամբ, որ 2023 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթը չի կարող անցկացվել այս տարվա հաղթող Ուկրաինայում։ Այս մասին ասվում է Եվրոպական հեռարձակողների միության տարածած հայտարարության մեջ։ Փոխանցում է 1tv.ge-ն։ Եվրոպական հեռարձակողների միությունը պատասխանատվություն է ստանձնել ապահովելու մասնակիցների և անձնակազմի անվտանգությունը, և պլանավորումը պետք է անմիջապես սկսվի ընդունող երկրում: […]
18:30 23.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Գյոթինգենի «Գեորգ-Աուգուստ» համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Զիգֆրիդ Զիգիզմունդի «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» գրքի շնորհանդեսին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը, որը կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ներկա էր նաև բուհի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ուսանողներ: Գիրքը տպագրվել է […]
14:04 23.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին և երկրորդ քարտուղար Տեջաս Սանջայ Պագարին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Գյումրու քաղաքապետարանի Քաղաքաշինության բաժնի պետի տեղակալ, ճարտարապետ Վարդան Շահուրյանը և այլք: Հանդիպման […]
13:28 23.06.2022
Ամերիկահայ պրոդյուսեր, բժիշկ, բարերար Էրիկ Էսրայիլյանն ընտրվել է Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է թանգարանի լրատվական ծառայությունը: Թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ են դարձել նաև բարերարներ Ջուլիա Գոունր ու Շիրա Ռուդերմանը: Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Netflix-ի գլխավոր գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը նշել է, որ իրենք մեծ ոգևորվածությամբ են իրենց շարքերն ընդունում […]
13:04 22.06.2022
46 տարեկանում մահացել է ծագումով կամերունցի ռուս երգիչ Պիեռ Նարցիսը, Instagram-ում հայտնել է նրա կինը՝ Վալերյա Կալաչևան։ «Շնորհակալ եմ միասին անցկացրած ժամանակի համար: Պիեռ, Նարցիս, Լորենցո, Պա… դուք հավերժ կլինեք մեր սրտերում և աղոթքներում: Շնորհակալություն քեզ հրաշալի դստեր համար: Ես քեզ հանձնում եմ ձեր Ամենակարող հոր ձեռքը: Բարություն, խաղաղություն և սեր»,- գրել է Կալաչևան։ Նա […]
12:50 22.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ այցելել են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանին: ԿԳՄՍ նախարարը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 85-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն ողջունում […]
12:08 22.06.2022
ՀՀ կառավարությունը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը դպրոցականների 2022-ի ամառային հանգստի կազմակերպման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ 1․ Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահաuակ երեխաների` 2022 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն […]
18:08 21.06.2022
Միջազգային բեմերում ծափերի արժանացած «Խաչատրյան տրիո»-ի համերգով Գյումրիում բացվեց «ART շաբաթ» դասական երաժշտության փառատոնը։ Երաժշտարվեստի ընտրյալ հատիկն համարվող դասական երաժշտության անհատ կատարողներին և համույթներին համախմբելու, մեկ հարթակ ստեղծելու համար երեք տարի առաջ սկիզբ դրվեց «ART շաբաթ» փառատոների անցկացման։ 2020 և 21 թվականներին համավարակի սահմանափակումների պատճառով մշակութային այս նախագծում դադար եղավ։ Եվ միայն այս տարի հնարավորություն […]
20:41 20.06.2022
Հայաստանի պատմության թանգարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, թանգարանի հուշարձան կառույցի դիմահայաց կամարաշարին կկազմակերպի «Հյուսածո մասունքներ. տարազ և գորգ» խորագրով լուսաձայնային ցուցադրություն՝ թանգարանի լավագույն հավաքածուների ընտրանու հիմքով: Միջոցառումը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 21:00-22:00-ին: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ այս կարևորագույն և ինքնատիպ ցուցադրությունը, որը կուղեկցվի ավանդական երաժշտության մոտիվներով, կնպաստի ավանդական մշակույթի արդիականացմանն ու հանրահռչակմանը:
17:33 20.06.2022
Հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացել է Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մրցույթին մասնակցել է երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), որն արժանացել է Գրան պրի մրցանակի: Ջուլիանա Գրիգորյանը ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել […]
15:48 19.06.2022
Հունիսի 19-ին, ժամը 12։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կովկաս ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է ու բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Mercedes-Benz G500» մակնիշի ավտոմեքենան […]
19:36 17.06.2022
Թբիլիսիում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի անվան փողոցի պաշտոնական բացման արարողությունը։ Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի փողոցներից մեկը այսուհետ կկրի հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը: Հենց այդ փողոցում է ծնվել և մեծացել արվեստագետը: Հաղորդում է Aliq Media-ն։ Փողոցի բացման արարողությունը կայացել է Թբիլիսիի ավագանու նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ փողոցը պաշտոնապես անվանակոչվել է սույն թվականի մարտի 11-ին, իսկ որոշումը կայացվել էր ռեժիսորի մահվան 31-րդ […]
19:24 17.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ հունիսի 18-ին` ժամը 19։00-ի, գերմանական «Կուս» լարային քառյակը բացառիկ համերգային ծրագրով հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Քառյակը միջազգային հեղինակություն վայելող բազմաթիվ երաժիշտների կողմից համարվում է համաշխարհային բեմերի ամենահետաքրքիր երաժշտախմբերից մեկը։ Լեգենդար քառյակի երևանյան համերգին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանը տեղեկացրել է, […]
17:17 17.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այսօր տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» փառատոնի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսը, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ […]
11:15 17.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է չեղարկել «ՀՀ ժողովրդական արտիստի», «ՀՀ ժողովրդական նկարչի», «ՀՀ վաստակավոր արտիստի» և «ՀՀ վաստակավոր նկարչի» պատվավոր կոչումները և մշակույթի ու արվեստի բնագավառի համար որպես վաստակի գնահատման չափանիշ պահպանել «ՀՀ արվեստի վաստակավոր գործչի» և «ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի» պատվավոր […]
18:23 16.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կմասնակցի Մոսկվայի ջազի փառատոնին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նվագախումբը փառատոնին մասնակցում է ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Բուտմանի հրավերով: Հայաստանի պետական ջազ նվագախումբը երաժշտական այս խոշոր փառատոնի շրջանակում հանդես կգա առաջին անգամ։ Փառատոնին նվագախումբը ելույթ կունենա երկու […]
17:40 16.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Ռուսաստանում անցկացվող «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագրին, հայ-ռուսական մշակութային հարաբերությունների նոր հեռանկարներին ու անելիքներին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի շրջանակում Մոսկվայում և Կիսլովոդսկում համերգներով հանդես են եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը […]
16:08 16.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ և երկարամյա աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով է պարգևատրել թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ պարգևատրման արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: […]
22:17 15.06.2022
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համերգասրահում տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական պաշտոնյաներ, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, գիտական, մշակութային համայնքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ և հրավիրյալ այլ անձինք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է շրջանավարտներին, ելույթ ունեցել, ապա […]
19:59 15.06.2022
Գյումրիում անցկացվել է «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոն, որին մասնակցել են Շիրակի մարզի արվեստի և երաժշտական դպրոցների երգչախմբերը։ Փառատոնը նախաձեռնել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը և բաց է Հանրապետության բոլոր երգչախմբերի համար։ Մեկ մրցութային փուլով, 8 երգչախումբ՝ 207 մասնակցով հայտ էին ներկայացրել Գյումրիի «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոնին։ Երգչախմբային մրցույթների անցկացման փորձ մշակույթի ոլորտի ներկայացուցիչները Գյումրիում […]
18:52 15.06.2022
Գյումրիի արվեստների ակադեմիայի բակը կփոխի իր նշանակությունը և կվերածվի բացօթյա արվեստային կանաչ միջավայրի։ Նախագծի հեղինակը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղն է։ Բացօթյա մշակութային այգու բարեկարգումն ու կառուցումը բուհի ուսանողների և աշխատակազմի համատեղ ուժերով սկսել են անցած տարվանից։ 1600 քառակուսի մետր տարածքը մաքրել են աղբից, ստեղծել կանաչ գոտիներ, որը կվերածվի մշակույթի ու արվեստի բացօթյա հարթակի։ […]
17:53 15.06.2022
Կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանի ղեկավարությամբ համերգները տեղի կունենան Երևանում հունիսի 17-ին՝ ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Գյումրիում` հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Արդեն հինգ տասնամյակ է, ինչ կանադահայ աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանն իր երաժշտությամբ սեր է փոխանցում հանդիսատեսին: Դիրիժորական աշխարհում հայտնի լինելով իր կատարյալ վարպետությամբ՝ նա կերտել […]
11:31 15.06.2022
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը կկայանա հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ «Ամերիկացի» ֆիլմը 2022 թվականի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության կինոնկար է։ Պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Պատրիկ Մալխասյանը, Սոլ […]
22:24 14.06.2022
Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանի համար անցնող օրը նույնպես նվիրված է եղել գիտությանն ու մշակույթին․ կեսօրին դասախոսություն է կարդացել Երևանի պետական բժշկական համալսանարում, ապա Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին, երեկոյան էլ Ազգային պատկերասրահում մասնակցել է իրեն նվիրված նամականիշի մարմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
11:25 14.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության՝ Կատարի Պետություն այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 14-ին Կատարի ազգային գրադարանում բացվելու է «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրվելու են նաև Հայաստանի պատմության թանգարանի դրամագիտական և հնագիտական հավաքածուներից 9 կրկնօրինակ նմուշներ, որոնք ներկայացնում են «Դվին», «Արմինիա», «Հարունաբադ» և «Հալեպ» դրամահատարաններում թողարկված արծաթե […]
18:57 13.06.2022
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը անցած տարվանից հանդես է գալիս կարևոր նախաձեռնությամբ։ Հանդիպումների շարք է նախաձեռնել հայտնի ու մեծանուն երաժիշտների ու կոմպոզիտորների հետ։ «Ժամանակակից կոմպոզիտորները և կատարողները Գյումրիում» խորագրով ծրագիրն իրականացվում է բուհի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում։ «Մեր նախագծի հյուրերը հայկական երաժշտարվեստի նշանավոր դեմքերն են, որոնք միշտ հասանելի չեն ուսանողությանը։ […]
16:44 13.06.2022
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր ազդարարվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը: «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: […]
12:55 13.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը շարունակվում է: Հունիսի 1-ից մեկնարկած ծրագրի հերթական կանգառը Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցն էր, որտեղ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիկ համայնքների երաժշտական դպրոցների սաները հաջողությամբ ներկայացել են իրենց կատարումներով: Հունիսի 7-ից 8-ը […]