TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+18.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Տարեցների ձեռարվեստի ցուցադրություն՝ մշակութային ժառանգության պահպանության համար

16:17 11.08.2022

Օգոստոսի 12-ին՝ ժամը 13:00-ին, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Երկարակեցության կենտրոնում» տեղի կունենա «Տարեցների փորձը և մշակութային կրթությունը ի նպաստ երկրի զարգացման» ծրագրի ամփոփիչ ցուցահանդեսը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագիրն իրականացրել է «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի դրամաշնորհի շրջանակում: […]

̰
Քննարկվել են Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության հարցերը

15:20 11.08.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Բջնի համայնք: Այցի շրջանակում Կոտայքի մարզպետարանի, Բջնիի համայնքապետարանի աշխատակիցների և ոլորտի մասնագետի՝ որմնանկար վերականգնող Արեգ Պետրոսյանի հետ լուծումներ առաջարկելու նպատակով քննարկվել են համայնքի նախկին մշակույթի տանը գտնվող Հենրիկ Սիրավյանի «Պատմություն և ներկա» որմնանկարի պահպանության (ամրակայման և վերականգնման), հնարավոր տեղափոխման հարցերը: ՀՀ անկախացումից հետո Բջնիի մշակույթի տունը տարիների ընթացքում խարխլվել է և մասամբ փլուզվել, ինչի արդյունքում որմնանկարը ևս վտանգված է։ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես լիազոր մարմին, […]

̰
Սիսիանում կայացել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը

13:49 11.08.2022

Սիսիանում անցկացվել է հայ-իրանական մշակութային խոհանոցային «Նավասարդ» փառատոնը, որի մասնակցել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Այն կազմակերպել են Տուրիզմի հայկական ֆեդերացիան եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռնարվեստի եւ զբոսաշրջության նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հետ համագործակցությամբ։ Փառատոնն իրականություն է […]

̰
ԿԳՄՍ փոխնախարարը Վրաստանում գործընկերոջ հետ քննարկել է STARMUS միջազգային փառատոնին վրացի գիտնականների մասնակցության հնարավորությունները

13:16 11.08.2022

Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Նունու Միցկևիչը հյուրընկալել է STARMUS միջազգային գիտական ​​փառատոնի կազմակերպչական խմբին, որը գլխավորել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, հայտնում է վրացական Առաջին ալիքը: Վրաստանի կրթության նախարարության հաղորդմամբ, հանդիպմանը ներկա են եղել նաև կազմակերպչական խմբի անդամներ, աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը և փառատոնի ղեկավար Կատերինա […]

̰
20 մլն դրամ՝ Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար. Կառավարության որոշում

13:07 11.08.2022

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է 20 մլն դրամ՝ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դիրիժոր Օհան Դուրյանի արձանի պատրաստման և տեղադրման համար: Մաեստրոյի արձան կպատրաստի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Տվյալ դեպքում անշրջանցելի է նաև Դուրյանի այրու գրավոր ցանկությունը, ըստ որի` Մաեստրոյի արձանի պատրաստումը վերապահված է քանդակագործ […]

̰
«Արվեստանոց» նախագիծը՝ ժամանակակից արվեստագետներին ներկայացնելու հարթակ

10:47 11.08.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան իրականացնում է «Արվեստանոց» նախագիծը, որը նվիրված է հայկական ժամանակակից գեղանկարչության և քանդակի նշանակալի դեմքերին և կերպարվեստի ոլորտի արդի զարգացումներին: Ծրագրի նպատակն է հասարակության շրջանում զարգացնել հետաքրքրությունը և գիտելիք փոխանցել մշակութային ոլորտի վերաբերյալ, ծանոթացնել մեր ժամանակի ականավոր արվեստագետներին, վերջիններիս ստեղծագործական կյանքին և արվեստի բնագավառում ստեղծագործական աշխատանքի հիմունքներին և հնարավորություններին` […]

̰
Կոտայքի մարզպետարանը երիտասարդներին հրավիրում է մասնակցելու 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում կայանալիք միջոցառումներին

21:14 10.08.2022

Կոտայքի մարզպետարանը, երիտասարդներին հրավիրելով մասնակցելու 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում կայանալիք միջոցառումներին, ներկայացրել է օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, կայանալիք միջոցառումների ցանկը: 10:00-11:30. Սպորտային-ժամանցային մրցույթ Հասցե՝ Հարավային թաղամաս՝ կլոր բակ 12։00-15։00. Տեղեկատվական օր և երիտասարդական հնարավորությունների տոնավաճառ Հասցե՝ Սահմանադրության հրապարակ 1, Հրազդանի համայնքապետարան , 2-րդ հարկ, դահլիճ 14:00-18։00. Սթրիթ արթի դասընթաց Արեգ Բալայանի հետ Հասցե՝ […]

̰
157-րդ թատերաշրջան՝ երեք նոր բեմադրություններով․ Գյումրիի թատրոնը կներկայանա նոր ձևաչափով ու համատեղ նախագծերով

20:00 10.08.2022

Գյումրիի դրամատիկական թատրոնը 157-րդ թատերաշրջանում կներկայանա  երեք նոր ներկայացումներով, որոնցից երկուսը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի հետ համատեղ բեմադրություններ են։ Երկու թատրոնների դերասանական կազմը միասին խաղալու են նախ Գյումրիում, հետո՝ Երևանում։ Թատերական գործերը դառնալու են երկու թատրոնների  խաղացանկի մշտական  ներկայացումները։ Դրամատիկական թատրոնի մեծ բեմում նոր ներկայացման դեկորներն են արդեն։ Թատրոնի ստեղծագործական կազմը ամառային արձակուրդ չի […]

̰
Օգոստոսի 12-ից 25-ը Երևանում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը

19:21 10.08.2022

Օգոստոսի 12-25-ը մայրաքաղաքում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող երաժշտական նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ծրագրում 14 համերգ է, երկացանկում՝ հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ։

̰
Ուջանում կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը

17:27 10.08.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն օգոստոսի 21-28-ը ՀՀ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կիրականացնի «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է 30 վավերագրական ֆիլմ շուրջ 20 երկրից՝ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Սերբիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ֆրանսիայից և այլն։ Ցերեկային ցուցադրությունները լինելու են Երևանում՝ Հայաստանի […]

̰
Թբիլիսահայ օպերային երգչուհի Անի Ղուշչյանը եվրոպական բեմերում

14:28 10.08.2022

Հայազգի օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո Անի Ղուշչյանը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 25-ին Վրաստանում՝ Ախալցիխե քաղաքում: Նրա հաջողությունների մասին պատմում է Ալիք մեդիան: Ավարտելով Թբիլիսիի N104 հանրային դպրոցը, երաժշտական տաղանդով օժտված Ղուշչյանն ուսումը շարունակել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երգեցողության բաժինը: Կոնսերվատորիան ավարտելուց հետո Ղուշչյանը վերադարձել է ծննդավայր, սովորել և ավարտել է […]

̰
Դավիթ Բաբայանն այցելել է Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար

23:04 09.08.2022

Այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Պատարա համայնքի մերձակայքում գտնվող Արցախի պետական համալսարանի միջազգային ամառային դպրոց-ճամբար։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ: Նշել է, որ անմիջական մթնոլորտում անկեղծ քննարկումներ են ունեցել արտաքին քաղաաքականության, աշխարհաքաղաքական զարգացումների, Արցախի անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ։ «Ուսանողների հարցադրումներն ու կարծիքները շատ հետաքրքիր էին և ևս […]

̰
Քննարկվել են հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցեր

13:00 09.08.2022

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների և պատմամշակութային հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպման աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստը նախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նիստի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանի տարածքում միջոցառումների կազմակերպման, տաճարի հանրահռչակման, զբոսաշրջային այցելուների աճի խթանմանը միտված և Հանրապետության […]

̰
«Փոխենք երաժշտությամբ». անցկացվել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը

12:19 09.08.2022

«Փոխենք երաժշտությամբ». անցկացվել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ–ն օգոստոսի 6-7–ը Սևանի թիվ 1 հանրային լողափում և Սևանի քաղաքային զբոսայգում անցկացրել է «Սևան» միջազգային 6-րդ երաժշտական փառատոնը։ Փառատոնի «Փոխենք երաժշտությամբ» կարգախոսն այս տարի Սևանի ափին համախմբել էր 18 երաժշտական խմբերի` Հայաստանից, Ռուսաստանից, Ավստրիայից, […]

̰
Գյումրիի երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը կամերային համերգասրահի վերափոխելու աշխատանքները շարունակվում են

18:15 06.08.2022

Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ մոտ 20 մլն դրամ էր հատկացվել Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը կամերային համերգասրահի վերափոխելու համար։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր անձամբ է հետևել աշխատանքների ընթացքին, տեղում ուսումնասիրել մինչ այս իրականացված աշխատանքներն ու պատասխանատուների հետ խոսել նաև առաջիկա անելիքների մասին։ Շինարարի և ոլորտային մյուս պատասխանատուների հետ քննարկվել են նաև […]

̰
Գյումրիի Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանի էքսպոզիցիաները և կահավորումը նորացվելու են

19:55 05.08.2022

«Գյումրու Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում ցուցադրության փոփոխություն և կահավորման թարմացում» է կատարվելու։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ֆինանսական աջակցությամբ Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում նախատեսվում է. Նոր էքսպոզիցիա՝ գրական-գեղարվեստական ժառանգությունը ներկայացնող 4 սրահներում Շարժական պատեր Կետային լուսավորության լամպեր Նոր գույք ու գորգածածկ Մեծադիր պաստառներ Հարուստ բովանդակություն Ժամանակակից լուծումներ Մասնագիտական խմբում աշխատելու են նկարիչ-դիզայներներ, համադրողներ, գիտաշխատողներ, […]

̰
Մի քանի փաստ «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի մասին

12:35 05.08.2022

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը մի քանի փաստ է ներկայացրել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի մասին: կազմավորվել է` 1959թ.-ին տարածքը` 95,99 հա նպատակը՝ Անդրկովկասում եզակի պսամոֆիլ /ավազասեր/ էկոհամակարգի, այդ թվում՝ սորուն ավազների բուսական և կենդանական աշխարհի ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը: արգելավայրը Հայաստանում միակ վայրն է, որտեղ ներկայացված են գեղածնկիկ մատիտեղանմանի /ջուզգուն/ համակեցությունները: արգելավայրը հարուստ […]

̰
Կրթամշակութային միջոցառում՝ «Զորաց քարեր. մարդը տիեզերական անսահմանությունում»

11:54 05.08.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022 թ. օգոստոսի 10-11-ը կազմակերպում է «Զորաց քարեր․ մարդը տիեզերական անսահմանությունում» խորագրով կրթամշակութային միջոցառում։ Միջոցառման մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին՝ ժամը 19:00-ին: Ծրագրի առաջին մասում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու հուշարձանին, լսելու թեմատիկ զրույցներ տիեզերքի մասին մարդու պատկերացումների շուրջ, մասնակցելու թեմատիկ խաղերի, հարց ու պատասխանի: Երկրորդ մասը կմեկնարկի ժամը 03:00-ին՝ տիեզերքի մասին ֆիլմի ցուցադրությամբ, որին […]

̰
Սևանա լճի ափին կանցկացվի «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը

16:44 04.08.2022

Օգոստոսի 6-ին և 7-ին Սևանա լճի ափին՝ թիվ 1 հանրային լողափում (Սևանի թերակղզու աջակողմյան հատված) և Սևանի Փառատոնային այգում տեղի է ունենալու «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը: Երկու օր շարունակ Սևանի ափին կխոսենք երաժշտության լեզվով և կասենք «շնորհակալությու՜ն, Սևան»,-նշվում է տարածած հաղորդագրության մեջ: Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, […]

̰
Հրաչյա Ռուխկյանի վրձնին պատկանող Եղիշե Չարենցի դիմանկարը՝ նվեր գրողի տուն-թանգարանին

16:20 04.08.2022

Եղիշե Չարենցի 125-ամյակի առթիվ տուն-թանգարանին կնվիրաբերվի բանաստեղծի՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի վրձնին պատկանող դիմանկարը. հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Կտավը պահվում էր մասնավոր հավաքածուներում և հանվել էր վաճառքի։ Այն ձեռք է բերել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը և հանդիսավոր արարողությամբ կնվիրի տուն-թանգարանին: Հանդիսավոր միջոցառման մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին` ժամը 15։00-ին, Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ (Օղակաձև զբոսայգում` Ռադիոտան […]

̰
Զբոսաշրջությունը՝ Երևանից դեպի մարզեր․ հայ-իրանական փառատոնը կանցկացվի Սյունիքում

21:23 03.08.2022

Տուրիզմի զարգացման, հարևան երկրների միջև փոխադարձ կապի ամրապնդման, հաճելին ու օգտակարը մեկտեղելու երկուստեք ձգտումով, Սյունիքում օգոստոսի 10-11-ը անցկացվելու է հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոն։ Ըստ բանախոսների` փառատոնն ունի մեծ նշանակություն։ Այն ուղղված է հետկորոնավիրուսյան ժամանակահատվածում նոր, մրցունակ, տարածաշրջանային միասնական արդյունքի ձևավորմանը, մշակութային ասպարեզում ու շուկայում առավել մրցունակ հանդես գալու գործընթացին։ «Կորոնավիրուսից հետո, երբ իրականում աշխարհը, համաշխարհային […]

̰
Հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոն Սյունիքում. կներկայացվի պատմությունը՝ սկսած Ուրարատա-Աքեմենյան ժամանակաշրջանից

17:53 03.08.2022

Օգոստոսի 10-11-ը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենա «Նավասարդ» խորագրով Հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոնը։ Փառատոնը նախատեսվում է իրականացնել երկու օր: Առաջին օրվա ընթացքում փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը՝ սկսած Ուրարատա – Աքեմենյան ժամանակաշրջանից։ Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվի երգ, պար, երաժշտություն, արվեստի գործեր, արհեստագործական […]

̰ ̰
Հայաստանում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը

11:59 03.08.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը» (EUFSC) օգոստոսի 12-25-ը Երևանում կանցկացնեն «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Ծրագրին աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։ Հայ երաժշտասերները, ինչպես նաև քաղաքի հյուրերն ամենօրյա պարբերականությամբ հնարավորություն կունենան ունկնդրելու 14 համերգ՝ կամերային և սիմֆոնիկ՝ հարուստ երկացանկով։ Փառատոնի շրջանակում ելույթ […]

̰
Արվեստն ավելի հասանելի. մեկնարկել է «Խոսող կտավներ» նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար

18:35 02.08.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը և «Սարեր» մշակութային կազմակերպությունն իրականացնում են «Խոսող կտավներ» ներառական նախագիծը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Նախագծի շնորհանդես-ցուցադրության բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ին, Ազգային պատկերասրահում: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։   Թանգարաններում, որպես կանոն, արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ տեսողության խնդիրներ ունեցող մարդու համար հենց շոշափելիքի […]

̰
«Անչափ ուրախ ենք, որ Ձեր հոբելյանը նշում եք Հայաստանում». Վահրամ Դումանյան

15:43 02.08.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն oգոստոսի 1-ին հանդիսատեսի դատին է հանձնել Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը: Առաջնախաղին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ներկայացման ավարտից հետո նախարարի տեղակալը շնորհավորել է բոլորին սպասված առաջնախաղի […]

̰
Ծաղկաձորում նշվել է Օրբելի եղբայրների տուն-թանգարանի գործունեության 40-ամյակը

19:25 30.07.2022

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Ծաղկաձոր միավորված համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Կարեն Հունանյանի և օգնականի Ստեփան Բաղդասարյանի հետ Ծաղկաձորում ներկա  է գտնվել Օրբելի եղբայրների տուն-թանգարանի բացման 40-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը և «Էրմիտաժի սխրանքը»​ գրքի շնորհանդեսին: Տնօրեն Նարե Ստեփանյանը ներկայացրել է թանգարանի գործունեությունն ու ծրագրերը, ինչպես նաև մանրամասներ Օրբելի եղբայրների […]

̰
Տուն-պատկերասրահ՝ Գյումրիի ծայրամասային թաղամասում․ նկարչուհի Անուշ Քիշմիշյանի ստեղծած արվեստի բացառիկ միջավայրը

18:43 30.07.2022

Գյումրիի ծայրամասային՝ Բուլվարային կոչվող  թաղամասի Հեքիաթ-տան բնակիչը Անուշ Քիշմիշյանն է, որն իր գեղանկարչական արվեստով տունը վերածել է պատկերասրահ հիշեցնող մի վայրի: Անուշը գյումրեցի Վաշինգտոն Քիշմիշյանի դուստրն է, որը 88-ի երկրաշարժից հետո Գյումրիի Բուլվարային թաղամասում կառուցած իր տունը վերածել էր 70 երեխայի համար մանկապարտեզի և նվիրել քաղաքին: Այն շատ կարճ ժամանակ գործեց որպես մանկապարտեզ։ Նկարչուհի-ռեստավրատոր Անուշը […]

̰
Սեպտեմբերին Բրայան Մեյը գալիս է Հայաստան՝ StarmusVI փառատոնի շրջանակներում․ Արայիկ Հարությունյան

19:41 29.07.2022

Մեր հյուրերին ասենք՝ բարի գալուստ մշակութային Երևան: Հայտարարում ենք արդեն պաշտոնապես` սեպտեմբերի առաջին տասնօրյակը շատ թեժ է լինելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ «Այս սեպտեմբերին Բրայան Մեյը գալիս է Հայաստան՝ StarmusVI փառատոնի շրջանակներում։ Սեպտեմբերի 7-ին նա հանդես կգա «Another world» համերգային ծրագրով, որին կմասնակցեն Գրեհամ Գոլդմանը, Դերեկ […]

̰
«Ռոմեո և Ջուլիետ». մեծ պրեմիերա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում

17:10 29.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հանդիսատեսի դատին կհանձնի Ս. Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» երեք գործողությամբ բալետային ներկայացումը, որի առաջնախաղը տեղի կունենա օգոստոսի 1-3-ը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Առաջնախաղին ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

̰
BACK_TO_TOP