19:15 01.09.2022
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Արկադի Բաղդասարյանը՝ Արկոն, ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: Ուսանել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1971 թվականին ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, որտեղ դասավանդել է շուրջ 8 տարի: Իր կերտած կտավներում կարողացել է […]
18:38 31.08.2022
Ավարտվել են Լեռնակերտ գյուղի «Վերին բերդ» կոչվող տարածքի այս տարվա պլանային պեղումները։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը մոտ մեկ ամիս տևած պեղումների ընթացքում բացված պաշտամունքային եզակի համարվող կառույցում հայտնաբերել է հնագիտական արժեքավոր գտածոներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ այն տվյալ ժամանակաշրջանի բնակիչների համար ունեցել է առանձնակի նշանակություն: Դեռ նախորդ տարի Հնագիտության և ազգագրության […]
17:47 30.08.2022
Այս տարի լրանում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյակը: Հոբելյանական թատերաշրջանը կմեկնարկի Վանաձորից: Այդ կապակցությամբ այսօր օպերային թատրոնի նկուղային հարկում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը և տնօրենի գլխավոր խորհրդական, գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը, տեղեկացնում են […]
16:01 30.08.2022
Հաշված օրեր անց Հայաստանը կհյուրընկալի STARMUS գիտության և երաժշտության փառատոնը: Մարզահամերգային համալիրում կայանալիք փառատոնը եզակի է իր ձևաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց՝ այն, ինչին ականատես կլինենք Հայաստանում, իր օրինակը չի ունենա ոչ մի երկրում: Նա նշեց, որ եթե տարբեր երաժշտական, սպորտային կամ այլ փառատոններն ու միջոցառումներն ամեն […]
11:40 30.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2022 թ. Ժողովրդական վարպետի վկայական շնորհելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում: Գործընթացին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ստեղծագործում են դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտում՝ պահպանելով հայկական արհեստագործության ավանդույթները, նպաստելով ժողովրդական արվեստի պահպանման, շարունակական զարգացման և հաջորդ սերունդներին փոխանցման գործին: Դիմելու վերջնաժամկետը 2022 թ. սեպտեմբերի 30-ն […]
10:39 30.08.2022
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը սեպտեմբերի 13-ից 18-ը ցուցադրվելու է «Տաշքենդի միջազգային կինոփառատոնի» շրջանակում անցկացվող «Համաշխարհային կինո» ծրագրում։ Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մի մեծ ողբերգություն՝ իր ամբողջ ընտանեկան ուրախ և տխուր դրվագներով, որտեղ առանձնահատուկ տեղ են գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը և բնությունը (ավելին՝ https://ncca.am/hy/films/40-zulali)։ Նշենք, որ ֆիլմը ստացել է պետական […]
13:38 29.08.2022
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր հաղթական երթը և այս անգամ հաղթող է ճանաչվել ամերիկյան մեկ այլ՝ «Accolade Global Film Competition» մրցույթում և արժանացել «Արժանիքների համար» (AWARDS OF MERIT) տրվող մրցանակին: Ֆիլմի ռեժիսոր՝ Արա Մնացականյան, սցենարիստ՝ Ամբեր Կարլինս (ԱՄՆ), պրոդյուսեր` Մանվել Սարիբեկյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, արտադրող՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերություն: Ֆիլմը նվիրված է ազգերի […]
10:34 29.08.2022
Սեպտեմբերի 3-ից հոկտեմբերի 8-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC) կրկին միավորել են ուժերը՝ դասական երաժշտության սիրահարներին ներկայացնելու մեծանուն երաժիշտների կատարողական արվեստն ու հագեցած երկացանկ։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Փառատոնն ընդգրկում է սիմֆոնիկ 7 համերգային երեկո։ Առաջին համերգը տեղի կունենա […]
23:07 26.08.2022
Օգոստոսի 12-ից մայրաքաղաքում մեկնարկած «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնն ամփոփվեց գալա համերգով: 14 համերգից բաղկացած համերգաշարը փառատոնային հագեցած ծրագրով այս օրերին իր շուրջը համախմբեց հայ և օտարերկրացի անվանի երաժիշտներին, երաժշտախմբերին և դասական երաժշտության սիրահարներին: Եզրափակիչ գալա համերգին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության […]
21:00 26.08.2022
Գյումրիի «Մտորումների թատրոնը» օգոստոսի 27-ին բացում է նոր թատերաշրջանը՝ նոր ներկայացումով։ Բեմադրությունը գյումրեցի ժամանակակից գրող Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա» պատմվածքների ժողովածուի հիման վրա է։ Երեկոյան գյումրվա հայաթներում հարևաններով հավաքվելը, խոսք ու զրույցի բռնվելն ու օրվա կարևոր անցուդարձը քննարկելը հին ավանդույթներից մեկն էր։ Հիմա այս միջավայրն է վերականգնված «Մտորումների թատրոն»-ի նոր ներկայացման մեջ։ Գործողությունները ծավալվում են […]
19:39 26.08.2022
Կամարաձև ու նեղլիկ բակային մուտքերը ալեքպոլյան ճարտարապետությանը բնորոշ են եղել: Հիմնականում սև, սրբատաշ քարերով կառուցած ու մինչև 10 մետր երկարության ինքնատիպ կառույցներին «Թոլ» են անվանում, Գյումրիի պատմական միջուկում այդպիսի թոլով բակեր շատ կան, որտեղ դուռ-դռանը կպած տասնյակ ընտանիքներ են ապրում: Շիրազի փողոցի ամենահայտնի դարձած բակում նկարահանվել են հայկական կինոյի անկրկնելի 7 ֆիլմերը : Ընդհանուր բակը […]
17:44 25.08.2022
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի «Վարպետության դասերի» շարքը շարունակվում է. դասընթացավարների կազմին են միացել անվանի երաժիշտներ նաև արտերկրից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օգոստոսի 25-ին, 26-ին, 29-ին և 30-ին, վարպետության դասեր կանցկացնի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Արամ Թալալյանը: Դասընթացները կանցկացվեն Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում: Վարպետության դասերի շարքի արտերկրյա առաջին մասնագետը աշխարհահռչակ դաշնակահար, […]
18:24 24.08.2022
Օգոստոսի 20-28-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվում է Թանգարանների միջազգային խորհրդի (International Council of Museums – ICOM) գլխավոր համաժողովը՝ «Թանգարանների ուժը» խորագրով: Երեք տարին մեկ տեղի ունեցող գլխավոր համաժողովները սեփական փորձը փոխանակելու, ոլորտի նորարար գաղափարներն ու հեռանկարները քննարկելու, ինչպես նաև նոր կապերի հաստատման համար եզակի հնարավորություն են ընձեռում: Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Չեխիայի մշակույթի […]
15:30 23.08.2022
Մահացել է Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրեն Մուրադ Մալխասյանը։ Այս մասինհ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, մեծ ափսոսանք է հայտնում ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրեն Մուրադ Մալխասյանի մահվան կապակցությամբ։ «Երգի վարպետ, երգով շնչող և երգով ապրեցնող Մուրադ Մալխասյանը գործի […]
13:18 22.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հաղթող է ճանաչվել ամերիկյան «Վավերագրական ֆիլմեր առանց սահմանների» («Docs Without Borders International Film Festival») միջազգային կինոփառատոնում։ Ֆիլմն արժանացել է նաև «Բացառիկ արժանիքների համար» («EXCELLENCE») մրցանակի: Ֆիլմի ռեժիսորն է Արա Մնացականյանը, սցենարիստը՝ Ամբեր Կարլինսը (ԱՄՆ), պրոդյուսերը` Մանվել Սարիբեկյանը, օպերատորը՝ Աշոտ Մկրտչյանը, իսկ արտադրողը՝ […]
21:05 20.08.2022
Օգոստոսի վերջին շաբաթ օրը Կապան քաղաքը նշում է իր տոնը: Այդ առիթով համայնքում անցկացվում են մի շարք միջոցառումներ: Կապանն իր տոնի մեկնարկը տվել է յուրահատուկ ֆլեշմոբով՝ ազգային պար բոլոր թաղամասերի բակերում։ Տոնից դրվագներ ներկայացված են համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում: Տեղի է ունեցել նաև կրոսավազք և հեծանվավազք Կապանի տոնն այս տարի հատուկ խորհրդանշանական իմաստ է ստացել, տարին […]
20:03 19.08.2022
Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսություն և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով շուտով կմեկնարկեն Դաշտադեմ ամրոցի (Արագածոտն) բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։ Նախատեսվում է՝ ամրոցի ողջ տեղանքի ուսումնասիրություն և ընտրված հատվածներում պեղումների իրականացում, տարածքի կիսակառույց բնակելի տան ապամոնտաժում, պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի բարեկարգում, հեծանվուղու գծանշում և ամրոցի շրջագծից դուրս՝ հիմնական մուտքի և ամրոց տանող ճանապարհի […]
17:55 19.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ նկարահանված «Շեմից այն կողմ» ֆիլմը մասնակցելու է Ավստրիայում կայանալիք «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին (միջազգային մրցութային բաժնում): Ֆիլմի ռեժիսորը, սցենարիստը և պրոդյուսերն է Անգինե Իսանյանսը, օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը, իսկ արտադրողն է «ԱՖՓ» ընկերությունը: Կարճամետրաժ այս ֆիլմը կանանց ոտնահարված իրավունքների թեմայով սոցիալական դրամա է։ «Լինցի» կարճամետրաժ ֆիլմերի […]
16:42 19.08.2022
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Չարենցը և իր ժամանակաշրջանը» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Գիտաժողովը 2022 թվականի նոյեմբերի 28-30-ը կանցկացվի Երևանում: Զեկույցով հանդես գալու համար ցանկացողները կարող են մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ լրացնել կցված մասնակցության հայտը, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: […]
14:47 19.08.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ` մարզային ծրագրերի շրջանակում, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր հոբելյանական 90-րդ թատերաշրջանը մեկնարկում է Վանաձոր քաղաքից: Մայրաքաղաքի մշակութային կյանքի խորհրդանիշերից մեկը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, առաջին անգամ ավելի քան 150 աշխատակիցներով, նոր թատերաշրջանը կբացի Վանաձորում։ Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում […]
12:47 17.08.2022
Հայաստանում հայտարարված սգո օրերի առնչությամբ «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի օգոստոսի 17-ի և 18-ի համերգները չեղարկվել են: Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից: «Ցավակցում ենք «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- նշված է նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը […]
16:10 16.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն օգոստոսի 18-28-ը կանցկացնի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը՝ ներառական ուղղվածությամբ, «Միասին կարող ենք» խորագրով: «Ֆրեսկոն» մասնակիցներին փառատոնի անցկացման ոչ ֆորմալ մոտեցում է ներկայացնում փառատոնի բոլոր փուլերում` կինոդիտումից մինչև միջոցառումների անցկացման վայրեր, նստարանից մինչև մրցանակ: Հայաստանյան և միջազգային ֆիլմերը, […]
22:34 15.08.2022
Կազմվել է Աշոցքի բնակավայրերի զբոսաշրջային ռեսուրսների տեղեկատվական-նկարագրական էլեկտրոնային քարտեզը. այս մասին է պատմում ներկայացվող ռեպորտաժը:
13:16 15.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ 2022 թ. հուլիսի 9-18-ը Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում իրականացվել է «Ամառային մշակութային ճամբար Ջավախքում» խորագրով ծրագիրը: Ծրագրին մասնակցել են Ջավախքի 5 համայնքների (Գանձա, Սաղամո, Փարվանա, Մեծ Արագյալ, Դամալա) 9-15 տարեկան 40 երեխաներ: 10 օրերի ընթացքում գործնական գիտելիքների և հմտությունների փոխանցման միջոցով երեխաները հաղորդակցվել են հայկական մշակութային ժառանգությանը, մասնավորապես՝ խեցեգործության, ասեղնագործության, տիկնիկագործության, գեղանկարչության, դիզայնի ուղղություններին, հայկական ավանդական պարերին ու խաղերին, ինչպես նաև անցկացրել են մարմնամարզական վարժանքներ։ Հայկական մշակույթին […]
20:19 13.08.2022
Ծաղկաձորում սկսվեց Tsaghkadzor Jazz Jam փառատոնը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կից ներկայացնելով տեսանյութ:
11:17 13.08.2022
Օգոստոսի 12-ին «Առնո Բաբաջանյան» դահլիճում կայացած համերգով մեկնարկեց «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Ունկնդրին ներկայացան ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն ու դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։ Դաշնամուրի և ֆագոտի հետաքրքիր համադրմամբ երաժշտական երեկոների հաճախ չենք ականատես լինում Երևանում։ Փառատոնի բացման համերգի ընթացքում ներկայացվեցին Ալեքսանդր Թանսմանի, Պաուլ Հինդեմիթի, Կլոդ Դեբյուսիի, Հենրի Դյուտիյոյի, Անտոնիո Տոռիանիի ստեղծագործությունները։ Իսկ Անտոնիո Տոռիանիի Դիվերտիսմենտը, որ […]
21:52 12.08.2022
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել է «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգային երեկոն: Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն ու դաշնակահար Անահիտ Դիլբարյանն ունկնդրին են ներկայացրել 20-րդ դարի ֆրանսիացի, լեհ, գերմանացի և իտալացի հեղինակների գործեր։ Տոռիանիի Դիվերտիսմենտը, որ գրված է «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով, Հայաստանում հնչել է առաջին անգամ: Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և […]
16:55 12.08.2022
«Եվրատեսիլ 2023»-ի անցկացման իրավունքի հավակնորդների կարճ ցուցակում ներառվել են Մեծ Բրիտանիայի յոթ քաղաքներ: Այս մասին ուրբաթ օրը՝ օգոստոսի 12-ին, ասվում է երաժշտական մրցույթի Twitter-ի էջում։ Խոսքը Լիվերպուլի, Մանչեսթերի, Նյուքասլի ու Շեֆիլդի, Լիդսի, ինչպես նաև Բիրմինգհեմի մասին է, որն արդեն հյուրընկալել էր մրցույթը 1998 թվականին, և Գլազգոյի, որտեղ կայացավ պարային Եվրատեսիլ 2008-ը։ Ընդհանուր առմամբ, մրցույթն անցկացնելու […]
10:14 12.08.2022
Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ բոլորիդ այս լուսավոր օրվա՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Անվիճարկելի ճշմարտություն է, որ ցանկացած երկրում երիտասարդությունն է փոփոխությունների առաջամարտիկը, յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը, և առաջադեմ են այն պետությունները, որտեղ երիտասարդները մասնակից են որոշումների ընդունմանը։ Մտքով և հոգով առողջ, կրթված, նպատակասլաց, նորարարական գաղափարներով զինված և […]
19:39 11.08.2022
Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի նոր էքսպոզիցիային ընդառաջ՝ բանաստեղծի գրական-գեղարվեստական ժառանգությունը ներկայացնող 4 սրահներում սպասվող փոփոխությունները քննարկվել են Ավետիք Իսահակյանի թոռան՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանի, Վարպետի Երևանի տուն-թանգարանի աշխատակիցների, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի գիտքարտուղար Մարինե Հարոյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի […]