TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+3.09 oC

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏ

Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները

15:49 10.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երաժշտական ընկերությունը դեկտեմբերի 2-9–ն անցկացրել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի են ունեցել մրցույթի գալա համերգը և մրցանակների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա է […]

̰
Բացվել է Հնդկաստանի բնիկ ցեղախմբերի յուրօրինակ արվեստի գործերի ցուցադրությունը

16:23 09.12.2024

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության «Մեկ շրջան, մեկ արտադրանք» նախաձեռնության շրջանակում տեղի է ունեցել «Ցեղային արվեստ» ցուցադրություն-վաճառքի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ Հայաստանի և Հնդկաստանի […]

̰
Բացվել է ստամբուլահայ նշանավոր բանաստեղծ Զահրատի 100-ամյակին նվիրված ցուցահանդես

14:48 09.12.2024

«Հայ Արտ» կենտրոնում «Կիկոյի հետ առաջ ու հետ» խորագրով բացվել է ստամբուլահայ նշանավոր բանաստեղծ Զահրատի 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Հղացումը հայելային է. Զահրատը ստեղծել է մի կերպար, որն իրականում ինքն է։ Այդ կերպարը նրա բանաստեղծություններում հաճախ հանդիպող Կիկոն է։ Կիկոն նրա կենսագրությունն է՝ միախառնված ծննդավայր քաղաքի՝ Ստամբուլի տեսարաններով, մարդկանցով, կենցաղով։ […]

̰
Սիրիայում իրավիճակի սրման պատճառով Պալմիրայի կամարի վերականգնման նախագիծը դադարեցվել է

00:00 08.12.2024

Սանկտ Պետերբուրգի մասնագետները կասեցրել են Սիրիայում Պալմիրայի Հաղթական կամարի վերականգնման նախագիծը, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։ «Կան համակարգչային մոդելներ, աշխատանքներ են սկսվել Հաղթական կամարի վերականգնման համար տարածքի պատրաստման ուղղությամբ, մենք վերջերս քննարկել ենք ֆինանսավորման հետ կապված հարցեր, սակայն այժմ Սիրիայում իրավիճակն այնպիսին է, որ հենց Պալմիրայի տարածքն է ռմբակոծվել: Այսպիսով, […]

̰
Ֆրանսիական սինեմատեքում մեկնարկարկել են Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունները

20:08 06.12.2024

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ դեկտեմբերի 5-ին Ֆրանսիական սինեմատեքում մեկնարկեցին մեծանուն կինոռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարձր հովանու ներքո, Հայաստանի կինոյի հիմնադրամի և Ֆրանսիս Քյուրքչյան հիմնադրամի հետ համագործակցաբար ֆրանսիական կինեմատոգրաֆիայի հեղինակավոր այս հաստատությունում շուրջ տասը օր շարունակ կցուցադրվեն Սերգեյ Փարաջանովի հեղինակած մեկ տասնյակից ավելի երկարամետրաժ և կարճամետրաժ […]

̰
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի գեղանկարների ժամանակավոր ցուցադրությունը

18:19 06.12.2024

Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 5-12 բացվել է ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի գեղանկարների ժամանակավոր ցուցադրությունը: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նկարիչ Զարեհ Մութաֆյանի որդու՝ պատմագետ և մաթեմատիկոս Կլոդ-Արմեն Մութաֆյանի ցանկությամբ և Հանրապետության նախագահի աջակցությամբ նկարչի ստեղծագործական ժառանգության տարբեր շրջաններին վերաբերող ավելի քան 6 տասնյակ գեղարվեստական գործեր տեղափոխվել են Հայաստան և ի պահ […]

̰
Ալֆրեդ Քոչարյանը հետևել է Դիլիջանի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի վերանորոգման գործընթացին

16:58 06.12.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղեկալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան՝ ծանոթանալու շենքի վերականգման աշխատանքներին։ Նախարարի տեղակալին ներկայացվել է իրականացված աշխատանքը, առանձին հարցեր քննարկվել են նաև հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացնող մասնագետների հետ։ Մինչ հիմնանորոգման աշխատանքները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված թանգարանի շենքը վթարային վիճակում […]

̰
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին

15:26 06.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ֆրանսահայ հայտնի դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Երևանյան թատերական փառատոնի շրջանակում Հայաստանում երեկ առաջին անգամ ներկայացվել է Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրությունը: Ողջունելով […]

̰
Մատենադարանում մեկնարկել է «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը

18:17 05.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Օրացույց. գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում» ՀԿ-ն դեկտեմբերի 5-8-ն իրականացնում է «ՍոլիդԱրտ. ժամանակակից արվեստ և պետական կառավարում» միջազգային համաժողովը: Մատենադարանում տեղի է ունեցել համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Համաժողովին մասնակցում են կինոարտադրության, ֆիլմերի հանրահռչակման ու տարածման, կինոժառանգության ոլորտը համակարգող կինոկազմակերպությունների […]

̰
Կստեղծվի «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց

17:00 05.12.2024

Գործադիրի որոշմամբ կստեղծվի «Տափի բերդ» պատմամշակութային արգելոց, որը հանդիսանում է հանրապետական նշանակության հուշարձան և ընդգրկված է պետական ցուցակում: Ըստ հիմնավորման՝ արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: Ներկայումս հիշյալ հուշարձանի տարածքներում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները և շատերը չեն այցելում այդ վայրեր։ Արգելոցների ստեղծմամբ հնարավորություն կստեղծվի իրականացնել կրթական, գիտատեղեկատվական, մշակութային գործունեություն, բացի այդ արգելոցի […]

̰
Հայաստանի պարի պետական անսամբլը հանդես է եկել տարեվերջյան մենահամերգով

15:17 05.12.2024

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլի տարեվերջյան մեծ մենահամերգը: 2024 թվականը Հայաստանի պարի պետականն ամփոփել է 19 պարային և գործիքային ստեղծագործություններից բաղկացած համերգային ծրագրով: Հանդիսատեսին ներկայացվել են ինչպես անսամբլի այցեքարտը դարձած` Վանուշ Խանամիրյանի բեմադրությամբ «Բերդ», «Սարդարապատ», «Կակաչներ», «Ուզունդարա», «Կինտոներ», […]

̰
Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է

17:06 04.12.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները ավարտվել են։ Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ վերականգնվել է երկրաշարժից փլուզված աշտարակը, արտաքինից բացվել են պատերի և աշտարակների հիմնամասերը, մաքրվել ջրաշիթով և մինչև սալվածքի նիշն ամրակայվել միաձույլ բարդ շաղախից մակադրումով: Պատերի […]

̰
Ներկայացվել է ՀՀ փորձը՝ որմնանկարների պահպանության և վերականգնման ուղղությամբ

18:06 02.12.2024

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը Մոսկվայի կառավարության հրավերով որպես վերականգնման միջազգային փորձագետ մասնակցել է «Պրոռեստավրացիյու-2024» մշակութային ժառանգության պահպանությանը միտված միջոցառմանը: Նախարարության ներկայացուցիչը ներկայացրել է «Հայկական որմնանկարչության պահպանությանը և վերականգնմանը միտված խնդիրները» թեմայով զեկույց՝ հանրահռչակելով ՀՀ պատմության և մշակույթի մոնումենտալ գեղանկարչության հուշարձանները, անդրադարձ կատարելով պահպանությանն ու վերականգնմանը միտված լիազոր մարմնի […]

̰
«Խոսող կտավներ» նախագծի շրջանակում ներկայացված են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական նկարազարդումները

16:39 02.12.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում կայացել է ««Խոսող կտավներ» ներառական նախագիծ. «Անլռելի զանգակատուն»» շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվել է Կոմիտասի ծննդյան 155 և Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների շրջանակում: «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գրիգոր Խանջյանի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակներ: Ծրագրի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների […]

̰
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ

13:39 02.12.2024

2024 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը: ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ (1924–2007 թթ.)՝ օպերային արվեստի մեծանուն հայ երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո), ՀԽՍՀ (1953 թ.), ԽՍՀՄ (1956 թ.) ժողովրդական արտիստ: Ծնվել է Կահիրեում, երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրում, երգեցողության դասեր է առել Է. Ֆելդմանից և Վ. Կարրոյից: 1940 թ-ից […]

̰
Կառավարությունը 2024-ին մոտ 17 միլիոն դրամ է հատկացրել, որ երաժշտական դպրոցների շնորհաշատ սաներն անհրաժեշտ գործիքներով պարապեն

19:55 01.12.2024

Կառավարությունը 2024-ին մոտ 17 միլիոն դրամ է հատկացրել, որպեսզի երաժշտական դպրոցների շնորհաշատ աշակերտներն անհրաժեշտ գործիքներով պարապեն: Դպրոցները ԿԳՄՍ նախարարություն են ուղարկում կոնկրետ սովորողի համար կազմված հայտ, որն ուսումնասիրում է հատուկ ձևավորված մասնագիտական խորհուրդը:

̰
Մահացել է ֆրանսիացի դերասան Նիլս Արեստրուպը

18:25 01.12.2024

76 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Նիլս Արեստրուպը։ Այդ մասին Agence France-Presse-ին հայտնել է նրա կինը և մամուլի քարտուղարը: Արեստրուպը մահացել է տանը՝ շրջապատված իր ընտանիքով։ Մահվան պատճառը չի նշվում։ Դերասանը հայտնի է «Իմ սիրտը դադարեց բաբախել» (De battre mon coeur s’est arrêté, 2005), «Մարգարեն» (Un profete, 2009), «Նրա անունը Սառա էր» (Elle s’appelait […]

̰
Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումներ՝ «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում

22:54 29.11.2024

ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների մասնագետների կողմից անցկացվել են միջոցառումներ՝ նվիրված հայ սիրված գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանին։ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձանց հետ քննարկվել են Մաթևոսյանի կյանքն ու գրական ժառանգությունը, մասնավորապես անդրադարձ է եղել մարդկային հարաբերությունների և կյանքի հանդեպ գրողի ինքնատիպ փիլիսոփայությանն ու գաղափարախոսությանը։ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում […]

̰
«Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ

20:08 29.11.2024

Անցյալ ամառ պատիվ ունեցանք հյուրընկալելու Արիզոնայից ժամանած «Սիհասին» բնիկ ամերիկացիների խմբին: Նշանավորելով բնիկ ամերիկացիների ժառանգության ամիսը՝ եկեք վերհիշենք երաժշտությունն ու մշակութային փոխանակումը միավորած այդ անմոռանալի շաբաթը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։ Ոգեշնչված այս ճամփորդությամբ՝ «Սիհասինը» ներկայացնում է հայկական ժողովրդական «Խիո» երգն իր ուրույն մեկնաբանությամբ և տաղանդավոր Լիլի Ալեքսանյանի, Քրիստինե Հովսեփյանի ու Գոհար Քեշիշօղլյանի կատարմամբ: Երգի […]

̰
Ազնավուրին նվիրված հոբելյանական միջոցառումներն ամբողջ  աշխարհում ներկայացնում են նաև հայ կատարողական արվեստը. Դանիել Դանիելյան

17:58 29.11.2024

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջագայության եզրափակիչ փուլից առաջ հետևել է նվագախմբի փորձին, հետաքրքրվել հոբելյանական համերգային ծրագրով, ստեղծագործական և աշխատանքային այլ մանրամասներով: Հոբելյանական ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: ՀՊՖ տնօրեն Արտյոմ Նաղդյանը […]

̰
Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դաս

21:24 28.11.2024

Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդումը և այս համատեքստում վերջիններիս վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերը, շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կազմակերպությունների հետ։ Նշված ծրագրերի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, հրատարակչության ղեկավար, Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի ավագ […]

̰
«Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը կանցկացվի «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» խորագրի ներքո

18:46 28.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2024 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Փառատոնն այս տարի անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսով։ Նոյեմբերի 28-ին մամուլի ասուլիսով ազդարարվել է փառատոնի մեկնարկը: Մամուլի ասուլիսին […]

̰
Մեծարման երեկո՝ ի նշանավորումն Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակների

13:45 28.11.2024

Փարիզի Պոմպիդու կենտրոնում տեղի է ունեցել մեծարման երեկո՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100 և Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակների հոբելյաններին: Հոբելյանական միջոցառումը ուղեկցվել է նաև Պոմպիդու կենտրոնում պահպանվող Երվանդ Քոչարի երկու ստեղծագործությունների ցուցադրությամբ: Միջոցառումն ընթանացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորեն Լե Բոնի, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Ք. Ռեյի, Երվանդ Քոչարի […]

̰
Մեդալներ՝ Դելփյան խաղերից

12:20 28.11.2024

Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության […]

̰
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

22:08 27.11.2024

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»: Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած […]

̰
«Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության թատերական արժեքը հայաստանյան բեմում ներկայացնելը կարևոր է. Դանիել Դանիելյան

18:10 27.11.2024

Երևանյան միջազգային թատերական փառատոնի շրջանակում Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մամուլի ասուլիսով ազդարարվել է աշխարհահռչակ դերասան և բեմադրիչ Սիմոն Աբգարյանի հեղինակային «Էլեկտրան թշվառների աշխարհից» բեմադրության հայաստանյան հյուրախաղերի մասին: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով […]

̰
Ադրբեջանը Դադիվանք հայկական վանական համալիրը պաշտոնապես փոխանցել է ուդի համայնքին

23:00 26.11.2024

Դադիվանք հայկական վանական համալիրը պաշտոնապես փոխանցվել է ուդի համայնքին: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները՝ չհիշատակելով ինֆորմացիայի աղբյուրը: Կարո՞ղ ենք տեղեկությունը հավաստի համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

̰
Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

13:15 25.11.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 […]

̰
Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետ

22:00 24.11.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […]

̰
1 մլրդ դրամ՝ մշակութային կենտրոնների համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու համար

13:40 24.11.2024

1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP