19:47 19.02.2024
Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Հայաստանի Հանրապետությունում շուրջ 15 տարի այս օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Հովհաննես Թումանյանի թանգարան, որը ժամանակավորապես տեղակայվել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Ժաննա […]
19:42 19.02.2024
Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի 155-ամյակի առթիվ, Թբիլիսիում նշվել է մեծ բանաստեղծի ծննդյան և ավանդական դարձած Գիրք նվիրելու օրը։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից, տոնական միջոցառումները մեկնարկել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում, որտեղ մատուցվել է հոգեհանգստյան կարգ։ Այնուհետև Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոնում տեղի է ունեցել «Թումանյանի թիֆլիսյան հետքերով» […]
18:14 19.02.2024
Գիրք նվիրելու օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան: Թանգարանը հյուրընկալել էր հեքիաթագիր Արփի Մաղաքյանին, որը Երևանի թիվ 194 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներին պատմել է իր հեղինակած հեքիաթներից մեկը՝ «Արտավազդ արքայի հեքիաթը»: Հեղինակն աշակերտների համար ընթերցել է հետաքրքիր պատմություններ, որոնք վերաբերել են Արտավազդ արքայի կառավարման […]
10:43 19.02.2024
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ Նյու Յորքի հանրահռչակ Քարնեգի Հոլ համերգասրահում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո տեղի է ունեցել ամերիկահայ դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի մենահամերգը, որին նախորդել է ընդունելություն՝ ՄԱԿ-ում բազմաթիվ անդամ-երկների դեսպանների մասնակցությամբ։ Ընդունելությանն իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշել է, որ ներկա ծանր փորձություններով և մարտահրավերներով լի […]
21:30 18.02.2024
«Գայանե» բալետը՝ անիմացիոն ֆիլմ. Գոռ և Արամ Սահակյանցները ստեղծել են Արամ Խաչատրյանի համանուն ստեղծագործության էկրանավորումը՝ Երևանի քաղաքապետարանի ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շրջանակում: Մանրամասները՝ տեսանյութում:
18:18 16.02.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2024 թ․ առաջին նիստին պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս 8-ով: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի քարայր (ուշ միջնադար), Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի 5-6-րդ դդ. եկեղեցի, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի «Սևան – 2» հանգստյան տան ճաշարանի […]
17:48 14.02.2024
ԱՄԷ կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի «Լուվր» թանգարան։ Նախարարը շրջայց է կատարել թանգարանում, դիտել ցուցադրությունը, ինչպես նաև հանդիպել տնօրեն Մանուել Ռաբատեի հետ։ Տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Աբու Դաբիի «Լուվրի» և Հայաստանի թանգարանների միջև համագործակցության ընդլայնման, մշակութային և կրթամշակութային ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում […]
11:49 13.02.2024
Ամփոփվել են 2023-24 թթ. «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների՝ «Աշխատանք համայնքներում» փուլի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները: Դրանք իրականացվել են 4 հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական հանդիպումներ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծրագիրը, ինչպես նաև Հայաստանում սփյուռքահայերի ներգրավվածությամբ այլ ծրագրեր ներկայացնելու և դրանցում հետաքրքրված անձանց շրջանակներն ընդլայնելու նպատակով, համագործակցության ձևավորում և համատեղ առցանց հանդիպումների անցկացում հայաստանյան կառույցների հետ, հանդիպումներ ՀՀ […]
10:56 13.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը փետրվարի 9-11-ն աշխատանքային այցով Թեհրանում էր՝ մասնակցելու «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնին: Կինոփառատոնի շրջանակում նախարարի տեղակալը հանդիպել է «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի ղեկավար Ռաեդ Ֆարիդզադեի, Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, Իրանի կինոյի և տեսալսողական հարցերի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Խազաիի, «Ֆարաբի» կինոհիմնադրամի գործադիր տնօրեն Մաջիդ […]
23:02 12.02.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ հայ երաժշտարվեստի զարգացման գործում և Երևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման կապակցությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ , դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ» հուշամեդալով։ «Ընդամենը 3 ամիս առաջ էր, երբ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ հանդիպեցինք նոր ձևավորվող «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի […]
22:18 12.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել առաջին անգամ անցկացված «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ հնչել են Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը:
16:06 12.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի): Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, ԿԳՄՍ նախարարն Աբու-Դաբիում փետրվարի 12-14-ը կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության վերաբերյալ համաշխարհային համաժողովին: Համաժողովին մասնակցությունը հնարավորություն կընձեռի տարածելու և հանրահռչակելու մշակութային կրթության ոլորտում Հայաստանի փորձն արտերկրում, խթանելու օտարերկրյա պետությունների հետ համագործակցությունը և կրթամշակութային կապերը, […]
23:16 10.02.2024
(Riposte alimentaire) շարժման բնապահպան ակտիվիստները Լիոնի Գեղարվեստի թանգարանում ապուր են լցրել ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի «Գարուն» կտավի վրա, հայտնում է Progrès տեղական հրատարակությունը։ Քաղաքային իշխանությունները հրապարակմամբ հաստատել են միջադեպը։ Հրատարակության նախնական տեղեկություններով՝ գլուխգործոցը պաշտպանված է եղել ապակիով։ Իմպրեսիոնիստների սրահը փակվել է, և նկարը մոտ օրերս պետք է ստուգվի փորձագետի կողմից, հավելում է հրատարակությունը։ «Շաբաթ […]
21:08 10.02.2024
Երևանի քաղաքապետարանը պատմում է փոքրիկ ջութակահարի մասին: Այս անգամ Երևանի մարդիկ շարքի հերսոը Տաթևիկ Արոյանն է, որը «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի պատանի երաժիշտներից է: Փետրվանի 12-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա պատանի երաժիշտների բեմական առաջին ելույթը։
19:07 09.02.2024
BBC Travel-ը հոդված է հրապարակել Հայոց այբուբենի մասին։ «Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայ ինքնությունը» վերնագրով հոդվածի հեղինակ Սուգատո Մուքերջին պատմում է, որ Հայոց այբուբենը սոսկ գրային համակարգ չէ. այն նաև թվային համակարգ է, որն օգտագործվում է մաթեմատիկական հաշվարկների և օրացուցային տարեթվերի գրանցման համար, ինչպես նաև ազգային հպարտության առարկա է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում լրագրողը կիսվել է […]
15:25 09.02.2024
Երևանի Կամերային երաժշտության տանը հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտը տվեցին կյանքից անժամանակ հեռացած «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Գինոսյանն ամբողջանվեր հայ մարդ էր, ում համար հայրենիքն ու պետությունը, Հայաստանն ու հայությունը, Սիփանն ու Խուստուփը մեկ ամբողջություն […]
10:12 09.02.2024
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն հազվագյուտ լուսանկար է տարածել իր փոքրիկ դստեր՝ Ջիայի հետ։ Լուսանկարը հրապարակվել է People կայքում։ 80-ամյա Ռոբերտ Դե Նիրոն ցուցադրել է կադր, որում նկարահանվել է իր 10 ամսական դստեր՝ Գիայի հետ։ Դերասանը նստել է բազմոցին սպիտակ շապիկով և մուգ շորտով։ Նա գրկել է աղջկան, որը կրում է կապույտ կոմբինեզոն և գոգնոց: […]
21:55 08.02.2024
Դաստիարակեք անպարտելի հոգի և անհաղթ կամք․ ահա այս պատգամով էր ավարտել «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից Գագիկ Գինոսյանն իր գրառումը Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուների տպավորությունների մատյանում, թանգարանի բացումից կարճ ժամանակ անց՝ 1996 թ. մարտի 6-ին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Գագիկ Գինոսյանի գրառումն ամբողջությամբ. «Հարգարժան Լավրենտի Բարսեղյան, նախ գլուխ եմ խոնարհում տարված […]
18:54 08.02.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվել են նիստի օրակարգում ներառված հարցերը, որոնք վերաբերել են աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանին նվիրված համերգային ծրագրերի, ցուցահանդեսների, գիտաժողովի, տոնակատարությունների մեկնարկն ազդարարող միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը: Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի: Հանդիպմանը […]
18:36 08.02.2024
2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն արդեն իսկ հաստատել է միջոցառումների ցանկը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ևս հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում: Հայտերը պետք է պարունակեն ծրագրի անվանումը, կազմակերպության անվանումը, բովանդակության հակիրճ […]
13:39 08.02.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել Գագիկ Գինոսյանի հարազատներին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ։ «Ցավով տեղեկացանք Գագիկ Գինոսյանի՝ ԱՄՆ դեսպանության վաղեմի գործընկերոջ անժամանակ մահվան մասին։ 2010թ․ պ-ն Գինոսյանը, գործակցելով ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» հետ, իրականացրեց մի ուշագրավ ծրագիր` միտված հայկական ազգագրական պարերի պահպանությանը։ ԱՄՆ դեսպանության անունից ի սրտե ցավակցում ենք պ-ն Գինոսյանի ընտանիքին, բարեկամներին […]
11:33 08.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2024 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհային մրցույթի առանցքային նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը /մասնակիցները/ հրատարակելու է […]
18:26 07.02.2024
Այս տարի լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին մրցույթ՝ «Մեր ու բոլորի Փարաջանովը» խորագրով: Այն նախատեսված էր դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն […]
16:32 07.02.2024
«Հոմոսափիենս»-ից մինչև «Հավերժական լույս». գեղարվեստական և վավերագրական կինոյի անվանի ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանը շարունակում է ստեղծագործել: Վարպետը հանդես է եկել ստեղծագործական նոր ժանրում, որում միաձուլված են օպերան, թատրոնը և կինոն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել են Արտավազդ Փելեշյանի բնակարան՝ ծանոթանալու նրա […]
11:25 07.02.2024
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում մեկնարկել է «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» նախաձեռնությունը՝ 2024 թվականի համար: Նշենք, որ այս ծրագիրը սկսվել է 2018 թվականին՝ որպես «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագիրը կրող համաեվրոպական միջոցառումների ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկը։ «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» նախաձեռնության նպատակը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակից կազմակերպություններին և մարդկանց խրախուսելն է՝ նախագծերի, […]
23:02 06.02.2024
58 տարեկանում հանկարծամահ է եղել «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը։ Ըստ տեղեկությունների՝ պատճառը եղել է սրտի կաթվածը։
11:38 06.02.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի» իրականացման նպատակով հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մասնակցի ներկայացրած դրամաշնորհային ծրագիրը պետք է ուղղված լինի երիտասարդական աշխատանքով զբաղվող բոլոր մասնագետների, գործնականում երիտասարդների հետ աշխատողների և բոլոր նրանց մասնագիտական և անձնային հմտությունների ու կարողությունների կատարելագործմանը, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը։ Մրցույթի շրջանակում նախատեսվում է երիտասարդական աշխատողի վերապատրաստման […]
11:49 05.02.2024
Երգչուհի Սելին Դիոնը, ով տառապում է մկանային կոշտության համախտանիշով, երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ։ Հայտնին դարձել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության հյուրը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 55-ամյա Սելին Դիոնը որդու՝ Ռենե-Շառլ Անգելիլի ուղեկցությամբ բեմ է բարձրացել միջոցառման հյուրերի ծափահարությունների ներքո։ Արտիստը մրցանակը հանձնել է երգչուհի Թեյլոր Սվիֆթին, ով հաղթել է […]
10:55 05.02.2024
«Բարբի» ֆիլմ համար ԱՄՆ ձայնագրման ակադեմիայի վարկածով ստեղծված Բիլլի Այլիշի «Ինչի համար էի ես ստեղծված» երգը դարձել է տարվա լավագույն երգը Լոս Անջելեսում տեղի ունեցած «Գրեմմիի» 66-րդ մրցանակաբաշխությունում։ Տարվա լավագույն երգի կոչման համար այս տարի պայքարում էին նաև «Dance the Night»-ը (Դուա Լիպա) նաև «Barbie» ֆիլմի սաունդթրեքից, «Butterfly» (Ջոն Բաուտիստա), «Flowers» (Մայլի Սայրուս), «A&W» (Լանա […]